TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

15:33 18.09.2024

Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակի մոտ կոնֆլիկտ է տեղի ունեցել, որոշ մարդիկ ձերբակալվել են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։ Ընկերությունը հայտնել է, որ Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է անօրինական կերպով ներխուժել գրասենյակ: «Մոտ տասը մարդ այժմ բերման է ենթարկվել, մնացած հանգամանքները պարզվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Wildberries-ի հիմնադիր […]

̰
Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

14:56 18.09.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի և Սլովակիայի միջև շուկաների դիվերսիֆիկացմանը, առևտրի և ներդրումների նոր ոլորտների բացահայտմանը, արտահանման և ներմուծման ուղղությունների ընդլայնմանը, գործարար կապերի ամրապնդմանը […]

̰
31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. ՔԿ

14:51 18.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 15:57-ին, «Արաբկիր» բժշկական համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի թափանցող […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

14:46 18.09.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին:

̰
Կաթնամթերքի արտադրամասը կվերսկսի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

14:36 18.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգայցի ընթացքում պարզել են, որ «Վայթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) վերացվել են սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր խախտումները: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

̰
Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումը

14:29 18.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը։  Այս մասին վարչապետն ասել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով էներգետիկ անվտանգությանը։ «Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ […]

̰
Եղեգնաձորի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

14:21 18.09.2024

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աղավնաձոր գյուղի 59-ամյա մի բնակիչ զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Այսօրվանից ուժի մեջ է մտել նյութական վնասով ՃՏՊ-ների գծով փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափի բարձրացման նոր կարգավորումը

14:14 18.09.2024

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնց համաձայն՝ 1․Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։ 2․Համաձայնեցված հայտարարագրով […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագիծը

14:00 18.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը: Մանրամասները՝ այստեղ:

̰
Վարչապետն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները բանակցային եղանակով վերադարձնելու հնարավորություն է տեսնում

13:54 18.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ ստորագրված կանոնակարգի համատեքստում հնարավորություն է տեսնում բանակցային եղանակով վերադարձնելու Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում արտաքին ու ներքին անվտանգային միջավայրի վերաբերյալ քննարկմանը։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Ադրբեջանի կողմից շահարկումներին, ըստ որի՝ […]

̰
Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին նոր ռազմաբազա է բացել

13:47 18.09.2024

Էստոնիայի հարավում՝ ռուսական սահմանի մոտ, նոր ռազմաբազա է բացվել, հայտնում է ERR հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վիրու քաղաքի մոտ գտնվող Յուբա գյուղում բացվել է 14 շինությունից բաղկացած նոր ռազմաբազա, որը կոչվում է «Reedo»», – ասվում է հաղորդագրության մեջ: Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր բազան կկարողանա տեղավորել մինչև հազար մարդու։ Սպասվում է, որ այնտեղ կտեղակայվի էստոնական երկրորդ […]

̰
Կամարիս համայնքի բնակիչները հյուրընկալվել են Էկոնոմիկայի նախարարությունում

13:40 18.09.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Կոտայքի մարզի Կամարիս համայնքի բնակիչներին։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը քաղաքացիներին վստահեցրել է, որ նախարարությունը քաջատեղյակ է նրանց խնդիրներից և ընդգծել կառավարության հանձնառությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ խոզաբուծության ոլորտում աջակցության ծրագրեր մշակելու հարցում։ Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, ներկայացվել է դիմելու ընթացակարգը, անդրադարձ […]

̰
Ուսման հրավեր՝ Ավստրալիայի ազգային համալսարանի քոլեջից. ԿԳՄՍՆ

13:33 18.09.2024

Ավստրալիայի ազգային համալսարանի Արվեստի և հասարակական գիտությունների քոլեջը (Australian National University, College of Arts and Social Sciences) ներկայացրել է համալսարանի կողմից տրվող «CASS Global South Visiting Fellowship Scheme» կրթաթոշակ ստանալու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար: Նշյալ կրթաթոշակը սահմանվել է այս տարի. այն տրամադրվում է բուհերի և հետազոտական կենտրոնների հասարակական գիտությունների, արվեստի և հումանիտար ոլորտների՝ ասպիրանտի (PhD) […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 18.09.2024

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին […]

̰
ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ

13:18 18.09.2024

Եվրամիության հետ կապված Հայաստանի հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ, թափանցիկ պետք է լինեն նաև Եվրամիության գործընկերների մտադրությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանն այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: «Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանում […]

̰
Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

13:12 18.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 31 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են […]

̰
Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

13:04 18.09.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ` լիցքավորված հինգ փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

12:56 18.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:  

̰
Ստեղծվել է ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ

12:36 18.09.2024

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։ Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։ Խորհուրդը զբաղվելու է Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին վերաբերվող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները և մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված և կարիքահենք դարձնելու […]

̰
Գորիսի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

12:30 18.09.2024

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները սեպտեմբերի 17-ի շրջիկ ծառայության ընթացքում գիշերվա ժամը 2-ի սահմաններում Շինուհայր-Հալիձոր ճանապարհահատվածում, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 3 խմ բոխի տեսակի փայտանյութ: Որոտան գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին ծառերն ապօրինի հատել է […]

̰
Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ

12:05 18.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մի շարք հուշարձաններ։Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Նորավանքում թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ քննարկվել են Բուրթելաշեն (Սբ Աստվածածին) եկեղեցու հատակի պեղման, ընթացիկ նորոգումների, տապանաքարերի պահպանության, ցուցանակների […]

̰
Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխված օտարերկրացիների մոտ թմրանյութով փաթեթներ կային

11:33 18.09.2024

Սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 11-ին մոտ, մայրաքաղաքի Ֆանարջյան փողոցում ծառայող պարեկները նկատել են կասկածելի երիտասարդների: Փողոցին հարակից գերեզմանատան մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի Արտաշատի խճուղում բնակվող օտարերկրացի երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ 28-ամյա օտարերկրացու մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենի 30 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել […]

̰
Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

11:25 18.09.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ «Շինարարությունը կատարում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ընկերությունը։ Տրասպորտային հանգույցի թևերը արդեն իսկ ասֆալտապատ են։ Այժմ քանդման աշխատանքներ են կատարվում կամրջի վրա։ Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, նույնիսկ հեծանների ամրանները քայքայվել էին, և հիմնանորոգման անհրաժեշտություն կար։ […]

̰
Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքերի տանիքները

11:20 18.09.2024

Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքերի տանիքներ։ Առաջնահերթությունը տրվել է այն շենքերին, որոնց տանիքները տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով՝ քայքայվել են ու վնասել շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների տները, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություից։ «Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն դրամ, որից Կառավարության […]

̰
Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար

11:15 18.09.2024

Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Բացի այդ, Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրվել է աջ լրացուցիչ սեկցիա, և նշված երթևեկելի գոտուց թույլատրվում է կատարել աջ շրջադարձ: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ գոտին նախատեսված է հասարակական տրանսպորտի համար […]

̰
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:09 18.09.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքում անցկացվելու է «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Մասիս համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 12:00-ին Ռանչպար, Սիփանիկ, Սիս, Նորամարգ և Սայաթ-Նովա բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

11:03 18.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Թովմասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներով, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ «Այսպես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, […]

̰
Գյումրեցի 48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

10:55 18.09.2024

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունը, Գյումրիի Երևանյան խճուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,65 գրամ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ կաթուցիչում թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար: Գյումրիի բնակիչ 48-ամյա տղամարդը […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 17-18-ը

10:37 18.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 38, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ […]

̰
Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:20 18.09.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
BACK_TO_TOP