12:10 25.09.2024
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00–ին, «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի կունենա կարպետագործության և գորգագործության ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ծրագրի մասնակիցների 50 լավագույն աշխատանքները, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և «Արևածին» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի ընթացքում Ալավերդի համայնքում տեղի են ունեցել կարպետագործության և […]
11:53 25.09.2024
Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։ Մանրամասները՝ տեսանյութում։
11:38 25.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 34, հոգեկան ներգործության և խարդախության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի […]
11:22 25.09.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը միջոցներ է հատկացրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համար բարձրակարգ ռոյալ ձեռք բերելու նպատակով: Steinway & Sons մակնիշի Steinway Hamburg ռոյալը, որն իր տեսակի մեջ լավագույն գործիքներից է, արդեն Կամերային երաժշտության տանն է: Այս մասին հայտնումե ն ԿԳՄՍՆ-ից։ «Գործիքի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Տիգրան […]
11:12 25.09.2024
«Երևան կլասիկ ֆեստ»-ն ավարտվեց։ Վեց օր Թումանյանի անվան զբոսայգում փառատոնը համախմբեց երաժշտասերներին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
10:27 25.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ և կից գրել․ «Գրեթե գաղտնի նկարահանում»։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
10:17 25.09.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:17 24.09.2024
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով: Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք […]
21:56 24.09.2024
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։ Որոշման համաձայն՝ պետք է․ 1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի […]
21:34 24.09.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Արարատյան 10-րդ բարաք» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը […]
21:17 24.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արարատյան փ․ 62, 64, 66 շենքեր, Շիրակի փ․ 2ա, 2/7ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 34, 55 շենքեր, թիվ 198 դպրոց, թիվ 120 մսուր-մանկապարտեզ և […]
18:39 24.09.2024
Ներքին գործերի նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և միջազգային ու տեղական այլ գործընկերների հետ համագործակցությամբ կազմակերպել էր հերթական հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը, այս անգամ՝ Մասիս համայնքում։ Ըստ սցենարի՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Ախուրյանի ջրամբարի պատվարին առաջացել են ճեղքեր, և փլուզման մեծ հավանականություն կա։ Երկրաշարժն ավերածություններ է առաջացրել Շիրակի մարզի բնակավայրերում, որտեղ անմիջապես կենտրոնանում են հանրապետության […]
18:30 24.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՍՊ ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135.815.763 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել […]
17:50 24.09.2024
Իսրայելական զորքերը նոր հարձակում են սկսել Լիբանանի մայրաքաղաքի վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Իսրայելի պաշտպանական ուժերը նպատակաուղղված հարված են հասցրել Բեյրութին, մանրամասները կհաջորդեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնում է Ynet պորտալը, Լիբանանից հաղորդումներ են ստացվում, որ հարվածը հասցվել է Բեյրութի Դահիյա թաղամասին, որտեղ տեղակայված է շիական «Հեզբոլլահ» շարժումը, […]
17:40 24.09.2024
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18.20-ին, Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 44-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։ Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար։ Վարորդն ու ուղևորը ներկայացվել […]
17:34 24.09.2024
Հայ կրթական հիմնարկության ամենամյա գալա-հանդիպման ընթացքում կազմակերպության կրթաթոշակառու շրջանավարտները պարգևատրվել են հավաստագրերով: ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նախարարության անունից շնորհավորել է շրջանավարտ-ուսանողներին՝ նշելով, որ կրթաթոշակային ծրագրին մասնակից լինելը նաև պատասխանատվություն է: «Որպես Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակառուներ՝ դուք պետք է ձեր իսկ մասնագիտական գործունեությամբ լավագույնս նպաստեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Վստահ եմ, որ […]
17:27 24.09.2024
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղիյանի հետ միասին կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ Ռոբերտ Եղիյանն ազատազրկված անձանց ներկայացրել է անկախության շրջանի պատմությունը, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին, ավարտին ծավալվել է քննարկում նշված ժամանակաշրջանի ուշագրավ իրադարձությունների […]
17:22 24.09.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Նիդերլանդների Թագավորության հետ բոլոր ուղղություններով առկա է դրական համագործակցություն և վստահություն հայտնել, որ վերջինիս նշանակմամբ երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ու կընդլայնվեն: […]
17:12 24.09.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Կոտայքի մարզում արձանագրել է իրավախախտման 4 դեպք։ Եղվարդ քաղաքում և Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում կանխվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարներով առանց համապատասխան թույլտվության ընդհանուր՝ 31խմ սևահողի ապօրինի տեղափոխումը։ Հողի բերրի շերտով բեռնված բեռնատարները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, հարուցվել են վարչական […]
17:08 24.09.2024
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ից, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին, Գյուլագարակ-Կուրթան-Թումանյան կայարանի 13-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։ Փրկարար ծառայությունից […]
17:03 24.09.2024
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիերա Լեոնի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Թիմոթի Մուսա Կաբայի հետ: Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ հաշվի առնելով նաև Սիերա Լեոնի ընտրվելը որպես ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական անդամ և ՄԱԿ ԱԽ մանդատը միջազգային կայունության […]
16:57 24.09.2024
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող […]
16:47 24.09.2024
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ ՆԳ նախարարը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը։ Նա կարևորել է Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի կողմից ազդարարված […]
16:42 24.09.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Կիմա Իսպիրյանին պատկանող հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը (Երևան, Տիտոգրադյան 5/2): Կասեցման վերացման համար հիմք է ծառայել Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերստուգման արդյունքում կազմած արձանագրությունը, ըստ որի հանրային սննդի այս կետում բոլոր խախտումները շտկվել են:
16:36 24.09.2024
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 24-ին գումարված նիստի ընթացքում՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: […]
16:20 24.09.2024
Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՍԴ հանրային կապերի բաժնից։ ՍԴ-ից նշել են, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Սույն գործով զեկուցողներ են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։ Կանոնակարգը Հայաստանի […]
16:16 24.09.2024
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հայաստան նախագիծ» (The Armenia project (TAP)) կազմակերպության խորհրդի անդամներ Արդա Նազերյանի և Տատյանա Դեր-Ավեդիսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները․ «Հայաստան նախագծի» խորհրդի անդամները ներկայացրել են իրենց […]