18:32 03.10.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Տիկի’ն նախագահ, ԵԱՀԿ-ի հիմնական մանդատներից մեկը եղել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման կենսունակ շրջանակի […]
18:25 03.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ լույս է տեսել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գիրքը: Աշխատությունը նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և […]
17:23 03.10.2024
Կփոխհատուցվեն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժածները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելանա 8-ով, բիոմենտրիկ անձնագիրը կապահովի անձի նույնականացման բարձր ստանդարտ, Սյունիքի էկոպարեկների համար ձեռք կբերվի մոբայլ համակարգով հագեցած 22 ավտոմեքենա. որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:18 03.10.2024
«Արաբկիր» առողջության կենտրոնը հարկ առ հարկ նորոգվում է: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններում: Նոր գույք, ժամանակակից բուժսարքավորումներ և թարմացվող լաբորատորիա. բուժառուների համար առաջնային բուժսպասարկման կենտրոնները չեն զիջում մասնավոր կլինիկաներին: Առողջապահական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը համայնքի գերակա խնդիրներից է: 2023 թվականին «Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով 4 բուժհաստատությունների հիմնանորոգման համար […]
16:56 03.10.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը.սեպտեմբերի 26-հոկտեմբերի 2-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 26-30-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին, հոկտեմբերի 1-ին, Արաբկիրում և Շենգավիթում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 26-ին, Շենգավիթ վարչական շրջանում, Նոր Նորքում և […]
16:50 03.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ու Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆաբրիս Բլանշարին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում վերաինտեգրման աջակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Ընդգծելով Հայաստանում շուրջ տասը տարվա գործունեություն իրականացնող կազմակերպության աշխատանքների կարևորությունը քաղաքացիների վերաինտեգրման գործընթացում՝ նախարարի տեղակալը նշել է, որ հուշագրի ստորագրումը ևս մեկ քայլ է ամրագրելու երկու […]
16:06 03.10.2024
Ինչպես հայտնի է, ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործում է տուգանքը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչը։ Լինում են դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ արձանագրված իրավախախտման գործով կայացված տուգանքի որոշումը վերադասության կարգով բողոքարկելով՝ չբեկանման դեպքում այն վճարում են 30 տոկոս նվազ: Իսկ որոշ դեպքերում նվազեցված վճարելով տուգանքը՝ բողոքարկում են որոշումը, […]
15:52 03.10.2024
Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի է ունեցել «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը, որին հաջորդել է «Խիզախ նոր աշխարհ» խորագրով լիագումար նիստը՝ նվիրված գիտելիքի և տեղեկատվության ստեղծման, իրացման, տարածման գործում արհեստական բանականության մարտահրավերներին։ Երկօրյա գիտաժողովը նվիրված է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին։ Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, […]
15:23 03.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ԵՄ աջակցությամբ տեղի է ունեցել «Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղ-միջոցառումը, որը կազմակերպվել է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարադության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: «Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղի նպատակն է զարգացնել երիտասարդների՝ […]
15:15 03.10.2024
Կառավարությունը հաստատել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ հիմնավորման՝ հանրապետության շուրջ 229 բնակավայրում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն դեռևս չի մատուցվում: Մի շարք […]
14:52 03.10.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Որոշմամբ աջակցության վճարման ժամկետը ևս երկու […]
14:39 03.10.2024
Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյուքնում […]
14:35 03.10.2024
2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին: Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ […]
14:07 03.10.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխում կատարել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության՝ 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին և 509 մլն 512 հազար դրամի չափով գումար ուղղել Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնմանը: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ գումարն ուղղվելու է Սյունիքի մարզային վարչության՝ Կապանի, Սյունիքի, Սիսիանի, ««Զանգեզուր» կենսոլորտային […]
