TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ում անարդարացիորեն զրկել են իրավունքներից և մերժել դրանք. ՀՀ ԱԳՆ

18:51 30.08.2024

ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ: «Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ում անարդարացիորեն զրկել են իրավունքներից և մերժել դրանք։ Հայաստանը գիտի բռնի անհետացման խորը ցավը և հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։ […]

̰
«Հայտարարվում է մշակութային կրթության տարի». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանի տնօրենների խորհրդակցությանը

18:45 30.08.2024

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրակրթական և ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող ավագ դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի […]

̰
Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը հանրապետության 4 մարզում օգոստոսի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով

18:38 30.08.2024

Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը հանրապետության 4 մարզում օգոստոսի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ Համակարգի գործարկումից սկսած շուրջ մեկ ամսվա ընթացքում Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում միասին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու 941 հայտ (Կոտայք՝ 367, Արարատ՝ 276, Արմավիր՝ 242, Լոռի՝ 56)։ […]

̰
Հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն հոկտեմբերի 25-ը ներառյալ

18:25 30.08.2024

Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Արփինե Սարգսյանը […]

̰
Բնակարանից գողության փորձ՝ ավազակությամբ․ հանցագործությունը կանխվել է տուժողի հարևանի և ազգականի ջանքերով. ՔԿ

18:19 30.08.2024

2024 թվականի օգոստոսի 27-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:46-ին, անհայտ անձինք, կոտրելով մուտքի դռան փականը, մուտք են գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող իր բնակարան և փորձել են գողություն կատարել: Նկատի ունենալով, որ ստացվել է բնակարանային գողության փորձի մասին պատշաճ հաղորդում՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի […]

̰
Էլեկտրահարման եղանակով որսացել էին 200 կարմրախայտ

17:36 30.08.2024

Օգոստոսի 29-ին` ժամը 7.50-ին, Վայոց ձորի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, պարեկները նկատել են կարմրախայտ տեսակի ձկներ և ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական սարք: Գառնի գյուղի բնակիչ վարորդը դիմել է փախուստի, իսկ համագյուղացի ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են […]

̰
Կալանավորված անձի ժամացույցի միջից հայտնաբերվել է հերոինի նմանվող զանգված

17:26 30.08.2024

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ երկարատև տեսակցությունից վերադարձող կալանավորված անձ Զ․Հ․-ի մոտ պետք է թմրամիջոց լինի։ Իրացնելով նշված տեղեկությունները՝ ծառայողները երկարատև տեսակցությունից հետո Զ․Հ․-ին ենթարկել են խուզարկության։ Արդյունքում՝ նրա մոտ առկա ձեռքի ժամացույցի միջից հայտնաբերվել է […]

̰
Սկսած 1990-ականներից՝ հայկական կողմն ունի շուրջ 1000 անհետ կորած․ ԿԽՄԿ

17:22 30.08.2024

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) համապատասխան ընտանիքների կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեկնարկից մինչև հիմա հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ, որոնցից շուրջ 700-ը՝ 90-ականներից, իսկ մոտավորապես 300-ը՝ 2020-2023 թվականների ռազմական գործողություններից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքում անցկացված «Անհայտ կորածների միջազգային օրվան» նվիրված լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ […]

̰
Կեղծ փաստաթղթեր օգտագործելով, խարդախությամբ ապահովագրական ընկերությունից 1մլրդ. 370մլն. ՀՀ դրամի հատուցում ստանալու փորձ․ 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

15:35 30.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է փաստաթղթեր կեղծելու միջոցով խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ստացվել, որ 1999թ. հիմնված, մեղվաբուծությամբ և դիետիկ սննդի արտադրությամբ զբաղվող ՍՊ […]

̰
Ժամանակավորապես կփակվի «Գարեգին Նժդեհ» ուղետար կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը

14:52 30.08.2024

«Գարեգին Նժդեհ» ուղետարի («Վստրեչի») կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգմամբ պայմանավորված, 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը 31.08.2024թ. մինչև 08.09.2024թ. փակ է լինելու: Աշխատանքների ընթացքում կնորոգվի դեֆորմացիոն կարը՝ բետոնացումով, որի ամրացման համար անհրաժեշտ է շուրջ մեկ շաբաթ: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

