16:13 09.10.2024
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Հոկտեմբերի 8-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների հետ համատեղ այցի ժամանակ, 28-ամյա տանտերը իրավապահներին ներս է հրավիրել և բացատրական աշխատանքից հետո խոստովանել, որ հողամասում ունի կանեփի բույսեր, իսկ տանը` մարիխուանա: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […]
16:05 09.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, քննչական համակարգված և տակտիկապես նպատակային կազմակերպված գործողությունների արդյունքում բացահայտվել է 2024թ. հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռու մարզի Լոռի բերդ համայնքում կատարված սպանությունը, հայտնաբերվել է տուժողի՝ տևական ժամանակ փնտրվող մարմինը։ Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ նշված օրը 3 ընկերներ, այդ թվում՝ մեկն անչափահաս, և […]
15:57 09.10.2024
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել […]
15:40 09.10.2024
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ ստացան օպերատիվ տեղեկություն: Ըստ տեղեկության` Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի երկու բնակիչ` 41 և 35 տարեկան տղամարդիկ, գյուղի գերեզմանատանը վիճել են կենցաղային հարցերի շուրջ, և այդ ընթացքում 41-ամյա տղամարդն իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի հարված է հասցրել 35-ամյա համագյուղացուն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Աշտարակի ոստիկանները ճշտեցին […]
15:32 09.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կառույցների ղեկավար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նախագիծը։ Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի […]
15:05 09.10.2024
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
14:56 09.10.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
14:03 09.10.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի նախագահությամբ կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, տնօրենի տեղակալ Սյուզաննա Մակյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Լևոն Բալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և շեշտել, […]
13:44 09.10.2024
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 42 հազարը։ Այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 42010-ի, ևս 97720 մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Անկլավի առողջապահության նախարարությունը նշել է, որ «վերջին […]
13:20 09.10.2024
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:55 09.10.2024
Երևանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 14-ին […]
12:25 09.10.2024
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան այցելել է 236,561 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 260,618։ 2024 թ․ սեպտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):
12:17 09.10.2024
Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ Քրեակատարողական ծառայության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 8-ին կազմակերպվել էր «Դրվագներ Չարենցի բանտային կյանքից» խորագրով միջոցառում։ Միջոցառումն անցկացնելու համար հիմնարկ էին այցելել թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և աշխատակից Գոհար Վահանյանը։ Ազատազրկված անձանց համար ցուցադրվել է «Չարենց․ մահվան տեսիլ» […]
12:07 09.10.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 07:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 07:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրի, Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի, ինչպես նաև հարակից իրավաբանական բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:03 09.10.2024
Հոկտեմբերի 8-ի ժամը 16.30-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում ընկնելու հետևանքով: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի […]
11:50 09.10.2024
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 8-ին Փարպեցու փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 26-ամյա Լևոն Ե.-ին: Նա 2023 թ. նոյեմբերի 9-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Անձնական խուզարկությամբ 26-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 1,42 գրամ դեղնականաչավուն […]
11:39 09.10.2024
Գեղարքունիքի պարեկները հոկտեմբերի 8-ի ժամը 12.50-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Յագուար» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 20 հազար դրամ տալ պարեկներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
11:12 09.10.2024
Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայով մի տղամարդ Գյումրիի Երևանյան խճուղու շենքերից մեկի տարածքում թմրանյութ է տեղադրում: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են մի տղամարդու, ով իրենց տեսնելով՝ ձեռքից նետել էր պոլիէթիլենային փաթեթը և դիմել փախուստի: Ոստիկանները նրան բռնել, […]
10:59 09.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ:
10:41 09.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 6, հոգեկան […]
10:32 09.10.2024
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.57-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների […]
10:28 09.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա այց են իրականացրել Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին: Այցերի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բուժօգնության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, սննդի որակի հետ կապված հարցերը և այլն։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել շարքային, ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների հետ, քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի տարբեր […]
10:14 09.10.2024
Ֆլորիդայի իշխանությունները ավելի քան 5,5 միլիոն բնակիչների խորհուրդ են տվել լքել իրենց տները և տարհանվել «Միլթոն» փոթորկի մոտենալու պատճառով: Այս մասին երեքշաբթի հայտնել է The New York Times-ը: Ինչպես նշում է հրատարակությունը, այս տարհանումը նահանգի պատմության մեջ ամենախոշորներից է։ Նույնիսկ այն ֆլորիդացիներից ոմանք, ովքեր նախկինում նախընտրում էին չլքել իրենց տները փոթորիկների պատճառով, որոշել են ականջ […]
21:50 08.10.2024
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է […]
21:40 08.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Մոսկվայից և կից գրել․ «Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը այսպիսի անակնկալ մատուցեց։ Շնորհակալ եմ»։
21:35 08.10.2024
ՀՀ ՊՆ-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյայի մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։
21:06 08.10.2024
Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի վարչակազմին՝ առաջարկելով վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Այդ մասին խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան: Ի՞նչ են կոնկրետ առաջարկում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ադրբեջանի մեջլիսի 43 պատգամավորներ նամակով դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ առաջարկելով չեղարկել Ադրբեջանի և ԱՄՆ-ի մի շարք համաձայնագրեր, հիմնականում՝ ռազմական ոլորտին […]
19:55 08.10.2024
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցն այս անգամ Լոռու մարզում էր։ Այս ձևաչափի նպատակը մեկն է՝ քաղաքացիների համար հասանելի ու հարմարավետ դարձնել մատուցվող ծառայությունները։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները շրջում են համայնքներով, գյուղերով՝ փորձելով սպասարկել հնարավորինս շատ քաղաքացիների։ «Շրջիկ ծառայություն իրականացրել ենք տարբեր մարզերում. եղել ենք Արմավիրի մարզում, Կոտայքի մարզում, իսկ վերջերս եղել ենք […]
19:39 08.10.2024
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 12 անշարժ գույք. 3 շարժական գույք. 723 միլիոն դրամ:
18:58 08.10.2024
Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման, որը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից: Անդրանդառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Խաղաղության պայամանգիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում […]