TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

19:46 10.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ՀՀ ՆԳՆ-ից այն մասին, որ սեպտեմբերի 10-ին, «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Ներկա պահին առկա տվյալներով պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 անձ։ Վերջիններս տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել […]

̰
Մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը

19:33 10.09.2024

ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը: Ատեստավորման գործընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում է ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառություն անցած 306 սովորող։ Ավարտական քննություններին նախորդել է մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում սովորողներն ամրապնդել են Կրթահամալիրում ստացած տեսական և գործնական գիտելիքները։ […]

̰
Դատախազը դատարան է հանձնել 3 մարզի 25 բնակչից խարդախությամբ շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրգործը

18:44 10.09.2024

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 9-ին հաստատել է Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերի 25 բնակիչներից խարդախությամբ շուրջ 29 մլն դրամի հափշտակություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն. 2022 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, այցելել է Արագածոտնի մարզի Ճարճակիս, Ջամշլու և Ավշեն բնակավայրեր, տեղի […]

̰
Պայթյուն «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում. կա զոհ և տուժածներ

18:17 10.09.2024

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. […]

̰
2024 թվականի առաջին կիսամյակում ՊՎԾ-ն դիտարկել է թվով 5678 գնման ընթացակարգեր

17:54 10.09.2024

Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից: Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված՝ Ծառայության գնումների գործընթացների ռիսկերի գնահատման չափորոշիչների, ինչպես նաև վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի կիրառմամբ՝ 2024 թվականի առաջին […]

̰
Երևանի թիվ 64 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:45 10.09.2024

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 64 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Կարգավորվելու է քաղաքացիների անընդհատ ուսումնառությունն արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում

17:38 10.09.2024

Թեեւ փոփոխությունը կարելի է առավելապես տեխնիկական համարել, բայց, միեւնույն ժամանակ, այն հեշտացնելու է մեր բազմաթիվ քաղաքացիների կյանքը, եթե կարելի է այդպես ասել, եւ էապես կրճատելու է նաեւ պետական մարմինների վարչարարությունը. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով` ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը պարզաբանել է, որ նախագծով կարգավորվելու […]

̰
Ընտրական իրավունք ունեցող անձինք այլևս թղթային ծանուցում չեն ստանա. ընտրացուցակները կլինեն հրապարակային

17:29 10.09.2024

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստում ներկայացրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առնչվում է ընտրական ցուցակների հրապարակմանը։ Առաջարկվող կարգավորումով նախատեսվում է ընտրական ցուցակները ընտրություններից 40 […]

̰
Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

17:22 10.09.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության էներգետիկայի և կայուն զարգացման հարցերով նախարարի օգնական Աբդուլլա Ահմեդ Բալաային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան: Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների […]

̰
Նախագահը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը

17:08 10.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը: Համաժողովի մեկնարկին ելութներով են հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, քաղաքական այլ գործիչներ և փորձագետներ: Համաժողովը նպատակ է հետապնդում միավորել քաղաքական գործիչներին, գիտնականներին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝ քննարկելու հարցեր կապված հակամարտություններից մինչև տեխնոլոգիա, կլիմայի […]

̰
Վարչապետն ընդունել է Իրաքի դաշնային Գերագույն դատարանի նախագահին

17:00 10.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի դաշնային Գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Իրաքի հետ սահմանադրական արդարադատության և ընդհանրապես արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Իրաքի նախագահի այցը Հայաստան, Իրաքի վարչապետի հետ ունեցած հանդիպումները և հավելել, որ նմանատիպ բարձր մակարդակի փոխայցերը վկայում են երկկողմ […]

̰
Նախաձեռնությամբ Կառավարությունը շարունակում է հանրակրթության ոլորտի բարեփոխումները

16:55 10.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախաձեռնությունը, ասել է, որ այս օրինագիծը շարունակությունն է հանրակրթության ոլորտի բարեփոխումների: Խոսելով տնօրենների նշանակման գործընթացի մասին` զեկուցողն ընդգծել է, որ ոլորտում կարողությունների զարգացման բազմապիսի կարիքներ կան: Այդ հանգամանքով պայմանավորված` գործադիրը […]

̰
Սևանա լճում առաջին անգամ անցկացված J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությանը 20 երկրի թիմեր են մասնակցել

16:48 10.09.2024

«Winds of Armenia» առագաստանավային ակումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի համագործակցությամբ սեպտեմբերի 6-8-ը Սևանա լճում առաջին անգամ անցկացրել է J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից: Առաջնության մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ՀՀ […]

