TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոլվացման կետի աշխատակիցների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

16:21 17.10.2024

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14.36-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ Զարյան փողոցից «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզել են, որ Քոչարի փողոցի ավտոլվացման կետում […]

̰
ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի գործողության ժամկետը կերկարաձգվի 7 տարի ժամկետով

16:16 17.10.2024

2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրվել է ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ համաձայնագիր` զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաեւ այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքերի, ինչպես նաեւ այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով: Համաձայնագիրը կնքվել է 7 տարի […]

̰
Կառավարությունն ավելի քան 3 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ ճանապարհային ցանցի արդիականացման ապահովմանը

16:04 17.10.2024

ՀՀ ճանապարհային ցանցի արդիականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել շուրջ 3.535 մլրդ դրամ՝ ներքոնշյալ ճանապարհահատվածների կառուցման, վերակառուցման, քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացման, կամուրջների հիմնանորոգման, ինչպես նաև դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռք բերման համար: Որոշմամբ նախատեսված կառուցվող և վերակառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը […]

̰
2025 թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

15:50 17.10.2024

Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ օրենսգրքում, մասնավորապես սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը. 2027 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք […]

̰
Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում կտրամադրվի

15:44 17.10.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի […]

̰
Թանկարժեք մետաղների մասին օրենքում լրացում կարվի

15:38 17.10.2024

ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է կառավարության կողմից ներկայացված «Թանկարժեք մետաղների մասին օրենքում լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարին

15:33 17.10.2024

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳՆ ենթակա ծառայությունների գործունեության շրջանակում ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։ Նախարարը կարևորել է արդյունավետ գործակցությունը հատկապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման, փախստականներին վերաբերող օրենսդրության […]

̰
Սահմանվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսլականը

15:26 17.10.2024

Կառավարությունը հաստատել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը: Ռազմավարությունը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը, մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը: Կապահովվի ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմաններ՝ պետության […]

̰
Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռու մարզ

15:16 17.10.2024

Այսօր Վանաձոր են այցելել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ։ Այս մասին հայտնում են Վանաձորի համայնքապետարանից: Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի պաշտոնյաներ։ Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

15:11 17.10.2024

Գեղարքունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան: Պարեկները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ և թղթով փաթեթավորված զանգված: 33-ամյա վարորդը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Հոկտեմբերի […]

̰
Կապահովվի Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումը

15:05 17.10.2024

Գործադիրն ընդունել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում՝ Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների նախագծման և զարգացման շրջանակներում տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային բարձր վարկանիշ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ փորձ ունեցող ընկերություն ներգրավելու պահանջով։ […]

̰
Խուզարկությամբ մեքենայում ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերվել

14:55 17.10.2024

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հոկտեմբերի 15-ին՝ գիշերվա ժամը 2.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում հայտնաբերել էին «Նիսան» մակնիշի մի մեքենա, որի դիմացի նստելատեղի վրա եղել էր ատրճանակի նմանվող հրազեն: 34-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել էր բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ուջան գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը […]

̰
Կառավարությունը նախատեսում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները

14:46 17.10.2024

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման արդյունքում կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, կապահովվի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը, կբարձրանա այդ գործընթացների […]

̰
Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով եւս կսահմանվի ակցիզային հարկ

14:41 17.10.2024

Գործադիրն առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի եւ դիզելային վառելիքի անվանումների սահմանումները՝ հետագայում գործնականում խնդիրները բացառելու համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նոր […]

̰
Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019 թվականներին. վարչապետ

14:36 17.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նշել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ Նշվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել […]

̰
Օտարերկրացին թմրանյութ էր տեղադրում. Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտումը

14:25 17.10.2024

Արաբկիրի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ տեղադրում է թմրանյութեր: Տեղեկությունն իրացվեց հոկտեբերի 14-ին: Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հաշվառված 50-ամյա տղամարդը, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, ժամը 14.15-ին Գրիբոյեդովի փողոցի զբոսայգու մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր գույնի և տարբեր պարունակության փաթեթներ: Տղամարդը հայտնել […]

