12:50 17.09.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։ Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման […]
12:29 17.09.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
12:24 17.09.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կազմակերպած «Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը» խորագրով սեմինար-քննարկմանը: Նախարարի տեղակալը հանդիպմանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Մասնավորապես, անդարադարձ է կատարվել արդեն իսկ ձևավորված և գործող հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ համակարգի շարունակական կատարելագործմանը, հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից […]
12:15 17.09.2024
Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են: Մեծ մասը սկսում է ծխախոտ օգտագործել մինչև 20 տարեկանը: Ծխելը կախվածություն է առաջացնում, որը պահպանվում է ամբողջ կյանքում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Դեռահասների շրջանում կրճատելով ծխախոտի օգտագործումը և կանխելով ծխախոտի օգտագործման սկիզբը` կպաշտպանենք մի ամբողջ սերունդ ծխելու վնասներից»,-ասված է հաղորդագրության մեջ:
12:10 17.09.2024
Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի հարակից ափամերձ տարածքում նկատել են կանեփի բույսեր, կանեփանման զանգվածով տարա և պարկեր։ Նույն վայրում, պարեկներին նկատելով, մի քաղաքացի ձեռքից տոպրակ է նետել և դիմել փախուստի։ Պարեկներին հաջողվել է կանխել փախուստը։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն […]
12:05 17.09.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
11:52 17.09.2024
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը սեպտեմբերի 13-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում մասնակցել է «Արհեստական բանականություն, ապատեղեկատվություն, համակարգում. դասեր՝ Եվրոպայի 2024թ. ընտրություններից․ ապատեղեկատվության հակազդեցության գործողություններ» թեմայով գիտաժողովի։ Այն իրականացրել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը, հայտնում են ԿԸՀ-ից։ «Գիտաժողովը տարածաշրջանային ընտրությունների վարչարարության և քաղաքական գործընթացների ուժեղացում (REAPPS II) ծրագրի մի մասն […]
11:30 17.09.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները գիշերային ծառայության ժամանակ Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 43-ամյա երկու տղամարդու: Խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, գաղտնի փականով դանակ և արցունքաբեր գազաբալոն: Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել […]
11:00 17.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17, ֆիզիկական ներգործության` 12, զորակոչից խուսափելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 5, […]
10:56 17.09.2024
Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում գտնվող թունելում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ նշված Ժամանակահատվածում Երևանի ժամանակով առավոտյան 05:00-09:00 անցակետերը չեն աշխատի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով:
10:45 17.09.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:30 17.09.2024
Սեպտեմբերի 17-ին, ժամը 04:56-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 07:16-ին: Այրվել […]
10:25 17.09.2024
Սեպտեմբերի 17-ին, ժամը 06:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար (բեռնված փայտածուխով)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 08։02-ին։ […]
21:20 16.09.2024
Նոր զարգացումներ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի գործով շարունակվող հետաքննության շրջանակներում: Հիշեցնենք՝ ԱՄՆ խոշորագույն քաղաքի ղեկավարը կասկածվում է Ադրբեջանից ու Թուրքիայից կաշառք վերցնելու մեջ: Շաբաթ օրը քաղաքապետի աշխատակազմի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ հրաժարական են տվել՝ իրենց հեռախոսազրույցները վերծանելու մասին հատուկ ծառայությունների որոշումից անմիջապես հետո: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. […]
20:51 16.09.2024
Սեպտեմբերի 12-ին Կառավարության նիստում հավանության է արժանացել ՆԳՆ կողմից մշակված օրենսդրական նախագծերի փաթեթը, որի արդյունքում կմիավորվեն Ոստիկանության կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, և ՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի քաղաքացիական կառավարմամբ ուսումնական հաստատություն, ինչը թույլ կտա մեկ կետից օպտիմալ և արդյունավետ ապահովել կառավարման գործընթացն ու փոփոխել կրթության կազմակերպման բովանդակությունը, այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Փաթեթի մշակման հարցում […]
20:05 16.09.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը 32-ժամյա վարժանք է իրականացրել՝ խաղարկելով Սյունիքի մարզում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար։ «Սեպտեմբերի 10-ից 11-ը Սյունիքի մարզում տեղի ունեցավ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) չափանիշներին համապատասխան 32-ժամյա դաշտային վարժանք, որին մասնակցում էր ազգային որակավորում ունեցող 47 փրկարարներից բաղկացած Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ)։ Դաշտային […]
