TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

11:53 19.09.2024

Մայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը: Այն կառուցվել է Դ-րդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ-ից։ «2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր Տաճարին զուգահեռ ընդգրկվել են նաև Վաղարշապատ քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե […]

̰
Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները

11:30 19.09.2024

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ճանապարհի կառուցումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում կատարվել են հաղային աշխատանքներ։ Երկրորդ փուլում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, երթեւեկելի մասը։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարտ ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է։ Ասֆալտապատումը շարունակվում է։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ […]

̰
Սեպտեմբերի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 122 դեպք

11:05 19.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 18-ից 19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 122 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, ֆիզիկական ներգործության` 12, հոգեկան ներգործության և խարդախության՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խուլիգանության՝ 5, փաստաթղթեր կեղծելու՝ […]

̰
Եթե կա սերտ շփում տուբերկուլոզ ունեցող հիվանդի հետ, պետք է դիմել մասնագետի․ ԱՆ

10:46 19.09.2024

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Եթե երեխայի մոտ առկա է՝ 3 շաբաթ տևող հազ, ենթատենդային (սուբֆեբրիլ, 37,1-37,5 աստիճան) ջերմություն, մարմնի զանգվածի անկում կամ աճի հապաղում, առատ քրտնարտադրություն , անկայուն հոգեվիճակ , անհասկանալի հոգնածություն , վատ ախորժակ , եթե կա սերտ շփում տուբերկուլոզ ունեցող հիվանդի հետ, պետք է դիմել մասնագետի: Կիրականացվի՝ օբյեկտիվ […]

̰
Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:35 19.09.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
«Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը

10:30 19.09.2024

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:07 19.09.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Փոփոխություններ են կատարվել մայրաքաղաքի գերեզմանատների գործող վճարովի ծառայություններում

21:13 18.09.2024

Ասֆալտապատում, պարսպապատում, գերեզմանատեղիների սահմանազատում. մայրաքաղաքում գործող բաց և մասնակի փակ գերեզմանատներում վերջին տարիներին մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, հայտմում են Երևանի քաղաքապետարանից։ «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից գերեզմանատեղիները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով՝ անվճար հիմունքներով: Մատուցվում են նաև վճարովի ծառայություններ: Գերեզմանատեղիների համար հատկացված տարածքների հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով ՀՈԱԿ-ը […]

̰
Փրկարար ծառայությունն ամփոփում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքները

20:50 18.09.2024

Հրդեհավտանգ սեզոնի ավարտով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն ամփոփում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքները։ «ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ հանրապետության տարածքում իրականացրած հանրային իրազեկման աշխատանքները՝ ուղղված անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկմանը, հրդեհների կանխարգելմանը, արագ արձագանքմանը, հրդեհների դեմ պայքարին, դրանց […]

̰
Տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը

20:30 18.09.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը:  Այս մասին գայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նախարարին է զեկուցել ոլորտում իրականացվող վերահսկողական աշխատանքների ընթացքը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, ներկայացվել է տեսչական մարմնի որակի ապահովման վարչության ընթացիկ տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների […]

̰
Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը

20:17 18.09.2024

Սեպտեմբերի 18-ին, ժամը 17:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին կամրջից մետաղական ամրանով բետոնե կտորներ են կախված. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը:

̰
Համաշխարհային հայկական գագաթնաժողովին կարևոր ի՞նչ շեշտադրումներ է արել վարչապետը

20:12 18.09.2024

Երևանում տեղի է ունեցել Համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև վարչապետ Փաշինյանը: Գագաթնաժողովում քննարկվել են Հայաստանի և սփյուռքի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները: Համաշխարհային հայկական գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, նշեց, որ անվտանգային այն ճարտարապետությունը, որը որդեգրել ենք, ցույց է տվել իր անարդյունավետությունը: Հարցը դիտարկելիս, ըստ վարչապետի, կա ընկալման […]

̰
Այրվել է մոտ 150 հակ անասնակեր

18:53 18.09.2024

Սեպտեմբերի 18-ին, ժամը 14:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է […]

̰
Էկոնոմիկայի նախարարն Արմավիրի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին

18:22 18.09.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։ Նախարարը նախ այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի […]

̰
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը

18:10 18.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ սեպտեմբերի 20-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում կմեկնարկի «Շիրակյան ուտեստներ» փառատոնը, որի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ժամանակավոր ցուցադրությունը: «Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում ներկայացվելու են տարածաշրջանին բնորոշ ուտեստները և դրանց պատրաստման ընթացքը: Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն և մոռացված […]

̰
Քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները

17:54 18.09.2024

Այս երկու օրերի ընթացքում քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ձեւաչափով հրավիրված հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-18-ը՝ Ծաղկաձորում: Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ […]

̰
Երիտասարդները հյուրընկալվել են ՏԿԵ նախարարությունում

17:46 18.09.2024

50-ից ավելի երիտասարդներ՝ որպես «Մոդել Հայաստան» կրթական ծրագրի մասնակիցներ, հնարավորություն են ստացել այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն։ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը երիտասարդներին ծանոթացրել է նախարարության կառուցվածքին և գործառույթներին։ Նախարարի տեղակալը խոսել է թվային ռեֆորմներից, որոնց միջոցով նախարարությունը փորձում է երիտասարդներին և հասարակաթյանն ավելի մոտ և հասանելի դառնալ։ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում նշել […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

17:38 18.09.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սեպտեմբերի 18-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են իրավական ակտերի նախագծերի е-draft հարթակում տեղադրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը վերաբերում է ՓՄՁ սուբյեկտների մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր

17:30 18.09.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, Կենտրոնական բանկի և Քաղաքաշինության […]

̰
Wildberries-ի մոսկովյան գրասենյակում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

17:24 18.09.2024

Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակում հրաձգության ժամանակ վիրավորված Wildberries-ի անվտանգության երկրորդ աշխատակիցը մահացել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընկերության աղբյուրը։ «Wildberries-ի գրասենյակի անվտանգության երկրորդ վիրավոր աշխատակիցը մահացել է», – ասել է գործակալության զրուցակիցը։ Իրավապահ մարմինները ևս «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել են երկու մարդու մահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակի մոտ հրաձգություն […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

17:14 18.09.2024

Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավոր երիտասարդներին՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի: Կամավորական աշխատանքների համար հավաքագրվել է շուրջ 120 երիտասարդ՝ «Համահայկական կամավորական միություն» ՀԿ-ից, […]

̰
Աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին. վարչապետը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին

16:56 18.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով պանելային քննարկմանը: Վարչապետը պատասխանել է բանախոսի և քննարկմանը ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց թվում՝ անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Իրական Հայաստանի ռազմավարությանը, արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված թեմաներին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանը, մեր երկրի էներգետիկ անվտանգությանը: […]

̰
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

16:50 18.09.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

̰
Ի՞նչ արդյունք ակնկալել, եթե Նյու Յորքում հայ-ադրբեջանական հանդիպում լինի

16:40 18.09.2024

Վաշինգտոնը միշտ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին ընդառաջ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, երբ նրան հարցրել էին՝ հնարավո՞ր է արդյոք հայ-ադրբեջանական հանդիպում Նյու Յորքում: Դրանից բացի, Հայաստանում էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Վերջին շրջանի գրեթե բոլոր հանդիպումներում գերակայողը Խաղաղության պայմանագրի մասին խոսակցություններն են: […]

̰
Ֆինանսների նախարարը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ

16:33 18.09.2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմամբ մեկնարկել է ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայումը, որի նպատակն է ծրագրի առաջընթացի գնահատումը։ Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել Կառավարության հանձնառությունը՝ ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված […]

̰
«Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին

16:17 18.09.2024

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր սոցիալական քաղաքականության շրջանակում շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։ Անցած տարվա նոյեմբերից շուրջ 40 ընտանիք բնակվում է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։ «Գազպրոմ Արմենիա»-ն սեղմ ժամկետներում կազմակերպել էր հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումն ու շահագործումը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին կացարաններով ապահովելու համար: Ներկայում այստեղ բնակվում է ավելի քան 100 […]

̰
Աշտարակի դպրոցում շինարարության ժամանակ պատի փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

16:09 18.09.2024

2024թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում և կից փաստաթղթեր այն մասին, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 16։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տ․Մեծի փողոցում գտնվող Ն․Սիսակյանի անվան դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկու անձ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական […]

̰
Ռազմավարական որոշում ենք կայացրել մոդուլյար ատոմակայան կառուցելու վերաբերյալ․ Փաշինյան

16:04 18.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է մոդուլյար ատոմակայանի կառուցումը Հայաստանում՝ ինչպես էներգետիկ հնարավորությունների դիվերսիֆիկացման, այնպես էլ արտաքին միջավայրի անվտանգության տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, անդրադառնալով էներգետիկ անվտանգությանն ուղղված Հայաստանի քաղաքականության մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանը խոսել է նոր ատոմակայանի կառուցման նախագծից։ «Մենք ռազմավարական որոշում ենք կայացրել, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Մասնագետները մեզ բացատրեցին, որ […]

̰
Ծանոթացեք «Շանթ Ռեզիդենս» բնակելի համալիրի 2 սենյականոց բնակարաններից մեկին

15:56 18.09.2024

Ծանոթացեք «Շանթ Ռեզիդենս» բնակելի համալիրի 2 սենյականոց բնակարաններից մեկին։ Այս հարմարավետ և լուսավոր բնակարանը գտնվում է համալիրի 1 մասնաշենքում և զբաղեցնում է 72 քմ. Բնակարանն ունի ✔️Խոհանոց ✔️Հյուրասենյակ ✔️Պատշգամբ ✔️Ննջասենյակ ✔️Սանհանգույց Հիշեցնենք, որ այս պահին գործում է -25% զեղչ, և բնակարանի ընդհանուր արժեքը կազմում է 24,795,150 ՀՀ դրամ։ Շտապեք ամրագրել Ձեր երազանքի բնակարանը: Համալիրի հասցե՝ […]

̰
ՆԳՆ ոստիկանության զորքերի պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել էր Լատվիա և Լիտվա

15:49 18.09.2024

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին աջակցություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ից 14-ը ճանաչողական այցով Լատվիայի և Լիտվայի Հանրապետություններում էր ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել երկու երկրների համապատասխան կառույցների ղեկավարների հետ: Լիտվայի Հանրապետությունում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արտակարգ […]

̰
BACK_TO_TOP