TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի պատվիրակությանը

14:51 18.10.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի (KFW) պատվիրակությանը։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ շեշտելով ՀՀ ՏԿԵ նախարարության և Վերականգման վարկերի բանկի (KFW) համագործակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք […]

̰
Վարչապետը կարճ շփում է ունեցել Գետք գյուղի բնակիչների հետ

14:44 18.10.2024

Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ շփում է ունեցել Գետք գյուղի բնակիչների հետ: «Կարճ շփում Գետք գյուղի բնակիչների հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

̰
2018-ից ի վեր Շիրակի մարզում հիմնանորոգվել է 230 կմ ճանապարհ. վարչապետ

14:33 18.10.2024

Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ծրագրի արժեքը շուրջ 3 մլրդ 385 մլն դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքներն իրականացվել են Շիրակի, մյուս մասը՝ Արագածոտնի մարզում։ Միջոցները հատկացրել է Կառավարությունը: 2018-ից ի վեր Շիրակի մարզում […]

̰
Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի դատախազությունում

14:12 18.10.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում: Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ […]

̰
Ոստիկանությունում կանանց ներգրավվածության թեման Արագածոտնի մարզում քննարկվել է երիտասարդների հետ

14:00 18.10.2024

Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում՝ ԿԳՄՍ նախարարության բյուջետային ծրագրով ստեղծված ԱլտերաԼաբ երիտասարդական կենտրոնում, տեղի է ունեցել «Կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում» թեմայով հանրային քննարկում, որին մասնակցել են ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակիցներ: Ներկայացվել են Ոստիկանության հենասյունային չորս ուղղությունները, խնդիրներն ու մարտահրավերները: Անդրադառնալով ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ […]

̰
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի մի շարք հարցեր

13:50 18.10.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում փոխգործակցության, նախանշվող ծրագրերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումները․ անձի ֆունկցիոնալության գնահատման հիմքով հաշմանդամության սահմանման նոր մոդելի […]

̰
Հոկտեմբերի 17-18-ը ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են ուժեղացված ծառայություն

13:25 18.10.2024

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն հոկտեմբերի 17-ից 18-ը, եղանակային պայմաններից ելնելով, ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության տարածքում անցել են ուժեղացված ծառայության, որի ընթացքում իրականացրել են շրջայցեր և ակնադիտական զննումներ։ Շրջայցերն ու ակնադիտական զննումները նպատակաուղղված էին հորդառատ անձրևի հետևանքով հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելմանը։ Հոկտեմբերի 17-ին ժամը 18։00-ից սկսած 2-ժամյա պարբերականությամբ […]

̰
Հայկ Կոստանյանը ներկայացրել է հորդառատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում դիտված խնդիրները

13:14 18.10.2024

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ գործընկերներ, մայրաքաղաքում դիտված հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին Երևանի փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությանը խոչնդոտող խնդիր, ըստ էության՝ չի եղել, քանի որ ինչպես նախապես տեղեկացրել էի՝ տեղերում սահմանվել են շուրջօրյա հերթապահություններ՝ «Վեոլիա ջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում հնարավոր է եղել […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 17-ից 18-ը

11:38 18.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որոնցից 9-ը նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու խուլիգանության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ […]

̰
Այսուհետ մանկապարտեզներում մարզումները կանցկացվեն նոր գույքով․ քաղաքապետարան

11:15 18.10.2024

Մայրաքաղաքի մանկապարտեզներն այժմ ավելի բարեկարգ և հարմարավետ են. համայնքի ենթակայությամբ գործող 40 նախակրթարաններ համալրվել են ֆիզկուլտուրայի պարապմունքների համար նախատեսված նոր գույքով: Երևանի հ. 60 մսուր-մանկապարտեզի սաներն արդեն իսկ մարզումներն անցկացնում են նոր խաղային գույքով: Դասընթացը երեխաների համար դարձել է ավելի գունեղ և հետաքրքիր: Նախաձեռնությունը լինելու է շարունակական: Համայնքի ենթակայությամբ գործող 162 մանկապարտեզները փուլ առ փուլ […]

̰
Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով․ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

10:28 18.10.2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ «Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են, Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։

̰
Չսպասել ուռուցքի որևէ ախտանիշի ի հայտ գալուն․ ժամանակին հետազոտվել, կանխել հիվանդությունը․ ԱՆ

20:38 17.10.2024

Հաղթանակած ժպիտով ու կյանքին լավատեսորեն նայող Էմման է. 10 տարի սպասելուց հետո 16 շաբաթական հղի էր, երբ իմացավ` կրծքագեղձի չարորակ ուռուցք ունի: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Երեխայի լույս աշխարհ գալու հաճելի սպասման ամիսները դարձել էին պայքարի չավարտվող օրեր: 32-ամյա Լիլիթը նոր էր հաղթահարել ձվարանի քաղցկեղը, երբ իմացավ` նորից ուռուցք ունի` հիմա էլ կրծքում: Երկրորդ […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 10-16-ը

19:00 17.10.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 10-16-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 11-ին և 16-ին, ◾️Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում՝ հոկտեմբերի 13-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում՝ հոկտեմբերի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել […]

