20:05 18.03.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի Նունե Ասատրյանը նվաճել է Սերբիայում ավարտված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ 60 կգ քաշային կարգի եզրափակչում 23-ամյա կրասնոդարցի մարզուհին 5:0 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորյա Գրաֆեևային։ Աշխարհի չեմպիոնը ոսկե մեդալից բացի արժանացել է 100 հազար դոլար պարգևի։ Նունե Ասատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում։ Նա Ռուսաստանի եռակի չեմպիոն […]
19:40 18.03.2025
Աշխարհի 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը կմասնակցի ԱՄՆ-ում անցկացվելիք WTA-1000 շարքի Miami Open մրցաշարին։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում կմրցի աշխարհի 95-րդ ռակետ, ռուսաստանցի Էրիկա Անդրեևայի հետ։ Մրցախաղը տեղի կունենա մարտի 19-ին։ Miami Open-ի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։
19:15 18.03.2025
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն մարտի 18-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել: Փետրվարին գերմանական Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի […]
18:55 18.03.2025
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է 2025 թ. Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի նախնական հայտացուցակները։ Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները ներկայացված են 17 մասնակցով։ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը և կպայքարի 8-րդ տիտղոսի համար։ Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում են՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 […]
18:30 18.03.2025
Բուլղարիայի առաջնության «Արդա» ակումբը ներողություն է խնդրել սխալմունքի համար, որը տեղի է ունեցել «Լևսկիի» դեմ մրցավեճում, գրում է BBC-ն: Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են «Արդայի» նախկին ֆուտբոլիստ Պետկո Գանչևի հիշատակը, բայց հետո պարզվել է, որ նա ողջ է: Հանդիպման ընթացքում Արդան Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որ նրանց ապատեղեկացրել են Գանչևի […]
17:53 18.03.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է ևս 3 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին այժմ ունի 1435 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 36-րդ տեղ։ Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 9606)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7375), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6063), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5361) և Մեդիսոն […]
17:27 18.03.2025
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում ունի 2000 միավոր: Նա պահպանել է դիրքն ու 23-րդ տեղում է։ Տղամարդկանց առաջին ռակետը Յանիկ Սիներն է (Իտալիա, 11330), որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7945), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6910), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4900) և 5-րդ տեղ բարձրացած, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, […]
17:10 18.03.2025
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան առաջին խաղի մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել ռումինացի Ռադու Պետրեսկուն: Եզրերում նրան կօգնեն Ռադու Գինգուլյակը և Միրչա Միխայիլ Գրիգորիուն, չորրորդ պաշտոնյան Անդրեյ Չիվուլետեն է: VAR համակարգի պատասխանատուն իտալացի Ալեսանդրո Դի Պաոլոն է, իսկ նրա օգնականը՝ Ֆեդերիկո Լա Պենան: Պետրեսկուն նախկինում սպասարկել է Հայաստանի հավաքականի մեկ խաղ, […]
16:48 18.03.2025
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտության մասին: «Նախկինում սրա մասին արդեն ասել եմ, բայց կկրկնեմ՝ «Բարսելոնան» լավագույն խաղը ցույց տվող թիմն է։ Դրանից բացի, սա այն ակումբն է, որը թիմային մակարդակում է լավագույնը, ինչպես նաև համալրված է անհատական գերազանց որակներ ունեցող ֆուտբոլիստներով»,- արգենտինացի մասնագետի խոսքերը […]
16:25 18.03.2025
Նիդերլանդական լեգենդար «Այաքս» ակումբը 2025թ. մարտի 18-ին նշում է հիմնադրման 125-ամյակը: «Այաքսը» Նիդերլանդների ամենատիտղոսակիր ակումբն է, 36 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 20 անգամ՝ գավաթակիր: Չեմպիոնների լիգայի 1994/95 մրցաշրջանի հաղթողը հոբելյանական տեսանյութ է ներկայացրել ակումբի հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ:
15:52 18.03.2025
