TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են 2024-ի երրորդ քննաշրջանի՝ դրսեկության ավարտական քննությունների օրերը

11:53 12.09.2024

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի երրորդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ըստ այդմ՝ երրորդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ

11:23 12.09.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ։ «Հարց 1: Եթե ԼՂ-ում ստացել եմ կենսաթոշակ, ապա ՀՀ-ում անհրաժեշտություն կա արդյոք կրկին դիմել կենսաթոշակի նշանակման համար: Պատասխան: Եթե Լեռնային Ղարաբաղում ստացել եք կենսաթոշակ, ապա ՀՀ-ում Ձեզ կենսաթոշակ կնշանակվի և կվճարվի գործող օրենսդրությանը համապատասխան՝ […]

̰
Այրվել է մոտ 15 հա ցորենի հնձած արտ

11:18 12.09.2024

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի երկաթգծերի հարևանությամբ այրվում է ցորենի հնձած արտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։31-ին, մարվել՝ 21։41-ին։ Այրվել է մոտ 15 հա ցորենի հնձած արտ։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

11:03 12.09.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Փրկարարները մասնատել են տապալված ծառի ճյուղերը

10:46 12.09.2024

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Յ․ Կողբացու փողոցի շենքերից մեկի բակում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ շենքի բակում ծառը տապալվել է՝ […]

̰
Եղվարդի քաղաքապետարանի մոտ այրվել է ավտոմեքենա

10:28 12.09.2024

Սեպտեմբերի 12-ին, ժամը 03։07-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի մոտ այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 03։25-ին։ Երևանյան փողոցում այրվել է «Lada Niva» մակնիշի ավտոմեքենա։

̰
Հրդեհ Երազգավորս գյուղում

10:10 12.09.2024

Սեպտեմբերի 11-ին, ժամը 23:48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երազգավորս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խորդանոց: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 12-ին, ժամը 02:55-ին, մարվել՝ 03:07-ին: Խորդանոցում (մոտ 16 քմ) այրվել են մոտ […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

09:57 12.09.2024

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […]

̰
Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

22:05 11.09.2024

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, նաև ընկել է ծառ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին քարը (մոտ […]

̰
Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար

21:55 11.09.2024

Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ «Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանը և Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել են աշխատանքների ընթացքին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է, որի 70 տոկոսը տրամադրել է պետությունը։ Պատասխանատուները շինարարի հետ զրույցում […]

̰
Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական կապերը բավական ակտիվացել են․ ինչո՞վ է դա պայմանավորված

21:28 11.09.2024

Շարունակվում է Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Պիտեր Սիարտոյի այցը Հայաստան: Նա հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Տպավորություն կա, որ Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական կապերը բավական ակտիվացել են: Ինչո՞վ է դա պայմանավորված: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բավական է նշել, որ […]

̰
Դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինին

19:36 11.09.2024

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: «Դեսպան Արսենյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Հույս հայտնեց, որ […]

̰
Քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչները սեպտեմբերի 17-ից լիցենզիա և հավաստագիր կստանան նոր կարգով

18:46 11.09.2024

2023թ. դեկտեմբերի 16-ից ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտում լիցենզավորման գործընթացին և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները: Լիցենզավորված բոլոր գործող կազմակերպություններին և հավաստագրման հավակնող մասնագետներին տրվել է 9 ամիս ժամանակ․ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Թալին համայնքի 6 բնակավայրում իրականացվում են խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ

18:41 11.09.2024

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան,Կաքավաձոր, Աշնակ, Մաստարա, Կաթնաղբյուր, Արտենի բնակավայրերում իրականացվում են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 590 մլն 96 հազար դրամ է։ Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում Կառավարության հատկացումը 65 % է կամ 383 մլն 562 հազ դրամ, համայնքինը՝ 35 % կամ 206 […]

̰
Շիրակի մարզում «06»-ը, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է

18:34 11.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Ամասիա բնակավայրի Սղնախ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի մետր գլորվել և կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է […]

̰
Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:22 11.09.2024

Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ: Պատվիրակությանը դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Իրաքից ժամանած պատվիրակությունը անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի […]

̰
ՀՀ վարչապետն արձագանքել է Բաքվից հնչող հայտարարություններին, թե խաղաղության պայմանագրում պետք է ներառվեն բոլոր կարևոր կետերը

18:16 11.09.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում կա 13 հոդված, որոնք Հայաստանն ու Ադրբեջանն ամբողջությամբ համաձայնեցրել են, 3 հոդված համաձայնեցրել են մասնակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։ Պատգամավորը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանը առաջարկ […]

̰
Մեկնարկում է «Ամսվա լավագույններ» մրցութային հայտերի ընդունումը

18:11 11.09.2024

Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (սեպտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: Մանրամասները՝ այստեղ:

̰
Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման

17:54 11.09.2024

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Debating a New Phoenix: The Global South and a Renewed World Order» պանելային քննարկմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել արագ փոխակերպումների ենթարկվող գլոբալ ուժերի դինամիկային՝ ընդգծելով զարգացող երկրների էլ ավելի կարևորվող դերը գործող աշխարհակարգում: Այս համատեքստում […]

̰
Փաշինյանը Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալը ծայրահեղ անհրաժեշտություն է համարում

17:49 11.09.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համարում, թե այսօր Հայաստանում դատական համակարգը լիարժեք անկախ է, ուստի դրան հասնելը ծայրահեղ անհրաժեշտություն է: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Փաշինյանը նման դիրքորոշում է հայտնել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բարձաձայնած՝ անկախ դատական համակարգ չունենալու, դատարանների որոշումների վրա լծակներ կիրառելու մեղադրանքներին: «Իհարկե, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը […]

̰
Դանիել Դանիելյանը շնորհակալագրեր է հանձնել Ղ. Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի մանկավարժներին

17:44 11.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի մանկավարժների հետ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը մի շարք վաստակաշատ մանկավարժների գեղարվեստական կրթության բնագավառում ունեցած ներդրման և երկարամյա ու բարեխիղճ մանկավարժական գործունեության համար պարգևատրել է շնորհակալագրերով: Մասնավորապես՝ նախարարության կողմից խրախուսվել են […]

̰
Քննչական կոմիտեի 10-ամյակի շրջանակներում ՀՀ ՔԿ նախագահը հանդիպել է համակարգի վետերաններին և պարգևատրել նրանց

17:34 11.09.2024

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը, որոնց մաս են կազմել նաև Հայաստանում քննչական համակարգի պատմական հիշողությանը, անցյալն ու ներկան կամրջելուն, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի անցած տասնամյա ճանապարհի արժևորմանն ուղղված խորհրդանշական մի քանի նախաձեռնություններ։ Մասնավորապես, Կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել է հոբելյանական տարվա՝ 2024թ․ մեկնարկին ստեղծված […]

̰
Դատախազը սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը հանձնել է դատարան

17:23 11.09.2024

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին հաստատել է Արագածոտնի մարզի բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ն.-ն իրավապահ մարմիններին հայտնել է սուտ տեղեկություն այն մասին, որ Արագածոտնի մարզի բնակավայրերից մեկում մոտեցել է բարձրաստիճան պաշտոնատար անձին, բողոքել մեկ այլ բնակավայրում կատարված ասֆալտապատման […]

̰
Փրկարարները նոր մեթոդաբանությամբ զարգացնում են հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման կարողությունները

17:00 11.09.2024

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ԱՄՆ անտառային ծառայության հետ համատեղ, սեպտեմբերի 10-ից 13-ը Ուրցաձորի էկո-կենտրոնում անցկացնում է Անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման միջազգային դասընթաց։ Մասնակցում են ՆԳ նախարարության փրկարար ծառայության, ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Շրջակա միջավայրի նախարարության և շահագրգիռ այլ պետական մարմինների ու գերատեսչությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ։ «Շատ եմ կարևորում […]

̰
Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին

16:40 11.09.2024

Սեպտեմբերի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Գառնիկ Սահակյանի անհետ կորելու մասին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Գառնիկ Սահակյանը ներկայացել է Մալաթիայի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:

̰
Բենզա և գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության ներքո են. պետությանը պատճառված վնասը կազմել է 6.6 մլրդ դրամ

16:25 11.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի նիստում բենզալցակայանների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու և գազալցակայաններում անկանխիկ վճարումների ընդունման հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելու շուրջ ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, հայտնում է, որ որոշ դեպքերում կիսում է առկա մտահոգությունները, միաժամանակ ընդգծում է, որ վերոնշյալ ոլորտը ՊԵԿ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո է: ՊԵԿ-ը շնորհակալ է բոլոր պատգամավորներին, […]

̰
ԿԸՀ-ն բավարարել է 51 քաղաքացիների դիմումը և գրանցել նախաձեռնությունը

16:16 11.09.2024

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։ Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի […]

̰
Մայրաքաղաքում շարունակվում են վերելակների փոխարինման աշխատանքները

15:57 11.09.2024

Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար: Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում: Քաղաքացիներն այսուհետ կարող են նաև հետևել ցանկացած […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկում

15:54 11.09.2024

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես՝ Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ: Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս: […]

̰
«Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

15:22 11.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով ստացած […]

̰
BACK_TO_TOP