18:25 19.09.2024
Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ընթացքում վարչական շրջանների և կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվել են շինարարության թույլտվությամբ կատարվող քանդման և վերականգման աշխատանքների պարտադիր նորմերը: «Շինհրապարակի ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում պետք է տեղադրել կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ: Քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված առնվազն 1.5 մետր բարձրությամբ […]
18:18 19.09.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 12-18-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 14-17-ը, ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 13-16-ը, ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-18-ը, ◾️Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-ին և 15-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ […]
18:12 19.09.2024
Սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ուսումնավարժության նպատակն էր՝ • կատարելագործել ուսումնավարժության մասնակիցների գործնական […]
17:50 19.09.2024
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է ապահովել հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը: Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման և օգտագործման վճարները, նկատի ունենալով, որ նշված […]
17:27 19.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել […]
17:16 19.09.2024
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։ «Հայտնում ենք , որ դա կեղծ տեղեկատվություն է: Հորդորում ենք անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն: Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության […]
17:04 19.09.2024
Կառավարությունը հաստատել է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատությունն ապահովելուն առնչվող որոշման նախագիծը՝ հատկացնելով 1,94 միլիարդ դրամ: Նախագիծը Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «2024 թվականի մայիսի 31-ից հետո՝ պայմանավորված Համաշխարհային բանկի հետ վարկային պայմանագրի ժամկետի ավարտով, իրականացման ենթակա նոր աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման […]
16:48 19.09.2024
Սեպտեմբերի 18-ին կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը, որին քննարկվել են ծրագրի իրականացման առաջընթացն ու ռազմավարական խնդիրները: Համակարգող խորհրդի նիստին ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ Միջազգային համագործակցության պատասխանատու Զուզանա Սորոցինովան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, […]
16:28 19.09.2024
Եվրամիությունը Ուկրաինայի հակամարտության մեկնարկից ի վեր երկրի էներգետիկ ենթակառուցվածքների համար Ուկրաինային տրամադրել է 2 միլիարդ եվրո օգնություն: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը։ «Էներգետիկ անվտանգության համար առնվազն 2 միլիարդ եվրոյի աջակցությունն արդեն տրամադրվել է Ուկրաինային, այդ թվում՝ Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամի և ԵՄ քաղաքացիական պաշտպանության միջոցով», – նշվում է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն […]
16:22 19.09.2024
Գործադիրն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2024 թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիք տրամադրելու կարգը հաստատելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ բյուջետային երաշխիքի գործիքը կիրառվել է 2021-2022 թթ. խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թ. խաղողի […]
16:16 19.09.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարկել, որում պարզաբանում է բլոգերների հարկ վճարելու հետ կապված հարցերը: Ի՞նչ հարկատեսակ է կիրառվում բլոգերի համար Բլոգերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ Ինչպե՞ս է հարկման հարցը կարգավորվում, եթե բլոգերն աշխատում է բարտերային տարբերակով Ի՞նչ է իրենից ներկայացնում բլոգերին ուղարկված ծանուցումը և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այն ստանալուց հետո Մանրամասները՝ […]
15:52 19.09.2024
Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ ՀՀ-ն կընդունի նաև Լոռի մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղի 6-րդ փողոց 5 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը: Այն նույնպես […]
15:46 19.09.2024
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացի ապահովման համար։ Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները արդյունքում՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է […]
15:42 19.09.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամրջի տարածք, որտեղ շարունակվում են կամրջի վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2022 թ․ նոյեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր՝ […]
15:30 19.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությանը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Կատարայի» պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով: Նախարարը ողջունել […]
