17:48 04.09.2024
Հիմնանորոգվել է /Մ-2/ – Հերհեր – Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 791 մլն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է ավտոճանապարհի շինարարության ընթացքին:
17:43 04.09.2024
Գնդեվանքում կառուցվում է 1,7 կմ երկարությամբ քայլարշավային արահետ՝ լուսավորությամբ և նստարաններով: Ծրագրի արժեքն ավելի քան 117 մլն դրամ է: Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: ԿԳՄՍ-ն էլ վերականգնում է Սբ. Աստվածածին եկեղեցին և որմնանկարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:
17:39 04.09.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել Տեղեկատական տեխնոլոգիաների իննովացիոն կենտրոնում, ՏՏ և ֆիզիկայի լաբորատորիաներում տարվող աշխատանքներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի նախաձեռնություններին և իրականացվող նախագծերին: Հանրապետության նախագահը ծանոթացել է նաև գերժամանակակից սարքավորումներով հագեցած «PMI Science» ինդուստրիալ գիտահետազոտական […]
17:27 04.09.2024
Մի քանի օրից կմեկնարկի ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տարվա ամենասպասված գրական իրադարձությանը նախատեսված է 32 միջոցառում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն […]
17:22 04.09.2024
Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել արդիականացնելու թափոնների կառավարման ոլորտը Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Ըստ համաձայնագրի, մինչև 2024 թվականը Հայաստանում պետք է ներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի աջակցությամբ, Ամերիկայի առևտրի պալատը սկսել է Արտադրողի […]
17:16 04.09.2024
Հայաստանը 2006 թվականի հունիսի 9-ին միացել է «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիային (CMR): 2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվել է e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որն էլ ուժի մեջ է մտել 2011 թվականին: Դա թույլ է տալիս հիմնական կոնվենցիայով նկարագրված իրավակարգավորումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Առաջարկվում է, որ Հայաստանը եւս միանա այս կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը, որով […]
17:11 04.09.2024
Գործարկվել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական նոր կայքը՝ rescue.mia.gov.am-ը: Այն Հայաստանում առաջին պետական կայքն է, որի տեղեկատվությունը գտնվում է ամպային տիրույթում: Կայքի ստեղծման հիմքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումն է։ Ժամանակակից մոտեցումներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, արագագործ է և ծավալուն՝ ընդլայնման հնարավորությամբ: […]
17:06 04.09.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում՝ «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում, ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) պաշտոնապես ներկայացրել է հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը։ Մեկ հարկի տակ միավորելով աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների, կրթության նախարարների, հետազոտական ու կրթական հաստատությունների (Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և այլք) անդամների՝ […]
16:35 04.09.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16:07 04.09.2024
ՀՀ հարաբերությունները Վրաստանի հետ վերջին տարիներին գրանցել են էական առաջընթաց` ընդգրկելով երկկողմ օրակարգի բոլոր բնագավառները, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Փոխնախարարն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող […]
15:47 04.09.2024
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ջերմուկի «Գլաձոր» առողջարան՝ տեղում ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքներին: Մասնավոր ընկերությունն իրականացնում է մոտ 7.5 մլրդ դրամի ներդրում:
15:40 04.09.2024
Համաձայնագրի նպատակն է դյուրացնել Հայաստանի և Թունիսի` դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղեւորությունների ընթացակարգերը: Յուրաքանչյուր պետության վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները կազատվեն մյուս պետության տարածք մուտք գործելու նպատակով վիզա ձեռք բերելու պարտականությունից` տարանցման կամ առաջին մուտքի օրվանից 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով այնտեղ մնալու համար, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ […]
15:35 04.09.2024
Ջերմուկի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող Վ. Սարգսյանի անվան զբոսայգում և Ազատամարտիկների պուրակում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 74 մլն դրամ, Կառավարությունը հատկացրել է 33 մլն 363 հազար դրամը։ Ջերմուկի Շահումյան փողոցից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղին վերանորոգվել, բարեկարգվել է, կառուցվել են տաղավարներ և տեղեկատվական կենտրոն: Ծրագրի ընդհանուր արժեքը 94 […]
15:12 04.09.2024
Անհատ ձեռնարակատեր Լիանա Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Ակներ) իրականացված վերահսկողական միջոզառումների ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները հատնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք հակասում են իրավական ակտերով սահմանված պահանջներին: Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) ներթափանցումը, […]
