17:45 16.10.2024
Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի […]
17:33 16.10.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում մասնակցել է Հայաստան – ԵՄ գործընկերության օրակարգի «Մարդկանց միջև շփումներ» հարթակի նոր նախագծի քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանն ու «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ – Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստին։ Պատվիրակության կազմում […]
17:22 16.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցությունն ու ևս մեկ անգամ ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը շեշտել է նախորդ տարվա հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական […]
17:14 16.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում տեղի է ունեցել «Ոչ բռնությանը» թեմայով իրազեկման արշավ, որի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը բռնության տեսակների, ինչպես նաև կրթական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման եղանակների մասին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, Դավթաշենի և Աջափնյակի վարչական շրջանների Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ, […]
16:48 16.10.2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հունգարիայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին՝ Հունգարիայի Ազգային ժողովում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ կատարել սեպտեմբերին կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Զարեհ Սինանյանը նշել է նաև, որ Հունգարիայի հայ համայնքն այս տարի մասնակցություն է ունեցել գրասենյակի գրեթե […]
16:28 16.10.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 15-ին այցելել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և ապագա պլաններին, քննարկելու համագործակցության հնարավորությունները: Նախարարը «Բազումք»-ի համահիմնադիրներ Հայկ Մարտիրոսյանի և Ավետիք Գրիգորյանի հետ շրջել է լաբորատորիայի տարածքով, ծանոթացել արբանյակային կապի վերգետնյա կայանքին, եղել թռիչքի կառավարման սենյակում, փոքր արբանյակների մշակման լաբորատորիայում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ […]
16:16 16.10.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին՝ Հարավկովկասյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուին, Քաղաքային զարգացման թիմի ղեկավար Կարին Ֆղուին, ՀՀ-ում ԶՖԳ ծրագրի ղեկավար Լիզ Էնեզյանին։ Ներկայացնելով իրենց փորձը Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրների հետ համագործակցության մասով՝ ԶՖԳ ներկայացուցիչները հետաքրքրվել են, մասնավորապես, Հայաստանի քաղաքների զարգացման, դպրոցների սեյսմակայունության բարձրացման, […]
16:10 16.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից […]
16:01 16.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են հիմնադրամի գործառույթներին և հետագա գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում ընդունվել են որոշումներ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնի» բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման համատեքստում: Որոշում է կայացվել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, որում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա […]
15:55 16.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում հոկտեմբերի 15-18-ն անցկացվում է վերականգնման և ժառանգության պահպանության ոլորտի հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ծրագրի շրջանակում Ե. Չարենցի […]
15:35 16.10.2024
Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։ Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։ Ըստ […]
15:28 16.10.2024
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է ավելի քան 20 տարի: Ցուցահանդեսում ներկայացվում է Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին հրատարակված հիմնականում օտարալեզու հայ գրականություն: Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» […]
15:22 16.10.2024
Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային պարկ։ ՂՀ թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի ուղեկցությամբ նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել արդիական ստարտափերին։ Շրջայցի ավարտին համագործակցության հուշագիր է ստորագրվել «Թումո» կենտրոնի և Աստանա հաբի միջև։
15:16 16.10.2024
ԿԳՄՍ նախարարությունում հոկտեմբերի 18-ին կամփոփվեն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար պայքարում են Աբովյան, Ալավերդի, Ապարան, Մարտունի և Նոյեմբերյան քաղաքները։ Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը, խրախուսել համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքի ձևավորումն […]
15:06 16.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ղազախստանի Հանրային կառավարման ակադեմիա։ Նախագահը ողջունել է ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին, ապա հանդես է եկել Հայաստանի ընդհանուր նկարագրին նվիրված դասախոսությամբ, որի շրջանակներում ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
14:54 16.10.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արման Գրիգորյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Բաղրամյան փ․), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել […]
14:46 16.10.2024
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ […]
14:40 16.10.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 4000-ից ավելի գովազդային վահանակից 2874-ը ապամոնտաժվել է: Մեծ տեղեկատու դաշտով 106 գովազդային վահանակից 67-ը հեռացվել է, 39-ը առաջիկայում կհեռացվի: Տնտեսվարողները նախօրոք զգուշացվում և ծանուցվում են նոր չափորոշիչների մասին, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացրել են արտաքին գովազդային վահանակները:
14:27 16.10.2024
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը […]
14:06 16.10.2024
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցում՝ վարձակալական հիմունքներով տրամադրվող գրասենյակային տարածքում, գործում է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ […]
13:47 16.10.2024
Պատվաստվելով` մենք պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև մեր շրջապատին: Եկե՛ք գրիպի այս սեզոնը դարձնենք ավելի անվտանգ ռիսկի խմբում գտնվող մեր սիրելիների համար, հորդորում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները հասանելի են նաև 2 շարժական կետում` Յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։ Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք: Կարող եք պատվաստվել նաև […]
12:14 16.10.2024
ՀՀ կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով՝ երկու փուլով Բյուրեղավան համայնքում խոշոր ծրագիր է իրականացվում՝ մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և այս պահին ակտիվորեն ընթանում են նաև երկրորդ փուլի աշխատանքները: Կառուցվել են մոնոլիտե սյուները, հեծանները. երկհարկանի […]
21:40 15.10.2024
Աստանա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ժաննա Անդրեասյանը և Աիդա Բալաևան Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են մշակույթի ոլորտում […]
21:35 15.10.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ քննարկելու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները, հայտնում են նախարարությունից։ «Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ փոփոխություններով չորս հիմնական խնդիր է լուծվելու։ «Առաջինը՝ վերազգային […]
21:25 15.10.2024
Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաև պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները տեղի են ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Քալիբեկ Կուանիշբաևի […]
19:05 15.10.2024
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 15-16-ը գործուղվել է Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Հոկտեմբերի 15-ին նախարարը մասնակցել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։ Նախարար Սանոսյանն իր ելույթում շեշտել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծումը, ինչպես նաև […]
18:52 15.10.2024
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հոկտեմբերի 15-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ: Քննարկման առանցքում Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրներն էին, բարեփոխումների իրական արդյունքները: Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, ուժային կառույցների, իրավապահ համակարգի, քաղհասարակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման խոսքում […]
18:29 15.10.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխմարզպետերի հետ խորհրդակցություն՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի քննարկման վերաբերյալ։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն առանձնացրել է մի շարք օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկմանը, խնդիրների արձանագրմանն ու վերացմանը, հայտերի ընդունմանը, և համայնքային խնդիրների առաջնահերթությունների դասակարգմանը։ ՀՀ […]
18:14 15.10.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերի անունները: ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի […]
17:55 15.10.2024
Հոկտեմբերի 15-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանի տնտեսական և առևտրային հարցերով առաջին խորհրդական Էֆթիխիա Բակոպուլուին, հունական «KLEEMANN» ընկերության ներկայացուցիչ Լեոնիդաս Մավվիդիսին և «Ալեռտո» ընկերության տնօրեն Ստեփան Բաղդասարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մետրոպոլիտենի «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում սկսված շարժասանդուղքների ամբողջությամբ փոխարինման աշխատանքների ընթացքը և նախատեսվող ավարտը, ինչպես նաև՝ […]