TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարևոր զննումներ, որ տղամարդիկ պետք է պարբերաբար անցնեն առողջությունը պահպանելու համար․ ՀՀ ԱՆ

13:12 23.10.2024

Ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է այն կարևոր զննումների ցանկը, որոնք տղամարդիկ պետք է պարբերաբար անցնեն առողջությունը պահպանելու համար։ 1. Զարկերակային ճնշման չափում Կանոնավոր հսկողությունն օգնում է վաղաժամ հայտնաբերել գերճնշումը, ինչը սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոն է: 2. Խոլեսթերինի մակարդակի որոշում Արյան լիպիդների (խոլեսթերինի ֆրակցիա) թեստը կարևոր է` գնահատելու խոլեսթերինի մակարդակը և սրտանոթային հիվանդությունների […]

̰
Բերքաբեր գյուղում աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ

12:07 23.10.2024

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին՝ մինչև ժամը 13։00-ն, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վերևի հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Պաշտպանության նախարարությունը խնդրում է հարակից հատվածի բնակչությանը ընդունել ի գիտություն:

̰
Կասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

11:20 23.10.2024

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «ՎԿԳ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, գ. Արջուտ, Վանաձոր-Սպիտակ մայրուղի) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, քանի որ սննդի կառույցի պատերը, առաստաղը եղել են ոչ նորոգ վիճակում՝ բորբոսի հետքեր, իսկ սննդամթերք հետ առնչվող աշխատանքային […]

̰
Ազդարարման համակարգը ներկայացվել է Հայաստանի 8 դպրոցների Բարեվարքության ակումբների անդամներին

10:58 23.10.2024

Ազդարարման իրազեկման արշավի շրջանակում շարունակվում է համապետական վերապատրաստումների շարքը։ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի Հայաստանի Բարեվարքության ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստմանը բացման խոսքում՝ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրել է ազդարարման համապետական արշավը՝ ընդգծելով ազդարարման համակարգի դերը կոռուպցիայի դեմ պայքարում և կարևորելով երիտասարդների շրջանում այս ուղղությամբ իրազեկվածության բարձրացման միջոցառումների շարունակականությունը: Վերապատրաստում-դասընթացի ընթացքում մայիսից Հայաստանի 8 դպրոցներում […]

̰
Աշխատանքային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի առնչությամբ

10:33 23.10.2024

Խորհրդարանում հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Քննարկմանը մասնակցել են ինչպես պատգամավորներ, այնպես էլ պատասխանատու ներկայացուցիչներ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններից, Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ վարչապետի աշխատակազմից: Քննարկվել […]

̰
Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն

21:48 22.10.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սյունիքի մարզի Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինը հայտնաբերվել է․ Նարեկ Սարգսյան

21:09 22.10.2024

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի […]

̰
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

18:55 22.10.2024

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նախանշել հետագա համագործակցության ուղիները: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, որի շրջանակներում անդրադարձ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականին

18:44 22.10.2024

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության զարգացմանը միտված ընթացիկ ծրագրերը, դրական դինամիկան ու հետագա հեռանկարները։ «Հայաստանը շահագրգիռ է շարունակել զարգացնել հարաբերություններն ԱՄՆ հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ […]

̰
Աշտարակ քաղաքում սպանության փորձ կատարողի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

18:38 22.10.2024

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2023 թվականի օգոստոսի 8-ին Ա.Ս.-ն, տեղեկանալով, որ իր հորը՝ Ռ.Ս.-ին, տարիներ առաջ սպանած […]

̰
Քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր

18:29 22.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Նախարարի տեղակալը […]

̰
Հասարակության մեդիագրագիտության բարձրացմամբ մենք դռները կփակենք վիրավորանքների, կեղծիքների և այլ արատավոր երևույթների առջև. ՀՌՀ անդամի թեկնածու

18:14 22.10.2024

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ի հերթական նիստում քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ավետ Պողոսյանի թեկնածությունը: Ավետ Պողոսյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար […]

̰
ՄԿՈՒ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն

18:07 22.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հունգարական «Միաութ գրուպ» կազմակերպության նախագահ Աթիլլա Սանդորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Կողմերը քննարկել են կրթության, մասնավորապես միջին մասնագիտական ուսուցման ոլորտում համագործակցության հնարավորությունները: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին […]

̰
Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով միջազգային գիտաժողով կանցկացվի

