14:20 27.08.2024
Հեղեղումների առաջացման պատճառները տարբեր են՝ գետերի վարարում, առատ տեղումներ, ձնհալ, ամբարտակի փլուզում։ 2022 թ. մինչև 2024 թ. օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում տեղի է ունեցել 19 հեղեղում: Ամենազանգվածայինն այս տարի Լոռիում և Տավուշում տեղի ունեցած հեղեղումներն էին, որոնց հետևանքով նաև ունեցանք 4 զոհ։ Ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման նպատակով նախատեսվում է իրականացնել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի […]
14:08 27.08.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բառացիորեն մեկ ժամ առաջ Պուտինը միջազգային հեռախոսազրույց ունեցավ, նա խոսեց Հնդկաստանի իր գործընկերոջ՝ պարոն Նարենդրա Մոդիի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ 2024 թվականի հուլիսին Մոդին պոշտոնական այցով եղել է Ռուսաստանում։ Վերջին անգամ Մոդին […]
13:24 27.08.2024
Երևանի պարեկները օգոստոսի 25-ի առավոտյան ժամը 7.20-ին Գայի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 38-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ծալովի դանակ, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, 2,20 գրամ դեղնականաչավուն զանգված և տարբեր տեսակի 42 դեղահաբ: Ժամը 08.25-ին Երևանի պարեկները […]
12:58 27.08.2024
Օգոստոսի 26-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2109»-ի վարորդը՝ 35-ամյա Սասուն Մ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:53 27.08.2024
Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-30-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17մ/վ արագությամբ։ Մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 27-28-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […]
12:48 27.08.2024
Օգոստոսի 26-ին, ժամը 15-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 112-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Վիտո» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենաներ: «Մերսեդես Վիտոյի» ուղևորներից մեկը՝ 62-ամյա Սուսաննա Ն.-ն, մահացել է, իսկ 6 ուղևորները և «Ֆորդ Տրանսզիտի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև «Ֆորդ Տրանսզիտի» 51-ամյա ուղևոր Գոհար Ղ.-ն: Կատարվում է նախաքննություն:
12:09 27.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:
11:20 27.08.2024
Առնվազն 73 մարդ է զոհվել Բելուջիստան նահանգում մի շարք ահաբեկչությունների հետևանքով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը: Նշվում է, որ օգոստոսի 26-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունները դարձել են ահաբեկման ամենազանգվածային գործողությունն անջատողական արմատական խմբավորումների կողմից, որոնք տասնամյակներ շարունակ պայքարում են բնական ռեսուրսներով հարուստ Պակիստանի հարավարևմտյան նահանգի անջատման համար։ Գրոհայինների գործողությունների հետևանքով դադարեցվել է երկաթուղային […]
11:00 27.08.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Հակո, ժամը 12։00-ին Սորիկ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
10:17 27.08.2024
Երեխայի ծննդով պայմանավորված նպաստներից և աջակցություններից օգտվելու համար Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն մոտենալու անհրաժեշտություն չկա, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ դիմում կարող եք ներկայացնել առցանց՝ խնայելով Ձեր ժամանակն ու ռեսուրսները։
10:00 27.08.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:15 26.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Սարկավագի փ. 117-117/2 շենքեր, Պռոշյան փ. 4-42 առանձնատներ, Այգեձորի փ. 1-5 առանձնատներ,Պարույր Սևակի փ. 1/1-1/5 շենքեր, Ուլնեցի փ. 30/4-32/11 շենքեր, Ուլնեցի փ. 8/19-32/13 առանձնատներ, Լուկաշինի փ. 1, 2, 6 շենքեր, Զոհրապի […]
22:07 26.08.2024
Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Եվրախորհրդի խորհդարանական վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սառեցման օգտին: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները հունվարին են սառեցվել: Ինչո՞ւ են հանկարծ հիմա հիշել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե հիշում ենք, որ նոյեմբերին Ադրբեջանում պետք է կայանա ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսը […]
19:35 26.08.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ։ «Ֆրանսիայում Telegram-ի ղեկավարի ձերբակալումն իրականացվել է շարունակվող հետաքննության շրջանակում, դա ոչ մի կերպ քաղաքական որոշում չէ: Դատավորները պետք է որոշում կայացնեն այս գործով»,- գրել է ֆրանսիացի առաջնորդը X սոցիալական ցանցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մակրոնը հավելել է, որ Դուրովի ձերբակալությունից […]
19:22 26.08.2024
