16:45 06.09.2024
Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման գործառույթները՝ որպես ոչ ոստիկանական գործառույթներ, այսօրվանից տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ և մատուցվելու են քաղաքացիական ծառայության ձևով Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ ոչ ոստիկանական գործառույթները (հատկապես պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները) քաղաքացիական ծառայության մատուցման ձևով տեղափոխվել են նախարարության տիրույթ՝ Ոստիկանության զարգացումը ապահովելով որպես մասնագիտացված կառույցի և այդպիսով վերջինիս թողնելով զուտ […]
16:37 06.09.2024
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր-Լճավան ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բեռնատարն արգելափակվել է Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին: Փրկարարնեը […]
16:22 06.09.2024
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ մասնաշենքերից մեկի հարակից տարածքում տեղադրված աղբամանների մոտ թաքցված են թմրամիջոցներ և արգելված իրեր։ Նույն տարածքային բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկել են նշված տարածքը։ Խուզարկության արդյունքում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները […]
16:00 06.09.2024
ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար կանխարգելիչ կանոնոներ. պահպանե՛ք անձնական հիգիենայի կանոնները՝ լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես, մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով առնվազն 2-3 րոպե, սնունդն անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորե՛ք պոլիէթիլենային թաղանթով, փայլաթիթեղով, […]
15:50 06.09.2024
Վերջին շրջանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել, ինչի մասին ՆԳՆ ոստիկանությունն արդեն իսկ զգուշացրել է քաղաքացիներին: Ըստ խարդախության այս նոր մեթոդի՝ քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվում, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ […]
15:20 06.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։ Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին Գյումրու ժողգործիքների պետական նավագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա Մոնիկա Նազարյանը։ Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։ Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։
14:33 06.09.2024
Հորդառատ անձրևները հարվածել են Իտալիայի հյուսիսին՝ առաջացնելով հեղեղումներ Միլանի և այլ շրջանների մերձակայքում: Պիեմոնտում փրկարարները փնտրում են 58-ամյա ֆերմերի․ հեղեղը նրան քշել-տարել է տրակտորի հետ միասին։ Փրկարարները մտավախություն ունեն, որ տղամարդը կարող է ծովում հայտնված լինել: Վալ դի Սուս շրջանում ափերից դուրս եկած գետը քանդել է երկու կամուրջ, հեղեղել տեղական ճանապարհը՝ մեկուսացնելով 50 բնակչությամբ երկու […]
13:03 06.09.2024
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները սեպտեմբերի 5-ին Զովունի գյուղի 1-ին փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Մեքենան վարող 17-ամյա պատանու պայուսակում ակնհայտ նկատվել է զենքի նմանվող առարկա: Զովունիի բնակիչ պատանին զենք-զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել […]
12:38 06.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.29 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.37 դրամ:
12:30 06.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-ից 6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, ֆիզիկական ներգործության և զորակոչից խուսափելու՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, հոգեկան ներգործության, […]
11:45 06.09.2024
Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն ու դժբախտ պատահարները կանխելու, քրեածին իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման աշխատանքը` շեշտը դնելով քարոզչական մեթոդների վրա: Տպավորիչ էին Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքի սեպտեմբերի 4-ի արդյունքները: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 4-ի […]
11:24 06.09.2024
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է: Ամփոփ ներկայացնենք Աշտարակի ոստիկանների բացահայտումները։ Համայնքային ոստիկանները, ստացված տվյալներն օպերատիվորեն իրացնելով, հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 57-ամյա մի երևանցու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է: Նա հայտնել […]
11:18 06.09.2024
Սեպտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 3-ի ժամը 20.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի կողմից Երևանի Չարենցի փողոցում վրաերթի ենթարկված 83-ամյա Էլվիրա Ֆ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն:
10:44 06.09.2024
Ամռան ամիսներին Շիրակի մարզային գրադարանն իրականացրել է 33 միջոցառում, որոնցում ընդգրկվել է 1849 նոր ընթերցող. հաճախումների քանակը կազմել է 39230: Ամռանը գրադարան է այցելել Շիրակի մարզի 21 դպրոցների ու նախակրթարանների 645 սան: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ ««Ամառը գրադարանում» ծրագրի մեկնարկը տրվել է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցադրություններ, գրքերի […]
