TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհի մի հատվածը

12:30 05.09.2024

Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) ավտոճանապարհի կմ19+900-կմ29+400 հատվածը։ 9.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ սկիզբ առնելով Մասիսի տրանսպորտային հանգույցից, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Շինարարական աշխատանքները կատարել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով։ Տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ Շինաշխատանքները մեկնարկել էին 2023 թվականին։ Հիմնանորոգվել են երթևեկելի […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

11:53 05.09.2024

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս […]

̰
Կոտայքի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

11:50 05.09.2024

Ամռան ամիսներին Կոտայքի մարզային գրադարանն ընթերցանությունը խթանելու նպատակով իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ճանաչողական և ինտելեկտուալ խաղեր, գրքի շնորհանդեսներ, ցերեկույթներ՝ նվիրված արևմտահայ գրողներին ու արվեստագետներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Գրադարանում իրականացված 22-ից ավելի բազմաբովանդակ միջոցառումների, կրթական բազմազան ծրագրերի արդյունքում գրանցվել է 1363 նոր ընթերցող, իսկ այցելությունների քանակը կազմել է 21502: Իրականացվել […]

̰
Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:35 05.09.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Սեպտեմբերի 4-5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք

11:25 05.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 4-ից 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, թմրանյութի հայտնաբերման՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, հոգեկան ներգործության և խարդախության՝ 6-ական, […]

̰
Արման Խոջոյանը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ այցելել է Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի

11:10 05.09.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ այցելել է Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի: Այցին մասնակցել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Այգին հիմնվել է 2016 թվականին՝ ՄԱԿ ՊԳԿ «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն հավաստագրված […]

̰
Ոստիկանների և փրկարարների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

10:52 05.09.2024

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գորիս քաղաքի մի բնակիչ հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացրել թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։ Արդյունավետ էր նաև Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:20 05.09.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

10:15 05.09.2024

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի տներից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գ. Մ.-ն (ծնված 1989 թ.) ցանկանում է նետվել բնակարանի պատշգամբից։ Փրկարարները կանխել են Գ․ […]

̰
Հրդեհ Ավշեն գյուղի մոտակա անտառում

10:05 05.09.2024

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13:34-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշեն գյուղի մոտակա անտառում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք օպերատիվ խումբ, երկու մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից տասներկու փրկարարական ծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։57-ին, մարվել՝ 17։58-ին։ Այրվել […]

̰
Միասնական սոցիալական ծառայության Վայքի տարածքային կենտրոնը վերակառուցվել է

22:35 04.09.2024

Միասնական սոցիալական ծառայության Վայքի տարածքային կենտրոնը վերակառուցվել է: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է գրեթե 184 մլն դրամ: Վայքի Շահումյան փողոցը՝ 1,8 կմ, սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի արժեքը 396,8 մլն դրամ է, որից 187,5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

̰
Բաքվում մտադիր են ձևավորել «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»․ մեջլիսը նախաձեռնությանը պատրաստ է ընթացք տալ

21:55 04.09.2024

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունն այսօր սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել: Այդ խամաճիկային կառույցը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվում ձևավորել «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»: Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքը: Ինչպե՞ս է պետք այս ամենը հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ընթերցեմ այդ կազմակերպության […]

̰
GIS համակարգի միջոցով հնարավորություն կա տեսնելու ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը

21:44 04.09.2024

Երևանը միակ տեղական ինքնակառավարման մարմինն է, որն առաջին անգամ ներդրել է GIS համակարգ: Հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման և տեղեկատվության թվայնացման տեսանկյունից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այն հնարավորություն է տալիս տեսնել ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը, քաղաքի զարգացումն ու կառուցապատումը տարիների ընթացքում: Հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայությունում կայացել է Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառում

21:25 04.09.2024

Սեպտեմբերի 4-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառում։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Ներկա էին նաև Նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը, ծառայողներ։ Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարի, նախարարության և […]

̰
Սեպտեմբերի 5-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:56 04.09.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Մարգարյան փ. 20/1, 20/2, 20/3, 22 շենքեր, Բաշինջաղյան փ. 172, 174, 176, 178, 180 շենքեր, Սվաճյան փ. 34, 36, 38 շեն քեր, Ա-1 թաղ․ 156, 157 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Ադրբեջանը դուրս կգա՞ ՀՀ օկուպացրած տարածքներից. զրույց Արեգ Քոչինյանի հետ

19:33 04.09.2024

Հայաստանն ու Ադրբեջանը վերջերս ստորագրեցին և հաստատեցին, թե ինչ սկզբունքով են շարունակելու սահմանազատման գործընթացը: Բացի դա՝ երկու կողմերն էլ շարունակում են պնդել, թե պայմանագրի ստորագրմանը բավական մոտ են: Չնայած այս ամենին, ամեն անգամ Բաքվից նոր պահանջներ են հնչում: Ի վերջո, ինչի՞ մասին են Բաքվի հայտարարությունները և ի՞նչ ունենք այս պահին հայ-ադրբեջանական հարաբերություններում. այս և այլ […]

̰
Անահիտ Մանասյանը հանդիպել է Փաստաբանների պալատի նախագահի հետ

19:23 04.09.2024

Մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Պաշտպանի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։ Այս համատեքստում կարևորվել է Պաշտպանի հաստատության […]

