23:25 19.03.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգսի՝ Մանչեսթերում գտնվող ռեստորանը փակվել է, գրում է The Sun-ը: George’s Dining Room and Bar կոչվող ռեստորանը, որը բացել էր ուելսցին իր 2 ընկերների հետ 2014 թվականին, փակվել է խոշոր պարտքերի պատճառով: Հարկերից խուսափելու և վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով պարտքերի ընդհանուր չափը կազմել է 560 հազար ֆունտ ստեռլինգ: Անձնակազմի համար […]
22:37 19.03.2025
Պրո լիգայի Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրենը հայտնել է, որ լիգան չի բանակցում «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ վերջինիս տեղափոխության շուրջ: «Վինիսիուսի տեղափոխությունը շատ զգայուն հարց է: Միայն ակումբներն ունեն ֆուտբոլիստների հետ բանակցություններ վարելու բացարձակ արտոնություն, լիգան չի խառնվում նրանց գործերին: Մենք նաև չենք ստիպում ակումբներին ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստի: Իհարկե, մենք […]
21:33 19.03.2025
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յոնաս Ուրբիգը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա դարպասապահը բաց կթողնի Գերմանիայի Մ-21 հավաքականի կազմում առաջիկա երկու հանդիպումները Սլովակիայի ու Իսպանիայի թիմերի հետ: Հիշեցնենք, որ «Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը ևս վնասվածք ունի: Նրան վերջին խաղերում փոխարինում էր հենց Ուրբիգը, որ ձմռանն է «Քյոլնից» տեղափոխվել «Բավարիա»:
20:36 19.03.2025
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բարդ հանդիպում է լինելու: «Վաղը բարդ խաղ է լինելու մեզ համար: Հայաստանի դեմ մրցավեճը, այսպես ասած, դերբի է: Վստահ եմ, որ իմ թիմի բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ կլինեն վաղվա հանդիպմանն ու […]
19:49 19.03.2025
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:10 19.03.2025
Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանին անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան -Վրաստան հանդիպումը։ «Մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր։ Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է […]
13:25 19.03.2025
Լեգենդար Ռոնալդոն սոցցանցերում հրապարակում է արել և հայտնել, որ չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահի ընտրություններին։ «Մարզային 27 ֆեդերացիաների հետ առաջին շփումից հետո հասկացա, որ 23-ի դռները փակ են։ Եթե ղեկավարների մեծամասնությունը կարծում է, որ բրազիլական ֆուտբոլը լավ ձեռքերում է, ապա իմ կարծիքը նշանակություն չունի։ Ֆեդերացիաները հրաժարվեցին ինձ ընդունել՝ պատճառաբանելով, որ գոհ են ներկայիս […]
13:04 19.03.2025
Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հաղորդագրություն է ուղարկել՝ նշելով, որ ցանկանում է՝ ԱԱ-2034-ի որոշ խաղեր անցկացվեն Եգիպտոսում: «Հուսով եմ՝ պատիվ կունենանք աշխարհի 2034 թվականի առաջնության խմբային փուլի խաղեր ընդունել մեր երկրում: Այդ թվականին կլրանա Եգիպտոսի հավաքականի՝ աշխարհի առաջնություններում նորամուտը նշելու հարյուրամյակը, և Սաուդյան Արաբիայում կայանալիք մրցաշարը կարող է դառնալ […]
12:42 19.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղափոխվել Վարշավայի «Լեգիա», ինչպես նաև խոսել է Վրաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի խաղերի մասին: «Տարվա սկզբին «Լեգիայի» մարզիչը զանգահարեց և ցանկացավ` տեղափոխվեմ այնտեղ։ Պայմանագրիս ավարտին 6 ամիս էր մնացել և քայլ առաջ կատարելու ժամանական էր։ […]
12:17 19.03.2025
Պոլ Պոգբան դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան, տեղեկացնում է ESPN-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մարսելը», «Ֆիորենտինան» ու իսպանական Լա լիգան ներկայացնող մի քանի ակումբներ: Կիսապաշտպանը որոշում կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նա արդեն մերժել է արաբական ու բրազիլական մի շարք թիմերի առաջարկներ, քանի որ ցանկանում է մնալ Եվրոպայում: Պոլ Պոգբայի որակազրկման […]
11:54 19.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» թիմին հարմարվելու և Վրաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆում կայանալիք հանդիպումների մասին: «Ինձ շատ լավ ընդունեցին Հունգարիայում և օգնեցին բոլոր հարցերում։ Առաջնությունը բավական բարձր մակարդակ ունի, ուժային է` շատ մենապայքարներով։ Այնտեղ շատ խաղաժամանակ եմ ստանում։ Դա […]
