10:13 27.03.2025
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2025 թվականի ամռանը կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մրցանակային ֆոնդը: 32 մասնակից ունեցող մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 միլիարդ դոլար է: Չեմպիոն դարձած թիմը կարող է ստանալ մինչև 125 միլիոն դոլար: 1 միլիարդից 525 միլիոնը տրվելու է թիմերին մասնակցության համար, իսկ 475 միլիոնը մրցանակային ֆոնդն է: Եվրոպական թիմերն ամենաշատ պարգևավճարներն են ստանալու մասնակցության համար: […]
09:30 27.03.2025
NBA-ի Բոլոր աստղերի հանդիպման 6-ակի մասնակից, «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» բասկետբոլիստ Ջիմի Բաթլերը, թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը ԱՄՆ-ում ներկա են եղել «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծննդյան տարեդարձի խնջույքին: Վերջերս ավարտվել է 32-ամյա Պոգբայի որակազրկման ժամկետը: Սակայն դեռ հայտնի չէ, թե որ ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի […]
08:55 27.03.2025
Վարազդատ Լալայանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի 2024 թ. լավագույն ծանրորդ, հայտնում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մրցանակի հավակնորդների ցանկում են նաև Ռոբերտո Գուտուն (Գերմանիա), Կառլոս Նասարը (Բուլղարիա), Մարին Ռոբուն (Մոլդովա), Լաշա Տալախաձեն (Վրաստան), Ֆուսուֆ Ֆեհմի Գենչը (Թուրքիա), Օսկար Ռեյես Մարտինեսը (Իտալիա), Մարկոս Լուիս Վելասկոն (Իսպանիա), Եվգենի Տիխոնցովը (Բելառուս) և Դադաշ Դադաշբայլին (Ադրբեջան)։ Մրցանակը հանձնվելու […]
08:20 27.03.2025
ՌԴ ազգային հավաքականն ընկերական խաղում 5-0 հաշվով հաղթել է Զամբիայի ընտրանուն։ Մոսկվայում կայացած խաղում Վալերի Կարպինի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Մաքսիմ Գլուշենկովը։ Ռուսներն ընկերական խաղերում տարան 8-րդ անընդմեջ հաղթանակը՝ ընդհանուր 44-0 հաշվով։
08:00 27.03.2025
Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը (77 կգ) Հորդանանի մայրաքաղաք Ամմանում դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ասիայի չեմպիոն։ 29-ամյա ըմբիշը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է Իբրագիմ Մագոմեդովին (Ղազախստան)։ Կիսաեզրափակչում նա նույն հաշվով առավելության է հասել հորդանանցի Ամրո Աբեդ Սադեհի դեմ գոտեմարտում։ Եզրափակչում էլ Վարդանյանը 4-2 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիին […]
23:55 26.03.2025
Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացավ ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի «Միկա» մարզադահլիճում մրցաշարին մասնակցեցին Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Կաբո Վերդեից և Հայաստանից շուրջ 200 ըմբիշ։ […]
23:11 26.03.2025
Հասարակական կարգի խախտման վտանգի պատճառով ՊՍԺ-ի երկրպագուները չեն կարող ներկա լինել Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրի «Սենտ-Էթյեն» – ՊՍԺ հանդիպմանը: Խաղը կայանալու է մարտի 27-ին։ Այս մասին հայտնում է GetFootball-ը: Լուարի դեպարտամենտը որոշումը կայացրել է հաշվի առնելով 2 թիմերի երկրպագուների թշնամական վերաբերմունքը: Փարիզյան թիմը «Սենտ-Էթյենի» դեմ խաղում կարող է 13-րդ անգամ դառնալ Ֆրանսիայի չեմպիոն: Դրա […]
22:34 26.03.2025
Շվեյցարիայի քրեական դատարանն արդարացրել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին ու ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերին։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։ Գործը վերաբերում էր 2 միլիոն շվեյցարական ֆրանկին, որը Պլատինին Բլատերի համաձայնությամբ ստացել էր 2011 թվականին՝ որպես տեխնիկական խորհրդատուի աշխատանքի փոխհատուցում։ Հետաքննությունը սկսվել էր դեռևս 2015 թվականին: 2022-ին առաջին ատյանի դատարանն արդարացրել էր Բլատերին ու […]
21:55 26.03.2025
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մարտի 27-ից 30-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստուհիները․ Դարպասապահներ․ Լիլիթ Բաբայան – «Փյունիկ-աղջիկներ» Վիոլետա Մուսախանյան – «Ուրարտու-աղջիկներ» Շողիկ Սարդարյան – «Ուրարտու-աղջիկներ» Միլենա Հակոբյան – «Ակադեմիա-աղջիկներ-1» Պաշտպաններ․ Անի Օհանյան – «Ուրարտու-աղջիկներ» Մարիանա Վարդանյան – «Ուրարտու-աղջիկներ» Մանե Ասլանյան – «Ուրարտու-աղջիկներ» Ռոզալինա Երիցյան – «Փյունիկ-աղջիկներ» Լիլիթ Կարապետ – «Արարատ-Արմենիա […]
19:55 26.03.2025
Անգլիական «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի համար ամռանը թեժ տրանսֆերային պայքար կլինի, հաղորդում է El Nacional-ը: Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլը»: «Նյուքասլն» իր առաջատարի տրանսֆերային իրավունքի համար պահանջելու է 90 միլիոն եվրո: Նշվում է սակայն, որ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր է՝ չկարողանա մրցակցել «Լիվերպուլի» հետ: Ընթացիկ մրցաշրջանում Իսակը […]