̰
Ավարտվել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը

14:38 30.08.2024

Ավարտվել է օգոստոսի 20-26-ը Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կայացած «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը, որին մասնակցել է նաև Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) տնօրեն Էմանուել Սամսոնը: 8 երկրի 16 ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ֆրանսերենով աշխատելու ստեղծագործական և զվարճալի նախագծերի վրա՝ գեղարվեստական ​​ստեղծագործությունից մինչև ձայնային էֆեկտներ և ֆիլմերի […]

̰
Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 595 մեքենա, հայտնաբերվել են հետախուզվողներ

14:02 30.08.2024

ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 29-ին մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։ Ուժեղացված ծառայությունը մեկնարկեց ոստիկանթյան պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգավորմամբ։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 595 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ տարածք է […]

̰
Սպանություն՝ Արարատի մարզի Այգավան բնակավայրում. քրեական վարույթ է նախաձեռնվել

13:42 30.08.2024

2024 թվականի օգոստոսի 30-ին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ, 32-ամյա տղամարդը, բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում, հարազատների կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Վերոգրյալի հիման վրա նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության […]

̰
Մայրաքաղաքում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակները

13:29 30.08.2024

Մայրաքաղաքում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակները: Չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատարստված ուղեցույց-ցուցանակները կամրացվեն բոլոր վարչական շրջաններում:

̰
ՊԵԿ-ը 2024 թ․ առաջին կիսամյակում բացահայտել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության մի քանի տասնյակ դեպքեր

13:07 30.08.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքը վարձակալության տրամադրման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու պահանջի կատարման նկատմամբ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ։ 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՕՀ վարչության աշխատակիցների կողմից կատարվել է այցելություն Երևանի և մարզերի շուրջ 300 հասցեներում։ Արդյունքում […]

̰
Հայտարարություն․ սեպտեմբերի 2-ից կմեկնարկի «Զգուշացեք, երեխաներ են» միջացառումը

12:42 30.08.2024

Հարգելի՛ քաղաքացիներ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․ • տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության, • տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին, • […]

̰
Բացահայտվել են շաբաթներ շարունակ անհետ կորած Ի. Սիմոնյանի սպանության էական հանգամանքները. երեք անձի, այդ թվում՝ տուժողի կնոջը, մեղադրանքներ են ներկայացվել

11:36 30.08.2024

2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 22:45-ին, Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, իր ամուսինը՝ Ի․Սիմոնյանը, դուրս է եկել տանից և ընկերների հետ ուղևորվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկ, ճանապարհին իջել է ավտոմեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և չի վերադարձել: Հաղորդման հիման վրա ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել […]

̰
Ոստիկանությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հորդորում են պահպանել երթևեկության անվտանգության կանոնները

11:30 30.08.2024

ՆԳՆ ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության համատեղ նախաձեռնությամբ հանրապետության ամբողջ տարածքում վարորդներին իրազեկման թերթիկներ են բաժանվել, որոնցում ներկայացված են երկաթուղային գծանցումների հարակից տարածքով երթևեկելու անվտանգության կանոնները։ Իրազեկման թերթիկները բաժանվել են հիմնականում ոչ հսկվող գծանցումների շրջակայքում, մասնավորապես՝ Երևան, Վանաձոր, Գյումրի, Սևան, Չարենցավան քաղաքներում, և հատկապես այն գծանցումների շրջակայքում, որտեղ առավել շատ են ճանապարհատրանսպորտային պատահարներ […]

̰
Գեղարքունիքի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

11:23 30.08.2024

Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը ևս ամռան ամիսներին հագեցած էր կրթամշակութային և ժամանցային ծրագրերով: Գրադարանն ունեցել է 1227 նոր ընթերցող և 10822 այցելու։ Գրադարանն իրականացրել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որը ներառում էր ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացներ 6-14 տարեկան երեխաների համար։ Այս մասին հայտնումե ն ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Գրադարանը համագործակցել է Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, […]

̰
Մշտադիտարկվել են պետական աջակցությամբ վերականգնվող մի շարք հուշարձաններ

10:57 30.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են պետական բյուջեով նորոգվող և վերականգնվող մի շարք հուշարձաններ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մասնագետները, մասնավորապես, տեղում քննարկել են ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի, Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցու, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) եկեղեցու, Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու […]

̰
30 և ավելի տարիքի կանայք կարող են հանձնել Պապ թեստ` կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը. ԱՆ