15:18 19.09.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անաասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է ընդլայնել և զարգացնել գործունեության շրջանակը։ 2024 թվականի ընթացքում հավատարմագրվել և շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան, որտեղ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետների կողմից իրականացվում են միջատաբանական փորձաքննություններ։ Կենտրոնը վերազինված է արդի սարք-սարքավորումներով, որոնց օգնությամբ առավել ճշգրիտ իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական […]
14:51 19.09.2024
Գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում՝ օրենքներում առաջարկվող նորմերի ամրագրումը կստեղծի իրավական հիմք՝ Տեսչական մարմին վարչական բողոք ներկայացնելու պարագայում կամ Վարչական դատարան՝ […]
14:46 19.09.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Ուկրաինայի հետ նույն սկզբունքներով, ինչ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը: «Մենք ոչ ոքի չենք նեղացնում, մենք պատրաստ ենք համագործակցել Ուկրաինայի հետ նույն սկզբունքներով, ինչ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ», – ասել է Բելառուսի նախագահը: Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը Դոնեցկից երեխաներ […]
14:39 19.09.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 4,618,109,200 դրամ հատկացնել՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման իրականացման համար: Միջին նորոգման ենթակա ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 97,732կմ։ Գումարը կուղղվի հետևյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար՝ Մ4-ից դեպի Պարզ լիճ 2.9 կմ, Այգուտ-Մարտունի-Գետիկ-Թթուջուր 12.8 կմ, Ճամբարակից դեպի Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի […]
14:32 19.09.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ելույթ է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացած «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը: «Հայաստանը ներդրումային միջավայրի առումով դարձել է ավելի հետաքրքիր, հարմարավետ և անվտանգ երկիր»,-նշել է նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:14 19.09.2024
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը ողջ հանրապետությունում կնվազի 4-6 […]
14:07 19.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:
13:45 19.09.2024
Սեպտեմբերի 19-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Բուդապեշտի «Բելվորոշ» Կենտրոն թաղամասի թաղապետ Պետեր Սենթգյորգվյորգիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկվեցին Երևանի Կենտրոն վարչական շրջանի և Բուդապեշտի «Բելվորոշ» թաղամասի միջև համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
13:25 19.09.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ, 22 385 քաղաքացի անշարժ գույքը վարձակալության տրամադրման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին է ներկայացրել անշարժ գույքի վարձակալության 36 736 հայտարարություն: Այս մասին հայտնում են ՊԵկ-ից։ «ՊԵԿ-ը ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը […]
13:15 19.09.2024
Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է: Գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել […]
13:10 19.09.2024
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքում՝ բժշկական կենտրոնի հարակից տարածքում, կրակոցներ է արձակել օդ: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել «Մերսեդեսի» վարորդ 33-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «KUZEY 911» […]
13:00 19.09.2024
Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Աբրահամյանը ընդունել է Հայաստանում ՉԺՀ–ի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համագործակցության հարցը: Մասնավորապես, Թարգմանությունների կենտրոնի աշխատակիցների համար չինարեն լեզվի ուսուցման, կարողությունների զարգացման, Չինաստանում վերապատրաստումների հնարավորության և այլ հարցեր: Անահիտ Աբրահամյանը շնորհակալություն […]
12:55 19.09.2024
2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Համաժողովի ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել կլոր սեղան՝ «Արդյունաբերական համագործակցությունը ԵԱՏՄ-ում. բիզնես գաղափարներ և աջակցության մեխանիզմներ» թեմայով: Քննարկման հիմնական հարցերն են՝ ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության դերը և կոոպերացիոն նախագծերին աջակցելու մեխանիզմները, ներառյալ ներդրումների […]
12:40 19.09.2024
Սեպտեմբերի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։ Արամ Հովհաննիսյանը, համագործակցության ամրապնդման գործում անձնական […]
12:30 19.09.2024
Դիվանագիտական նոր լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Նիդերլանդների միջև: Պատճառը պաշտոնական Ամստերդամի հստակ դիրքորոշումն է Արցախի դեմ Բաքվի իրականացրած ագրեսիայի հարցում: Ադրբեջանի արտգործնախարարությունը հոլանդացիներին հայամետության մեջ մեղադրող հերթական հայտարարությամբ է հանդես եկել: Ի՞նչն է նոր լարվածության պատճառ դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Անցյալ շաբաթ Նիդերլանդների կառավարությունը հրապարակել է ՝ 138 էջի վրա […]