18:52 29.08.2024
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ օգոստոսի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր: Քննարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից առաջարկվող մի շարք օրենսդրական նախագծեր, մասնավորապես` ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և […]
18:44 29.08.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանին: Ողջունելով հյուրերին՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ Անա Օլիվերայի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու պետությունների միջև համագործակցության հետագա ակտիվացման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայը մշտապես կապված են եղել բարեկամական կապերով և երկու […]
18:37 29.08.2024
Նոր ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա: Նոր չափորոշիչ է ներդրվելու ևս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ ու 10-րդ: Դրանք գումարվելու են նախորդ տարվա 3 դասարաններին: Արդյունքում 12-ից 7 դասարաններում նոր չափորոշիչը կգործի: Նախարարի վստահեցմամբ՝ նոր դասագրքերի տպագրման գործընթացն այս տարի ժամանակի որևէ ձգձգում չի ունենա. Դասագրքերի մեծ մասը դպրոցներում է, մնացածը՝ Անդրեասյանի խոսքով, […]
18:22 29.08.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները և աշխատանքային մի շարք այլ հարցեր: Ողջունելով ներկաներին՝ նախարարը ներկայացրել է օրենքի նախագծի առանցքային կետերը՝ անդրադարձ կատարելով […]
18:14 29.08.2024
Լոռու մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են 19 ծրագիր և 12 ցուցահանդես. այցելությունների թիվը կազմել է 27922, նոր ընթերցողների թիվը՝ 2087։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ամռան ծրագրերի մեկնարկը տրվել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներով։ Գրադարանի աշխատակիցներն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն ու Երեխաների զարգացման կենտրոն և գրքեր նվիրել երեխաներին։ Ամառային ճամբարի շրջանակում […]
17:53 29.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
17:36 29.08.2024
2024 թվականի ամառային զորակոչին քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է զորակոչիկների իրավունքներին վերաբերելի հարցերին: Ընդհանուր առմամբ ամառային զորակոչին ստացվել է 145 գրավոր և բանավոր բողոք: Բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական […]
17:26 29.08.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Քրիստափոր Իսահակեանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Խորենացի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ, […]
17:18 29.08.2024
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Փրկարար ծառայությունից հորդորում են պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` ❌վառել խարույկներ չնախատեսված վայրերում, […]
17:12 29.08.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին: Նախագահը, ողջունելով աշակերտներին, հակիրճ անդրադարձ է կատարել ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու և ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը, ապագա առաջնորդների ձևավորման ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերին և առկա մարտահրավերներին: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ ժողովրդավար […]
17:06 29.08.2024
Փաթեթով սահմանվում են այն իրավական հիմքերը, որոնցով անապահովության գնահատման նոր համակարգի միջոցով նոր անապահովության նպաստ կտրամադրվի քաղաքացիներին՝ գործող ընտանեկան եւ սոցիալական նպաստի փոխարեն: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ ներկայացնելով ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» […]
16:46 29.08.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 202,150.0 հազ. դրամ գումարի չափով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տան տանիքների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ […]
16:41 29.08.2024
Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ մասնագետների հավաստագրման անցումային կարգում կատարվել է փոփոխություն։ Արդյունքում լուծվում է այն մասնագետների խնդիրը, որոնք, ունենալով կրթություն քաղաքաշինական գործունեության մեկ ոլորտում, սակայն փաստացի գործունեություն ծավալելով քաղաքաշինական մեկ այլ ենթաոլորտում, չէին կարողանում հավաստագրվել urban.e-gov.am հարթակում՝ որակավորման և աշխատանքային փորձի անհամապատասխանության պատճառով։ Հաշվի առնելով, որ խնդրին առնչվում էին ոլորտի բավական մեծ խումբ մասնագետներ՝ […]
16:34 29.08.2024
Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։ Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն […]
16:28 29.08.2024
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ամբողջությամբ վերանայվում է ընտանիքի ապահովության գնահատման համակարգը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում քննարկվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքն ու հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը տեղեկացրել է, որ նոր խմբագրված օրենքով առաջարկվում է սահմանել նոր ծառայությունների […]
16:22 29.08.2024
Օգոստոսի 28-ին ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին։ Լճի վրա կասկածյալների հետ աշխատանքի, փրկարարական արձագանքման, առաջին օգնության, ինչպես նաև նավավարման տեխնիկական հմտությունների բարելավման ուղղությամբ ջրային պարեկների վերապատրաստման դասընթացների մանրամասներին է ծանոթացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ […]
16:16 29.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների և Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի 72-ամյա բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքը: Նախաձեռնված քրեական վարույթով առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, […]
16:11 29.08.2024
Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղի 2-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող հողամասը նվիրաբերությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղում դպրոց կառուցելու նպատակով։ Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի […]
16:05 29.08.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արաիկ Աբրահամյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր)։ Մասնավորապես՝ – խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով, […]
13:45 29.08.2024
Օգոստոսի 20-ին հաղորդվել էր 1960 թ. ծնված Սումբատ Բայանդուրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 28-ին Լոռու մարզի Շահումյան բնակավայրի հարակից անտառամերձ տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 63-ամյա Սումբատ Բայանդուրյանի դիակը: Կատարվում է քննություն:
13:12 29.08.2024
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում оգոստոսի 29-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16մ/վ […]
13:06 29.08.2024
Կառավարությունը լրացում եւ փոփոխություն է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Նոր կարգավորումներն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը եւ պարզաբանել, որ նպատակն է հստակեցնել հարկադիր պարապուրդին վերաբերող հատվածները: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործող օրենսգրքով հարկադիր պարապուրդը հնարավոր է հաշվարկել մինչեւ դատական կարգով դատական ակտի ուժի […]
13:00 29.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.31 դրամ:
12:54 29.08.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի պարեկները օգոստոսի 28-ին Աբովյան քաղաքում ծառայություն կատարելիս ժամը 21.40-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում նկատել են մի քաղաքացու, ով իրենց տեսնելով՝ դիմել է փախուստի: Պարեկները նրան հետապնդել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին: Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը գողանալու նպատակով պոկել էր Զորավար […]
12:43 29.08.2024
Երևանի պարեկները օգոստոսի 28-ին, ժամը 22.18-ին, Հրաչյա Աճառյան փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են այրված հետքերով ապակե տարա և բյուեղանման զանգված: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը կրիստալ տեսակի թմրանյութ է, իր օգտագորխման […]
12:25 29.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք: Մասնավորապես՝ զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու՝ 21, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ […]
12:20 29.08.2024
Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական փաթեթ, որը կապահովի ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից մեկի՝ գվարդիայի ձևավորումը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից: «• Ոստիկանության բարեփոխումների շրջանակում Ոստիկանության գվարդիան Հայաստանի պաշտպանությանը կաջակցի առավել հասցեական և թիրախային գործիքակազմով։ Կվերացվի գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները և հանդիսանում է Ոստիկանության զորքերի […]
12:15 29.08.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
12:05 29.08.2024
Ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ կարվեն. բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համագարկով: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Նոր մոտեցմամբ՝ յուրաքանչյուր ուսուցիչ նախ և առաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև, նաև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է թե ո՞ր […]