TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որքա՞ն է վճարել Ադրբեջանը Հայաստանի տարածքով թռիչքների համար

23:36 26.06.2024

2024 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար Armaeronavigation-ին վճարել են 49.459 եվրո։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Վճարումը կատարվել է Eurocontrol կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված կարգով։ Eurocontrol-ն օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունն է:

̰
Ոստիկանները վնասազերծել են մարտական ատրճանակով զինված երիտասարդին

23:14 26.06.2024

Հունիսի 25-ին ապօրինի զենքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի 14 հասցեի մոտ մի քաղաքացի զինված է մարտական ատրճանակով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրան վնասազերծելու նպատակով ստեղծվել են օպերատիվ խմբեր: Աթոյան անցուղի 14 հասցեի մոտակայքում կասկածյալը […]

̰
Պետդեպարտամենտը հաստատել է Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակցի մահը

23:00 26.06.2024

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակցի մահը։ Ավելի վաղ ուկրաինական «Strana» հրատարակությունը հայտնել էր, որ Կիևի Հիլթոն հյուրանոցում հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան կցորդի դին։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ամերիկյան դեսպանատնից հայտնել են, որ իրենց աշխատակիցը տառապել է բարձր խոլեստերինից։ Այժմ կցորդի մահը հաստատել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Լրատվամիջոցների ճեպազրույցում […]

̰
Պետքարտուղարությունն ասում է, որ Ասանժի և WikiLeaks-ի գործունեությունը վտանգ է ներկայացնում մարդկանց համար

22:57 26.06.2024

ԱՄՆ  Պետքարտուղարությունից հայտարարել են, որ WikiLeaks-ի և նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի գործունեությունը վտանգ է ներկայացնում   մարդկանց համար: «Նրանց հրապարակած փաստաթղթերը պարունակում էին նույնական տեղեկություններ այն անձանց մասին, ովքեր կապի մեջ են եղել Պետդեպարտամենտի հետ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների, իրավապաշտպանների՝ ամբողջ աշխարհից, որոնց դիրքերը   սպառնալիքի տակ են հրապարակման պատճառով»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության […]

̰
Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Լիբանանը

22:38 26.06.2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը։ Նախազգուշացումը տրվել է ԱԳ նախարար Անալենա Բերբոքի Իսրայել և Լիբանան կատարած այցից հետո: Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը «չափազանց անկայուն է», իսկ Լիբանանի և Իսրայելի սահմանային գոտում հակամարտությունը կրկին սրվել է, և դրա հետագա սրումը չի կարելի բացառել։ Մեկ […]

̰
Գտնվել է կորած քաղաքացու դին

22:10 26.06.2024

Հունիսի 26-ին՝ ժամը 12:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Աղավնավանք գյուղի եկեղեցու մոտակայքում կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անտառում հայտնաբերվել է քաղաքացի Ա. Ա.-ի (ծնված 1963 թ.) դին: Փրկարարներն անտառից […]

̰
Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը

21:39 26.06.2024

Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից: Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։  

̰
Էրեբունիում ավելի քան 260 բակ մաքրվում և վերադարձվում է բնակիչներին. քաղաքապետ

21:33 26.06.2024

Մենք շարունակում ենք ստեղծել հարմարավետ և բարեկարգ պայմաններ ու միջավայր երևանցիների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեր հերթական կանգառը Էրեբունի վարչական շրջանն էր, որտեղ 2024թ. ընդհանուր առմամբ ավելի քան 260 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակերը մաքրվում են և փուլ առ փուլ վերադարձվում բնակիչներին»,-գրել է Ավինյանը:

̰
Ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահի գործունեությունը կասեցվել է. Երևանի քաղաքապետարանի տեսանյութը

21:00 26.06.2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումներ համատեղ ստուգայց են կատարել երևանյան մի շարք մերսման սրահներ։ Ստուգայցի արդյունքում 4 մերսման սրահի գործունեությունը կասեցվել է։ Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:  

̰
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից

20:39 26.06.2024

Հունիսի 26-ին՝ ժամը 17:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Դ. Ա.-ին (ծնված 2004 թ.) իջեցրել են եկեղեցու տանիքից:

̰
Արայիկ Հարությունյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությանը

20:17 26.06.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: Արայիկ Հարությունյանը Փարիզում հունիսի 27-ին մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը: Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու առթիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրվելու է հուշագիր:

̰
Հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով որոշ հասցեներում լույս չի լինի

20:11 26.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բ-2 թաղ․ 135, 136, 137, 138 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ․՝ Բագրևանդ-Մոլդովական փողոց խաչմերուկի հարակից առանձնատներ, Մոլդովական փ․ 49/53, 49/57 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Նոր […]

̰
Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Բաքվում վստահ են, որ Իսրայելն իրենց նոր զինատեսակներ կմատակարարի

20:06 26.06.2024

Իսրայելը պատրաստվում է Ադրբեջանին նոր զինտեխնիկա վաճառել: Տեղեկացնելով այդ մասին, Բաքվի լրատվամիջոցները հիշեցնում են, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Այսինքն, կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանին նոր զենք մատակարարելու պլանները Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հետևա՞նք են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են այդ զուգահեռն անցկացնել և ակնարկել, որ այժմ  այն […]

