TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:15 18.09.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
17-րդ հեծանվային զբոսանքը. կեցցե լուսաբացը. Նիկոլ Փաշինյան

10:05 18.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվային զբոսանք է իրականացրել և սոցցանցի իր էջում տեսանյութ հրապարակել, որին կից գրել է․ «17-րդ հեծանվային զբոսանքը. կեցցե լուսաբացը»։  

̰
Հրդեհ Աղավնաձոր գյուղում

09:54 18.09.2024

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:04-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։55-ին, մարվել՝ 19։39-ին: «Դամրչոնց տապ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 12 հա […]

̰
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. որպես անհայտ որոնվող 22-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում

21:19 17.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hատուկ փրկարարները ճոպաններով իջել են ջրատարի մեջ և ջրից դուրս են բերել մահացածի մարմինը։ Տեղում […]

̰
Ինչո՞ւ էր Ադրբեջանը 4,5 տարի փակ պահում ցամաքային սահմաններն ու ինչո՞ւ է մտադիր վերջապես բացել դրանք

20:42 17.09.2024

Հոկտեմբերի 1-ից Ադրբեջանում, հավանաբար, կբացվեն ցամաքային բոլոր սահմանները, որոնք փակ են արդեն գրեթե 4,5 տարի: Հարևանների հետ սահմանները փակ պահելու ֆորմալ պատճառը կարանտինային ռեժիմն է, որը գործում է կորոնավիրուսային վարակի վտանգի հետ կապված: Մասնագետները կարծում են, որ իրական պատճառները ոչ թե առողջապահական են, այլ՝ զուտ քաղաքական: Փակ սահմանները Իլհամ Ալիևին իսկապե՞ս թույլ են տալիս պաշտպանել […]

̰
ԱՄՆ-ի կեղտաջրերում կաթվածահար անող վիրուս է տարածվում. NBC

18:51 17.09.2024

ԱՄՆ-ի կեղտաջրերի մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս էնտերովիրուսի D68 (EV-D68) կոնցենտրացիայի ավելացում, որը համարվում է սուր թուլացած միելիտի հարուցիչ, այն կաթվածահար է անում ողնուղեղը, հաղորդում է NBC News-ը։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականին երկրում արդեն հայտնաբերվել է D68 վիրուսով վարակման 13 դեպք, ընդհանուր առմամբ, գրանցվել է 758 նման դեպք։ Վիրուսը ազդում […]

̰
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

18:44 17.09.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։

̰
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պատվիրակությանը

18:37 17.09.2024

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քրեական և բանտային բարեփոխումների ոլորտի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մեյսներին ու հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոյին։ Հանդիպման նպատակն էր կազմակերպել կարիքների գնահատման առաքելություն քրեակատարողական ոլորտում։ Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ընդհանուր […]

̰
Լոռու մարզում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

18:26 17.09.2024

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։00-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջի շրջանցիկ ճանապարհի 2-րդ կմ-ին և ժամը 12։00-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

18:06 17.09.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին։ Քննարկվել են ջրամատակարարման, հեղեղատար, կոյուղատար համակարգերի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Անդրադարձ է եղել Երևանում ջրամատակարարման նոր ծավալների ապահովման հիմնախնդրին: Եղիազար Վարդանյանը կարևորել է դիտարկվող հարցերի վերաբերյալ կառուցապատողների մոտեցումները՝ ընդգծելով, որ նրանց առաջարկները և նախնական ուսումնասիրությունների արդյունքներն օգտակար կլինեն առաջիկայում շահագրգիռ […]

̰
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

17:54 17.09.2024

Սեպտեմբերի 17-ին Վիեննայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ավստրիական կողմից՝ Ավստրիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, Երկկողմ հարաբերությունների և ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության հարցերի գլխավոր տնօրեն Գրեգոր Քյոսլերը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ավստրիական երկկողմ օրակարգի հարցերի […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում կառուցվում են ոռոգման համակարգեր

17:18 17.09.2024

Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում լուծվում է կարևոր խնդիր՝ կառուցվում են ոռոգման համակարգեր, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Սուբվենցիոն մի ծրագրով ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում Այգեպատ,Նորաշեն, Քաղցրաշեն, Մրգավետ, Մխչյան, Դիտակ, Դվին, Մրգանուշ բնակավայրերում։ Այս ծրագրի արժեքը կազմում է շուրջ […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը

16:50 17.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Վրեժ Կ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Դմիտրի Կ.-ի վարած «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բախման հետևանքով «Ford […]

̰
Վրաստանի խորհրդարանը բանտարկյալների զանգվածային համաներման մասին օրենք է ընդունել

16:44 17.09.2024

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երրորդ՝ վերջնական ընթերցմամբ քվեարկել են բանտարկյալների զանգվածային համաներման մասին օրենքի օգտին։ Խորհրդարանի նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Օրենքը ստորագրության կուղարկվի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Համաներումը կվերաբերի մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը կատարված քրեական հանցագործությունների համար դատապարտվածներին։ Այն չի ազդի մարդասպանների, թմրավաճառների և բռնաբարողների, ինչպես նաև այլ […]