«Մանչեսթեր Սիթիի» ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովին շքեղ նվերով են դիմավորել հայրենիքում՝ Ուզբեկստանում: 21-ամյա կենտրոնական պաշտպանն Անգլիայի չեմպիոնին միանալուց հետո առաջին անգամ վերադարձել է հայրենիք՝ Ուզբեկստանի հավաքականի կազմում ԱԱ-2026-ի ասիական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումներին պատրաստվելու նպատակով: Հայրենիքում Խուսանովին հաճելի անակնկալ են մատուցել՝ նվիրելով G դասի շքեղ «Մերսեդես»: Ուզբեկստանի հավաքականը մարտի 20-ին կընդունի Ղրղզստանի, իսկ մարտի 25-ին […]
15:22 18.03.2025
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդն է, հաղորդում է Goal.com-ը: Ամենշաբաթյա թարմացվող ցանկում երկրորդը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է, երրորդը` կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին է:
14:55 18.03.2025
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը հայտարարել է, որ Հայաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի երևանյան խաղում իր թիմը նոր ավագ է ունենալու, հաղորդում է nakrebi.ge-ն: Մարտի 20-ին ավագի թևկապով առաջին անգամ վրացիներին կառաջնորդի կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին: «Մենք շատ ենք քննարկել, և ինձ համար Օթարը լավագույն ընտրությունն է: Նա իր ակումբի ավագն է, գիտի՝ […]
14:33 18.03.2025
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Լիգա 1-ի 26-րդ տուրում 3-1 հաշվով «Մարսելին» հաղթելուց հետո ծաղրել են մրցակցին: Փարիզյան ակումբի ֆուտբոլիստները լուսանկարվել են հանդերձարանում` ցույց տալով հարավկորեացի հարձակվող Լի Կան Ինի` 19 համարի մարզաշապիկն ու շորտը: Այդպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ այդ հաղթանակից հետո երկրորդ տեղում գտնվող «Մարսելին»գերազանցում են 19 միավորով: Լուիս Էնրիկեի […]
14:15 18.03.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Վրաստանի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղերին: Մարտի 17-ին հավաքականին են միացել Արսեն Բեգլարյանը, Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: ՀՖՖ TV-ն զրուցել է Տիրասպոլի «Շերիֆում» հանդես եկող եզրային հարձակվող Արթուր Սերոբյանի հետ: ««Շերիֆում» ադապտացիոն փուլը շատ լավ եմ անցել: Մարզչական […]
13:52 18.03.2025
Մեքսիկական «Մոնտերեյի» նորեկ, լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցցանցերում գրառում է կատարել` մեկնաբանելով «Պումասի» դեմ խաղում ստացած կարմիր քարտը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր «Մոնտերեյի» հաղթանակով 3-1 հաշվով: «Շատ կարևոր արտագնա հաղթանակ դժվար մրցակցի դեմ խաղում: Հիմա ժամանակն է հանգստանալու և պատրաստվելու հաջորդ խաղին: Ակնհայտ է` առանց կարմիր քարտի չէի կարող հեռանալ այս առաջնությունից։ Եկեք […]
13:30 18.03.2025
Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը շարունակում է արդյունավետ խաղեր անցկացնել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում: Անգլիայի Պրեմիեր լիգա 2-ի 18-րդ տուրում 17-ամյա Գերագուսյանը երկու րոպեում երկու գոլ է խփել «Լիդսի» Մ21 թիմի դեմ խաղում: «Սանդեռլենդի» երիտասարդական թիմը հաղթել է 3-0 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Գերագուսյանը մասնակցել է 19 խաղի, խփել 9 գոլ և կատարել […]
12:46 18.03.2025
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) որոշել է Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Օսասունա» խաղը նշանակել մարտի 27-ին, հաղորդում է Marca-ն: Երկու ակումբներն էլ դժգոհ են որոշումից և մտավախություն ունեն, որ ոչ բոլոր ֆուտբոլիստները կհասցնեն վերադառնալ ազգային հավաքականներից: «Բարսելոնան» կբողոքարկի որոշումը, իսկ Լա լիգան կողմ է, որ խաղն անցկացվի մարտի 27-ին: Հանդիպումը պետք է կայանար […]
12:24 18.03.2025
Կայացել է թենիսի Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարի մեջ կմտնի երկրորդ շրջանից: Նրա մրցակիցը կարող է լինել ավստրալացի Նիկ Կիրյոսը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Մայամիի մրցաշար: Կիրյոսը պայքարը կսկսի առաջին շրջանից: Աշխարհի 23-րդ ռակետ Խաչանովը երրորդ շրջան դուրս գալու դեպքում կհանդիպի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի […]
12:07 18.03.2025
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լինոել Մեսսին Instragram-ի իր էջում բացատրել է, թե ինչու չի միացել Արգենտինայի հավաքականին: «Շատ եմ ցավում, որ բաց եմ թողնելու Ուրուգվայի ու Բրազիլիայի դեմ հանդիպումները: Շատ էի ցանկանում խաղալ, սակայն վնասվածքի պատճառով չկարողացա միանալ հավաքականին: Թիմին կաջակցեմ, ինչպես ցանկացած արգենտինացի: Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Մեսսին: Արգենտինայի հավաքականը Ուրուգվայի ու Բրազիլիայի ընտրանիների հետ […]