19:48 16.09.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանին և Թալին Յակուբյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին: «Մեծապես գնահատում ենք այն աշխատանքը, որ Ամերիկայի հայկական համագումարը կատարել է […]
19:42 16.09.2024
Ազգային Ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը՝ «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունելու համատեքստում։ Քննարկմանը, որը վարել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ […]
19:33 16.09.2024
2024թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից ստացվել է հաղորդում ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի […]
19:25 16.09.2024
Սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու համար։ Նա նշել է, որ աշխարհի խոշոր քաղաքների մեծ մասը գտնվում է ծովի ափին։ Նախագահի դիտարկմամբ՝ Թեհրանի մոտակայքում գտնվող գործարանների մեծ մասն անհրաժեշտ հումքը ստանում է Պարսից ծոցից։ Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել […]
18:55 16.09.2024
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1994 թվականին սեպտեմբերի 16-ը հայտարարել է Օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Օրվա կապակցությամբ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը հրապարակել է նոր տվյալներ, որոնք ամեն տարի հավաքագրվում են ընկերություններից՝ արտադրության, ներմուծման, ոչնչացման և օզոնային շերտը քայքայող նյութերի քանակների վերաբերյալ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Տվյալները ցույց են տալիս, թե ինչպես է ԵՄ-ն […]
18:35 16.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմին ֆինանսական աջակցություն ցուցաբերած բոստոնահայ քույր ու եղբայր Մարի և Սարգիս Աղասարգսյաներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ֆիլմի […]
18:22 16.09.2024
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության թեմայով նոր դասընթաց։ Վերապատրաստման երկօրյա դասընթացին, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համագործակցության արդյունքում, մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների մի խումբ […]
18:17 16.09.2024
Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում (ԻՀԱԿ) անցկացվել է «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» թեմայով հանդիպում-քննարկում` գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ թե՛ դեպքերի հայտնաբերման, թե՛ բուժման, թե՛ ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման կանխարգելման ուղղությամբ: «Մենք ուսումնասիրել ենք […]
18:06 16.09.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում, որի նպատակն է եղել դատավորներին ներկայացնել տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցների կատարումն ապահովելու նպատակով կիրառվող Էլեկտրոնային հսկողության սարքավորումների հնարավորությունները: Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, կարևորելով նման հանդիպում-քննարկումների անցկացումը, հույս է հայտնել, որ դրանք հնարավորություն կստեղծեն լուծումներ գտնել տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման […]
17:46 16.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարությունները: Իրակլի Կոբախիձե – Հարգելի պարոն վարչապետ, Կրկին ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներին: Շատ հաճելի է Ձեզ հյուրընկալել, հարգելի պարոն վարչապետ: Հիշեցնեմ մարտին իմ […]
17:18 16.09.2024
Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր: Հիվանդության տարբեր փուլերի համար անվճար տրամադրվում է 4 անվանում դեղ: Հայաստանում այս պահին 159 պացիենտ է բուժում ստանում այս հիվանդության դեմ: Դեղերն, ըստ բժշկի նշանակման, անվճար տրամադրվում են առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով: Ի՞նչ է ցրված սկլերոզը, ո՞ր […]
17:03 16.09.2024
Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի հեղեղատար համակարգի ներկա վիճակին: «Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, ինչը էական ներդրումներ է պահանջում: Հարկ է նշել, որ Երևանում առկա հեղեղատար համակարգն արդեն իսկ ամբողջությամբ գույքագրվել է, և այս շաբաթ Կառավարությունում այդ թեմայով քննարկում է լինելու»,- ասել է […]
16:51 16.09.2024
Թբիլիսիում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Իրակլի Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի վարչապետը շեշտել է Հայաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցության, բիզնես կապերի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը: Վարչապետ […]
16:46 16.09.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք։ Դիլիջան քաղաքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում հայտնաբերվել է փայտի թեփի պարկերով քողարկված, «հաճարենի» տեսակի ծառից պատրաստված 4.8խմ կողահատ տախտակ։ Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։ Ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Հանրապետության մարզերում կանխարգելիչ […]