14:28 22.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ:
14:23 22.10.2024
Հոկտեմբերի 7-ից 18-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակում ՆԳՆ փրկարար ծառայության կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կամավորների համար կազմակերպվել և անցկացվել են վերապատրաստման երկփուլ դասընթացներ։ Դասընթացները տևել են 5 օր և ուղղված էին կամավոր կարողությունների միջոցով ՀՀ մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը։ Ավստրիական Կարմիր խաչի ընկերության […]
14:17 22.10.2024
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ: Մասնավորապես՝ Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի […]
14:12 22.10.2024
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
13:55 22.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ անցկացվող երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի հյուրերն ու Պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ: Պատկերասրահում նրանք մասնակցել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը: Երաժշտախմբի հիմնադիր – ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք երեկոյի ամբողջ ընթացքում նվագակցել են խմբի անդամներին: Օրվա առթիվ Անահիտ Մանասյանը […]
12:45 22.10.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գաղտնիքներն ու ապագա հաջողությունները» խորագրով 22-րդ կոնֆերանսին: «Այն բոլոր բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք հնարավորություն է ընձեռում կանանց մայր դառնալու, վերագտնելու իրենց առողջությունը, ինչպես նաև ապահովել բոլոր հնարավորությունները` նպաստելու մեր երկրում ժողովրդագրական դրական տեղաշարժին»,- կոնֆերանսին ողջունելով մասնակիցներին` նշել է նախարարը: Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անպտղության […]
12:06 22.10.2024
2022 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրերից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Կ.Մ.-ն փայտով դիտավորությամբ հարվածել է իր ամուսնու՝ Ռ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կողոսկրերի կոտրվածքների ձևով: Դատախազը 2023 թվականի մայիսի 15-ին Կ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին […]
11:31 22.10.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված Ինարա Գալստյանը՝ Հայաստանում հաստատվելու, աշխատանքի անցնելու և իր ապագայի մասին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութը։
10:56 22.10.2024
Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում հոկտեմբերի 19-ից մեկնարկել է «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է միասնական տաղավարով՝ 23 հայկական ընկերության արտադրանքով։ Հոկտեմբերի 21-ին ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Sial-ը հանդիսանում է Եվրոպայի սննդի արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ […]
10:17 22.10.2024
Երևանը նախապատվություն է տալիս և առանձնացված գծեր հատկացնում հանրային տրանսպորտին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Առաջնային փուլում իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հանրային փոխադրամիջոցի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն: Առաջիկայում դիտարկվում է Կենտրոն վարչական շրջանից միջանցք ավելացնել դեպի Արշակունյաց, Գարեգին Նժդեհի, Բագրատունյաց փողոցներ: Քննարկվում է նաև Նոր Նորք վարչական շրջանն […]
21:48 21.10.2024
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:38 21.10.2024
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Որարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի […]
21:28 21.10.2024
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Այսօր այցելել էի Մխիթարյան ճեմարան։ Շրջայց կատարեցի ճեմարանի տարածքում, Հայր Եղիա ծայրագույն Վարդապետ Քիլաղպեանը ներկայացրեց Մխիթարյան ճեմարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց նաև Մխիթարյան միաբանության` հայապահպանության և արտերկրում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված գործունեությանը։ Ծանոթացա նաև ճեմարանի գրադարանի հարուստ հավաքածուին»։ […]
19:00 21.10.2024
Հոկտեմբերի 18-ին և 19-ին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում գրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր, որոնք կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։ Հատկանշական է, որ նշված բոլոր ապօրինի դեպքերն արձանագրվել են Քրեակատարողական ծառայողի օրվա նախօրեին և հենց տոնի օրը, ինչը փաստում է այն մասին, որ որոշ անձինք ակնկալել են նախատոնական և տոնական օրերին զգոնության […]
18:54 21.10.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտայի թիվ 16, 20 բազմաբնակարան շենքերի, Ահարոնյան փողոցի առանձնատների, բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 1, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների առանձնատների, Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 10, 10ա բազմաբնակարան […]
18:46 21.10.2024
ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունը օտարերկրացի կնոջ մասին էր։ Ըստ տեղեկության` կինը տարբեր տեսակի թմրամիջոցներ էր ներմուծում Հայաստան և համացանցի միջոցով կազմակերպում դրանց իրացումը։ Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 27-ամյա կնոջ բնակության վայրում։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվեց էլեկտրոնային 4 կշեռք, մոտ 97 գրամ «Ալֆա-ՊՎՊ» տեսակի […]