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի մշակույթի և տուրիզի վարչության պետ Գոշ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Սայաթ – Նովայի անվան երաժշտական դպրոց և աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Նազարյանին: «90-ամյա պատմությամբ դպրոցն իր մեծ դերն ունի քաղաքի մշակութային կյանքում: Կրթական գործընթացի բարելավման և զարգացման նոր հնարավորությունների համար համայնքը նախատեսում է բովանդակային փոփոխություններ: Համայնքային […]
19:14 26.08.2024
171 նոր ավտոբուս ու 15 տրոլեյբուս արդեն Չինաստանից տեղափոխվում է Երևան: Շարժակազմերի մատակարարումը նախատեսվում է մինչև հոկտեմբերի վերջ: Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում մայրաքաղաքում կշարունակվի նաև ավտոբուսների համար առանձնացված գծերի ձևավորումը: «Առաջնահերթությունը պե՛տք է տրվի հանրային տրանսպորտին. սա քմահաճույք չէ, այս ճանապարհին ուղղակի այլընտրանք չկա: Եթե մենք այն միտումը, որը հիմա ունենք ավտոմեքենաների քանակի ավելացման հետ […]
19:00 26.08.2024
Որոշ անհատների և լրատվամիջոցների կողմից տեղեկություններ են տարածվում, թե իբր Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խմելու ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին և կանոններին, ինչի հետևանքով ազատազրկված անձանց շրջանում հանգեցրել է հիվանդության տարածման: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը: Հաշվի առնելով այս մասին նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված տեղեկությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական […]
18:53 26.08.2024
Վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերում հնչող բարձր երաժշտության, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ խնդիրներն ավելի […]
18:42 26.08.2024
2024թ. օգոստոսի 23-ին՝ ժամը՝ 00։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն Աճառյան 1 հասցեի մոտ կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդ։ Անձին առևանգելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով Ոստիկանության բաժանմունք է տեղափոխել Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող 6 անձ՝ նրանցից մեկի կողմից վարած նշված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով, և նրանց կողմից նշված […]
18:28 26.08.2024
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2024 թվականի երիտասարդական ֆորումի մասնակցության հայտեր: Ֆորումին մասնակցության հայտեր կարող են ներկայացնել 16-35 տարեկան երիտասարդները, որոնք իրազեկ են իրենց համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և ներգրավված կամ ցանկանում են ներգրավվել դրանց լուծման գործընթացում, ինչպես նաև երիտասարդական աշխատողները կամ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները: Ամենամյա երիտասարդական ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 28-29-ը: […]
18:22 26.08.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել Հակոբ Բունիաթյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «քաբաբի ֆարշ տավարի» արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ախտածին ա/թ սալմոնելաներ, ԱՑԽՄ ցուցանիշներով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (ք․ Երևան, Ադոնցի փողոց)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ […]
18:07 26.08.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների հերթական՝ ութերորդ սերնդի ավարտական «Նավասարդ» միջոցառմանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Առաջնորդության […]
17:40 26.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից, նույն ընկերության մի քանի աշխատակիցների օժանդակությամբ, շուրջ 410մլն ՀՀ դրամ գումարի հափշտակության, փաստաթղթերի կեղծման դեպքը: Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական […]
17:26 26.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հերթական անգամ այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գյումրու Շիրակացի 21ա (նախկին ինֆեկցիոն հիվանդանոց) հասցեում բնակություն հաստատած ընտանիքներին։ Նրանք լսել են վերջիններիս մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերին։ Հանդիպման ժամանակ բարձրացվել են առողջապահական, աջակցության տրամադրման հետ կապված հարցեր։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հավաստիացրել են, […]
16:45 26.08.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին: Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա […]
16:35 26.08.2024
Մարզական վաշտը համալրել են տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները: Զորակոչիկների շարքերում են հայ ըմբիշները, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները, Օլիմպիական խաղերի մեդալակիրը: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
16:23 26.08.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, • առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի […]
16:06 26.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]