19:27 26.03.2025
UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանն Instagram-ում գրել է, որ շուտով կարևոր նորություն է լինելու: «Կարևոր նորություն՝ շուտով»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ 2025 թվականի հունվարին նշանակված մենամարտից: Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Arman Tsarukyan (@arm_011)
18:55 26.03.2025
Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները։ Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել տուրից առաջ միանձնյա առաջատար, գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ, իսկ Շանթ Սարգսյանը սպիտակներով հաղթել է ուկրաինացի Յուրի Կուզուբովին։ Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստներն էլ ունեն 7,5-ական միավոր. Շանթ Սարգսյանը լրացուցիչ ցուցանիշներով չորրորդն է, Գաբրիել Սարգսյանը` 5-րդը։ Հայկ […]
18:26 26.03.2025
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի` խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետ չկա, Sport24-ին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից: «Հստակ ժամկետ չունենք, երբ Զախարյանը կվերադառնա մարզումների և հետո կխաղա։ Բայց մինչև մրցաշրջանի ավարտը պետք է վերադառնա խաղադաշտ»,- ասել են ակումբից: Վնասվածքների պատճառով Ռուսաստանի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում իր ակումբի կազմում մասնակցել է ընդամենը չորս խաղի, խփել […]
18:07 26.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին մասնակցում են հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների հավաքական թիմերը: Դպրոցական թիմերը կազմված են տարիքային երկու խմբերով. յուրաքանչյուրում ընդգրկվում է համապատասխանաբար 5-9-րդ և 10-12-րդ դասարաններում սովորող 2-ական տղա, 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ: Մրցաշարը նպատակ ունի դպրոցականների շրջանում […]
17:45 26.03.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերը, հաղորդում է Sky Sports-ը: Իսպանական ակումբն անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ վերջնական համաձայնության է հասել պայմանագրի շուրջ: Մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում նա կմիանա «Ռեալին»: Կողմերը կստորագրեն 5 տարվա պայմանագիր: Ալեքսանդր-Առնոլդի աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 15 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» սան է, […]
17:17 26.03.2025
Թբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան խաղից հետո «Դինամո Արենայում» տեղի ունեցած տհաճ միջադեպին, հաղորդում է sputnik-georgia.ru-ն: Վրացի երկրպագուները գարեջրի տարաներ և այլ իրեր էին նետել Հայաստանի հավաքականի երկրպագուների ուղղությամբ: «Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է, երկրպագուները դիմակայում են միմյանց։ […]
16:43 26.03.2025
Հունաստանի հավաքականի կիսապաշտպան Կոնստանտինոս Կարեցասն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բելգիական «Գենկի» ֆուտբոլիստը Շոտլանդիայի հավաքականի դեմ անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում գոլ է խփել 17 տարեկան 124 օրականում: Նույն օրն Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 17 տարեկան 253 օրականում իր առաջին գոլն է խփել […]
15:42 26.03.2025
Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականն արտագնա խաղում I խմբում 4-2 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին։ Խմբի մյուս խաղում Էստոնիայի թիմը հյուրընլալվելիս 3-2 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն։ Նորվեգիան 6 միավորով առաջին տեղում է, Էստոնիան ու Իսրայելը 3-ական միավոր ունեն, Մոլդովան միավոր չունի, իսկ խմբի մյուս մասնակից Իտալիան դեռ […]
15:19 26.03.2025
2032 թվականին ավստրալական Բրիսբենում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի թիավարության մրցումները կարող են անցկացվել Ֆրիցրոյ գետում, որտեղ կոկորդիլոսներ են լողում, գրում է The Guardian-ը: Նախկինում այդ գետում մարզումներ են անցկացրել ավստրալացի թիավարողները: Ֆրիցրոյ գետում Օլիմպիական խաղերի մրցում անցկացնելու առաջարկը կատարել է ավստրալական Կվինսլենդ նահանգի կառավարությունը: Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը վստահ չէ, որ Ֆրիցրոյը լավագույն տարբերակն է: […]
14:47 26.03.2025
Արգենտինայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության ուղեգիր։ Հարավամերիկյան ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բոլիվիայի և Ուրուգվայի հավաքականների ոչ-ոքիից հետո էր Արգենտինան ապահովել տեղը Մունդիալում։ Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ Այս երկրի ընտրանին մրցաշարը բաց չի թողնում 1974 թ-ից ի վեր և աշխարհի գործող չեմպիոնն է։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի […]