10:33 06.09.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:28 06.09.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ կառուցվող հատվածում ավարտական փուլում են հանույթի և լիցքի, ինչպես նաև բետոնացման և հաղորդուղիների տեղափոխման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ակտիվ ընթացքի մեջ են կամուրջների հեծանների տեղադրման և ասֆալտապատման աշխատանքները։ Հիշեցնենք, որ 8կմ ճանապարհահատվածը կառուցվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ»,-նշված է հաղորդագրության […]
10:13 06.09.2024
Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այցելել են նաև Արենի համայնքում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված տները։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Վերջիններս բնակիչների հետ զրուցել են ծրագրին դիմելու ընթացակարգի, տրամադրվող աջակցության փուլերի, […]
22:30 05.09.2024
«Արամ» արջուկը՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 3100 երեխաների նոր ընկերը դառնալուց հետո այժմ էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երևանաբնակ փոքրիկների ընկերն է դարձել։ «Բարուր» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու հերթական նախաձեռնությամբ շուրջ 2800 երեխա ստացել է Արամ Խաչատրյանի հնչյուններով «Արամ» արջուկ։
21:53 05.09.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Անդրադարձ է եղել վարչապետի վերջին ասուլիսում հնչած այն հայտարարությանը, որ նա հետ չի կանչելու ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Էդմոն Մարուքյանը պնդում է, որ պետք է հետ կանչել ստորագրոթյունը, այլապես կլինի նոր էսկալացիա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը խոսել է նաև Եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու թեմայից, […]
21:43 05.09.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առաջիկա շաբաթվա ընթացքում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ։ Թվայնացման այս լուծումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել քաղաքացիների սպասարկումը՝ նվազագույնի հասցնելով հերթերը։ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում հերթերի կառավարման համակցված (օնլայն և կտրոնային) համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին հավասարապես օգտվել թե՛ էլեկտրոնային հերթագրման, թե՛ տեղում՝ կտրոնով սպասարկվելու հնարավորությունից։ Քաղաքացիների հարմարավետությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ կպահպանվի […]
21:02 05.09.2024
Գրեթե 3 ամիս տևած անորոշությունից հետո Ֆրասիան վերջապես ունեցավ նոր վարչապետ: Նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության ղեկավար է նշանակել նախկին արտգործնախարար Միշել Բարնիեին: Ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «73-ամյա Միշել Բարնիեն նաև եղել է գյուղատնտեսության նախարար, եվրահանձնակատար, և հենց նա էր Եվրամիությունը ներկայացնում Բրիտանիայի Brexit-ի բանակցությունների ժամանակ: Շատ հեղինակավոր […]
20:28 05.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 71, 73, 75, 77, 79, 85 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 22փ. 67-117 առանձնատներ, Դիմիտրովի փ. 121-153 առանձնատներ,Դիմիտրովի 3, 4 նրբանցքներ, 11։00-15:00 Արցախի […]
19:47 05.09.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ օգոստոսի 29-ին, 30-ին, սեպտեմբերի 3-ին և 4-ին, ◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 4-ին, ◾️Արաբկիրում՝ օգոստոսի 29-31-ը և սեպտեմբերի 4-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր […]
19:40 05.09.2024
Սեպտեմբերի 3-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Թեոդորա Բակոյանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «Դեսպան Մկրտչյանը, ողջունելով Թեոդորա Բակոյանիին, ընդգծեց հայ-հունական հարաբերությունների գերազանց մակարդակը և կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։ Դեսպանը մասնավորապես ներկայացրել է […]
19:22 05.09.2024
ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին` մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է մեկ ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները, ձևաչափի լրացված տարբերակը՝ նշելով նաև կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, […]
19:06 05.09.2024
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ՆԳՆ իրավասության ներքո գտնվող վավերացման ենթակա միջազգային համաձայնագրերի նախագծերի աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետ Հովհաննես Պողոսյանը։ Քննարկվող նախագծերը վերաբերել են միգրացիայի, արտակարգ […]
18:47 05.09.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարն ու Տատյանա Կոժոկարուն, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի […]
18:32 05.09.2024
Հայաստանը գտնվում է բարդ ռազմավարական իրավիճակում, բայց նաև չափազանց կենսունակ երկիր է և ժողովրդավարության օրինակ է տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր էջում այս մասին գրել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը։ «Հայաստանը գտնվում է բարդ ռազմավարական իրավիճակում, բայց նաև չափազանց կենսունակ երկիր է, որը ժողովրդավարության օրինակ է տարածաշրջանում՝ ուղղված դեպի եվրոպական ապագա:ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի աջակցելու Հայաստանին […]
18:27 05.09.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու նոր ուսումնական տարում մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, վարչության ներկայացուցիչները: Շնորհավորելով նոր […]