̰
Համագյուղացու հետ վիճաբանությունից հետո հրացանով օդ էր կրակել

14:19 17.10.2024

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16.54-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ խմիչքի ազդեցության տակ գտնվող հարևանը մի քանի անգամ օդ է կրակել: Ահազանգով Արարատ գյուղ մեկնած ոստիկանները պարզել են, որ 58-ամյա տղամարդը իր հողամասում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով […]

̰
Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի և դասակի հրամանատարները պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել. դատախազը գործն ուղարկել է դատարան

14:05 17.10.2024

2023 թվականի մայիսի 27-ին` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի երկու պարեկ ծառայություն են իրականացրել «Ապարան 1» երթուղում: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները Ապարան քաղաքի Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են տրանսպորտային միջոց, որը քաղաքացին վարել է առանց հաշվառման համարանիշների և ապահովագրության պայմանագրի: Քաղաքացու […]

̰
Նախագծով առաջարկվում է ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ

13:44 17.10.2024

Նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որի արդյունքում Առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների: Գործադիրն առաջարկվում է նաեւ ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ ՀՀ տարածքից […]

̰
Գևորգ Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի մարզի մի շարք համայնքների հողօգտագործողներին

13:21 17.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին։ Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց հուզող խնդիրները, քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։ Քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև կարկտահարության և բերքի կորստի հետևանքով առաջացած ֆինանսական և վարկային խնդիրների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում նախարարը քաղաքացիներին վստահեցրել […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դիմում ներկայացնել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված աջակցության ծրագրից օգտվելու համար

10:36 17.10.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ արդեն իսկ կարող են դիմում ներկայացնել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվելու […]

̰
Քաղաքացին մոլորվել է «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու շրջակա անտառներում

21:20 16.10.2024

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16:29-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու շրջակա անտառներում քաղաքացին մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներ Ն․ Կ․-ին (ծնված 1962 թ.), Ն․ Չ․-ին (ծնված […]

̰
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակում ներդրվել են գրանցման նոր համակարգեր

19:09 16.10.2024

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակում ներդրվել են գրանցման նոր համակարգեր: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

19:00 16.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 17-ից Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով: Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

̰
Աշխատանքային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

18:51 16.10.2024

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 16-ին մասնակցել են Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկմանը՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի և կից օրենքների փաթեթի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Փաթեթի քննարկումները սկսվել են դեռևս 2022 թվականի սեպտեմբերից՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում քաղաքացիական հասարակությանը։ Քննարկմանը մասնակցում էին նախագծի […]

̰
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մի շարք հանդիպումներ է ունեցել

18:44 16.10.2024

Հոկտեմբերի 12-16-ն Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայում էր: Ժնևում կայացավ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը, որի ընդհանուր քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ժնև կատարած այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպումներ ունեցավ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի և Ֆրանսիայի, Դանիայի ու Հնդկաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ: Քննարկվեցին բազմակողմ […]

̰
Ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից պետական բյուջե է վճարել շուրջ 300 մլն ՀՀ դրամ

18:25 16.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական […]

̰
Ալմա-Աթին կարող է հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ դառնալ. Տոկաև

18:16 16.10.2024

Ալմա-Աթին կարող է հարթակ ծառայել հայ-ադրբեջանական բանակցությունների համար. ՀՀ նախագահի հետ հանդիպմանը կրկին այս առաջարկն է արել Ղազախստանի նախագահը: Վահագն Խաչատուրյանի Ղազախստան այցից մանրամասները՝ Տիգրան Հովակիմյանի ռեպորտաժում:

̰
Երևանում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

18:12 16.10.2024

Երևանում 2024-2025թթ ընթացքում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Ծրագիրն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Պետություն-համայնք – «Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում ընդհանուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի: Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 1200 կմ է, որի մոտ 80%-ը փոխարինման կարիք ունի: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

17:55 16.10.2024

Հոկտեմբերի 16-ին Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման […]

̰
BACK_TO_TOP