21:18 19.06.2024
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: «Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ»,-ասված է հայտարարության մեջ:
20:50 19.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Անդրանիկի փ. 134, 135, 137, 143, 145, 147, 149 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բ-2 թաղ․ 21 շենք, Շիրակի փ․ 66, 68, 70, 72 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք […]
19:22 19.06.2024
Շարքում պարտադիր ժամկետային զինծառայողներն են՝ մեր բանակի ապագա բուժակներն ու սանհրահանգիչները: Հետևելով հրամանատարության ցուցումներին՝ ժամկետայինները յուրացնում են առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունները, զինվում բժշկական գիտելիքներով և մասնագիտական որակներ ձեռք բերում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
19:16 19.06.2024
Հունիսի 5-ին՝ կեսգիշերին մոտ, Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին է մոտենում մի քաղաքացի: Նա հայտնում է, որ մոտ կես ժամ առաջ իր շինանյութի խանութ է մտել անհայտ մեկը, շաղափի և այլ ապրանքի համար վճարել երկու 20 հազարանոց, իրենից ստացել 16 հազար դրամ մանրը ու հեռացել: Հետո պարզվել է, որ 20 հազարանոցները կեղծ […]
18:57 19.06.2024
Զինված խմբավորումները առնվազն 120 մլն դոլար են թալանել Գազայի հատվածում գտնվող բանկերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեղեկություն է հրապարակել Financial Times-ը։ «Զինված հանցախմբերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի (խմբ․՝ պաղեստինյան արմատական շարժման) աջակցությունն ունեցող, ընդհանուր առմամբ վերջին երկու ամսում առնվազն 120 միլիոն դոլար են թալանել Գազայի հյուսիսում գտնվող բանկերից», – գրում է հրատարակությունը` վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները։ Ամենախոշոր կողոպուտները […]
18:42 19.06.2024
ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, տնտեսական վարչության, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասի և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ։ Ուսումնասիրության համար հիմք […]
18:24 19.06.2024
Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում և այլ վայրերում տեղադրում է թմրանյութի փաթեթներ: Հունիսի 15-ին՝ ժամը 22.10-ին, երևանցի 37-ամյա տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղի սրվակ, […]
18:14 19.06.2024
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի 4 բնակավայրում իրականացնում է «4-օրյա կինոաշխատարան» ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագիրը մեկնարկել է մարտից՝ Գեղարքունիքի մարզի Սոթք սահմանամերձ գյուղում: Այնուհետ այն իրականացվել է նաև Վարդենիս քաղաքում, որի արդյունքում ստեղծվել է մեկ րոպե տևողությամբ 20 ֆիլմ: Ծրագիրը շարունակվել է Գավառում՝ Գավառի երիտասարդների տանը, որտեղ […]
16:54 19.06.2024
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 27-ին Շիրակի մարզի Հայկավան գյուղում (Նոր թաղ.,1-ին փողոց 29) կանցկացվի «Հատապտուղների փառատոն»։ Փառատոնի ընթացքում նախատեսվում է տոնավաճառ, կլինեն նաև մրցանակներ։ Փառատոնը կուղեկցվի երգ ու պարով։ Այցելուների համար մուտքն անվճար է։ «Փառատոնին/տոնավաճառին մասնակցել և իրենց արտադրանքը ներկայացնել ցանկացողները պայմաններին ծանոթանալու համար կարող են գրել Green Training Center, Shirak marz, Haykavan […]
16:37 19.06.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով ՄԱԿ-ի կառույցների հետ ունեցած ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը՝ […]
14:10 19.06.2024
Հունիսի 12-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Վաղարշապատի Կոստանյան փողոցի մի բակում դանակարվել ու ընկերոջ ուղեկցությամբ հիվանդանոց է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 51-ամյա մի տղամարդ, ախտորոշումը` ազդրի կտրած վերք: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ: Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով […]
13:45 19.06.2024
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր: Նախորդ երեկոյից մինչ առավոտ տանը մարդ չէր եղել, այդ ընթացքում էլ կոտրել էին եվրոպատուհանի ապակին և երկրորդ հարկի ննջարանից` […]
13:28 19.06.2024
Հունիսի 18-ին, ժամը 16.20-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրել էր, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկը շտապ ոստիկան մոտենա: Ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին՝ […]
13:18 19.06.2024
Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և […]
13:07 19.06.2024
Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 1.44-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 42-ամյա Սուրեն Ղ.-ն: Նա հունվարի 30-ից ոստիկանության Ջերմուկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
12:48 19.06.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ։ Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ամառային տապ օրերին ձեզանից շատերն իրենց հանգիստը անցկացնում են բնության գրկում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ […]
12:22 19.06.2024
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 18-ին Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 17-ամյա Համլետ Մ.-ն: Նա մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
12:15 19.06.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
12:10 19.06.2024
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հունիսի 18-ի ժամը 20-ի սահմաններում իրականացրած շրջագայության ժամանակ Դիլիջանի Կամոյի փողոցի սկզբնամասում ստուգման են ենթարկել ակնհայտ փայտանյութով բարձված «ԳԱԶ-33021»-ը: Դիլիջանցի 33-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բարձված է 3,5 խմ հաճարենու փայտանյութով, որը բեռնել էր Նոյեմբերյանի հարակից սարամասից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ […]
11:40 19.06.2024
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետական պատվերով այսուհետ կիրականացվի սքրինինգային հետազոտություն: «Բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտնաբերել հիվանդությունն ու կանխել դրա զարգացումը` խուսափելով մահվան ելքերից առավելապես տղաների շրջանում: Այս սքրինինգը աղջիկների մոտ թույլ կտա կանխարգելել հիպոնատրիեմիան, […]
11:09 19.06.2024
Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այս պահի դրությամբ կատարվում են հողային աշխատանքներ‚ որոնք մոտ ժամանակներս կավարտվեն‚ և կմեկնարկեն պաշտպանիչ պատերի‚ արհեստական կառուցվածքների նորոգման‚ նորերի տեղադրման‚ պարապետների բետոնացման աշխատանքները‚ ինչպես նաև կշարունակվի պատրաստի հողային պաստառի վրա ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի տեղադրումը։ […]
10:45 19.06.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի կայարանի շենքում փորձարկվելու է էլեկտրական շչակ։
10:38 19.06.2024
Ամփոփվել են «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի արդյունքները։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Համաշխարհային բանկը նախօրեին համատեղ աշխատաժողով էին կազմակերպել՝ ամփոփելու ՀԲ աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի արդյունքները, որը նպատակաուղղված էր պետական օժանդակությունների և պետական մարմինների հակամրցակցային գործողությունների կարգավորմանը: «Միջոցառմանը մասնակցում էին ՀԲ-ի, ԵՄ պատվիրակության, […]
10:30 19.06.2024
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Ֆրանսիական ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի (GICAT) կազմակերպած «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսի տաղավարներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, այցելել հայկական ընկերությունների տաղավարներ։ GICAT-ի […]
10:25 19.06.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:07 19.06.2024
Մայրաքաղաքում բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Նորոգվում են տարվա ընթացքում առաջացած փոսերն ու ճաքերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
09:58 19.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]
22:46 18.06.2024
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելեց Երևանի ինժեներական քաղաք, որը Հայաստանի տեխնոլոգիական ապագան է ներկայացնում՝ ապահովելով ընդհանուր օգտագործման առաջատար լաբորատորիաներ և ծառայում է որպես տեխնոլոգիական ինկուբատոր, որտեղ մեկնարկային ներդրում է կատարվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
22:30 18.06.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդունելություն է կազմակերպել Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի մասնակիցների պատվին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից; «Ներկաների շարքում էին ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա […]
22:05 18.06.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ: Այս մասին հայտնում են նախարարությունից: Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ 2024 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում պարտադիր ժամկետային […]