15:07 04.09.2024
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» գործող օրենքում նախատեսված են կարգավորումներ, որոնց համաձայն 16 տարին լրացած երեխաներն իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության […]
14:57 04.09.2024
«Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը կօժանդակի ԱՊՀ երկրներին օգտագործել իրենց ծառայությունների ոլորտների համեմատական առավելությունները, զարգացնել տնտեսական ինտեգրումը եւ խթանել կայուն տնտեսական աճը: Փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի միջեւ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանի խոսքով համաձայնագիրը բխում է «Ազատ առեւտրի […]
14:28 04.09.2024
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ […]
14:03 04.09.2024
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նրա տեղեկացմամբ նախագծի ընդունման արդյունքում բարեխիղճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի: Նախագիծն ուղղված է բարեխիղճ հարկատուների […]
13:50 04.09.2024
Ջերմուկում կառուցվում է Եղնիկի արձան տանող 1.6 կմ երկարությամբ ճանապարհը, ընթացքի մեջ են դիտահրապարակի կառուցման աշխատանքները: Կառուցման աշխատանքներին տեղում ծանոթացել է Նիկոլ Փաշինյանը: Ծրագրի արժեքն ավելի քան 232 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Ակնկալվում է, որ դիտահրապարակը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին: Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան […]
13:17 04.09.2024
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ […]
13:02 04.09.2024
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության և ապօրինի զենք պահելու վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին սեպտեմբերի 2-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թաթուլ գյուղում ձերբակալվել և Թալինի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը: Նա խոստովանել է, որ օգոստոս ամսին համագյուղացու տան բակից գողացել է գերաններ, իսկ նախասրահից՝ շինարարական գործիքներ: Նախաձեռնված քրեական վարույթի […]
12:40 04.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.46 դրամ:
12:30 04.09.2024
Սեպտեմբերի 2-ի ժամը 10.49-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդ: Ըստ բժիշկ տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, […]
11:53 04.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 3-ից 4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13, թմրանյութի հայտնաբերման և զորակոչից խուսափելու՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ […]
11:37 04.09.2024
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ դիմավորելու համար ժամանման սրահ եկող մի քաղաքացի ապօրինի պահում է թմրամիջոց: Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանները քաղաքացուն նկատել են ժամանման սրահի վերելակների մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են գծային բաժին: Անձնական խուզարկությամբ Վաղարշապատ քաղաքի բնակիչ 32-ամյա երիտասարդի մոտ […]
11:31 04.09.2024
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության, հայտնումե ն ՍԱՏՄ-ից։ «Փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում […]
11:26 04.09.2024
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։ Թեմաների իրականացման համար արտերկրի ղեկավարից և 2-5 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերն ունեն 5 տարի ժամանակ։ «Առաջին 2 տարվա ընթացքում կազմակերպությունում, որտեղ աշխատելու են տվյալ գիտական խմբերը, կձևավորվեն […]
11:11 04.09.2024
Ամռան ամիսներին Արմավիրի մարզային գրադարանում իրականացվել է 19 միջոցառում. գրանցվել է 2056 ընթերցող, իսկ այցելուների թիվը կազմել է 11864։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ ««Մշակույթը պահպանվում և փոխանցվում է սերունդներին ծեսերի ու ավանդույթների շնորհիվ» խորագիրը կրող կրթաճանաչողական ծրագրի շրջանակում իրականացվել է Վարդավառի ծիսակարգը՝ պատրաստվել է ավանդական «Խնդունը»: Կազմակերպվել են ձեռագործության և դիզայնի գործնական ուսուցման դասընթացներ: […]
10:58 04.09.2024
«Ես միայնակ գնում եմ դպրոց ու ազատ կարողանում եմ ընկերներիս հետ շփվել». Թոբի սարքը փոխել է Վիկայի կյանքի որակը, նա կարողանում է հաղորդակցվել, կրթություն ստանալ և զարգացնել իր կարողությունները։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։
10:50 04.09.2024
Այսօր Սեռական առողջության համաշխարհային օրն է: Նպատակն է բարձրացնել բոլորի համար սեռական առողջության մասին իրազեկվածությունը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Սեռական առողջության 2024թ. համաշխարհային օրվա (WSHD) թեման է. «Դրական հարաբերություններ», այն ընդգծում է դրական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը՝ որպես սեռական առողջության հիմնաքար: Խորհուրդ է տրվում միշտ ցուցաբերել պատասխանատու վարքագիծ և ամուսնանալուց կամ զուգընկերային հարաբերություններ ստեղծելուց առաջ […]