TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+3.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը երկու մեղադրյալի մասով ավարտվել է

12:21 15.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների օրինականացման վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Telegram» հավելվածի՝ շուրջ 80 էջերի միջոցով իրականացվում է թմրամիջոցների ապօրինի վաճառք։ Իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի 26 և Երևան քաղաքի 27-ամյա […]

̰
Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել

11:15 15.11.2024

Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել։ Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։ Ըստ տվյալների` հերթում գրանցված է 1832 բեռնատար։ Դրանցից 580-ը հայկական են։  

̰
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ին

10:09 15.11.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ։  

̰
Բերդ խոշորացված համայնքում իրականացվել են ենթակառուցվածքների զարգացմանը ուղղված մի շարք սուբվենցիոն ծրագրեր

09:06 15.11.2024

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը: Դրանք ընդգրկել են հիմնականում հետևյալ ոլորտները՝ ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում, խմելու ջրի արտաքին ցանցի ջրընդունիչների կապիտալ վերանորոգում և նորերի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, ոռոգման համակարգի արդիականացում և այլն, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և […]

̰
Հրդեհի ահազանգ Սարյան փողոցում

08:40 15.11.2024

Նոյեմբերի 15-ին, ժամը 08:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 1 հասցեում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:05 15.11.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

23:36 14.11.2024

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը […]

̰
Հայ լոբբիստների գործընկերները բարձր պաշտոններ են ստանձնելու Դոնալդ Թրամփի վարչակազմում

23:04 14.11.2024

ԱՄՆ ընտրված նախագահը հայտարարում է ապագա նշանակումների մասին: Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ազգային հետախուզության տնoրեն է նշանակվելու նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, ով օրենսդիր գործունեությամբ զգաղվելու շրջանում հայտնի է եղել իր բացահայտ հայամետ դիրքորոշմամբ: Այս նշանակումը հայ լոբբիստերը կկարողանա՞ն ի շահ Հայաստանի օգտագործել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նշեմ, […]

̰
«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվել

21:28 14.11.2024

Սրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ձեռնարկվել են հետևյալ քայլերը՝ Կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում։ Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում։ Բջջային […]

̰
Նախաձեռնությամբ կսահմանվի լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբ

21:04 14.11.2024

Նախաձեռնությամբ առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա սահմանելու հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող լրացուցիչ պահանջները: Առաջարկվում է նաեւ սահմանել մեկ այլ լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ անհրաժեշտության […]

̰
«Ողջույն սպիտակամորուս»․ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է նոր տեսքով

18:33 14.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել ու այն վերնագրել «ողջույն սպիտակամորուս»: Տեսանյութում երևում է, որ Փաշինյանը սափրել է մորուքը։

̰
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են․ այս անգամ Արագածոտնի մարզում

18:26 14.11.2024

Շարունակվում են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը։ Այս անգամ ՆԳՆ ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի մասնագետները մայրաքաղաքից ուղևորվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ համայնքներ։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել սպասարկվելու տեղում՝ նաև ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները։ Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Լոռի, Կոտայք. այս մարզերում արդեն եղել է շրջիկ ծառայությունը՝ օգնելով քաղաքացիներին […]

̰
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

17:55 14.11.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սերոբ Սարգսյանի դիմումը՝ Սերոբ Սմբաթի Սարգսյանին 2024 թվականի նոյեմբերի 13-ից նշանակել Երևանի Աջափնյակ […]

̰
Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է

17:35 14.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու, […]

̰
Զինծառայողների ատեստավորման քննությունները շարունակվում են

17:30 14.11.2024

«Ատեստավորումը զգալի փոփոխություն է բերելու մեր բանակի համար. դրական տեղաշարժ շատ կա»։ Զինծառայողները՝ ատեստավորման շարունակվող քննությունների մասին: Մանրամասն՝ ՊՆ տեսանյութում:

̰
Օրենքի նախագծի հիմքում դրված է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու միտումը

17:18 14.11.2024

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե նախագիծը, ասել է, որ հիմնական նպատակը վարձատրության ֆոնդերի արդյունավետ կառավարումն է եւ հանրային ծառայողների համար երաշխիքի սահմանումը: Վաչե Քալաշյանի դիտարկմամբ նախագծի հիմքում դրված է […]

̰
Առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ եւ որոշ հարկային արտոնություններ

17:06 14.11.2024

Նախագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի եւ հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է` նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար: ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների […]

̰
Կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  նիստը

16:58 14.11.2024

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի, Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին: Նշվածի համատեքստում՝ Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի […]

̰
ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. ՀՀ ԱԳՆ

16:47 14.11.2024

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ երկրների՝ ՌԴ-ում հավատարմագրված դեսպանների հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ «ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

16:42 14.11.2024

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով առկա փոխգործակցության մակարդակը, քննարկել են Հայաստանի տրանսպորտի, էներգետիկայի, ջրային և ենթակառուցվածքային այլ ոլորտներում ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության հեռանկարները: Առանձնահատուկ կարևորվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրն ու ԵՆԲ մասնակցությունը […]

̰
Մեկնարկել է Լոգոպեդի միջազգային օրվան նվիրված գիտաժողովը

16:36 14.11.2024

Լոգոպեդի միջազգային օրվա շրջանակում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Խոսք և հաղորդակցում. գիտական և գործնական հորիզոններ» խորագրով գիտաժողովը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա շնորհավորել է գործընկերներին Լոգոպեդի միջազգային օրվա առիթով և անդրադարձել ոլորտի զարգացմանը՝ շեշտելով, որ կրթության […]

̰
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը

16:31 14.11.2024

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը, որին ներկա է գտնվել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։ Քննարկվել են «Ռենովացիայի մասին» օրենքի նախագծի մշակման շրջանակում առաջարկվող հայեցակարգային սկզբունքները, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործող ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները։ Դիտարկելով բազմաբնակարան շենքերի առկա վիճակը և ռենովացիայի իրականացման տարբերակները՝ կարևորվել է պիլոտային ծրագրի իրագործումը։ […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենի հետ

16:16 14.11.2024

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Շնորհավորելով տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Բանկի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակաբար կամրապնդվեն: […]

̰
Երևանի մի շարք թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:07 14.11.2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 7-13-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ նոյեմբերի 7-ին և 8-ին, Շենգավիթում՝ նոյեմբերի 7-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ նոյեմբերի 7-ին, Կենտրոնում, Նոր Նորքում, Արաբկիրում՝ չի գերազանցել։ […]

̰
Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ

14:57 14.11.2024

Քրեական ոստիկանության Վայոց ձորի վարչությունում ստացվել էին հավաստի տեղեկություններ, որ Արփի գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ հոկտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու առանձնատուն և կերամիկական տարայից գողացել գումար: Նոյեմբերի 13-ին նա հրավիրվել է ոստիկանություն և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը: Նա խոստովանել է նաև, որ նույն հոկտեմբեր ամսին մուտքի դռան կախովի փականը բացել ու մտել […]

̰
Վարչապետը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանում թոշակները կարող են բարձրանալ

14:42 14.11.2024

Հայաստանի Հանրապետությունում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու, որոնց թոշակ է տրվում ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդկանց շնորհիվ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ունեցած եզրափակիչ ելույթի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ բյուջեի ցանկացած քննարկման ժամանակ կարևորագույն հարցերից մեկը կենսաթոշակների հարցն է։ […]

̰
Քրեական ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» և գաղտնի փականով դանակ

14:28 14.11.2024

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները նոյեմբերի 13-ին ստացել են տեղեկություններ, որ Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցային համալիրում կան քաղաքացիներ, որոնք ապօրինի զենք և զինամթերք են պահում իրենց մոտ: Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնել են հյուրանոց, որի համարում կար 5 քաղաքացի, իսկ բազմոցին` «Մակարով» տիպի ատրճանակ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու […]

̰
Պարեկները հայտնաբերել են ատրճանակ ու դանակ

14:15 14.11.2024

Նոյեմբերի 13-ին, գիշերվա ժամը 2.40-ին, մայրաքաղաքի պարեկները Դավիթ Բեկի փողոցում նկատել են անկանոն երթևեկող մի «Նիսան»: Զենք և սառը զենք պահելու ու կրելու կասկածանքով ձերբակալվել և մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխվել 19 և 20 տարեկան երիտասարդներ: Առաջինի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ, երկրորդի խուզարկությամբ` դանակ: Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […]

̰
Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

14:07 14.11.2024

Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և հանդիպել արհեստավարժ սերժանտների վերապատրաստման դասընթացներին մասնակցող զինծառայողների հետ։ Զրուցելով կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինծառայողների հետ՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է նրանց դերը ենթակա անձնակազմին կրթելու և նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու […]

̰
Նորքի այգիների վերականգման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ

13:54 14.11.2024

Նոյեմբերի 16-ին, ժամը՝ 9։30-ից սկսած, Նորքի այգիների վերականգման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ։ «Այն քաղաքացիները, որոնք կցանկանան մասնակցել ծառատունկին, կարող են շաբաթ օրը՝ ժամը 9։00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում, որտեղից ավտոբուսներով անվճար կտեղափոխվեն ծառատունկի վայր»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
BACK_TO_TOP