10:52 02.10.2024
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
10:27 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին, ժամը 08:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում բախվել են մարդատար ավտոմեքենան և թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բագրատունյաց 81/1 հասցեի մոտակայքում բախվել են «Zhongtong» մակնիշի ավտոբուսը և […]
10:07 02.10.2024
Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորված Վրաստանի քաղաքացին մահացել է. Այս մասին հայտնում է Interpressnews գործակալությունը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։ Հաղորդվում է, որ Վրաստանի քաղաքացին մահացել է այն կլինիկայում, որտեղ նրան տեղափոխել են վիրավորվելուց հետո։ Դեպքի վայր է ժամանել Վրաստանի հյուպատոսը։ Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելում հրթիռակոծության ժամանակ վիրավորվել է Վրաստանի մեկ […]
21:30 01.10.2024
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միանշանակ ընդունվեց: Միաժամանակ անցյալ շաբաթ Նյու Յորքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հանդիպումներում դարձյալ նշվեց հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին: Բայց որքանով են պայմանները նպաստում դրան: Այս ու այլ թեմաներ այս անգամ քննարկել ենք Ղարաբաղ Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի […]
20:50 01.10.2024
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի ավելցուկային օգտագործումը արագացնում է բջիջների ծերացումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում: Ամերիկացի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարն ինքնին բորբոքային նյութ է և նպաստում է օքսիդատիվ սթրեսի զարգացմանը։ Օքսիդատիվ սթրեսը ռեակտիվ թթվածնի տեսակների կողմից բջիջների վնասման գործընթացն է՝ հակաօքսիդիչ համակարգի անբավարար աշխատանքի […]
20:47 01.10.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օդային հարվածների ազդանշաններ են հնչում Իսրայելի տարածքներում: «Օդային հարվածների ազդանշաններ են հնչում ամողջ Իսրայելում», – ասվում է պաշտպանության բանակի Telegram ալիքում: Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 հրթիռ, հայտնում է The Jerusalem Post-ը: Ավելի վաղ […]
20:42 01.10.2024
«Հըզբոլլահի» դեմ իսրայելական ուժերի ցամաքային գործողության հետևանքով կարող են հարվածի տակ հայտնվել նաև Լիբանանում ապրող հայերը: Հայաստանի դիվանագետների ու հայ համայնքի ղեկավարների միջև համագարծակցությունը միտված է նվազագույնի հասցնել այդ վտանգը: Լիբանանում հիմա Հայաստանի քաղաքացիներ շա՞տ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայեր շատ կան և բոլորն էլ հաշվառված են դեսպանությունում: Վերջինս մշտապես կապի […]
20:35 01.10.2024
Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորք» և «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոններում կազմակերպվել են տոնական միջոցառումներ։ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում բնակվող ավագ սերնդի ներկայացուցիչներին այցելել են Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաները, ինչպես նաև մշակույթի գործիչներ։ «Ճախրուկ» երաժշտախմբի մասնակցությամբ հնչել են հայկական ժողովրդական երգեր, որոնց հաջորդել […]
20:27 01.10.2024
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Radar Armenia»-ից ստացված հարցմանը․ Հարց. Վերջին օրերին Ադրբեջանից, մասնավորապես երկրի նախագահի և գլխավոր դատախազի կողմից հնչում են մեկնաբանություններ, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն անհայտ կորած անձանց վերաբերյալ։ Ինչպե՞ս կարձագանքեք։ Պատասխան. Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել հումանիտար բոլոր խնդիրների, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման խնդրով։ Հարկ է ընդգծել, […]
20:08 01.10.2024
Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նշել են, որ գել լաքը կարող է վտանգավոր լինել հղիների առողջության համար: Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն։ Մասնագետների կարծիքով՝ ապագա մայրերը գոնե հղիության առաջին եռամսյակում պետք է ձեռնպահ մնան գել լաքից և մատնահարդարումից։ Այս ժամանակահատվածում ձևավորվում են ապագա երեխայի կենսական օրգանների համակարգերը: Լաքի քիմիական բաղադրիչները երեխայի համար կարող են […]
19:58 01.10.2024
Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ՝ Կոմիտասի անվան զբոսայգում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավական բաժնի ղեկավար Աննա Կոպչուխինը, Առաքելություն Հայաստան ԲՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանը և այլք։ Մինչ միջոցառման մեկնարկը՝ […]
19:58 01.10.2024
Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 2-ից 4-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Լոռու մարզում: Մասնավորապես՝ Լոռի Բերդ համայնքում՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-17.00, Ստեփանավան համայնքում՝ հոկտեմբերի 3-ին, […]
19:33 01.10.2024
Սիչուանի համալսարանի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի միջին և ծանր ձևով հիվադացած մարդկանց մոտ երիկամների ֆունկցիայի կտրուկ վատթարացման ռիսկը զգալիորեն մեծ է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Data Science ամսագրում: Պարզելու համար, թե ինչպես է COVID-19-ը կապված երիկամների սուր հիվանդության հետ, չինացի գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի կողմից տրամադրված կամավորների բժշկական տվյալները: Հետազոտությանը մասնակցել […]
