16:05 21.10.2024
Ոստիկանության Չարենցավանի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Բջնի գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդն իր տանը և օժանդակ շինություններում պահում է մարիխուանա։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հոկտեմբերի 14-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել տղամարդու տանը և օժանդակ շինություններում: Տան աստիճանների տակից և խորդանոցից տանտերը իրավապահներին ներկայացրել է ավելի քան 4 կիլոգրամ կանեփի չորացված […]
15:55 21.10.2024
Հոկտեմբերի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4667 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 99 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 233, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 339 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1006, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 217, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
15:49 21.10.2024
2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով: Այս մասին ասել է […]
15:40 21.10.2024
ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով օտար լեզուների դասավանդմանը հատուկ […]
15:26 21.10.2024
ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով կկանոնակարգվի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է. • «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում էր։ Ըստ այդմ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) […]
15:16 21.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ մեկնարկել է ՄԿՈՒ բարեփոխումների վերաբերյալ իրազեկում-քննարկումների առաջին փուլը՝ նախատեսված ՀՀ մարզերի ներկայացուցիչների համար։ Ըստ մարզերի ձևավորված խմբերի հետ քննարկվում են մարզային կամ ոլորտային առանձնահատկությունները, ինչպես նաև գործընկերային կապերը և հետագա համագործակցության միջավայրը՝ հաշվի առնելով, որ օրենսդրական փաթեթը մասնագիտական կրթության որակի ապահովման […]
15:11 21.10.2024
Հոկտեմբերի 14-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 148-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 57, փլուզման, տեղատարափ անձրևի՝ 3-ական, քարաթափման, որոնողափրկարարական, մերկասառույցի՝ 2-ական, ուժեղ քամու, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 7, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 13, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 67, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […]
14:47 21.10.2024
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
14:42 21.10.2024
Թամարա Սարգսյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
14:24 21.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը վերջերս հանդիպել է ԱՄԿ ներկայացուցիչներին․ քննարկվել են զբաղվածության քաղաքականությանն ու օրենսդրության կարգավորմանը, սոցիալական աջակցություն ստացող անձանց աշխատաշուկայում մրցունակ դառնալու հնարավորություններին, հասարակական աշխատանքների պլանավորման և իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձել են նաև ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործունեությանը, ընթացիկ աշխատանքներին, զբաղվածության մասնագետի դերի և գործառույթների հզորացմանը, ինչպես […]
14:11 21.10.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է, որ հիմնանորոգված Մերգելյանի այգու վերաբացումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Վերաբացման արարողությունը կմեկնարկի ծառատունկով: Քաղաքապետը բոլորին հրավիրել է մասնակցելու այգու վերաբացման և ծառատունկի արարողությանը:
14:06 21.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների այլ անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 20-րդ տարեդարձի առիթով և ընդգծել վերջինիս կարևորությունը: Նիկոլ […]
13:48 21.10.2024
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արարատի մարզում՝ ՈԿՖ բանավանի կամուրջի վրա, երթևեկության ժամանակ, չպարզված հանգամանքներում, բացվել է «TEMSA BG 124 H» մակնիշի ավտոբուսի հետևի դուռը, ինչի հետևանքով 3 ուղևոր ընկել է ճանապարհին և ստացել մարմնական վնասվածքներ։ Հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ քննչական […]
13:44 21.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. դիմակայունություն և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մեկնարկի արարողությանը: Խորհրդաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին: Միջոցառման ընթացում Հանրապետության նախագահը ողջունել է բարձր մակարդակի համաժողովի անցկացումը և հանդես է եկել ելույթով․ «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի […]
13:11 21.10.2024
Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատել է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին և ներկա նախագահների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու, դրան օժանդակելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2009 թվականներին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ (այսուհետ՝ ՀԿ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, 2008 թվականի […]
13:05 21.10.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ կազմակերպված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը։
12:55 21.10.2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովում․ «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման 20-րդ տարեդարձին: ՄԻՊ ինստիտուտի ներդրմամբ, որը տեղի ունեցավ 20 տարի առաջ, տեսական առումով կարեւոր ու ժողովրդավարական ձեռքբերում ունեցանք, սակայն, ինչպես բոլորիս է հայտնի, այս ինստիտուտը, […]
12:23 21.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ուղիղ ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:15 21.10.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանաձորյան «ԼՈՖԹ» կենտրոնում հանդիպել է մարզի կանանց հետ` կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածությունը բարձրացնելու և պարբերական հետազոտությունների կարևորությունն ընդգծելու նպատակով: Նախարարը կանանց ուշադրությունը հրավիրել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված ծրագրերի վրա: Անդրադարձ է եղել նաև հաստատված քաղցկեղի դեպքում անհրաժեշտ անվճար բժշկական միջամտություններին, դեղորայքային բուժման պետական աջակցության ծրագրերին: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, […]
12:07 21.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Նկատի ունենալով բանավոր հարցեր ստանալու հանգամանքը՝ դպրոցում անչափահասի կողմից հրազենային վնասվածք ստանալու մասին տարածվող լուրերի առնչությամբ հայտնում եմ հետևյալը։ Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության […]
11:40 21.10.2024
Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան համայնքներում, հոկտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Փարաքար և Խոյ համայնքներում, հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս և Վայք համայնքներում նախատեսվում են Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումները գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ […]
11:26 21.10.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է․ «ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ Դուք կարող եք ինքնաշխատ եղանակով ստանալ արագ և հասցեական տեղեկատվություն «114 տեղեկատու»-ի օգնությամբ․ ըստ անհրաժեշտության՝ կարող եք կապ հաստատել նաև մասնագետների հետ։ Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու (ԼՂ) անվանումը կամ մուտք գործել […]
10:34 21.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ մեկնարկել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։ Հոկտեմբերի 21-22-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթին բարձր […]
17:40 20.10.2024
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ կառավարության սուբվենցիոն ծրագրերով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում։ «Սուբվենցիոն ծրագրերից մեկով պետություն- համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում են Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 103 մլն. 865 հազար դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման […]
17:20 20.10.2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է. քննություններ են հանձնել երիտասարդ սպաները։
17:05 20.10.2024
Հոկտեմբերի 20-ին դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը, հայտնում են Իրանի Իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: «Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ […]
16:36 20.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել. «100 կիլոմետրը՝ 6 ժամում։ Կեցցե՛ հեծանիվը»: Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
16:10 20.10.2024
Մասնագիտությամբ նկարիչ Անի Ժամհարյանը ՀՀ ԶՈՒ պահեստազորի մայոր է. նա այժմ շարունակում է ստեղծագործական ուղին նկարչության ոլորտում։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։
13:20 20.10.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը՝ նախարարության կառույցներում․ ««Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացրել են Հավուց Թառ վանական համալիրի 3D սկանավորում: Վեդու ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների հետ կազմակերպվել է Էկոկրթական հանդիպում բնության հատուկ պահպանվող տարածքները թեմայով: «Իմ կյանքը համայնքում-6» ծրագրի մասնակից աշակերտները թանգարանում ծանոթացել են […]