17:33 24.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանն այսօր դիտարկել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում՝ Աբովյան փողոցում, իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։ Մարզպետի տեղակալները շրջել են տարածքում, հետևել հիմնանորոգման աշխատանքներին և շինարարի հետ զրույցում կարևորել դրանց […]
17:18 24.10.2024
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը` նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, էներգետիկ ոլորտի, ճանապարհաշինության, ճանապարհային անվտանգության բարելավման […]
17:12 24.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, ՍԴ նախագահը նշել է, որ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է իրավական և արժեհամակարգային հետաքրքրությունների, ինչպես նաև սահմանադրական մոդելների նմանությունների վրա: Արման Դիլանյանը կարևորել է երկու […]
17:05 24.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման […]
16:44 24.10.2024
Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։ Հանդիպման սկզբում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, հանձանխմբի անդամ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրել է հանձնախմբի համանախագահներ Իռլանդիայի […]
16:33 24.10.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ին` ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։
16:25 24.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև գրեթե չորս տասնյակ պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Գործընկերներ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աութրիչ/ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտությունս հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության […]
16:21 24.10.2024
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.40-ին, 1-02 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աշտարակի խճուղու գազալցակայանի մոտ ինքը նախ՝ 30, ապա՝ 40 հազար դրամ է տվել անհայտ անձի, որն անհետացել է: Նշված վայր մեկնեց ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվեց, որ ահազանգողը, որ Սյունիքի մարզի բնակիչ է, կեսօրին 70 հազար դրամ է տվել անհայտ անձի` իրեն կացարան տրամադրելու […]
16:16 24.10.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է «Պաշտոններում նշանակման որոշումների պատճառաբանվածության և ԿԿՀ բարեվարքության վերաբերյալ եզրակացության հրապարակայնության հարցերի շուրջ» խորագրով հանրային քննարկում՝ շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկեր կառույցների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ գործընկերներին սույն գործողության շրջանակներում տրամադրվող […]
16:06 24.10.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով: «Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պարտավոր է սպասել 2-3 րոպե, և միայն հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատել փողոցը»,- ասվում է հաղորդագրությունում:
15:55 24.10.2024
Հոկտեմբերի 24-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։
15:41 24.10.2024
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 50-ամյա մի տղամարդ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի իր բնակության վայրում պատրաստում է տարատեսակ թմրամիջոցներ և զբաղվում դրանց ապօրինի շրջանառությամբ: Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանութան Կոտայքի […]
15:36 24.10.2024
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատավոր, ՄՔԴ մասնակից պետությունների ասամբելայի նախկին նախագահ Սիլվիա Ֆեռնանդեսին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը եւ հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը: Կողմերը քննարկել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները: Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել […]
15:25 24.10.2024
Գործադիրի որոշմամբ ՀՀ-ն կընդունի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունման արդյունքում՝ Ակներ գյուղում կկառուցվի կրթահամալիր: Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշումներ՝ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման համար […]
15:16 24.10.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Արդյունքում՝ 23 անհայտ զինծառայողի ընտանիքներին ամենամսյա դրամական աջակցության՝ 300 հազար դրամի վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբեր:
15:05 24.10.2024
Կառավարությունը սահմանել է Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը: Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սրանով գործարկվում է օրենսդրությամբ սահմանված համակարգը, […]
14:55 24.10.2024
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 23-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 47-ամյա և Արշալույս գյուղի բնակիչ՝ 35-ամյա երկու տղամարդու: Ձերբակալման պահին արշալույսցի տղամարդը նետել է մոտը եղած դրամապանակը: Նույն օրը Մաշտոցի բաժին ներկայացած 55-ամյա […]
14:51 24.10.2024
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հոկտեմբերի 22-ի առավոտյան Չարենցի փողոցում նկատել են քարերի տակ փաթեթներ տեղադրող երիտասարդի։ Պարզվել է՝ 24-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Ֆանարջյան փողոցի բնակիչ է։ Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով նա ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչներ՝ ընդհանուր 5 գրամից […]
14:46 24.10.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Կալինինի 1-ից 130 հասցեների, Գետափնյա փողոցի թիվ 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի, Կալինինի 1-ին նրբանցքի, Արցախյան 1-ին փողոցի, Իվանովոյի, Ուսանողական, Մյասնիկյան փողոցների և հարակից տարբեր նշանակության […]
14:41 24.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի համար թեկնածուներ կլինեն միգուցե ոչ կուսակցության անդամներից, բայց՝ քաղաքական թիմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա արդարադատության նախարար չի ընտրվել և արդյոք դրա պատճառը կադրերի սովն […]
14:37 24.10.2024
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից: Փաթեթը շուրջ երկու տարվա հետազոտությունների և հանրության բավականին լայն […]
14:32 24.10.2024
Կառավարության հավանությանն է արժանացել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի և հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ բարձր […]
14:11 24.10.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման, տնտեսավարողների եկամուտների կայունացման ու այգեգործության արդյունավետության բարձրացման, ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 2023 թ. վարչապետի Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Օձուն բնակավայրի բնակիչների կողմից բարձրացվել էր համայնքում կարկտի հասցրած վնասների վերաբերյալ հարցը, որի հետ […]
14:06 24.10.2024
Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության […]
11:32 24.10.2024
2024 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1571 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Ծառայողական քննությունների արդյունքներով՝ ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման ծառայողների, քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել են 368 կարգապահական տույժեր, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ 347, այդ թվում՝ – հայտարարվել է […]
10:50 24.10.2024
Հանրության համար տեղեկատվության հասանելիությունը առաջնահերթություն համարելով՝ Ներքին գործերի նախարարության կայքէջում կատարվել են փոփոխություններ: «Ծառայություններ» բաժնի Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Փրկարար ծառայության ենթաբաժինները թարմացվել են: Դրանց փոխարինել են թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման, հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ենթաբաժինները: ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը նշում է. «Ներքին գործերի նախարարության կողմից […]
10:33 24.10.2024
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային […]
22:05 23.10.2024
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել՝ շատրվանային համակարգ, տեղադրվել՝ 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա»,-նշված է հաղորդագրության մեջ:
21:50 23.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին: Երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ տարածաշրջանում էին, սկզբում Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում. ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի այս ակտիվացումը, ինչի մասին է սա խոսում, ի՞նչ ուղերձներ կային Բայդենի՝ Ալիևին և Փաշինյանին հանձնված նամակներում: Այս հարցերի շուրջ է ծավալվել զրույցը: Էդգար Վարդանյանը պատասխանել է նաև […]