TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

«Ռեալի» թուրք ֆուտբոլիստը դժգոհ է Անչելոտիի մեթոդներից

09:20 21.03.2025

«Ռեալի» հարձակվող Արդա Գյուլերը զայրացած է, քանի որ չի ստանում անհրաժեշտ խաղաժամանակ, հայտնում է Footmercato-ն: 20-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և հայտնել է ակումբը լքելու ցանկության մասին: Գյուլերին դուր չի գալիս, որ Անչելոտին քիչ է շփվում խաղացողների հետ և չի բացատրում կազմը ընտրելու որոշումները: Ավելի վաղ իտալացի մասնագետը հայտարարել էր, որ երիտասարդ […]

̰
Լեգենդար Բուֆոնի որդին  ընտրել է Չեխիայի հավաքականը

08:55 21.03.2025

Իտալացի լեգենդար դարպասապահ Ջիջի Բուֆոնի որդին բացատրել է, թե ինչու է ընտրել Չեխիայի մինչև 18 տարեկանների հավաքականը: «Ինձ համար հետաքրքիր էր այլ ֆուտբոլային մշակույթին ծանոթանալը: Հիանալի հարաբերություններ ունեմ թիմակիցներիս հետ, այստեղ նույնպես ինձ երջանիկ եմ զգում: Խոսեցի ընտանիքիս հետ, միասին հասկացանք, որ զարգանալու համար լավ կլինի հանդես գալ Չեխիայի հավաքականում: Մայրս երջանիկ է, հայրս նույնպես […]

̰
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի թիմի հետ երկու ընկերական հանդիպում կանցկացնի

08:30 21.03.2025

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի թիմի հետ երկու ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումները կկայանան ԱՄՆ-ի Ֆրեզնո և Գլենդել քաղաքներում հունիսի 6-ին և 8-ին։

̰
Ծնվել է Մանեի և նրա 19-ամյա կնոջ առաջնեկը

08:05 21.03.2025

Լույս աշխարհ է եկել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Սենեգալի հավաքականի 32-ամյա հարձակվող Սադիո Մանեի ու նրա 19-ամյա կնոջ` Աիշա Տամբայի առաջնեկը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Մանեն Ռիադի ակումբի կազմում իր վերջին խաղում խփած գոլը նվիրել է նոր ծնված երեխային։ Նա դարպասի գրավումը նշելիս օրորել է ձեռքերը: Ամիսներ առաջ Մանեն հարցազրույցներից մեկում նշել էր, […]

̰
Goal-ը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու հավակնորդների ցանկը

00:59 21.03.2025

Բրիտանական Goal պարբերականը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու ֆավորիտների ցանկը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներից հետո Goal-ը կարծում է, որ հաղթողի գլխավոր հավակնորդը կատալոնական «Բարսելոնան» է: Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» երկրորդն է: Եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ն: Փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո հեղինակավոր գավաթը նվաճելու գլխավոր ֆավորիտը կրկին «Բարսելոնան» էր, որին հաջորդում էին «Ռեալն» ու «Լիվերպուլը»։

̰
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը եզրափակչում է. Աշխարհի գավաթ

00:27 21.03.2025

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը դուրս եկավ օղակների վարժության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Դավթյանը վաստակել է 14․000 միավոր։ Մրցաշարին հենացատկում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Աշխարհի գավաթի […]

̰
ՊԱՏՄԱԿԱՆ. Հայ մարզիկն առաջին անգամ կմասնակցի սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությանը

23:59 20.03.2025

Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաքում ընթացող Սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությունում իր մրցելույթները սկսեց ՀՀ հավաքականի առաջատար Նորիկ Թադևոսյանը (մարզիչ` Արման Ավետիսյան): Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Այսօր նա մրցեց զուգահեռ հսկա ոլորավայրէջք մրցաձևում և 58 մասնակիցների շարքում 53-րդն էր: Նորիկ Թադևոսյանի մեկնարկը պատմական է Հայաստանի համար, քանի որ նա առաջին հայ մարզիկն է, ով […]