10:52 30.08.2024

Առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) անվճար կատարվում է Մարդու պապիլոմավիրուսի թեստ: Այս մասին հայտնումե ն ՀՀ ԱՆ-ից։ «30 և ավելի տարիքի կանայք կարող են հանձնել Պապ թեստ` ժամանակին ախտորոշելու և կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

̰
Ներդրվել է հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ

10:41 30.08.2024

Պետական համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով ներդրվել է հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ: Այս մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ «Պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների գույքային դրության վերաբերյալ տեղեկատվության հայտարարագրումը նպաստում է պաշտոնյաների կողմից հնարավոր չարաշահումների բացահայտմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Նոր կարգավորումներ՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակներում

10:36 30.08.2024

Նոր կարգավորումներ՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակներում։ Օգոստոսի 19-ից նվազեցվել է ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների արտոնության շեմը․ Ֆիզիկական անձինք առանց մաքսային վճարների Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «Արտոնության շեմի նվազեցումը, […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:15 30.08.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

̰
Հրդեհ քարե շինության տանիքում

10:05 30.08.2024

Օգոստոսի 29-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Քանաքեռ» կայարանի մոտակայքում գտնվող քարե շինության տանիքում: […]

̰
Անբարեկարգ և սեյսմիկ անվտանգության չափորոշիչներին չհամապատասխանող մի շարք մանկապարտեզներ ամբողջությամբ հիմնանորոգվում են

21:45 29.08.2024

Անբարեկարգ և սեյսմիկ անվտանգության չափորոշիչներին չհամապատասխանող մի շարք մանկապարտեզներ ամբողջությամբ հիմնանորոգվում, իսկ մի քանիսը՝ վերանորոգվում են։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նոր չափորոշիչներին համապատասխան կառույցներն առավել հարմարավետ և ընդարձակ կլինեն: Հիմնանորոգված նախակրթարանները կունենան նոր խմբասենյակներ ու հնարավորություն կտան ավելի շատ երեխաների ընդունել: Նոր մանկապարտեզները հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների կարիքների համար։

̰
Գազանջատումներ՝ Լոռու մարզի մի շարք հասցեներում

21:12 29.08.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական, Ռաֆֆու, Իսահակյան, Գորկու, Նանսենի, Մեղապարտի, Չարենցի, Կամոյի, Թումանյան, Տերյան, Մատրոսովի, Պռոշյան, Ս.Նշանի, Նժդեհի, Խորենացու, Բաղրամյան փողոցների, ինչպես նաև Խորենացու, Բաղրամյան փողոցների հարակից տարածքների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

̰
Օգոստոսի 30-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:00 29.08.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Լենինգրադյան փ. 32, 34, 36, 38 շենքեր և շինություններ, Շինարարների փ. 3, 5, 7, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաաժնորդներ, Տիգրան Մեծի պող. 40, 40Բ, 44, 46 շենքեր, Գ․Նժդեհի փ․ 27/1, […]

̰
ԿՀՎ-ն պնդում է, որ ահաբեկչություն էր ծրագրվել Վիեննայում Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ

20:51 29.08.2024

Ավստրիայի իշխանություններին ներկայացված ԿՀՎ հետախուզական տվյալներն օգնել են խափանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների պլանները՝ «սպանելու տասնյակ հազարավոր մարդկանց» Վիեննայում ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգին, ասել է ԿՀՎ փոխտնօրեն Դեյվիդ Քոհենը։ Ավելի վաղ Թեյլոր Սվիֆթի համերգների կազմակերպիչ Barracuda Music-ը հայտարարել էր Վիեննայում երգչուհու երեք համերգների չեղարկման մասին այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները հայտնել էին […]

̰
Եվրոպական մայրաքաղաքները կարող են պատասխանել ԵԽԽՎ պատգամավորներին պերսոնա նոն գրատա հայտարարելու Բաքվի որոշմանը

20:35 29.08.2024

Եվրախորհդի խորհդարանական վեհաժողովի ևս մի քանի պատգամավորներ հաստատաել են, որ հայտնվել են ադրբեջանական սև ցուցակում ու զրկվել են այդ երկիր այցելելու իրավունքից: ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Մարկուս Վիհելը «Արմենպրեսին» ասել է՝ հպարտ է, որ այդ ցուցակում է հայտնվել: Էլ ովքե՞ր են այդ ցուցակում հայտնվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ հունվարին ԵԽԽՎ պատգամավորները […]

̰
BACK_TO_TOP