16:00 26.09.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, որոնք վերաբերում են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին: Ըստ հիմնավորման 2024 թ. հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, […]
15:57 26.09.2024
Կառավարության որոշմամբ ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը, որն իրականացվում է սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով: Ըստ այդմ՝ սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ծրագրի շրջանակում […]
15:54 26.09.2024
Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված՝ շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում […]
15:51 26.09.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև […]
15:48 26.09.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հաջորդող ուսումնական տարիների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման գործընթացը կարգավորելու նպատակով: […]
15:41 26.09.2024
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփի բույսեր։ Տանտերը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը: Հայտնաբերվել է մշակված […]
15:10 26.09.2024
ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել է Հայաստանի պատմության թանգարանում Զորավար Անդրանիկի 160-ամյակին ընդառաջ անցկացվող «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։ Բացման արարողությանը ներկա են եղել նաև ՊՆ քարտուղարության պետ Սերոբ Հունանյանը և այլ հյուրեր։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում ընդգծել է ցուցադրության կարևորությունը և շնորհակալություն հայտնել Անդրանիկի […]
15:05 26.09.2024
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության 7 սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն գրադարանների օգտագործման […]
14:36 26.09.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Համապատասխան կայքէջում՝ https://rs.ge/TirPark-en?cat հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին: «Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու […]
14:07 26.09.2024
ՀՀ կառավարության հերթական որոշմամբ՝ 4 մարզերում (Տավուշ, Լոռի, Գեղարքունիք և Սյունիք) մի շարք ծրագրեր իրականացնելու նպատակով 318․8 միլիոն ՀՀ դրամ է հատկացվել։ Ծրագրի մեծ մասը վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից հետո հրատապ լուծումներ պահանջող մի շարք հարցերի լուծմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Հարցը ՀՀ կառավարության նիստի ժամանակ […]
13:35 26.09.2024
Կառավարությունը հաստատել է Արմեն Գրիգորյանի թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ Գրիգորյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։ «Մեծ պատասխանատվություն է Հայաստանի երեք ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը և հետագայում առաջ տանելու հանձնառությունը։ Տնտեսագիտական համալսարանում ներկայումս երեք հերթափոխով սովորում է 9200 ուսանող, ունենք նաև օտարերկրացի ուսանող»,-ասել է Արմեն Գրիգորյանը։ Նա հավելել է, որ իր հետագա բոլոր […]
13:23 26.09.2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի տարբերակները: Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ունի որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր։ «Սիրելի՛ երևանցիներ, Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար, հետաքրքիր է, թե ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը։ Ձեզ ենք ներկայացնում երկու […]
13:11 26.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է բուհերի և ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր ձևաչափով առաջին անգամ անցկացվող վերապատրասումների հետ կապված խնդիրները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն ու ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Առարկայական վերապատրաստումների գործընթացն այս տարվանից մեկտեղվել է կամավոր […]
12:58 26.09.2024
Երևանում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ։ Օդի ջերմաստիճան սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 […]
12:12 26.09.2024
Սեպտեմբերի 25-ին արդյունք տվեց ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը: Ժամը 10:25-ին բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնեց, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ Արցախից բերած զենք-զինամթերքը թողել է Ամասիա գյուղի հուշարձանի հետնամասում: Նշված վայրում իրավապահները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար «ԱԿ-74» տեսակի մեկ ինքնաձիգ, լիցքավորված փամփշտատուփ, տարբեր տեսակի փամփուշտներ և […]
11:46 26.09.2024
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի և նրա տիկնոջ՝ Սելենի ինստիտուտի ղեկավար Նիցիա Լոգոթեթիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է համատեղ […]
11:40 26.09.2024
Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիա Գոմեսի հետ քննարկել են սրտանոթային խնդիրների կանխարգելման և բուժման մոտեցումները` համադրելով իսպանական և հայաստանյան փորձը: Այս մասին հայտնումե ն ՀՀ ԱՆ-ից։ «Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել առողջապահության ոլորտում գործակցության զարգացմանը և կապերի խորացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել հուշագիր և առավել ակտիվացնել երկու երկրների բժշկական համայնքի փոխադարձ այցերն ու համատեղ […]
11:35 26.09.2024
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
11:25 26.09.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
11:10 26.09.2024
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է նոր էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը թույլ է տալիս սպասարկվել թե՛ տեղում կենդանի հերթի ձևաչափով, և՛ թե նախապես օր և ժամ ամրագրելու միջոցով։ էլեկտրոնային հերթագրման նոր հիբրիդային մոդելի վերաբերյալ քաղաքացիների կարծիքը դրական է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «ՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները, շարունակելու […]
10:52 26.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 25-ից 26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 10, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու` 7, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, գույքը […]
10:40 26.09.2024
Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ալավերդու համայնքապետարանում անցկացրել է աշխատանքային քննարկում, որին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետի տեղակալներ Հովհաննես Ավետիսյանը և Գոռ Ասրյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Քննարկվել են աղետի գոտում իրականացված վերականգնողական աշխատանքների, […]
10:15 26.09.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:05 26.09.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-13։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա»,-նշված է հաղորդագրության մեջ։
22:05 25.09.2024
Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում։ Քամալա Հարիսը նշել է նաև, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի […]
21:36 25.09.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145 000 սպառողներ) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։ Ըստ […]
21:30 25.09.2024
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի եվրոպամետ քաղաքական ուժերը Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաք են սկսել։ Նախաձեռնությունը 3 քաղաքական ուժերինն է՝ Հայաստանի «Եվրոպական» կուսակցությանը, «Հանուն Հանրապետության» կուսակցությանը և «Հանրապետություն» կուսակցությանը։ «Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանին: Անդրադարձ է եղել ստորագրահավաքի ընթացքին, դրա հետ կապված կազմակերպչական և մարզերում իրականացվելիք աշխատանքներին, ակնկալվող արդյունքներին: «Մեծ գոհունակությամբ […]
21:22 25.09.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը։ Հրդեհները կարող են ոչնչացնել բնակմիջավայրերը, ներառյալ անտառները, առանձին էկոհամակարգերը` խոտածածկ և ջրաճահճային տարածքները: Սա հանգեցնում է տարբեր բույսերի և կենդանիների […]
21:10 25.09.2024
Սեպտեմբերի 20-ին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՍՀ նախարարության բյուջետային գործընթացին նվիրված խորհրդատվական հանդիպում․ այն կայացել է նախարարության հետ համագործակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ Հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) եռամյա ծրագրի նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը բարելավել բյուջետավորման գործընթացը, ներառյալ՝ բյուջեի պլանավորանը, կատարմանը և հսկողությանը: Ծրագիրը համագործակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և […]