17:55 09.09.2024
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18) կկայանա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆիլմը նկարահանել է «Քաղաքակրթական կամուրջներ» կրթամշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ֆիլմի մտահղացման հեղինակ և ռեժիսոր` Վիվյեն Բաստաջյան, սցենարի հեղինակներ` Աստղիկ […]
17:50 09.09.2024
Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային երկկողմ եւ բազմակողմ պայմանագրեր: Դրանց մի մասը վերաբերելի է իրավական փոխօգնությանը, այդ թվում` քրեական ոլորտում, եւ ընդհանրական սահմանում է դրանք տրամադրելու ձեւերը, կարգը, վարույթային գործողությունները, տարբեր հարցումների կատարման առանձնահատկությունները: Բնական է, միջազգային պայմանագրերը դրանք չեն նախատեսում: Այս առնչությամբ ՀՀ պատկան, իրավասու մարմինները կարիք ունեն ունենալու այնպիսի կարգավորումներ, որոնք նրանց […]
17:44 09.09.2024
Սեպտեմբերի 9-ին` ժամը 10։40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել է հաղորդում այն մասին, որ ըստ «Էջմիածնի» շտապ օգնությունից ստացված ահազանգի՝ խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա տան տիրոջ՝ Լ․ Ե․-ի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Քննչական կոմիտեի […]
17:36 09.09.2024
Այսօր Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ: Մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել լայն շրջանակի մի մասն է, որը զգալի […]
17:24 09.09.2024
Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ զեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվամբ, որի միջոցով դիմած քաղաքացիներին ապակողմնորոշում են և ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրում։ «Հորդորում ենք ուշադիր լինել նման էջերի հետ գրագրություն վարելուց, ձեռնպահ մնալ նշված էջերի հորդորով գումարներ փոխանցելուց կամ Ձեր մասնակցությամբ կատարողական […]
17:14 09.09.2024
«Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությունն ընդունվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության Գլխավոր խորհրդի կողմից դեռեւս 2005 թվականին: Փաստաթուղթն իրավական հիմք է տալիս ԱՀԿ-ի անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաներ տրամադրել՝ բացառապես մատչելի ջեներիկ դեղամիջոցների արտադրության եւ արտահանման համար այլ անդամ երկրներ, որոնք չեն կարող արտադրել իրենց հիվանդների համար բավարար քանակությամբ անհրաժեշտ դեղամիջոցներ: […]
17:00 09.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]
16:54 09.09.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Սուսաննա Հարությունյանին պատկանող մսամթերքի արտադամասում (Արարատի մարզի, Ազատավան գյուղ) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ […]
16:47 09.09.2024
Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է քաղաքացիական ու վարչական դատավարություններում ոլորտի բարեփոխման անհրաժեշտությամբ: Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նշվել է, որ առաջարկվում է […]
16:41 09.09.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից օգոստոս ամսին կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ՝ շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժանքեր, դասընթացներ: Հրդեհաշիջման և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում ուսումնավարժությունում ընդգրկված մարմինների ղեկավար կազմերի ունակությունները և տեսական գիտելիքները կատարելագործելու, արտակարգ իրավիճակների սպառնալիքի և […]
16:28 09.09.2024
Սեպտեմբերի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4384 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 169, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 257 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 415, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 310, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
16:22 09.09.2024
Նոր հզորության լուսատուներ, ասֆալտապատ, բարեկարգ նոր ճանապարհներ ու խաղահրապարակներ. Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Բաղրամյան պողոտայում տեղադրվել են 3000 կելվին հզորությամբ նոր լուսատուներ։ Նախատեսվում է քաղաքի որոշ հատվածներում դիտարկել 2700 կելվինի հնարավորությունը, որը մի փոքր լույսն ավելի հանգիստ է արտացոլում։ Շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է 88 արձանագրություն՝ փոշեկլանիչ ցանցերի և […]
16:16 09.09.2024
ՀՀ դպրոցականները 1-ական արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 1-8-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ […]
16:12 09.09.2024
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ եթե մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները և մասնագետները դիմած լինեն հավաստագրման, վերալիցենզավորման և լիցենզիայի ներդիրի ստացման համար, ապա նրանց հայտը կդիտարկվի նաև վերջնաժամկետին հաջորդող օրերին՝ մինչև սեպտեմբերի 17-ը սահմանված անցումային կարգի տրամաբանությամբ։ Ընդ որում, նույնիսկ եթե հայտն անհրաժեշտության դեպքում ուղարկվի խմբագրման, և 5-օրյա ժամկետում կազմակերպությունը կամ մասնագետը […]
