18:18 12.09.2024
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Re-Imagining Tomorrow, Today: Ideas, Wisdom, Impact» պանելային քննարկմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ չնայած տարածված վատատեսական ընկալումների՝ վերջին տասնամյակների ընթացքում մարդկությունը հսկայական առաջընթաց է գրանցել՝ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներից մինչև պատվաստանյութեր: Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, […]
18:06 12.09.2024
Առաջին անգամ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այն կցուցադրվի տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների […]
17:55 12.09.2024
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա նոր ցուցասրահի և «Գիրք ճանապարհի–90» ժամանակավոր ցուցադրության բացումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նոր ցուցասրահը բարեկարգվել է Եվրոպական միության աջակցությամբ «ԿԱՏԱՊՈՒԼՏ ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ հիմնադրամի (Հայաստան) և «Քրիեյթիվ Արմենիա» մշակութային հիմնադրամի հետ համատեղ: Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, լինելով «Քրիեյթիվ Արմենիայի» հեղինակային՝ […]
17:26 12.09.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման բուժքույր Ն․Մ․-ն թմրամիջոց է փոխանցելու կալանավորված անձին։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09։35-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի […]
17:21 12.09.2024
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: 102 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությանը, Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական […]
17:16 12.09.2024
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Multilateralism of Democracies: How Small and Medium Democracies can Strengthen Each Other`s Resilience» պանելային քննարկմանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, անդրադառնալով ժողովրդավարության համար շարունակական պայքարին, նշել է, որ այն պահանջում է ոչ միայն քաղաքական առաջնորդների ամուր հանձնառություն և […]
17:00 12.09.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։ Նախարարը ողջունել է և ընդգծել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության փաստը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ և ընդերքի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է ՄԱԿ ԵՏՀ գրասենյակի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության շրջանակներում Հայաստանի […]
16:54 12.09.2024
Հայաստանը հյուրընկալել է ՄԱԿ Զբոսաշրջության կողմից կազմակերպվող հեղինակավոր «Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով»-ը։ Այն միտված է նպաստելու Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակներում դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:49 12.09.2024
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով գնացել են մի տուն, տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել: «Սա մեր բաժնում ստացված նմանատիպ առաջին ահազանգը չէր, որ մեքենա գնելու պատրվակով քաղաքացին դառնում էր խարդախության զոհ: Այս անգամ, […]
16:44 12.09.2024
«ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» և Բնակարանային ապահովում» ծրագրի՝ «Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառումների շրջանակներում սահմանված աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: «ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում 2020 թ. տեղահանված և […]
16:33 12.09.2024
Սեպտեմբերի 11-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպվեց և անցկացվեց «Հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը դպրոցի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություն։ Ուսումնավարժությունը ղեկավարում էր մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը, շտաբի պետն էր ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Հարություն Մարգարյանը։ Միջոցառմանը […]
16:27 12.09.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդունել Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ալիխանյան եղբայրների փողոց 3/3 հասցեում գտնվող հողամասի նվիրատվությունը և այն ամրացնել մարզպետի աշխատակազմին՝ քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։ Գործադիրն ընդունել է նաև «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ և Կանաչուտ բնակավայրերում գտնվող պետական սեփականություն հանդիսացող […]
16:21 12.09.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների՝ Վահրամ Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Այսպես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, – չի իրականացվել […]
16:11 12.09.2024
Գեղարքունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Ոստիկանությունը ներկայացնում է պարեկների վերջին օրերի բացահայտումները: Մանրամասները՝ տեսանյութում:
16:05 12.09.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի: Նախագծերով նախատեսվում է ՆԳՆ ենթակայությամբ գործող նոր ուսումնական հաստատության կարգավիճակը և ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր պայմանները սահմանել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներով, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում […]
16:00 12.09.2024
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հանցավորության իրավիճակին. «Երեկ ԱԺ հարցուպատասխանի ընթացում և՛ ընդդիմության, և՛ կառավարող խմբակցությունների ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում Հայաստանում հանցավորության մակարդակի վերաբերյալ։ Եվ նրանց պնդումը կամ վիճակագրության վերլուծությունն այն էր, որ Հայաստանում հանցավորության մակարդակն էականորեն աճել է և շարունակում է աճել»: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրավիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ […]
15:37 12.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 60–ամյա բնակիչը 2002թ․–ից աշխատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում՝ որպես կրտսեր մասնագետ։ Վերջինս ի պաշտոնե օժտված է եղել համայնքի վարչական տարածքի՝ […]
15:23 12.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը: Մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները: Մրցույթին […]
15:17 12.09.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, այս պահին մշակվող ժողովրդագրության և զբաղվածության ռազմավարությունները․ մասնավորապես՝ մրցունակ աշխատուժի ապահովման, երիտասարդների […]
14:26 12.09.2024
Երևանում սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 12-ին, 16-ին` կեսօրից հետո, 13-14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին […]
13:02 12.09.2024
Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.23-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Լուսառատ գյուղի դպրոցի մոտ դանակահարություն է: Ոստիկանություն հաջորդ ահազանգը «Արտաշատ» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Լուսառատ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 22-ի […]
12:54 12.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.28 դրամ:
12:43 12.09.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 18.00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի` Աբովյան, Չարենցավան քաղաքների, Արզնի, Կոտայք, Նոր գյուղ, Բջնի, Սոլակ, Կարենիս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Վերին Աղբյուրակ, Քաղսի գյուղերի, Վան և Քարաշամբ Ամառանոցային թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]
12:30 12.09.2024
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները անօրինական կերպով զենք-զինամթերք պահելու և կրելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 11-ին: Աշտարակ քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը Քուչակ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին: Բաժնում նա հայտնել է, որ տանն անօրինական պահում է ինքնաձիգի փամփուշտներ և «Կարաբին» տիպի ակոսափող հրազեն: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել […]
12:25 12.09.2024
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պարապմունքների վերաբերյալ։
11:53 12.09.2024
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի երրորդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ըստ այդմ՝ երրորդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական […]
11:23 12.09.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ։ «Հարց 1: Եթե ԼՂ-ում ստացել եմ կենսաթոշակ, ապա ՀՀ-ում անհրաժեշտություն կա արդյոք կրկին դիմել կենսաթոշակի նշանակման համար: Պատասխան: Եթե Լեռնային Ղարաբաղում ստացել եք կենսաթոշակ, ապա ՀՀ-ում Ձեզ կենսաթոշակ կնշանակվի և կվճարվի գործող օրենսդրությանը համապատասխան՝ […]
11:18 12.09.2024
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի երկաթգծերի հարևանությամբ այրվում է ցորենի հնձած արտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։31-ին, մարվել՝ 21։41-ին։ Այրվել է մոտ 15 հա ցորենի հնձած արտ։