17:47 22.10.2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ վաղն առավոտյան 09:30-ին ՀՑԹԻ-ում մեկնարկելու է միջազգային գիտաժողով` “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները) թեմայով: Գիտաժողովին մասնակցելու է շուրջ երեսուն գիտնական՝ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, […]

̰
Շիրակի Բագրավան բնակավայրում նոր կառամատույց է բացվել

17:35 22.10.2024

Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Գյումրի» գծային կայարանների միավորման պետ Սիմավոն Դանիելյանի, համայնքապետարանի և երկաթուղու պատասխանատուների հետ ներկա են գտնվել Անի համայնքի Բագրավան բնակավայրում նոր կառուցված կառամատույցի բացման արարողությանը: Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, տեղում քննարկվել […]

̰
Օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել. հայտնաբերվել է թմրանյութ

17:29 22.10.2024

Հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքի պարեկները Շենգավիթի փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35 և 31 տարեկան երկու օտարերկրացիների: Անձնական խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 46 գրամից ավելի բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է: 35-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ծալովի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին

17:22 22.10.2024

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ «Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ հաստատելով, որ վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս աղոթական մթնոլորտի մեջ զորացնելու հոգևոր կյանքը, նոր գիտելիքներ ձեռքբերելու, անձնապես շփվելու և փոխանակվելու միմյանց փորձառությամբ, ինչը կնպաստի […]

̰
ՆԳ նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

17:16 22.10.2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նախարարը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ մասնավորապես ընդգծելով ոստիկանական համագործակցությունը, որն իրականացվում է Ինտերպոլի խողովակներով և Գերմանիայի Դաշնային Հանրապետության […]

̰
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

17:02 22.10.2024

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի եւ Հայկ Գրիգորյանի թեկնածությունները: Ներկայացված 3 թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու: Հարցը հոկտեմբերի 22-ի նիստում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը […]

̰
Շիրակի մարզի Արթիկ համայնքում մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր

16:56 22.10.2024

Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 37 ենթածրագրերով, 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը 58.7 տոկոս է՝ 598 մլն 937 հազար դրամ։ Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում • Աշխատանքներ են իրականացվում Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերում։ • Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը […]

̰
Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի հերթական հանդիպումն է անցկացվել

16:45 22.10.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները և փորձագետները ներկայացրել են նախարարության կողմից իրականացվող գործողությունների շրջանակներում մշակված իրավական ակտերի նախագծերը՝ էթիկայի հանձնաժողովների ձևավորման միասնական մեխանիզմների, ավագանու անդամների վարքագծի կանոնների, հանրային ծառայության առանձին տեսակների, ինչպես նաև լիազորությունների լայն շրջանակ ունեցող և ինքնուրույն որոշումների կայացման […]

̰
Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

16:32 22.10.2024

Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: 2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 […]

̰
54-ամյա տղամարդը այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում

16:20 22.10.2024

ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ 54-ամյա տղամարդը տանը կից այգում ապօրինի թմրանյութ է պահում։ Տվյալները ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե: Տանտերը այգուց իրավապահներին է ներկայացրել կանեփի բույսեր և մարիխուանա թմրամիջոցի նմանվող 721,41 գրամ զանգված: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել և թմրանյութը պատրաստել է անձնական […]

̰
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

15:51 22.10.2024

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները. պատգամավորները հարցը քննարկել են Ազգային ժողովի` հոկտեմբերի 22-ի նիստում: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է առաջադրված երեք թեկնածուների կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով թեկնածու […]

̰
Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր

15:34 22.10.2024

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկված հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Հայրավանք բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 25 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառման ընթացքում մարզային […]

̰
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

15:28 22.10.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ […]

̰
Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ

15:12 22.10.2024

Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ. ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 60.8 հազար մարդ, ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 66.2 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով, ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 19.4 […]

̰
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կազմակերպվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ

15:06 22.10.2024

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, զբաղվածության ապահովման, նրանց ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից հոկտեմբերի 17-ին և 18-ին կազմակերպվել էին շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ։ Առաջնությունները նվիրված են եղել Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան։ Հաղթողները և մասնակիցները խրախուսվել են պատվոգրերով։

̰
Իրանի քաղաքացին կալանավորվել է՝ իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով

14:48 22.10.2024

2024թ. հոկտեմբերի 14-ին հաղորդում Է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևան քաղաքի Գրիբոյեդով զբոսայգու մոտից, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 […]

̰
Երևանի Արաբկիր վարչական շրջանում սպասվում են գազանջատումներ

14:35 22.10.2024

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Գրիբոյեդովի, Ն.Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

̰
BACK_TO_TOP