14:20 26.03.2025
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի A լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գոլ խփելով հերթական պատմական ռեկորդն է գրանցել, գրում է Stats Foot-ը։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը հավաքականի կազմում գոլ է խփում 22-րդ տարին անընդմեջ։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում խփել է 136 գոլ, իսկ առաջին անգամ դարպասի […]
13:45 26.03.2025
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է լուրջ պատժի ենթարկվել ՈՒեՖԱ-ի կողմից, հայտնում է Sportall.ge-ն: Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումից հետո տասնյակ վրացի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ և վիրավորական ժեստեր ցույց տվել հայ ֆուտբոլասերների կողմն ու շշեր նետել նրանց ուղղությամբ: Այդ միջադեպի պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է հաջորդ տնային խաղում Վրաստանի հավաքականին զրկել երկրպագուների […]
13:10 26.03.2025
Արգենտինայի հավաքականը դարձել է առաջին թիմը, որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2 խաղում էլ հաղթել է Բրազիլիայի ընտրանուն, հայտնում է MisterChip վիճակագրական էջը: Մարտի 26-ի գիշերն Արգենտինայի հավաքականը 4:1 հաշվով առավելության է հասել բրազիլացիների դեմ խաղում: Առաջին շրջանի խաղում, որը կայացել էր 2023 թվականի նոյեմբերին, Սկալոնիի թիմը հաղթել էր 1:0 հաշվով: Պաշտոնական խաղում Արգենտինայի ընտրանին […]
17:38 25.03.2025
Ամերիկացի բլոգեր և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ջեյք Փոլն ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին` նիդերլանդցի արագասահորդ Յուտա Լերդամին: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը: Փոլն աշխարհի 6-ակի չեմպիոն, 2021թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Լերդամին ամուսնության առաջարկ է արել 1 միլիոն դոլար արժողությամբ մատանիով, որի վրա 10 կարատանոց երկու կիսալուսնաձև ադամանդներ են:
15:55 25.03.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Panchina d’Oro մրցանակաբաշխության ժամանակ կարիերայում գրանցած ակնառու նվաճումների համար արժանացել է հատուկ մրցանակի։ Այս մասին հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: 65-ամյա մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» նախորդ մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և 36-րդ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի լավագույն իտալացի մարզիչ է ճանաչվել […]
12:33 25.03.2025
Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի Երևանում: Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Ռոման Խաչատրյան – «Նոա-2» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ-2» Նուբար Գիշյան – «Ուրարտու-2» Հովհաննես Հովհաննիսյան – «Շիրակ-2» Պաշտպաններ Հովհաննես Հակոբյան – «Միկա» Հայկազ Եղիազարյան – «Ուրարտու-2» Դավիթ Դոխոյան – «Նոա-2» Արմեն Սուքիասյան – «Փյունիկ-2» Ստյոպա Թումանյան – «Նոա-2» Արթուր Մովսիսյան – «Նոա-2» Հայկ Ստեփանյան – «Ուրարտու-2» Հայկ Ղուկասյան – «Արարատ – Արմենիա-2» Կիսապաշտպան Ավետ Կասպարով – «Սպարտա Պրահա» (Չեխիա) Դավիթ Սիմոնյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) Դավիթ Բատոյան – […]
11:37 25.03.2025
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է կանանց և տղամարդկանց թիմերի վերջնական կազմերը, որոնցով թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Այս օրերին Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը վերջին ուսումնամարզական հավաքներն են անցկացնում: Տղամարդկանց ընտրանին մարզվում է Երևանում, կանայք` Գյումրիում: Տղամարդկանց ընտրանու կազմում են 61 կգ Գառնիկ Չոլակյանը, 73 կգ Գոռ Սահակյանը, 81 կգ Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ Մնացական Աբրահամյանը, […]
09:45 25.03.2025
Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆրանկ Ռիբերին խոսել է «Ոսկե գնդակի» 2013 թ. մրցանակաբաշխության մասին. «Դա կատարյալ տարի էր ինձ համար։ Ավելիին հասնելն անհնար էր։ 2013 թ. «Ոսկե գնդակը» հավերժ կհիշվի որպես անարդարություն։ Մինչև օրս բացատրություններ եմ փնտրում։ Այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու քվեարկությունը երկարաձգվեց երկու շաբաթով։ Մեսսին ու Ռոնալդուն միշտ […]
09:15 25.03.2025
Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան սոցցանցերում կատարած գրառմամբ հերքել է իր՝ մեքսիկական «Ամերիկա» ակումբ հնարավոր տրանսֆերի մասին լուրերը: «Մենք նորից սկսում ենք սուտ լուրերից։ Ամոթ այն լրատվամիջոցներին, որոնք կրկին հորինում են»,- գրել է 37-ամյա ֆուտբոլիստը: Դի Մարիայի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին: Ընթացիկ մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը մասնակցել է 32 խաղի, խփել 14 […]