TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու որոշմամբ՝ շնորհվել են Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ

17:43 15.10.2024

Երևանի ավագանու որոշմամբ՝ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  

̰
2024 թվականին սուվբենցիոն ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից արդեն հատկացվել է 17 մլրդ 52 մլն դրամ

17:11 15.10.2024

2024 թվականին սուվբենցիոն ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից արդեն հատկացվել է 17 մլրդ 52 մլն դրամ: Ծրագրերի մասին մանրամասներ է պատմել ՀՀ ՏԿԵՆ Տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը: Ավելին՝ Կառավարության տեսանյութում:

̰
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

17:05 15.10.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 14։00-16։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։

̰
Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը. ՔԿ

16:53 15.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում են կատարվել քննչական և վարութային գործողություններ, ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու հատկանիշներով նախաձեռնված […]

̰
ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի 75-րդ նստաշրջանին ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված փախստականների խնդրին

16:47 15.10.2024

Հոկտեմբերի 15-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի 75-րդ նստաշրջանին: Իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված ավելի քան 115 հազար փախստականի խնդրին: Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, միջազգային […]

̰
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի վարույթով 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան

16:35 15.10.2024

Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի վերաբերյալ վարույթի շրջանակում 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան: Այս մասին հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Պատասխանելով հարցին, թե 44-օրյա պատերազմի քրեական վարույթն ինչ ընթացքում է, Քյարամյանը տեղեկացրել է, որ իրականում մեկ վարույթ չէ, ամենասկզբից որոշել են տարանջատել սպայական կազմի և […]

̰
Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ապագա ուսուցիչների երդման արարողությունը

16:14 15.10.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությանը: Մանկավարժական համալսարանի շուրջ 600 ուսանող երդվել է՝ դպրոց մտնել բարձր պատասխանատվությամբ և հավատարիմ մնալ մանկավարժի կոչմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ուսանողներին հիշարժան և գեղեցիկ ավանդույթ դարձած միջոցառման առթիվ։ «Մանկավարժական համալսարանի ուսանող […]

̰
Հոկտեմբերի 15-ը Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է

15:56 15.10.2024

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը հոկտեմբերի 15-ը պաշտոնապես հայտարարել է Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, որն առաջին անգամ նշվել է 2008թ. ՄԱԿ ԳԱ-ի կողմից: ԱՀԿ-ի 2024 թվականի կարգախոսն է. «ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐԸ ԿՅԱՆՔԵՐ ԵՆ ՓՐԿՈՒՄ» (SAVE LIVES Clean Your Hands, Чистые руки спасают жизнь!): ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի փորձագետները նշում են, որ […]

̰
Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հարցերը քննարկվել են երկօրյա աշխատաժողովում

15:49 15.10.2024

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության վերաձևավորմանն ընդառաջ՝ անցկացվել է երկօրյա աշխատաժողով որակավորված հաշտարարների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, աշխատաժողովի ընթացքում մասնակիցները մանրամասն քննարկել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հետ կապված հարցերը` ներկայացնելով իրենց տեսակետները և առաջարկությունները, ինչպես նաև ծանոթանացել են նախագահի և խորհրդի անդամների թեկնածուների հավակնորդների ծրագրերին և մասնագիտական գործունեությանը: Քննարկվել են նաև էթիկայի […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

15:42 15.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ղազախստանի նախագահը, ջերմ ողջունելով Հայաստանի նախագահին, նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է հայ-ղազախական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի բարձրացմամբ: «Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի պարբերական բնույթ կրող […]

̰
Երևան քաղաքն ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է. ՆԳ նախարար

15:37 15.10.2024

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովի լսումների ընթացքում` ՀՀ-ում 2019-2023 թթ. արձանագրված հանցագործությունների վերլուծության վերաբերյալ: Մանրամասները՝ այստեղ:

̰
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ելույթը՝ ԱԺ խորհրդարանական լսումներին

15:29 15.10.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում ընթացող՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումներին: Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է 2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշներին, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին, թմրամիջոցների մաքսանենգությանն […]

̰
ՄԻՊ աշխատակազմի համար մշակվել է մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման վերաբերյալ ուղեցույց

15:22 15.10.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար մշակվել է մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման վերաբերյալ ուղեցույց։  Փաստահավաք աշխատանքները կազմում են մարդու իրավունքների հնարավոր խախտումների նույնականացման, հանցագործությունների բարձրաձայնման գործընթացների կարևորագույն մասը։ Վերոնշյալի շրջանակում կարևոր է վկայություն տվող անձի հետ իրականացնել ճշգրիտ, հասցեական աշխատանք, որի ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել որոշ սկզբունքների պահպանմանը, առանց որոնց անհնար […]

̰
ԱԽ քարտուղարը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին

15:16 15.10.2024

Հոկտեմբերի 15-ին Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը: Հավելել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում […]

̰
Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ

15:12 15.10.2024

Ներկայացվող օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ներդնելու աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ, ինչը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն թվային համակարգի միջոցով, կլինեն օրենսդրությանը համապատասխան, գրագետ եւ նույնանման: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ […]

̰
Ծեծել էին համերկրացի երիտասարդներին և հափշտակել զարդեր ու փող. Նաիրիի ոստիկանների բացահայտումը

15:06 15.10.2024

Հոկտեմբերի 5-ին Նաիրիի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երեք քաղաքացի գիշերվա ժամը մեկին մոտ Կոտայքի մարզի Քասախ գյուղի տներից մեկում ծեծի են ենթարկել համերկրացի երկու երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նրանց հանել են տնից և բռնությամբ հափշտակել արծաթե և ոսկյա շղթաներ, 100 հազար դրամ և բջջային հեռախոս: Տեղեկությունը ստուգվեց, և նույն օրը հանցանք […]

̰
Իտալիայի մրցակցային մարմնի նախագահի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր

14:52 15.10.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հրավերով աշխատանքային այցով Երևան է ժամանել Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելլի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին հաջորդել է մրցակցության և սպառողների պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը: «Ձեր այցը շեշտադրում է մեր երկու գերատեսչությունների միջև խորացող համագործակցությունը, […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

14:45 15.10.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային ու քննարկել հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացի վերջին զարգացումներն ու ներկայացրել հայկական […]

̰
Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը շարունակական է

14:39 15.10.2024

Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը մշտական է: Հետևողական պայքարի արդյունքում բացահայտման հերթական դեպքը գրանցվեց ոստիկանության Տավուշի բաժնում: Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հոկտեմբերի 11-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, Իծաքար-Գանձաքար ճանապարհին նկատել են փայտանյութով բարձած «Ուրալ» բեռնատար: Բեռնատարի վարորդը հայտնել է, որ 14 խմ փայտանյութը Նավուրի անտառպետության տարածքից բենզասղոցով ապօրինի հատել […]

̰
Սպանություն՝ ուղևորափոխադրման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ․ բացահայտվել է Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը

14:25 15.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օպերատիվորեն իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2024թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։ Մասնավորապես, հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած, կա դանակահարված քաղաքացի […]

̰
ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը հանդիպել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակության հետ

14:17 15.10.2024

Հոկտեմբերի 14-ին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու դրական դինամիկան, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային զարգացումներին, ինչպես նաև […]

̰
Ղազախստանի նախագահական նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը

14:11 15.10.2024

Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Ղազախստան ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում 

14:05 15.10.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Մալխասյանց փողոցների՝ իրենց նրբանցքներով, Ղափանցյան, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցների, […]

̰
Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին ծանոթանալ հնարավոր է առցանց եղանակով

13:13 15.10.2024

Դուք կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու՝ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով։ Ավելին՝ կայքի միջոցով Դուք կարող եք անմիջապես կապ հաստատել գործատուների հետ և գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ստորև ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերի […]

̰
Երևանի ավագանին 87 քաղաքացու համար անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ է սահմանել

13:00 15.10.2024

Երևանի ավագանու կողմից 87 քաղաքացու համար սահմանվել են անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը քննարկման ներկայացվեց Երևանի ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում։ Որոշմամբ սահմանված արտոնությունները կկիրառվեն հետևյալ քաղաքացիների խմբերի համար՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է  Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության  93-րդ համագումարին

12:46 15.10.2024

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համագումարին, որի ընթացքում իր հայրական պատգամը փոխանցեց մասնակիցներին: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց տիար Պերճ Սեդրակյանին, ով տքնաջան աշխատանքով, ազգանվիրումի ոգով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրով ու հավատարմությամբ քսաներկու տարիներ […]

̰
Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են ծավալուն աշխատանքներ

11:38 15.10.2024

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են բնակավայրերի բարեկարգման և բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծավալուն աշխատանքներ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 2024 թվականին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվել են ճանապարհաշինական, ներհամայնքային փողոցների բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Ծրագրի շրջանակում Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցը վերակառուցվել, ասֆալտապատվել է 950մ երկարությամբ, 10մ լայնությամբ (9500մ2 մակերեսով), մայթը […]

̰
Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են․ ՀՀ ԱՆ

10:36 15.10.2024

Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառելով՝ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների […]

̰
Անահիտ Մանասյանը ընդունել է ՀՀ-ում  Շվեդիայի դեսպանին

10:15 15.10.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության […]

̰
Ուսումնական զորամասում ակտիվ պարապմունքներ են

20:05 14.10.2024

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ ուսումնական զորամասում ակտիվ պարապմունքների մասին։  

̰
BACK_TO_TOP