̰
Վրաստանի դեմ խաղը հոբելյանական է Վարազդատ Հարոյանի համար

23:39 20.03.2025

Վարազդատ Հարոյանը Վրաստանի հետ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի մրցավեճում հոբելյանական՝ 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: Դա 4-րդ ցուցանիշն է Սարգիս Հովսեփյանից, (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանից (95) և Ռոման Բերեզովսկուց (94) հետո:

̰
ՀՀ-ի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ Մ20 աշխարհի 2029-ի առաջնությունը 2 երկրում համատեղ անցկացնելու համար

22:27 20.03.2025

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: «Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար: Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Պապիկյանն ու Չիկովանին հետևում են Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղին

22:06 20.03.2025

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը հետևում ենք գործընկերոջս՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ»։ Նախարարը գրառմանը կից հրապարակել է լուսանկարներ:

̰
«Բարսելոնան» հուսալի ձեռքերում չէ․ Վիկտոր Ֆոնտ

21:55 20.03.2025

«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Ֆոնտը քննադատել է Ժոան Լապորտային: «Լապորտան վտանգում է խաղացողների այս յուրահատուկ սերնդի ապագան: Ակումբն ունի 1,3 միլիարդ եվրոյի պարտք, որը պետք է մարել: Լապորտայի թիմն ակումբը ղեկավարում է վերջին 48 տարիների այլընտրանքային տարբերակով: Նրանք ցանկանում են փոխել սեփականության մոդելը: Ինձ անհանգստացնում է նաև Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև եղած լարվածությունը: «Բարսելոնայի» […]

̰
Հայտնի է այն երկիրը, որը առաջինն է նվաճել 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր

20:36 20.03.2025

ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Ճապոնիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է Բահրեյնի ընտրանուն։ Այսպիսով ճապոնացիները դարձել են աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած առաջին թիմը: Ճապոնիան 3-րդ խմբում առաջինն է՝ 7 խաղից հետո վաստակած 19 միավորով։ Բահրեյնը վեց միավորով հինգերորդ տեղում է: 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Այս երեք երկրները տանտիրոջ իրավունքով կմասնակցեն […]

̰
«Լիվերպուլն» ու Սալահը բանակցում են

19:54 20.03.2025

«Լիվերպուլն» ու ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահը բանակցում են պայմանագրի երկարաձգման հարցում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Չնայած կողմերը դեռ համաձայնության չեն հասել, անգլիական ակումբը լավատեսորեն է տրամադրված, որ եգիպտացի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին չի հեռանա ակումբից։ 32-ամյա եզրային հարձակվողի հետ «Լիվերպուլի» համաձայնագիրն ավարտվում է 2025թ. հուլիսի 1-ին։ Սալահն ընթացիկ մրցաշրջանի 42 խաղում 32 գոլ […]

̰
ՊՍԺ-ն ցանկանում է վրեժ լուծել «Ռեալից»

19:35 20.03.2025

Ֆրանսիական ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» երիտասարդ կիսապաշտպան Բրայան Բուգարինի տրանսֆերով։ Փարիզյան ակումբը ցանկանում է ամեն գնով ձեռք բերել 16-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: Այդ քայլով ՊՍԺ-ն ուզում է վրեժ լուծել Կիլիան Մբապեին ազատ գործակալի կարգավիճակում «Ռեալին» զիջելու համար: Այս մասին հայտնում է Marca-ն: Բրայան Բուգարինն այժմ պայմանագիր ունի «Լոս Բլանկոսի» հետ: Ավելի վաղ հայտնի […]

̰
Մբապեն աջակցել է իր թիմակից Ադրիեն Ռաբիոյին

18:52 20.03.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն աջակցել է Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Ադրիեն Ռաբիոյին: Լիգա 1-ի 26-րդ տուրի ՊՍԺ – «Մարսել» խաղում փարիզյան թիմի երկրպագուները վիրավորական պաստառներ էին պարզել թիմի նախկին խաղացող Ռաբիոյի ու նրա մոր հասցեին: «Ես խոսել եմ Ադրիենի հետ, նա ծանր է տանում այդ միջադեպը: Քչերը գիտեն, թե ինչ է ապրումների մասին է […]

̰
Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում

18:26 20.03.2025

Բռնցքամարտը կընդգրկվի 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրում։ Սա հաստատվել է Հունաստանի Կոստա Նավարինոյում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 144-րդ նստաշրջանում։ Բռնցքամարտը ներառված չէր 2028 թվականի Օլիմպիական խաղերի սկզբնական ծրագրում, որը հաստատվել էր 2022 թվականի փետրվարին ՄՕԿ-ի նստաշրջանի կողմից՝ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) հետ կապված շարունակական մտահոգությունների պատճառով։ IBA-ն այն ժամանակ ղեկավարում էր […]

̰
Սպերցյանը ժամանել է Հայաստան՝ աջակցելու հավաքականին

18:06 20.03.2025

ՀՖՖ մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Հայաստանի ազգային հավաքականի ճամբար է ժամանել նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 24-ամյա ֆուտբոլիստը Երևան է եկել՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում։ Սպերցյանը «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով բաց է […]

̰
Էլինա Ավանեսյանը հաղթել է և կմրցի աշխարհի 5-րդ ռակետի դեմ․ Մայամիի «Մասթերս»

17:43 20.03.2025

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարում։ Աշխարհի 36-րդ ռակետն առաջին շրջանում 6-1, 6-7 (4-7), 6-4 հաշվով հաղթել է Էրիկա Անդրեևային (Ռուսաստան, 95-րդ ռակետ)։ Հայ թենիսիստուհին երկրորդ շրջանում կհանդիպի աշխարհի 5-րդ ռակետ Մեդիսոն Քիզի (ԱՄՆ) հետ։

̰
Ուսիկը չի կորցնի IBF-ի գոտին և կմենամարտի Դյուբուայի հետ

17:17 20.03.2025

Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկն IBF վարկածով գոտու պաշտպանության համար մենամարտ կանցկացնի բրիտանացի Դանիել Դյուբուայի հետ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության նախագահ Գուստավո Օլիվերին հայտարարել է, որ չի վերցնի գոտին, եթե ուկրաինացին պաշտոնական դիմում ներկայացնի տիտղոսի պարտադիր պաշտպանության համար մենամարտը հետաձգելու խնդրանքով: Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել էր, որ […]

̰
Մեր հիմնական նպատակն ԱԱ-2026-ի որակավորման փուլին լավ պատրաստվելն է․ Ջոն վան’տ Սխիպ

16:56 20.03.2025

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մամուլի ասուլիսում խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպման և այլ թեմաների մասին։ «Իրականում թիմի հետ ծանոթանալու շատ քիչ ժամանակ եմ ուենցել: Կարող եմ նշել, որ այս ընթացքում մեծ նվիրվածություն եմ տեսել և դրական էներգիա ֆուտբոլիստների կողմից։ Ես «Այաքսից» հետո […]

̰
Հուսով եմ` մեծ հաջողությունների կհասնենք մարզչի հետ․ Վարազդատ Հարոյան

16:06 20.03.2025

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մամուլի ասուլիսում խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպման ու նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի մասին: «Ծանոթացել ենք մարզչի հետ։ Իհարկե, նրա համար դժվար է, քանի որ քիչ ժամանակ ունի, բայց ընդհանուր առմամբ նշել է, թե ինչ մտքեր ունի։ Շատ որակյալ մասնագետ […]

̰
Ռուսաստանի ընտրանին խոշոր հաշվով հաղթել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 174-րդ տեղը զբաղեցնող հավաքականին

15:49 20.03.2025

Ռուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայում ընկերական հանդիպում է անցկացրել Գրենադայի ընտրանու հետ և հաղթել 5-0 հաշվով։ Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ երկիրը զբաղեցնում է 174-րդ տեղը։ Վալերի Կարպինի գլխավորած թիմից աչքի են ընկել Արտյոմ Ձյուբան, Դանիլ Պրուցևը, Արսեն Ադամովը, Զելիմխան Բակաևն ու Դանիիլ Ֆոմինը։ Ձյուբան դարպասի գրավումից հետո դարձել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր ռմբարկուն և […]