̰
Որոշ ժամերի միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ.-Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ.-Տիգրան Մեծ պ. խաչմերուկ ճանապարհահատվածը

16:42 10.09.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ. – Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ. – Տիգրան Մեծի պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին […]

̰
Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական

16:35 10.09.2024

Սոցիալական աջակցութան ոլորտի համալիր բարեփոխումների մաս է նաեւ «Պետական նպաստների մասին» եւ հարակից մյուս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որով ներդրվելու են անապահովության նոր գնահատման համակարգի, անապահովության նպաստի իրավական հիմքերը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով նախաձեռնությունը […]

̰
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը

16:22 10.09.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը, մոտ 95 հազարը վիրավորվել է, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 41,020-ի, վիրավորվել է 94,925 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

16:11 10.09.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և անդրադարձել Արգենտինայի հետ ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Արգենտինա համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է, որ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ, և անհրաժեշտ են համատեղ ջանքեր այն իրացնելու համար: […]

̰
Ստորագրվել է համաձայնագիր՝ կանոնակարգելու Կատարի տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը

15:55 10.09.2024

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Կատարի աշխատանքի հարցերով նախարար Ալի բին Սամիխ Ալ-Մարրին ստորագրել են համաձայնագիր՝ կանոնակարգելու Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը։ Կարևորելով երկու երկրների միջև համագործակցության այս նոր ձևաչափը՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև եղած բարեկամական և բազմոլորտ հարաբերությունների նշանակությունը […]

̰
Ատեստավորման նոր համակարգը մեկնարկեց Քրեակատարողական ծառայությունում. նախարարը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում

15:48 10.09.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հայկ Սանոյանի ուղեկցությամբ այցելել է կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորման գործընթացին: Նախարար Գրիգոր Մինասյանը, կարևորելով ՔԿԾ-ում ներդրված ատեստավորման գործընթացը, հաջողություն և […]

̰
Կսահմանվեն սոցիալական ոլորտի նոր սոցիալական ծառայությունների տեսակներ

14:54 10.09.2024

Կկատարելագործվի սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կբարելավվի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, կսահմանվեն նոր սոցիալական ծառայությունների տեսակներ: Այս մասին սեպտեմբերի 10-ի ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը` ներկայացնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքն ու հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նոր խմբագրված օրենքով […]

̰
Առուշ Առուշանյանը կազատազրկվի. դատարանը բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը

14:45 10.09.2024

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կազատազրկվ 1 տարի 8 ամիս ժամկետով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության միջնորդությունը: Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28․03․2022թ․ թիվ ՍԴ/0043/01/21 դատավճռով դատապարտվել է /2003թ․ ընդունված/ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և հանցանքների համակցությամբ որպես պատիժ է […]

̰
Տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրամիջոց է հայտնաբերվել

13:35 10.09.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկությունը պարեկային ծառայողների հետ իրացնելով, սեպտեմբերի 9-ին, ժամը 22-ին, Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի […]

̰
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է

13:21 10.09.2024

Սեպտեմբերի 9-ի ժամը 12.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վիլնյուսի փողոցի բնակիչ 26-ամյա մի աղջիկ և հայտնել, որ 73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին: Պարզվել է, որ 73-ամյա տանտերը զենքով և դանակով փորձել է սպանել կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր […]

̰
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

13:08 10.09.2024

Երևանում սեպտեմբերի 10-ի և 13-ի ցերեկը սպասվում է, 11-12-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 13-ին՝ ժամանակ առ ժամանակ, 11-12-ին, 14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում […]

̰
Գառնիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

13:02 10.09.2024

Գառնիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին

12:48 10.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:  

̰
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը՝ միգրացիայի ոլորտի բարեփոխման ռազմավարական օրակարգ

11:55 10.09.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցած նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ «Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված […]

̰
Օգոստոսին շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 60 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ

11:41 10.09.2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 158 դեպք, հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ «Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 32 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին […]

̰
ՍԱՏՄ-ն մանրէաբանական անհամապատասխանություններ է հայտնաբերել «Սունկ մարինացված» արտադրատեսակում

11:13 10.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լուսինե Գուլաբյանին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ «Հետազոտությամբ պարզվել է, որ «Սունկ մարինացված» արտադրատեսակի նմուշը գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ […]

̰
ԱԱԾ-ն առաջարկում է մի շարք մարմիններում բարձրացնել գաղտնիության ռեժիմի մակարդակը

11:06 10.09.2024

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելման ու վերացման, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանները բացառելու անհրաժեշտությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ […]

̰
BACK_TO_TOP