̰
Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վարույթով 17-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

18:55 17.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետի աշխատակցի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը։ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:28-ին, «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է […]

̰
Արարատի մարզի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34-ամյա համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով. ՔԿ

18:50 17.10.2024

Բացահայտվել է Արարատի մարզի 34-ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը։ 2024թ․ հոկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել` Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի 34-ամյա բնակչի սպանության վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Նոր […]

̰
Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

18:45 17.10.2024

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Աստղիկ Կարապետյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն

18:34 17.10.2024

Վարչապետն այցելել է  ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել օգտատերերին ստանալ վեբկայքեր և վիդեոներ։ «Ռենդերֆորեսթ»-ից օգտվում են […]

̰
Նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ

18:27 17.10.2024

Օրենքով սահմանված են բժշկական արտադրատեսակների գրանցման եւ անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննության կարգավորումները: Կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն ստեղծել մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի խոսքով այն թույլ կտա մինչեւ ԵԱՏՄ-ի կարգերին ամբողջական անցման վերջնաժամկետը՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, բժշկական արտադրատեսակների գրանցման՝ ԵԱՏՄ միասնական կարգին զուգահեռ գործածել նաեւ […]

̰
TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումները քննարկվել են ԵՄ պատվիրակության հետ

18:18 17.10.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ներառված էին «Դատավորների ու դատախազների կարիերայի համալիր գնահատում» խորագրով TAIEX գործիքի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵՄ փորձագետները: Հանդիպման ընթացքում քննարկվել է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումը, որի համատեքստում տեղի են ունեցել […]

̰
Մարտունու համայնքնային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

18:12 17.10.2024

Մարտունու բաժնի համայնքնային ոստիկանները հոկտեմբերի 14-ին իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ թմրամիջոց պահելու կասկածանքով Ներքին Գետաշեն գյուղում ձերբակալել և, «ՎԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի։ Նա մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով ապակյա գլանակ: Հայտնել է, որ զանգվածը թմրամիջոց է՝ անձնական օգտագործման համար։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […]

̰
Խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

17:54 17.10.2024

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու: Ժամը 08.30-ից 14.00-ն փակ են լինելու Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները: Ժամը 11.00-ից 16.30-ը միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ է լինելու Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։ Նշված ժամերին երթևեկությունը երկկողմանի գործելու է […]

̰
Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթներից ու պատմությունից սովորելու շատ բան ունենք․ Ժաննա Անդրեասյան

17:50 17.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին: Նախարարը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և ի թիվս Ներսիսյան դպրոցի 200-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների՝ հատկապես ընդգծել գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ բուհերում […]

̰
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր

17:34 17.10.2024

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: Կառավարության հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանը: Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի […]

̰
Հանձնաժողովում քննարկվել է ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը

17:27 17.10.2024

Համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում: Թեկնածուի կենսագրական տվյալներն […]

̰
Կապահովվի «ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացումը

17:21 17.10.2024

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացումը: Արդյունքում՝ լող մարզաձևով կզբաղվեն դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: 1-ին և 2-րդ խմբերում պարապմունքները կանցկացվեն […]

̰
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ կհստակեցվի 30 մանկավարժական կրեդիտով ուսուցիչ աշխատելու ընթացակարգը

17:11 17.10.2024

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման գործընթացում […]

̰
Սպիտակի բժշկական կենտրոնի արդիականացման նպատակով նոր շենք կկառուցվի

16:59 17.10.2024

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ընդունել Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Երևանյան խճուղի 33/1 հասցեում գտնվող հողամասը և այն ամրացնել Լոռու մարզպետի աշխատակազմին՝ Սպիտակի բժշկական կենտրոնի արդիականացման նպատակով նոր շենք կառուցելու համար։ Գործադիրն ընդունել է նաև որոշում՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան N 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի, ապա այդ շենքի թվով 36 բնակարանների հատկացմամբ […]

̰
Առաջարկվել են լրացումներ և փոփոխություններ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում

16:53 17.10.2024

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծառայության պետին եւ պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն: Այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը: Կառավարության հեղինակած ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից […]

̰
Հայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին

16:48 17.10.2024

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-23-ը Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կայանալիք «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ ցուցահանդեսին` ներկայացնելով 23 հայկական ընկերության արտադրանք։ Sial-ը հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ սննդի արդյունաբերության ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում՝ ներկայացնելով աշխարհի առաջատար գնորդներին մեկ վայրում: «Sial» ցուցահանդեսը յուրաքանչյուր տարի ունենում […]

̰
Ճամբարակ համայնքում մշակութային կենտրոն կստեղծվի

16:43 17.10.2024

Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոց 17/1 հասցեում գտնվող փորձարարական կենտրոնի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերել Ճամբարակ համայնքին՝ այն վերանորոգելու և որպես մշակութային կենտրոն շահագործելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ սահմանամերձ Ճամբարակը համայնքը չունի մշակույթի կենտրոն, որը սկզբնական շրջանում […]

̰
BACK_TO_TOP