̰
Շիրակի մարզպետը Մարալիկում հետևել է իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին

19:05 04.09.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով այսօր եղել է նաև Անի համայնքում: Մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքապետարանի աշխատակիցների հետ մարզպետը շրջել է Մարալիկում, հետևել իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին։ Դիտարկվել են Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքները։ Փողոցները նորոգվում են մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի համարվող […]

̰
20-ամյա երիտասարդին դանակահարել էր 16-ամյա համաքաղաքացին

18:51 04.09.2024

Սեպտեմբերի 2-ի ժամը 20.50-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Ալավերդի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել Ալավերդի քաղաքի բնակիչ 20-ամյա երիտասարդի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում տեղի ունեցած […]

̰
Ի գիտություն դպրոցների տնօրենների և հերթական ատեստավորման  ենթակա ուսուցիչների. ԿԳՄՍՆ

18:38 04.09.2024

Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի: ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել: Խնդրի կարգավորման նպատակով տրվում է ևս մեկ […]

̰
Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներն արդեն իրականություն են

18:21 04.09.2024

Զվարթնոց օդանավակայանում դիմավորման արարողություն է, Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներն՝ իրականություն: Հայ և չին գործընկերների երկար քննարկումներն ու պայմանավորվածությունները կյանքի կոչվեցին սեպտեմբերի 3-ին: Ուրումչի-Երևան առաջին չվերթը երեկ երեկոյան Երևան բերեց ավելի քան 7 տասնյակ ուղևորի: Նրանց դիմավորեցին ժպիտներով ու ծաղիկներով: Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներն այսուհետ կտևեն 4-5 ժամ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վարչապետի չնախատեսված կանգառը Հերհեր գյուղում

18:11 04.09.2024

Վայոց ձորի մարզի Հերհեր բնակավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել, հանդիպել բնակիչների հետ: Վարչապետն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:

̰
Հիմնանորոգվել է Հերհեր-Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը

17:48 04.09.2024

Հիմնանորոգվել է /Մ-2/ – Հերհեր – Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 791 մլն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է ավտոճանապարհի շինարարության ընթացքին:

̰
Գնդեվանքում կառուցվում է քայլարշավային արահետ՝ լուսավորությամբ և նստարաններով

17:43 04.09.2024

Գնդեվանքում կառուցվում է 1,7 կմ երկարությամբ քայլարշավային արահետ՝ լուսավորությամբ և նստարաններով: Ծրագրի արժեքն ավելի քան 117 մլն դրամ է: Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: ԿԳՄՍ-ն էլ վերականգնում է Սբ. Աստվածածին եկեղեցին և որմնանկարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

17:39 04.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել Տեղեկատական տեխնոլոգիաների իննովացիոն կենտրոնում, ՏՏ և ֆիզիկայի լաբորատորիաներում տարվող աշխատանքներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի նախաձեռնություններին և իրականացվող նախագծերին: Հանրապետության նախագահը ծանոթացել է նաև գերժամանակակից սարքավորումներով հագեցած «PMI Science» ինդուստրիալ գիտահետազոտական […]

̰
Գրքի երևանյան փառատոնով կտրվի մշակութային կրթության ուսումնական տարվա մեկնարկը

17:27 04.09.2024

Մի քանի օրից կմեկնարկի ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տարվա ամենասպասված գրական իրադարձությանը նախատեսված է 32 միջոցառում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն […]

̰
Տեղի է ունեցել «Փաթեթավորման թափոնների կառավարման պիլոտային ծրագրի» մեկնարկային միջոցառումը

17:22 04.09.2024

Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել արդիականացնելու թափոնների կառավարման ոլորտը Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Ըստ համաձայնագրի, մինչև 2024 թվականը Հայաստանում պետք է ներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի աջակցությամբ, Ամերիկայի առևտրի պալատը սկսել է Արտադրողի […]

̰
Լրացուցիչ արձանագրության վավերացմամբ բեռնափոխադրումների որոշ ուղղություններ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով

17:16 04.09.2024

Հայաստանը 2006 թվականի հունիսի 9-ին միացել է «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիային (CMR): 2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվել է e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որն էլ ուժի մեջ է մտել 2011 թվականին: Դա թույլ է տալիս հիմնական կոնվենցիայով նկարագրված իրավակարգավորումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Առաջարկվում է, որ Հայաստանը եւս միանա այս կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը, որով […]

̰
Գործարկվել է ՆԳՆ փրկարար ծառայության կայքը

17:11 04.09.2024

Գործարկվել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական նոր կայքը՝ rescue.mia.gov.am-ը: Այն Հայաստանում առաջին պետական կայքն է, որի տեղեկատվությունը գտնվում է ամպային տիրույթում: Կայքի ստեղծման հիմքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումն է։ Ժամանակակից մոտեցումներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, արագագործ է և ծավալուն՝ ընդլայնման հնարավորությամբ: […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում ներկայացվել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիրը

17:06 04.09.2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում՝ «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում, ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) պաշտոնապես ներկայացրել է հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը։ Մեկ հարկի տակ միավորելով աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների, կրթության նախարարների, հետազոտական ու կրթական հաստատությունների (Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և այլք) անդամների՝ […]

̰
BACK_TO_TOP