TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

16:17 07.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական կարևոր ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն […]

̰
Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

16:00 07.09.2024

Արգենտինան կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին դիմել նախնական վարույթի պալատին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր տալու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ: Հարցման պատճառը գերատեսչությունն անվանել է այն գործողությունները, որոնք կարող են դիտարկվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Արգենտինայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման օրդեր […]

̰
Գազայում ավելի քան 40,9 հազար մարդ է զոհվել

15:37 07.09.2024

Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Գազայում ավելի քան 40,9 հազար մարդ է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։  «2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական զորքերի հարձակումների հետևանքով գոտու տարբեր շրջաններում 40,939 մարդ է զոհվել, 94,616-ը՝ վիրավորվել»,-ասվում է հաղորդագրությունում: Հաղորդվում է նաև, որ ընդամենը երկու օրվա ընթացքում իսրայելական բանակի կողմից ռմբակոծությունների և հրետակոծությունների […]

̰
Լոռու մարզի հեղեղումներից հետո նոր կամուրջ է բացվել

15:25 07.09.2024

Ալավերդին Սանահին համայնքին կապող կամուրջը երեկ հանձնվեց շահագործման: Բացմանը ներկա են եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը. ՆԳՆ

15:12 07.09.2024

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազում է 20 տոկոսով։ SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնային ծանուցմանը, հետևաբար, բոնուսային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ […]

̰
Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է

14:39 07.09.2024

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2019 թվականին սեպտեմբերի 7-ը հռչակեց որպես Մաքուր օդի միջազգային օր: Այս անվանումը արտացոլում է օդի աղտոտվածության ռիսկերի մասին աճող գլոբալ իրազեկությունը և ընդգծում է օդի որակի բարելավմանն ուղղված շարունակական ջանքերի անհրաժեշտությունը՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար: Ի՞նչ կարող եք անել օդի որակը բարելավելու համար, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և […]

̰
Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները ստացել են հավաստագրեր

14:28 07.09.2024

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը: «Ամառային դպրոցին» մասնակցելու հայտ էր ներկայացրել 400 դիմորդ: Ընտրական շեմը հաղթահարել է 50 աշակերտ՝ Հանրապետության բոլոր մարզերից և Երևանից:    

̰
Սուվերեն միջա՞նցք, թե՞ սովորական մայրուղի. Հեռանկար-բանավեճ

14:04 07.09.2024

Ադրբեջանն ու Ռուսաստանը կրկին ակտիվացնում են Սյունիքի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովելուն ուղղված ջանքերը: Բաքուն ու Մոսկվան մեղադրում են Երևանին ձեռք բերված պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու մեջ: Կկարողանա՞նք արդյոք դիմակայել ճնշմանն ու չզիջել մեր սուվերեն տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունը: Այս հարցը «Հեռանկար-բանավեճում» քննարկվել է «Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական հարթակի հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի և […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:54 07.09.2024

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին, 10-ին և 12-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում սեպտեմբերի 7-ին և […]

̰
ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով եղել է համայնքներում, ծանոթացել խնդիրներին

13:43 07.09.2024

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին ու բազում այլ շրջանակներին վերաբերող խնդիրներ: Հանձնաժողովն ամենօրյա ընթացակարգով աշխատում է վերը նշված ոլորտային խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ: Այդ է պատճառը, որ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը […]

̰
Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզերում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

13:34 07.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը և այլ պաշտոնյաներ: Նախարարի […]

̰
Լոռու մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

13:25 07.09.2024

Սեպտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Լևոն Մուրադյանի վարած «Mercedes» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 54-ամյա Ռաֆայել Բաղդասարովի վարած վրացական համարանիշներով «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լ. Մուրադյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 33-ամյա Արմինե Գ.-ն, […]

̰
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը

13:16 07.09.2024

Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը: Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային […]

̰
ՄԻՊ-ը մասնակցել է մարդու իրավունքների հիմնահարցերի լուսաբանման թեմայով լրագրողական աշխատաժողովին

13:08 07.09.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես հիմնական բանախոս սեպտեմբերի 6-ին Լոռու մարզում մասնակցել է Մարդու իրավունքների հիմնահարցերի լուսաբանման թեմայով լրագրողական եռօրյա աշխատաժողովին: Միջոցառմանը մասնակցել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Նպատակն էր նրանց հնարավորություն ընձեռել խորքային ուսումնասիրելու Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող բազմաբնույթ ոլորտները և դրանցում առկա խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը։ Որպես մոդերատոր հանդես է եկել «Հանուն […]

̰
Ժնևում կայացած քննարկումների ընթացքում ներկայացվել է նաև ՆԳՆ գործունեության երեխայակենտրոն բաղադրիչը

11:15 07.09.2024

Սեպտեմբերի 4-ին և 5-ին ՀՀ կառավարության անդամները Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը։ Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։ Քննարկման ընթացքում Ռուսլան Մարանդյանը ներկայացրել է հավաքներին մասնակցության ընթացքում երեխաների (անչափահասների) իրավունքների պաշտպանության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները, […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 7-ին

10:39 07.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:  

̰
ՀԱՄԱՍ-ը կարող է թույլատրել Կարմիր Խաչի ներկայացուցիչներին այցելել պատանդներին

20:51 06.09.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը որպես «բարի կամքի ժեստ» կարող է թույլատրել Կարմիր խաչի ներկայացուցիչներին այցելել պատանդներին, գրում է գերմանական Bild թերթը՝ վկայակոչելով մի փաստաթուղթ։ Հրատարակության մոտ հայտնվել է փաստաթուղթ, որը, հավանաբար, պատկանում է շարժման նոր առաջնորդ Յահյա Սինվարին։ Դա նախանշում է ՀԱՄԱՍ-ի ռազմավարությունը հրադադարի շուրջ բանակցություններում։ Թերթի տվյալներով՝ փաստաթուղթը թվագրվում է 2024 թվականի սկզբին և, հավանաբար, […]

̰
Վերացվել է Երևանում գործող շոկոլադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

19:50 06.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մկրտչյանին պատկանող շոկոլադե կոնֆետների արտադրամասում («LEE CHOCOLATE» ապրանքանիշ, ք․ Երևան, Օդեսայի փ․) վերացվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

̰
Որոշ ժամանակով փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը

19:46 06.09.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Վերականգնվում է շենքերի արտաքին դիմագիծը

19:12 06.09.2024

Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները: Ապօրինություններից զերծ մնալու պարտադիր պայմանը ընթացակարգով նախատեսված համապատասխան թույլտվություն ստանալն է: Անօրինական գործողությունների դեպքում քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
«Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու

19:08 06.09.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ լրացուցիչ աշխատանքների կարիք կա, ինչով էլ պայմանավորված կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 18:00-ն: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում հյուրընկալվել է դանիացի պատգամավոր Շյուրդուր Սկաալեի գլխավորած պատվիրակությունը

19:03 06.09.2024

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել են դանիացի պատգամավոր Շյուրդուր Սկաալեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը կարեւորել է հայ-դանիական խորհրդարանական համագործակցության զարգացումը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն խորացող գործակցությունից` հանձնաժողովի նախագահն արժեւորել է այդ գործընթացում դանիական փորձառությունը: Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության […]

̰
Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

18:26 06.09.2024

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական եկա­մուտների կոմիտեի եկամուտների վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը։ Նիստի առանցքում, պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման միջոցով, օրենսդրական նախաձեռնության, մասնավորապես, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական […]

̰
ԱԺ խորհուրդը նիստ է գումարել

18:21 06.09.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին նիստ է հրավիրել ՀՀ ԱԺ խորհուրդը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհուրդը հաստատել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարց: Խորհրդի որոշմամբ հաստատվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական […]

̰
Տրվել է «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի համերգաշրջանի մեկնարկը

18:12 06.09.2024

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի համերգաշրջանի մեկնարկը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով ծրագրի մասնակից երեխաներին և ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով: «Նոր ուսումնական տարին հանրակրթական դպրոցների համար հայտարարել ենք մշակութային կրթության տարի, և […]

̰
«Գիրքը կրթության, դաստիարակության, մարդու ընդհանուր զարգացման էպիկենտրոնն է». Դանիել Դանիելյան

17:51 06.09.2024

Այսօր հանրապետությունում գրքի տոն է. մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի փառատոնյան 32 միջոցառում, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կամարաշարում կգործի գրքի տոնավաճառ: Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, […]

̰
Վարչապետն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

17:47 06.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի և մարզերի դպրոցները: Վարչապետը ողջունել է աշակերտներին և «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու նրանց նախաձեռնությունը, պատասխանել տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Կառավարության գործունեությանը, կրթությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և այլ թեմաների: Աշակերտները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր հանդիպման, հարցերին հանգամանալից […]

̰
Համագյուղացիների վեճն ավարտվել է ծանր մարմնական վնասվածքներով. նախաձեռնվել է քրեական վարույթ

17:37 06.09.2024

Սեպտեմբերի 5-ի ժամը 22.15-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարության հետևանքով բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ 18 և 42 տարեկան երկու տղամարդ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում Այնթապ գյուղի գերեզմանատան տարածքում Այնթապ գյուղի բնակիչ 53-ամյա տղամարդը, […]

̰
Հայաստանի կառավարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ բարելավել է Հրատապ արձագանքման հարթակը

16:47 06.09.2024

Հայաստանի կառավարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ բարելավել է Հրատապ արձագանքման հարթակը՝ առավել արդյունավետ կերպով համակարգելու կարիքավոր ընտանիքներին հասցեագրվող պետական օժանդակությունը՝ աղետների և հրատապ արձագանքման իրավիճակներում։ Հարթակի գործարկման միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «Դիմոքրասի ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդը, […]

̰
Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման գործառույթները տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ

16:45 06.09.2024

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման գործառույթները՝ որպես ոչ ոստիկանական գործառույթներ, այսօրվանից տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ և մատուցվելու են քաղաքացիական ծառայության ձևով Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ ոչ ոստիկանական գործառույթները (հատկապես պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները) քաղաքացիական ծառայության մատուցման ձևով տեղափոխվել են նախարարության տիրույթ՝ Ոստիկանության զարգացումը ապահովելով որպես մասնագիտացված կառույցի և այդպիսով վերջինիս թողնելով զուտ […]

̰
BACK_TO_TOP