12:40 25.03.2025
Մարտի 24-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Դոջ» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Սերգեյ Ե․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։
10:00 25.03.2025
Մարտի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան տնտեսական և առևտրային գրասենյակի ներկայացուցիչներ՝ Խորհրդական Ցայ Չունին, Երրորդ քարտուղար Վու Թիանյուին և նրանց գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ «Կայացավ հանդիպում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ, քննարկվեցին նոր մարքեթինգային նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն խթանել զբոսաշրջային հոսքերի աճը Հայաստանի […]
08:13 25.03.2025
Մարտի 24-ին, ժամը 20:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի տներից մեկի հյուրասենյակում (20 քմ)․ կա տուժած, […]
08:00 25.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
23:27 24.03.2025
Մեղրի քաղաքը՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին: Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,- գրել է նա։ Մեղրի քաղաքը, Արաքսի ափին, […]
23:16 24.03.2025
ՀՌՀ գործընկերները տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության(մարտի 15-ից 20-ը) սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԸՀ-ից։ Վերջիններս չունենալով օրենսդրական որևէ պարտավորություն (բացառությամբ հանրային հեռարձակողի), հանրային լայն իրազեկվածությունն ապահովելու համար պարբերաբար հեռարձակում են նաև ԿԸՀ պատրաստած սոցիալական հոլովակները:
22:14 24.03.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նոր թափով սկսվել է բակերի բարեկարգումը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վարչական շրջանի մի շարք հասցեներում նշված գործընթացն ընդգրկում է ֆուտբոլի նոր դաշտերի և խաղահրապարակների կառուցում, հարակից տարածքների կանաչապատում։
21:56 24.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
21:23 24.03.2025
Մարտի 23-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։ Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝ ընտրողի անհատական տվյալներ, հաշվառման հասցե, քվեարկության օր, քվեարկության ժամանակ, ընտրողի ընտրական տեղամասի համար, տեղամասային կենտրոնի հասցե: […]
21:12 24.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00Նորք Մարաշ՝ Նորք թաղի առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 1-ին փողոցի առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 2-րդ նրբանցքի առանձնատներ, Նորք 5-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ […]
20:05 24.03.2025
Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական հերթական խորհրդակցությանը զեկուցել են, որ փետրվարի 2-րդ կեսից Երևանում տնկել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում՝ սոճի և եղևնի: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով, առաջին անգամ է, որ ձմեռային հատվածում իրականացվել է մշտադալարների տունկ: Վարչական շրջաններում շինաշխատանքներն ակտիվ փուլում են: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:55 24.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է Թատրոնի միջազգային օրվա շրջանակում իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագիրը: Թատերական նախագծերը՝ մշակութային կրթության բաղադրիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում դրամաշնորհային ծրագրերում շեշտադրումներն արվել են կրթական բաղադրիչի […]
17:47 24.03.2025
Պարեկային ծառայության կենտրոնական վարչակազմի ծառայողները կատարելագործում են կրակելու հմտությունները: Պարեկային ծառայությունում ընթանում են կրակային պատրաստության դասընթացներ։ Դասընթացից առաջ բժիշկը հետաքրքրվում է պարեկային ծառայողների առողջական վիճակով, ինչից հետո միայն սկսվում է պարապմունքը։ Առաջիկայում նախատեսվում է փուլ առ փուլ պարապմունքներ անցկացնել պարեկային ծառայության ողջ անձնակազմի հետ։ «Պարբերաբար՝ տարին մեկ կամ երկու անգամ անցկացնում ենք կրակային պատրաստություն, որպեսզի […]
17:28 24.03.2025
Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1444 քաղաքացի) ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +133 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
17:18 24.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», […]
17:10 24.03.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում քննարկվող՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին Կոմիտեն որևէ մասնակցություն չի ունեցել։ Ավելին, Արդարադատության նախարարության ներկայացրած այդ նախագիծը չի վերաբերում ՊԵԿ-ի կողմից կազմվող վարչական ակտերին։ Այսինքն, նախագիծը […]
16:49 24.03.2025
Մարտի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4059 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 125 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 258 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 689, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 272, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
16:39 24.03.2025
Մարտի 10-ից 12-ը Ներքին գործերի նախարարության Կրթահամալիրի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման վերապատրաստման կենտրոնի կողմից կազմակերպվել և անց է կացվել «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 24-ժամյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Փրկարար ծառայության Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային փրկարարական վարչություններից թվով 15 փրկարարական ծառայող: Դասընթացը բաղկացած է եղել […]
16:11 24.03.2025
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները մարտի 21-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղանիստ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակում ապօրինի հրազեն է պահում: Իրացնելով ստացված տեղեկությունը Արթիկի համայնքային ոստիկանները մեկնել են Գեղանիստ: Բացատրական աշխատանքի արդյունքում 45-ամյա տղամարդը ավտոտնակից ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ […]
08:30 24.03.2025
Մարտի 23-ին, ժամը 20։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում գտնվող շինության առաջին հարկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ շինության առաջին հարկի սենյակներից […]
08:22 24.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։
18:37 23.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:59 23.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:49 23.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս, Քաջարան քաղաքներում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
22:29 22.03.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Հյուրի հետ զրույցում ամփոփվել են անցնող շաբաթվա կարևոր քաղաքական զարգացումները: Շաբաթը նախ աչքի ընկավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունների տարափով: Երկար ժամանակ կրակոցների մասին ապատեղեկատվություն չկար և սկսվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական կողմը համաձայնել է խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերին: Սա տեղեկատվական պատերա՞զմ […]
21:36 22.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:27 22.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս քաղաքում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։