̰
18 տարեկանում մահացել է չինացի ֆուտբոլիստ Գո Ցզյասուանը

14:05 20.03.2025

18 տարեկան հասակում մահացել է Պեկինի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Գո Ցզյասուանը։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։ Փետրվարին մարզիկի մոտ ախտորոշվել էր ուղեղի մահ՝ հակառակորդի ծնկից գլխի վնասվածք ստանալուց հետո։ Գուո Ցզյասուանը 2023 թվականից խաղում է Պեկին Գուանի երիտասարդական թիմում։ Նախկինում խաղացողը մասնակցել է FC Bayern World Squad ծրագրին, որը գերմանական «Բավարիայի» նախագիծն է՝ […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում

12:13 20.03.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում։

̰
ՀՖՖ-ն հայտնել է, թե ինչ մարզաշապիկով հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի դեմ խաղում

11:58 20.03.2025

Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի դեմ խաղում դաշտ դուրս կգա տնային` կարմիր մարզաշապիկով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

̰
Ֆերստապենը կհեռանա «Ռեդ Բուլից»

08:47 20.03.2025

«Մաքլարենի» գործադիր տնօրեն Զեկ Բրաունը համոզմունք է հայտնել, որ «Ռեդ Բուլի» առաջատար ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենն այս մրցաշրջանի ավարտից հետո կփոխի թիմը: «Կարծում եմ՝ ընթացիկ տարվա ավարտից հետո Ֆերստապենը կհեռանա «Ռեդ Բուլից»: Նրա հաջորդ թիմը հավանաբար կլինի «Մերսեդեսը»: Այն հրաշալի թիմ է, որը վերջին տարիներին կայունություն է ցույց տալիս, և այդ միությունից կշահեն բոլորը», – Բրաունի […]

̰
Անչելոտին դժգոհ է Գյուլերից

08:16 20.03.2025

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է թիմի կիսապաշտպան Արդա Գյուլերից, հաղորդում է Relevo-ն: Իտալացի մասնագետին դուր չի գալիս ֆուտբոլիստի նվիրվածության աստիճանը մարզումների ժամանակ: Մարզչական շտաբը նաև դժգոհ է մնացել «Լեգանեսի» դեմ (3-2) Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում Գյուլերի խաղից: Նա գնդակով բազմաթիվ սխալ որոշումներ է կայացրել: Անչելոտիին դուր չի եկել նաև նրա պասիվությունն առանց գնդակի […]

̰
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում

00:59 20.03.2025

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր և համապատասխանաբար գտնվում են 2-րդ և 3-րդ հորիզինականներում: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ունեն 4 միավոր և նույնպես գնտվում են առաջատարների շարքում: Հաջորդ խաղափուլը […]

̰
Գիգսի ռեստորանը փակվել է՝ խոշոր պարտքերի պատճառով

23:25 19.03.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգսի՝ Մանչեսթերում գտնվող ռեստորանը փակվել է, գրում է The Sun-ը: George’s Dining Room and Bar կոչվող ռեստորանը, որը բացել էր ուելսցին իր 2 ընկերների հետ 2014 թվականին, փակվել է խոշոր պարտքերի պատճառով: Հարկերից խուսափելու և վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով պարտքերի ընդհանուր չափը կազմել է 560 հազար ֆունտ ստեռլինգ: Անձնակազմի համար […]

̰
Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետ

22:37 19.03.2025

Պրո լիգայի Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրենը հայտնել է, որ լիգան չի բանակցում «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ վերջինիս տեղափոխության շուրջ: «Վինիսիուսի տեղափոխությունը շատ զգայուն հարց է: Միայն ակումբներն ունեն ֆուտբոլիստների հետ բանակցություններ վարելու բացարձակ արտոնություն, լիգան չի խառնվում նրանց գործերին: Մենք նաև չենք ստիպում ակումբներին ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստի: Իհարկե, մենք […]

̰
BACK_TO_TOP