11:26 19.03.2025
Խորվաթիայի առաջնության 26-րդ տուրում «Ռիեկայից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո Սպլիտի «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն MAXSport1 հեռուստաալիքի ուղիղ եթերում չի սեղմել նախկին ֆուտբոլիստ, հաղորդավար Յոշկո Յելիչիչի ձեռքն ու վեճի է բռնվել նրա հետ: «Ես չեմ սեղմելու Ձեր ձեռքն ու չեմ պատասխանելու Ձեզ: Դուք չափազանց շատ եք խոսում և չեք հարգում մարդկանց։ Դուք նույնպես ֆուտբոլիստ […]
11:05 19.03.2025
Անգլիայի Պրեմիեր լիգան հետաձգել է խաղից դուրս վիճակի կիսաավտոմատ SAOT համակարգի ներդրումը: Այս որոշումը ընդունվել է մրցաշարում Անգլիայի գավաթի խաղարկության «Բորնմութ» – «Վուլվերհեմփթոն» հանդիպման ժամանակ VAR համակարգի ռեկորդային՝ 8-րոպեանոց ստուգումից հետո, հաղորդում է The Guardian-ը: Տեխնոլոգիան, որն անգլիական ֆուտբոլում առաջին անգամ կիրառվել է գավաթի խաղարկությունում, հանգեցրել է աննախադեպ երկար սպասման: Պրեմիեր լիգան ծրագրում էր համակարգը […]
10:42 19.03.2025
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները կորտ կվերադառնա մայիսին և կմասնակցի Հռոմի «Մասթերս» շարքի մրցաշարին, հայտնում է Tennis365-ը։ Մրցաշարը կկայանա մայիսի 7-18-ը։ Հիշեցնենք, որ Սիները փետրվարի 9-ից մայիսի 4-ը ներառյալ որակազրկված է։ Նա նախորդ տարի Ինդիան Ուելսի «Մասթերսի» ընթացքում երկու անգամ խախտել էր հակադոպինգային օրենքը։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր ստերոիդ կլոստեբոլ, ինչի պատճառով Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը […]
10:20 19.03.2025
Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը նշել է, թե քանի մենամարտ է անցկացնելու մինչև կարիերան ավարտելը: «Այս պահին դեռ չգիտեմ, թե ով է լինելու հաջորդ մրցակիցս, բայց նախքան կարիերաս ավարտելը ինձ երկու մենամարտ է մնացել անցկացնելու։ Նախորդ 20 տարիներին գերծանր քաշային կարգում ոչ ոք չէր կազմակերպել բացարձակ չեմպիոնության համար մենամարտ, բայց Սաուդյան Արաբիան […]
09:55 19.03.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել «Ժիրոնայում», հայտնում է «РБ Спорт»-ը։ Աղբյուրի համաձայն` կատալոնական ակումբը` հայ ֆուտբոլիստին դիտարկում է որպես Միգել Գուտյերեսին փոխարինողի։ Գուտյերեսը մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, հեռանալու է ակումբից և կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» կամ «Լիվերպուլ»։ Իսպանական ակումբներից 25-ամյա Թիկնիզյանի ծառայություններով նախկինում հետաքրքրված էին նաև «Սևիլիան» և […]
09:00 19.03.2025
Ռոմինիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են չորրորդ տուրի պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են և 3,5 միավորով կիսում են 2-19-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը 4 միավորով Իսպանիան ներկայացնող ռուս Դանիլ Յուֆան է։ Չորրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթել են նաև Շանթ Սարսգյանն ու Արթուր Դավթյանը։ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Երիցյանն […]
08:30 19.03.2025
«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է Ֆրանսիայի հավաքականում թիմակից, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ մտերիմ հարաբերությունների մասին։ «Ես ու Անտուանը հաճախ ենք զրուցում։ Նա հրաշալի որդի ունի, ֆուտբոլի մեծ ֆանատ է, հիշեցնում է ինձ մանկության տարիները։ Մյուս կողմից, իսկապես, ավելի բարդ է դարձել շփումը, քանի որ ապրում ենք քաղաքում, որտեղ մեր թիմերը սկզբունքային […]
08:08 19.03.2025
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կհեռանա ամռանը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի թիմից, եթե մանչեսթերյան ակումբն այս մրցաշրջանի արդյունքում՝ չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, հաղորդում է El Nacional-ը։ 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորություններ ունեն Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։ Հոլանդը նախապատվությունը կտա «Ռեալին»։ Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը մասնակցել է 38 հանդիպման, […]
00:15 19.03.2025
Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 4 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 3.5 միավոր: Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը ունեն 3 միավոր: 5-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 19-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: […]
22:59 18.03.2025
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ մինչև 2027թ․ հունիս։ 48-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ հունիս։ Սիմոնե Ինձագին 2021 թվականից է գլխավորում «Ինտերը», որը նրա ղեկավարությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից։
22:11 18.03.2025
Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ «Ռեալը» ևս դեմ չէ մեկ տարով երկարաձգել համագործակցությունը Մոդրիչի հետ, որն այս մրցաշրջանում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել […]
20:50 18.03.2025
Մրցավար Մատեո Լաոսը հայտնել է, որ կոպիտ սխալ է թույլ տվել Լա լիգայի 2013/14 մրցաշրջանի վերջին տուրի «Բարսելոնա»-«Աթլետիկո» խաղի ժամանակ, հաղորդում է Marca-ն: Այդ խաղում կատալոնական թիմը հաղթելու դեպքում չեմպիոն էր դառնալու: 66-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ, Լիոնել Մեսսին գոլ է խփել, որը մրցավարը չի արձանագրել: «Ես սխալվեցի: Այդ խաղում ամեն ինչ հավասար պայքարում էր […]
20:22 18.03.2025
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ժան-Մատեո Բահոյան դարձել է Գերմանիայի Բունդեսլիգայի պատմության ամենաարագ ֆուտբոլիստը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բոխումի» դեմ 26-րդ տուրի խաղում զարգացրել է 37,16 կմ/ժ արագություն։ 19-ամյա ֆուտբոլիստը այդ խաղում գրավել է մրցակցի դարպասը՝ Բուդնեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփելով իր առաջին գոլը։ Նա «Այնտրախտ» է տեղափոխվել 2024թ. հունվարին։
20:05 18.03.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի Նունե Ասատրյանը նվաճել է Սերբիայում ավարտված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ 60 կգ քաշային կարգի եզրափակչում 23-ամյա կրասնոդարցի մարզուհին 5:0 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորյա Գրաֆեևային։ Աշխարհի չեմպիոնը ոսկե մեդալից բացի արժանացել է 100 հազար դոլար պարգևի։ Նունե Ասատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում։ Նա Ռուսաստանի եռակի չեմպիոն […]
19:40 18.03.2025
Աշխարհի 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը կմասնակցի ԱՄՆ-ում անցկացվելիք WTA-1000 շարքի Miami Open մրցաշարին։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում կմրցի աշխարհի 95-րդ ռակետ, ռուսաստանցի Էրիկա Անդրեևայի հետ։ Մրցախաղը տեղի կունենա մարտի 19-ին։ Miami Open-ի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։
19:15 18.03.2025
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն մարտի 18-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել: Փետրվարին գերմանական Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի […]
18:55 18.03.2025
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է 2025 թ. Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի նախնական հայտացուցակները։ Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները ներկայացված են 17 մասնակցով։ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը և կպայքարի 8-րդ տիտղոսի համար։ Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում են՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 […]
18:30 18.03.2025
Բուլղարիայի առաջնության «Արդա» ակումբը ներողություն է խնդրել սխալմունքի համար, որը տեղի է ունեցել «Լևսկիի» դեմ մրցավեճում, գրում է BBC-ն: Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են «Արդայի» նախկին ֆուտբոլիստ Պետկո Գանչևի հիշատակը, բայց հետո պարզվել է, որ նա ողջ է: Հանդիպման ընթացքում Արդան Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որ նրանց ապատեղեկացրել են Գանչևի […]
17:53 18.03.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է ևս 3 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին այժմ ունի 1435 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 36-րդ տեղ։ Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 9606)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7375), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6063), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5361) և Մեդիսոն […]