18:30 21.10.2024
Ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1982 թվականին ծնված Դմիտրի Կալմիկովը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Կումայրիի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]
18:24 21.10.2024
Գործակարգավարական խորհրդակցությանը ի թիվս այլ հանձնարարականների, զեկուցվել է նաև այն մասին, որ Մերգելյանի այգին կվերաբացվի հոկտեմբերի 25-ին, այգում այժմ իրականացվում են ոռոգման համակարգի և էլեկտրաէներգիայի՝ ընդհանուր ցանցին միացման աշխատանքները: Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի մոտ մեկ ամիս տևած հանրային քվեարկության գործընթացը: «Ակտիվ քաղաքացի» հարթակում դրված «Կասկադ այգիներ» նախագիծն արժանացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 44.4%-ի, […]
18:12 21.10.2024
Ամփոփվել է Միլանում կայացած «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» ցուցահանդեսը: «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողով»-ի (75th International Astronautical Congress) շրջանակում անցկացվող «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում հայկական պատվիրակությունը որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ տիեզերական ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ: Հեղինակավոր այս ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացրել են ոլորտային չորս ընկերություններ՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա […]
18:07 21.10.2024
ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին: ՀՀ պատվիրակության կազմում են եղել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի, «Դպրոցական սնունդ և երեխաների […]
17:56 21.10.2024
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունման արդյունքում լուծում կտրվի քաղաքացիական և վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների՝ մի կողմից նվազեցնելով […]
17:52 21.10.2024
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցով դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան, հաղորդում է «Ալիք մեդիան»: Իշխող կուսակցությունը Վրաստանի նախագահին մեղադրում է Սահմանադրության 52-րդ հոդվածի «ա» ենթակետը խախտելու մեջ: Ըստ այդ ենթակետի՝ Վրաստանի նախագահը պետք է արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ իրականացնի կառավարության համաձայնությամբ: Հետևաբար՝ «Վրացական երազանք»-ը պնդում է, որ նախագահ Զուրաբիշվիլին խախտել է […]
17:41 21.10.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 1-13 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
17:36 21.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառությունը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նրա աշխատանքը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և […]
17:31 21.10.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին եւ հանդես եկել ելույթով: Ստորև՝ ելույթի տեքստը: «Հարգելի՛ փոխվարչապետ, Հարգելի՛ պատգամավորներ, Կառավարության հարգելի՛ գործընկերներ, Հարգելի՛ դեսպաններ, սիրելի՛ հյուրեր: Ողջունում եմ ձեզ այս կարեւոր համաժողովում: Նման միջոցառումները թույլ են տալիս միասին քննարկել հանրային կառավարման զարգացման ուղիները, որոնց կարեւորությունն […]
17:00 21.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է սեպտեմբերի 4-ին ԱՄՆ քաղաքացի կնոջ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հանցագործությունը մանրակրկիտ ծրագրվել և իրականացվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության անդամների կողմից, ովքեր նպատակադրվել են շահադիտական դրդումներով և […]
16:31 21.10.2024
Հոկտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է հաղորդագրությունում:
16:25 21.10.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հոկտեմբերի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը և դաշտային աշխատանքները։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծլել է, իսկ որտեղ ցանքը կատարվել էր ավելի վաղ առաջացել է երրորդ տերևը, նախալեռներում՝ հատիկը կտցել է, տեղ-տեղ՝ ծլել, հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել են նախացանքի աշխատանքները։ Շաբաթվա […]
16:16 21.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը. ▪️Քաղաքացին փորձել է տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման զարդեր ▪️Մաքսային հսկողությունից թաքցված օղիների ներմուծման փորձը կանխվել է ▪️Չհայտարարագրված շուրջ 610 կգ ապրանքների տեղափոխման փորձը կանխվել է ▪️Բագրատաշենի սահմանային անցման կետում արձանագրվել է չհայտարարագրված մրգերի ներկրման երկու դեպք ▪️Բացահայտվել են չհայտարագրված ապրանքների տեղափոխման […]
16:11 21.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի վետերանները հանդիպում են ունեցել Կոմիտեի նորանշանակ քննիչների հետ: «ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության ստեղծումից ի վեր սա նմանատիպ երկրորդ հանդիպումն է, որին մասնակցել է ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու տասնյակից ավելի անձ։ Մասնակից քննիչներին ուղղված իր ողջույնի խոսքում Վետերանների խորհրդի նախագահ Յուրի Բադալյանը նշել է, որ հանդիպումը […]