14:00 03.10.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի և ծառայությունների վերաբերյալ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով ծրագրի իրականացումը: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, օրակարգային այս հարցով տրամաբանորեն ամփոփվում է պետություն-մասնավոր գործընկերություն շրջանակում ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և […]
12:40 03.10.2024
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացմամբ դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է 8 դատավորով ավելացնել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը: Որոշման անհրաժեշտությունը ծագել է հետևյալ օրենսդրական […]
12:33 03.10.2024
Հոկտեմբերի 2-ի ժամը 14.42-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղում գտնվող քոլեջում ծեծկռտուք է: Նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային ծառայողներ են մեկնել: Պարզվել է, որ քոլեջի մի խումբ ուսանողներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար: Ոստիկանները սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի […]
11:49 03.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, խարդախության՝ 17, թմրանյութի հայտնաբերման՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, […]
10:54 03.10.2024
ԱՄՆ-ի հարավ-արևելյան հատվածը պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի, հայտնում է CNN-ը ։ Ավելի վաղ NBC News-ը հայտնել էր 175 զոհի մասին։ «Վեց նահանգներում «Հելեն»-ի զոհերի թիվը հասել է առնվազն 191-ի»,- ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հրապարակման մեջ։ PowerOutage.us մոնիտորինգի պորտալի տվյալներով՝ ավելի քան մեկ միլիոն բաժանորդ առանց էլեկտրականության է մնում Վիրջինիայում, Հյուսիսային […]
10:33 03.10.2024
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
22:45 02.10.2024
Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատում է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում իր վճռականությունը: Ռուս բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ հարցի լուծումը վճռական փուլին է մոտենում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Ռուսաստանի արտգործնախարարության հյուպատոսային դեպարտամենտի պետ Ալեքսեյ Կլիմովը, պետական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իր ղեկավարած վարչությունը միացել […]
19:37 02.10.2024
Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներին և դասախոսական կազմին, ոլորտի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը: Վարչապետը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաքի» գաղափարը, նախագծի կապը թամանյանական նախագծի հետ: Փաշինյանի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի […]
19:20 02.10.2024
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է: «44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել, ընդ որում՝ իմանալով են դրա մեջ եղել և, այդ թվում, ցավոք սրտի՝ բարձրաստիճան զինվորականներ: Հիմա քրեական […]
19:07 02.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի CyberEast ծրագրի և Արևելյան գործընկերության տարածաշրջանում կարողությունների զարգացման համատեղ նախաձեռնությունների շրջանակներում հոկտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է «Ֆինանսական հետաքննություն, վիրտուալ արժույթներ և դարքնեթ» խորագրով եռօրյա դասընթաց։ Դասընթացը կազմակերպվել է՝ որպես շարունակություն ՀՀ քննչական կոմիտեի կողմից, CyberEast+ CyberEast+ծրագրի աջակցությամբ, 2024թ. մայիսին Կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված եվրոպական փորձագետների մասնակցությամբ […]
18:42 02.10.2024
Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մասիս Աղայանցի, շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանի հետ հետևել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին՝ համալիրի կառուցման ծրագրում ի հայտ եկած նախագծային խնդիրները լուծելու և […]
18:30 02.10.2024
Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ։ Այն «փոխզիջումների» և «զիջումների» փաթեթները, որոնք դրված են եղել 2016 թվականի օգոստոսից բանակցությունների սեղանին, […]
18:20 02.10.2024
Հայաստանն ինքը պետք է երաշխավորի իր անվտանգությունը, բայց ոչ միայն զինվորով ու բանակով, այլ նաև վարած քաղաքականությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: Վարչապետը վստահեցրել է՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է ոչ թե կոմպլեմենտար, այլ հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Անդրադառնալով տարածաշրջանին՝ Փաշինյանը ընդգծել է. «Երբ 3+3 ձևաչափով մեր մասնակցության […]
18:16 02.10.2024
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Մովսես Ջանբազյանի անվան թիվ 79 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
18:11 02.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին: Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն՝ մեր երկրում պատասխանատու առաքելության իրականացման գործում։ «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա: Մենք բարձր ենք գնահատում նաև Էստոնիայի […]