18:47 01.10.2024
Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև՝ թմրամիջոցների մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ինը մեղադրյալի մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում, ապա ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ […]
17:43 01.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև NDI հայաստանյան գրասենյակի ծրագրերի ավագ ղեկավար Վարդան Փարթամյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործունեությունն ու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության հեռանկարները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը […]
17:29 01.10.2024
ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են դառնում, ինչպես նաև այն, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության […]
17:23 01.10.2024
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած 15 ծրագիր և 93 ենթածրագիր։ Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ 567 միլիոն 898 հազար 533 դրամ, որից 4 միլիարդ 695 միլիոն 545 հազար 384 դրամը՝ ՀՀ կառավարության, 2 […]
17:18 01.10.2024
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, խորհրդարանում ողջունելով ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակությանը, նշել է. «Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»: Շնորհավորելով Արա Շահվերդյանին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Նարեկ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով […]
17:09 01.10.2024
Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 201-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից […]
17:03 01.10.2024
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ։ ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը տեղեկացրել է, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի […]
16:57 01.10.2024
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ մեդիայի հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 1-ին կայացել են լսումներ: «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման գործում» վերնագրով զեկույց է ներկայացրել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության, ինչպես նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը: «Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր, ինձ համար ե’ւ պատիվ, ե’ւ պատասխանատվություն է կանգնել ձեր առջեւ` անդրադառնալու […]
16:54 01.10.2024
Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից, ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և Ուզբեկստանի Կառավարության ղեկավար Աբդուլա Արիպովը: Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես […]
16:30 01.10.2024
Սեպտեմբերի 30-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Շատին-Գետափ ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի է ենթարկել գորշ արջի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ մարզային փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել արջին․ արջը վիրավոր է։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, միջադեպի մասին իրազեկվելուց ժամեր անց Երևանից […]
16:26 01.10.2024
Ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ Սևան քաղաքի բնակիչ 24-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: «Օպելը» ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս պարեկները սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութ օգտագործելու համար նախատեսված հարմարանք: Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու […]
16:21 01.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս տարի ծրագրին մասնակցել է 20-35 տարեկան 28 սփյուռքահայ՝ 18 երկրից: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական […]
16:11 01.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ: «Այս կարևոր հոբելյանը Չինաստանի համար նշանավորվում է հասարակական, տնտեսական և մշակույթի բնագավառներում շարունակական առաջընթացով: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված հարաբերություններն առանձնանում են քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության բարձր […]
16:06 01.10.2024
ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել են ակոսափող հրազեն, թմբուկավոր ատրճանակ, կրակող ինքնաշեն սարք և ռազմամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու առումով արդյունավետ էր Եղեգնաձորի բաժնի ոստիկանների բացատրական […]
15:10 01.10.2024
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։ ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների […]
14:48 01.10.2024
Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում։ Ազդարարման հարթակի՝ azdararir.am-ի միջոցով ստացված ազդարարումների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ արշավն արդեն տվել է իր դրական արդյունքները՝ գրեթե 10 անգամ աճել է ազդարարման դեպքերի քանակը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների […]