14:20 30.03.2025
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 30-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես […]
13:50 30.03.2025
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարությունը քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին. «2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի՛ կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի […]
12:34 30.03.2025
Մարտի 30-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել […]
12:21 30.03.2025
Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող […]
11:00 30.03.2025
Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրական իրավունքի իրացման կամ ընտրական խախտումների վերաբերյալ բողոքները կարող եք ներկայացնել Մարդու իրավունքների […]
10:46 30.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.60 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:
10:25 30.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
10:00 30.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
09:31 30.03.2025
Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրի և Փարաքար համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 98 տեղամաս: Առավոտյան ժամը 8.00-ին՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 231 տեխնիկական սարքավորում: Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում […]
23:59 29.03.2025
Վերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20 000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ընտրվել են ծառեր, որոնք դիմացկուն են, չեն առաջացնում ալերգիա, ապահովում են մաքուր օդ ու ստվեր, լավ են աճում Երևանի […]
23:49 29.03.2025
Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ՏԸՀ-ներն այսօր գումարել են իրենց նիստերը և կահավորել քվեարկության սենյակները: Այս մասին հայտնել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում, որին կարելի է հետևել այս հղումով։
23:17 29.03.2025
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով հեղինակել է մանկապատանեկան խմբերգային ստեղծագործություն, որը կրում է «Խաղիկներ» խորագիրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այն բաղկացած է ժողովրդական աղոթքներից և միջնադարյան հայրեններից: Մաեստրոյի «Ժողովրդական» այս ստեղծագործությունը առաջին անգամ կհնչի Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում, որը […]
21:21 29.03.2025
Տեղի է ունեցել առցանց հանդիպում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՌԴ Ներքին գործերի նախարարության գործընկերների միջև։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր տնօրինության, միջազգային համագործակցության, Ներքին ծառայության անձնագրային բաժնի և հաշվառման աշխատանքների, միգրացիոն հարցերի, միջազգային ոլորտային համագործակցության համակարգման վարչությունների ներկայացուցիչները։ […]
21:00 29.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Ա-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաքի՝ 11:00-17:00 Վաղարշյան փ. 18, 18Ա շենքեր, Հր.Քոչարի փ. 17-19 շենքեր, […]
19:35 29.03.2025
Այսօր տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Քասախի արվեստի դպրոցում։ Սա արդեն շարժման 21-րդ հանդիպումն էր, որին մասնակցեցին 200 քասախցիներ` կրթարշավին միացած գաղափարակիցների թիվը հասցնելով 1692-ի։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։ «Հանդիպումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բանախոսությամբ, որին հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
19:17 29.03.2025
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից լուսանկարներ հրապարակել։ «Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում»։
18:58 29.03.2025
Կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին անանուն ազդարարե՛ք azdararir.am հարթակում, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը և նշում, որ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը երաշխավորում է ազդարարի գաղտնիությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:08 29.03.2025
Նկարիչ և զարդագործ Լուսինե Հարությունյանը ստեղծում է արծաթյա յուրօրինակ զարդեր՝ օգտագործելով հայկական մանրանկարչության դետալները։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։
16:40 29.03.2025
Խաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է: Կստորագրվի՞ այն, թե՞՝ ոչ: Արդյո՞ք պետք են միջնորդներ ու երաշխավորներ: Կբացառի՞ արդյոք փաստաթուղթը նոր պատերազմի վտանգը: Ո՞ր սահմաններում է ճանաչվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը և քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:17 29.03.2025
Մանհեթենի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ջեյ Փոլ Էթքենը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «Ամերիկայի Ձայն» (Voice of America, VOA) լրատվական ծառայությունը փակելու փորձերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։ Այս որոշումը կանխում է 1,300 լրագրողների և այլ աշխատակիցների աշխատանքից ազատումը, որոնք ավելի վաղ այս ամսվա ընթացքում […]
15:46 29.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին: Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա […]
15:30 29.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին: Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն: Այս […]
14:45 29.03.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և Ռուբիկ Ղուկասյանին փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 7 անշարժ գույք Երևանում […]
14:30 29.03.2025
Մարտի 24-ից 28-ը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների 10 խմբի պետերը և օղակի հրամանատարները Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում մասնակցել են «Գազածխապաշտպանի աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացին։ Դասընթացի նպատակն է վերապատրաստել մասնագետներին գազածխապաշտպանի գործողությունների աշխատանքների ճիշտ և անվտանգ իրականացման համար հրդեհի ժամանակ: Դասընթացը ներառում էր ոչ միայն […]
14:00 29.03.2025
Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում: Տարածքի ժայռոտ ու թեք հատվածները ցանցապատվում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ցանցապատ տարածքները ընդլայնվելու են՝ ներառելով շուրջ 1250 քմ տարածք:
13:30 29.03.2025
Մարզերում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևանում մարտի 29-ի […]
13:14 29.03.2025
Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները։ Մարտի 30-ին՝ ժամը 08։00-20։00, Շիրակի մարզ, Գյումրի համայնք՝ Վարդանանցի հրապարակ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք՝ Փարաքարի համայնքապետարանի հարևանությամբ։ Մարտի […]
23:59 28.03.2025
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցություններին, դաշինքներին, ԶԼՄ և դիտորդ գործընկերներին իրազեկում է, որ քվեարկության նախորդ օրը` մարտի 29-ին, և քվեարկության օրը` մարտի 30-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է: «Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների […]
23:55 28.03.2025
Երևանի Մելիք Ադամյան փողոցում ընթանում են ծառերի վերաձևավորումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով: Այս ծառատեսակը հայտնի է իր լայն, սրտաձև տերևներով, բավականին արագ է աճում, ձևավորում է լայն սաղարթ ու ապահովում ստվեր: Կատալպաները մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման […]