TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

12:48 14.09.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

12:38 14.09.2024

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ի, 18-19-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

12:17 14.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.33 դրամ:  

̰
Հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ

10:46 14.09.2024

ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 00։59-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։ Երևան քաղաքում արձանագրվել է 26 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Ավան՝ 1, Մալաթիա-Սեբաստիա՝ 1, Կենտրոն՝ 18, Քանաքեռ-Զեյթուն՝ 1, […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:33 14.09.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Հրդեհ Ծովազարդ գյուղում

10:28 14.09.2024

Սեպտեմբերի 13-ին, ժամը 23։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 00:17-ին, մարվել՝ 02:10–ին։ Այրվել է Ծովազարդ գյուղի գազալցակայանի […]

̰
Հրդեհ Այգեստան փողոցի ավտոտնակում

10:18 14.09.2024

Սեպտեմբերի 13-ին, ժամը 23։23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։42-ին, մարվել՝ սեպտեմբերի 14-ին, […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

10:12 14.09.2024

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Աստվածընկալի ձոր» կոչվող հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 2004 թ.) դուրս է եկել երթևեկելի […]

̰
Ջրալցումներ հորդառատ անձրևի հետևանքով

10:00 14.09.2024

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21։30-ից ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք ահազանգեր են ստացվել հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ։ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ըստ առաջնահերթության սպասարկում են գրանցված դեպքերը։

̰
Սեպտեմբերի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:10 13.09.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Մուրացանի փ. 1-17 առանձնտաներ և 113/3 շենք, Ն․Արեշ 3փ․ 1-17; 12փ․ 20-41 առանձնատներ, Արարատյան փ․ 90 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Աղայան փ. 9-19 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 15ա շենք, Տերյան […]

̰
«Փրկենք Երուսաղեմի Հայկական թաղամասը» շարժման համանախագահը պարզաբանում է «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ վեճի մանրամասները

21:50 13.09.2024

Երուսաղեմում շարունակվում է անորոշությունը Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերահսկողության շուրջ: Կասկածելի գործարքի արդյունքում հայոց պատրիարքությունը կարող է զրկվել թաղամասի գրեթե մեկ քառորդը կազմող տարածքից: Արդյունքում ոչ միայն վտանգված կլինի Երուսաղեմի հայկական հարուստ ժառանգությունը, այլ նաև հարցականի տակ կարող է դրվել Սուրբ հողում հայկական ներկայության հեռանկարը: Ստեղծված իրավիճակը քննարկելու համար Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել […]

̰
Իտալիայում առաջարկել են արգելել դեռահասներին օգտվել սմարթֆոններից և սոցիալական ցանցերից

20:18 13.09.2024

Ուսուցիչ Դանիելե Նովարոյի և մանկական հոգեթերապևտ Ալբերտո Պելլայի գլխավորած նախաձեռնող խումբը դիմել է Իտալիայի կառավարությանը՝ առաջարկելով արգելել սմարթֆոնները մինչև 14 տարեկան դեռահասների համար և սոցիալական ցանցերի օգտագործումը մինչև 16 տարեկանների համար: Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, համապատասխան հրապարակային ստորագրահավաքին աջակցել են երկրի մշակույթի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս նախաձեռնությունն արդեն արձագանք ու աջակցություն է գտել խորհրդարանում, որտեղ […]

̰
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում

20:07 13.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվելիք Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-ին կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում, որն անցկացվել է առցանց: Այն նախաձեռնվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբայի և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից:

̰
էլեկտրոնային եղանակով կառուցապատման թույլտվությունների ստացման հայտերի թիվն աճում է

19:48 13.09.2024

Oգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 12-ը Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում միասին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու 1498 հայտ (Կոտայք՝ 601, Արարատ՝ 460, Արմավիր՝ 354, Լոռի՝ 83 ): Հայտերի թվով առաջինն Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Աբովյան, իսկ երրորդը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքը։ Հարթակի միջոցով այս ընթացքում ներկայացվել […]

̰
Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102մլն դրամ․ ՔԿ

19:43 13.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ․ մի քանի ընկերությունների կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով և համաձայնեցված գործելու, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Ազատության […]

̰
Բացահայտվել է Պետական եկամուտների կոմիտեի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 8 մլն ՀՀ դրամ կաշառք պահանջելու դեպք

19:28 13.09.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կաշառք տվողի մատնանշած անձի օգտին իրենց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար Ս. Ա.-ի օժանդակությամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլն ՀՀ դրամ կաշառք։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել […]

̰
Նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովին

19:21 13.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովի փակման արարողությանը և հանդես է եկել ելույթով: «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Օրենսդիր իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ, Միջխորհրդարանական միության հարգելի՛ նախագահ, Համաժողովի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ առաջին անգամ Հայաստանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների հոբելյանական՝ տասներորդ գլոբալ համաժողովի շրջանակներում: Ավարտին […]

̰
Վահան Կոստանյանն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերը հանդիպել են հայ երիտասարդների հետ

19:14 13.09.2024

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում Երևանում գտնվող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերը հանդիպում են ունեցել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական գործիչների և երիտասարդ դիվանագետների հետ։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ողջունելով Ֆելիպե Պաուլիերին […]

̰
Մեթոդական, մասնագիտական օգնություն և համալիր ստուգումներ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում

19:06 13.09.2024

Սեպտեմբերի 11-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում էր։ Այցի նպատակը վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում համալիր ստուգումներ իրականացնելն էր՝ ուղղված մասնագիտական գիտելիքների բարելավմանը և մեթոդական օգնության ցուցաբերմանը։ Աշխատանքային խմբում ընդգրկված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից համապատասխան մասնագետներ: Այցի ընթացքում տնօրենի տեղակալն անցկացրեց շարային ստուգատես. […]

̰
«Դպրոցը պետք է խոսի երեխայի հետ». Ժաննա Անդրեասյան

18:47 13.09.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Նախարարն անդրադարձել է 2024/25 ուսումնական տարվա ծրագրերին, նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացին, ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը

18:41 13.09.2024

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: Համաժողովն անցկացվում է «Միասին ապահովում ենք խաղաղություն՝ հանուն ընդհանուր ապագայի» կարգախոսի ներքո։ Միջոցառման ծրագիրը ներառում է չորս լիագումար նիստ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության բնագավառում համագործակցության, միջազգային կարգի միտումների, գլոբալ հարավի […]

̰
«Հայկական դուդուկի կանչը» խորագրով փառատոն՝ Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում

18:28 13.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Հայկական դուդուկի կանչը» խորագրով 2-րդ փառատոնը։ Փառատոնի մեկնարկը ազդարարվել է Սարդարապատի հուշահամալիրից «Վահագն» դհոլահարների անսամբլի (ղեկավար՝ Արազ Օրդյան) քայլերթով դեպի թանգարան։ Ծրագրի շրջանակում թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է «Հայկական դուդուկի […]

̰
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կբացվի «Քաղաքային պատկերներ․ ժառանգության վկաներ» ցուցահանդեսը

18:23 13.09.2024

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու) սեպտեմբերի 14-ին «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ ներկայացնում է «Քաղաքային պատկերներ․ ժառանգության վկաներ» ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այս տարի «Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ը «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո: «Քաղաքային պատկերներ․ Ժառանգության վկաներ» ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 14-ից […]

̰
Հանրային քննարկում ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի վերաբերյալ

18:16 13.09.2024

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին հրավիրել էր հանրային քննարկում հիշյալ նախագծերի լրամշակման նպատակով. այս նախագծերով կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը: Քննարկմանը մասնակցել են […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը

18:06 13.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է ճառագայթային բուժման կենտրոն, որը հագեցած է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել քաղցկեղի բուժման համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Ներկայացվել են վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ […]

̰
ՔԿԱԳ գործակալության պետը Շվեյցարիայի հյուպատոսի հետ քննարկել է շվեյցարական փորձը՝ ոլորտին առնչվող մի շարք հարցերում

17:42 13.09.2024

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ հյուպատոս Սանդրո Վիթվերի հետ: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՔԿԱԳ գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մանրամասն քննարկվել են ՀՀ արդարադատության ոլորտի թվային ծառայությունների www.e-services.moj.am հարթակի և ՔԿԱԳ գործակալությունում ներդրված՝ […]

̰
Գործընկերոջը մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

17:00 13.09.2024

Սեպտեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդի: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող ավտոլվացման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 27-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող […]

̰
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին

16:58 13.09.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերին ու համատեղ նախատեսվող նախաձեռություններին առնչվող մի շարք հարցեր։ Զրույցի առանցքում են եղել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, հեղեղումների հետևանքով տուժած անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացները։ […]

̰
Գյուղատնտեսական կրթությունը Ակադեմիական քաղաքում․ Փաշինյան

16:37 13.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանը: Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է ներկայացրել։

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավարի հետ

16:07 13.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերիին, որը Հայաստան է ժամանել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Ֆելիպե Պաույերիի այցը Հայաստան, կարևորել է Հայաստանի […]

̰
BACK_TO_TOP