11:50 18.03.2025
Ռումինիայում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Երրորդ մրցափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 2,5-ական միավոր: Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արսեն Դավթյանն ունեն 2-ական միավոր: ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանն ունեն 1,5-ական միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 1 միավոր: […]
11:15 18.03.2025
Ապրիլի 13-21-ը Քիշնևում կկայանա ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը։ Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի (EWF) պաշտոնական կայքում հրապարակվել են մրցաշարի մասնակից երկրների վերջնական կազմերը։ Հայաստանի տղամարդկանց թիմը ռաջնությանը կմասնակցի 11, իսկ կանանց թիմը՝ 10 ծանրորդով։ Տղամարդիկ. Գառնիկ Չոլակյան (61կգ), Գոռ Սահակյան (73 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Մնացական Աբրահամյան (89 կգ, պահեստային) Դավիթ Հովհաննիսյան […]
09:25 18.03.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշն արձագանքել է ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆի հայտարարությանը: «Իհարկե, տհաճ է նման բաներ լսելը: Չեմ կարծում, թե խաղացողներին հաճելի է լսել, որ իրենց հենց այնպես են բարձր աշխատավարձ վճարում: Յուրաքանչյուրն իր պայմանագիրն ունի և փորձում է ապացուցել, որ օգտակար է ակումբին: Մենք չենք կարող լիցքաթափվել, քանի որ այստեղ բարձր ստանդարտներ են […]
09:00 18.03.2025
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի՝ եվրոպական ակումբ տեղափոխության հնարավորության մասին, հաղորդում է Barca Universal-ը։ «Նեյմարը հիանալի խաղացող է, և ինձ դուր է գալիս նրա ոճը։ Եթե նա պահպանի մարզավիճակը, գոլեր խփի ու վերականգնի ռիթմը, ապա նրա համար դեռ տեղ կգտնվի ցանկացած բարձրակարգ թիմում: Եթե դա «Բարսելոնան» չլինի, նա […]
08:40 18.03.2025
Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 106 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo-ն: Երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ն է՝ 104,4 միլիոն եվրոյով, երրորդը Միլանի «Ինտերն» է` 103,1 միլիոն եվրո։ ՉԼ այս մրցաշրջանում մինչև այժմ ամենաշատ եկամուտ գրանցած ակումբները. 1․«Բավարիա» – 106 միլիոն եվրո 2․ՊՍԺ – 104,4 միլիոն եվրո 3․«Ինտեր» – 103,1 միլիոն եվրո 4․«Բորուսիա […]
08:16 18.03.2025
NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» 5-1 հաշվով հաղթել է «Սան Խոսե Շարքսին»: Հաղթական գոլը խփել է ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը: Ռուս հոկեյիստն այժմ 887 գոլ ունի NHL-ում և ընդամենը 7 գոլով է զիջում լիգայի պատմության գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիին:
08:00 18.03.2025
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը չի ցանկանում տիտղոսային մենամարտ անցկացնել Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլյա Թոփուրիայի դեմ, ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է դաղստանցու թիմը: «Իսլամը համաձայնություն չի տվել այդ մենամարտին: Նա կարծում է, որ Թոփուրիան պետք է վաստակի չեմպիոնական մենամարտի իրավունքը»,- ասել են Մախաչևի թիմից: Թոփուրիան թեթևագույն քաշային կարգի չեմպիոնն է և տեղափոխվել […]
00:49 18.03.2025
Ֆրանսիացի մարզիչ Ռուդի Գարսիան ներկայացրել է Բելգիայի հավաքականի հայտացուցակն Ուկրաինայի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղերի համար: Մոտ երկու տարվա ընդմիջումից հետո բելգիացիների հայտացուցակ է վերադարձել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան: 32-ամյա Կուրտուան հավաքականի նախկին մարզչի` Դոմենիկո Տեդեսկոյի հետ կոնֆլիկտ էր ունեցել և չէր միանում ազգային թիմին: Նախորդ անգամ Կուրտուան հավաքականի կազմում եղել է […]
00:25 18.03.2025
Մարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 2.5 միավոր: Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը ու Արսեն Դավթյանը ունեն 2 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր, […]
23:59 17.03.2025
Իջևանում տեղի ունեցավ ՀՖՖ անդամ «Նիկարմ» ՖԱ նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշարը, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: «Նիկարմ» ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։