̰
«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց». Անահիտ Մանասյան

19:48 26.06.2024

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց՝ պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, միջգերատեսչական միջոցառումների կազմակերպումը՝ խնդիրները բարձրաձայնելու, դրանք համատեղ ուժերով քննարկելու և հետագայում դրանց լուծումներ գտնելու տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանը […]

̰
Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները

18:34 26.06.2024

Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները․ քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների մասնակցությամբ իրականացված հետազոտության նպատակն է բացահայտել […]

̰
Անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

17:09 26.06.2024

Ավարտվել է 2024թ. մայիսի 27-ին Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու և այդ կերպ վերջիններիս ծառայողական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված […]

̰
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

16:45 26.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի ներկայացում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն արդեն տևական ժամանակ տարբեր հարթակներում ներկայացվում է. […]

̰
Անհրաժեշտ են բոլորի միահամուռ ջանքերը՝ կանխելու թմրամոլության տարածումը. ՆԳՆ

16:35 26.06.2024

Հունիսի 26-ը Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Թմրամիջոցների անօրինական շրջանառությունը եթե հանցավոր տարրերի համար շահավետ բիզնես է, ապա բնակչության համար այն առողջության դեմ ուղղված հանցագործություն է, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Թմրամոլությունը և թմրամիջոցների անօրինական շրջանառությունը աղետալի վնասներ է հասցնում պետությանն ու հասարակությանը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրանյութերի ապօրինի […]

̰
Հիշեցում․ հեղեղումների ժամանակ վարքագծի կանոններ․ ՆԳՆ

16:15 26.06.2024

ՀՀ ՆԳՆ-ն հիշեցնում է հեղեղումների ժամանակ վարքագծի կանոնները․ «Ի՞նչ անել մինչև հեղեղումները – Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: – Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար): – Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր: – Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ: – Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը: – Հետևեք […]

̰
Վարդենիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Երևանում

16:00 26.06.2024

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 25-ին Երևան քաղաքի Բուռնազյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 25-ամյա Հարություն Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]

̰
Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվողը

15:14 26.06.2024

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 25-ին Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Դավիթ Հ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բուսածածկն այրելու փորձերից

13:45 26.06.2024

Հնարավոր հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բուսածածկն այրելու փորձերից, որոնք կարող են առաջացնել անկանխատեսելի հետևանքներ: Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն […]

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:36 26.06.2024

Հանրապետության տարածքում հունիսի 26-ին կեսօրից հետո, 27-ի գիշերը, 30-ին, հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին

13:27 26.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.4 դրամ:  

̰
Նույն հանցագործության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

13:20 26.06.2024

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հունիսի 25-ին Վրացյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 40-ամյա Աշոտ Հ.-ին: Նա փետրվարի 5-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ […]

̰
Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին. նախագիծ

13:00 26.06.2024

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Վերջիններս պետք է ընդգրկված լինեն աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65 բուհի շարքում՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կամ առաջին 75 […]

̰
Հիմնանորոգվում է Ապարան-Լուսագյուղ ճանապարհի մի հատվածը

12:53 26.06.2024

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-1-44, /Մ-3/ (Ապարան) – Լուսագյուղ ավտոճանապարհի կմ0+000-կմ3+000 հատվածը։ Մոտ 3կմ երկարություն ունեցող նորոգվող ճանապարհը սկսվում է Ապարան քաղաքից և տանում դեպի Լուսագյուղ բնակավայր։ Շինարարությունն իրականացնում է «Լիլիթ-87» ՍՊԸ-ն։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Կազմակերպության տեխնիկ-շինարար Խաչիկ Պետրոսյանը‚ ներկայացնելով կատարված աշխատանքները‚ նշում է‚ որ շինտեղամասում իրականացվել են հողային […]

̰
«Օպելի» 36-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

12:47 26.06.2024

Հունիսի 25-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 41-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը՝ 36-ամյա Էդգար Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 26-ի ժամը 2-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մի շարք ապրանքների ներմուծման դեպքում միասնական ռեեստրում երրորդ երկրների ձեռնարկությունների գրանցում չի պահանջվի. ՍԱՏՄ

12:35 26.06.2024

ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ 2024 թվականի մայիսի 21-ին ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N317 որոշմամբ հաստատված N1 հավելվածում (Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժական և սանիտարական) պահանջներ) փոփոխություններ կատարելու մասին» թիվ 54 որոշումը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը միանում […]

̰
Ավտոհետապնդում մայրաքաղաքում. կարգազանց վարորդը ձերբակալվել է

12:28 26.06.2024

Հունիսի 23-ին, ժամը 15.55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին. Արին Բերդի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել պարեկային ծառայողի: Հունիսի 23-ին, ժամը 14-ին, Արշակունյաց պողոտայում ծառայող պարեկները նկատել են «Նիսան» մակնիշի մեքենա, որի ապակիները մգեցված էին: Ոստիկանները բարձրախոսով հրահանգել են վարորդին կանգնել, սակայն վարորդը ճանապարհը շարունակել է […]

̰
BACK_TO_TOP