16:06 09.09.2024
«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Նպատակը պետությունների միջեւ ծառայությունների, առեւտրի, ներդրումների ոլորտում ավելի լայն տնտեսական համագործակցությունն է եւ փոխշահավետության համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: Համաձայնագիրը բխում է «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրից: Ընդլայնվում է առեւտրի շրջանակը՝ […]
15:38 09.09.2024
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու փաթեթի ներնետման միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնել։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին սեպտեմբերի 9-ին իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ ժամը 01։40-ի սահմաններում ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթը, […]
15:24 09.09.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ համացանցում շրջանառվում է, թե ՀՀ իշխանությունները կարծես թե հետ են կանգնում դեպի Եվրոպա գնալու մտքից, ինչի պատճառը նաև ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելն է: «Նախ եկեք հասկանանք, թե ինչու է ԱՊՀ-ն այդքան կարևոր, որովհետև ԱՊՀ հիմքերից մեկը հանդիսանում է Ալմաթիի հռչակագիրը, որով այսօր ՀՀ-ն […]
14:20 09.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից անդամախեղում կատարելու նախնական իրավական գնահատականով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի իրական հանգամանքները։ 2023թ. սեպտեմբերի 19-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ […]
14:07 09.09.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի գումարտակի պարեկները սեպտեմբերի 6-ի ժամը 21-ին ծառայություն իրականացնելիս Սյունիք բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 3,5 խմ փայտանյութ: Կապանի բնակիչ 44-ամյա վարորդը հայտնաբերվածի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Երիցվանք բնակավայրում ապօրինի հատել է բոխի: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: […]
13:24 09.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 6-9-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 166 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 18-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, հոգեկան ներգործության՝ 12, անձնական […]
13:18 09.09.2024
Սեպտեմբերի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 625 դեպք, որից 243-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 179, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, սողանքի, բնական հրդեհի՝ 1-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, ուժեղ քամու՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 37, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 18, ճանապարհատրանսպորտային […]
12:58 09.09.2024
Երևանում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 13-ին՝ ժամանակ առ ժամանակ, 12-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 9-ին, 11-12-ին կեսօրից հետո, 10-ին և 13-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […]
12:48 09.09.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի՝ Իսահակյան, Թումանյան, Դ. Վարուժան թաղամասերի, Խուդյակովի 2, 3 նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:42 09.09.2024
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:27 09.09.2024
Սեպտեմբերի 7-ի ժամը 9.34-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդից հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում մի տղամարդ կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակին: Վնասի չափը կազմում է 400 հազար դրամ: Ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզները պարզել են, որ նշված արարքը կատարել է Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և […]
12:10 09.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.36 դրամ:
11:23 09.09.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ջրաշեն և ժամը 16:00-ին Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
11:08 09.09.2024
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, սեպտեմբերի 6-ի ժամը 18.30-ին Շենիկ գյուղի վարչական տարածքում ապօրինի պահվող որսորդական ողորկափող մեկփողանի հրացանով որս կատարելիս հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Բաղրամյանի բնակիչ 36-ամյա մի երիտասարդի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
11:03 09.09.2024
Ամռան ամիսներին Տավուշի մարզային գրադարանում իրականացվել է 8 ծրագիր, որոնք ունեցել են ավելի քան 283 մասնակից. գրանցվել է 53 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 7056: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ ««Ստեղծագործում են պատանի ընթերցողները» և «Ամառը գրադարանում» կրթական ծրագրերում ընդգրկվել է 4-12 տարեկան 106 երեխա: «Ստեղծագործում են պատանի ընթերցողները» կրթական ծրագրի շրջանակում երեխաները ներկայացրել […]