̰
Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա են երիտասարդական ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ

16:37 17.09.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի […]

̰
Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում

16:16 17.09.2024

Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում: Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները: Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով: Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը:

̰
Վրաստանի խորհրդարանն արգելել է ԼԳԲՏ քարոզչությունը և սեռափոխությունը

16:10 17.09.2024

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ լիագումար նիստում օրենք է ընդունել ԼԲԳՏ քարոզչության և սեռափոխության արգելքի վերաբերյալ։ Հանդիպումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։ Օրենսդիրները երրորդ ընթերցմամբ ընդունել են նաև փաթեթում ընդգրկված այլ օրենքներ։ Օրենքը ստորագրության կուղարկվի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

̰
Կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ

15:50 17.09.2024

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գործող «ԽԱՔ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասում վերացվել են նախորդիվ հայտնաբերված բոլոր խախտումները: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

̰
«Շանթ Ռեզիդենս»-ը կառուցվում է Երևանի արագ զարգացող հատվածներից մեկում

15:24 17.09.2024

«Շանթ Ռեզիդենս»-ը կառուցվում է Սևանի 21 հասցեում՝ Երևանի արագ զարգացող հատվածներից մեկում: Համալիրը գտնվում է «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի և «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի միջև, ինչն ապահովում է արագ հասանելիություն և ազատ տեղաշարժ ցանկացած ուղղությամբ: Համալիրից դեպի քաղաքի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 5-7 րոպեի ընթացքում: Շտապեք ամրագրել Ձեր ապագա բնակարանն այսօր՝ այցելելով մեր գրասենյակ՝ […]

̰
ԿԳՄՍՆ-ն հրավիրում է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծի մասնագիտական քննարկման

15:12 17.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 9։30-ին, ԿԳՄՍ նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, երկրորդ մասնաշենք, 5-րդ հարկ՝ գրադարան) կազմակերպում է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծի մասնագիտական քննարկում։ Մասնակցության համար ԿԳՄՍ նախարարությունից խնդրում են գրանցվել մինչև սեպտեմբերի 19-ը՝ ժամը 12։00-ը՝ զանգահարելով 010-599-629 հեռախոսահամարով (Մշակութային ժառանգության վարչություն):  

̰
Պորտուգալիայի արևմուտքում մոլեգնում են անտառային հրդեհները

14:54 17.09.2024

Պորտուգալիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհների հետևանքով չորս մարդ է զոհվել: Հրդեհը Ավեյրու թաղամասում վնասել է տներ, ճանապարհները փակվել են, բնակիչները՝ տարհանվել։ Հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ, սակայն նոր հրդեհների առաջացումը բարդացնում է նրանց գործը։ Հրդեհի դեմ պայքարելու համար ներգրավված է ավելի քան 5000 հրշեջ, ինչպես նաև 600 մեքենա և 32 ինքնաթիռ: «Այս պահին մենք […]

̰
«Հպարտություն է տեսնել Ձեզ՝ Հայաստանը ներկայացնելիս». Ժաննա Անդրեասյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին

14:44 17.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 49-րդ տեղն ու արդեն մի քանի միջազգային մրցաշարերի է մասնակցել ՀՀ դրոշի ներքո: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը, «Կերոն» […]

̰
Օգոստոսին 345 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 126 մլն դրամ

14:37 17.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 345 դեպք և շուրջ 126 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 41․2 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների […]

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:12 17.09.2024

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 19-21-ին՝ շրջանների զգալի մասում, 18-ին և 22-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 17-ին, 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին

14:06 17.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 432 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.27 դրամ:  

̰
Թալինի ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

14:00 17.09.2024

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն ստացան. Կաթնաղբյուր գյուղի 62-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ, պահում է թմրանյութ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կաթնաղբյուրցու ջերմոցում հայտնաբերվեցին կանեփի թփեր։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգված։ Հանգամանքները պարզվում են։

̰
ԿԳՄՍՆ-ի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև ստորագրվել է ֆրանսերենի դասավանդման խթանման հուշագիր

13:50 17.09.2024

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Փաստաթղթերը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ […]

̰
ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետի հետ

13:48 17.09.2024

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը՝ Հանրապետության հարավային շրջաններ ամենամյա ավանդական այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետ Կ.Ա. Միքաելյանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից: «Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի […]

̰
Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց

13:11 17.09.2024

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Դիլիջանի բաժին դիմած Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը հայտնել էր, որ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին կայանված իր «Հունդայի Սոնատա» մեքենայից գողացել են դրամապանակը և կոշիկներ: Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների և Տավուշի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Արարատի մարզի Մխչյան բնակավայրի բնակիչ 41-ամյա տղամարդը սեպտեմբերի 15-ին Երևանի […]

̰
Գողացած հեռախոսով փող էր պահանջել և ստացել հեռախոսատիրոջ ընկերներից

13:00 17.09.2024

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Ոսկեվազ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են իր բջջային հեռախոսը: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […]

̰
BACK_TO_TOP