TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը

18:18 27.06.2024

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը։ Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը և այլք։ Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, հստակեցվել […]

̰
Սահմանվել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ

18:12 27.06.2024

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Փոփոխությունների նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների […]

̰
Ուսուցիչների կամավոր ատեստավորումը այս տարվանից նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով

17:50 27.06.2024

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ներքին Խնձորեսկ գյուղում մի ուսուցիչ ատեստավորման գործընթացի հետ կապված 3 դիտարկում է արել՝ ատեստավորման նյութի և դասավանդվող բովանդակության կապը թույլ է կամ կապ չկա առհասարակ, քիչ ժամանակ է տրվում ատեստավորմանը, և ցածր գործակցով վճարվող ուսուցիչները նույն չափանիշով են ատեստավորումն անցնում, ինչ բարձր դրույքաչափերով աշխատող ուսուցիչները: Կառավարության նիստում վարչապետը […]

̰
Գառնիի գյուղապետը 2007 թվականին համայնքին պատճառել էր ավելի քան 29-միլիոն դրամի վնաս

17:28 27.06.2024

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Կոտայքի բաժնի գործընկերների հետ: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կատարվել էր հետևյալը: Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ “Գալակտիկա” ՓԲ ընկերությանը պատկանող հողամասից Գառնիի գյուղական համայնքին անհատույց տրամադրվել էր 4141 հեկտար տարածք: Այս գործարքից հետո Գառնիի գյուղապետարան են այցելել բարձրաստիճան պաշտնյայի մտերիմ ազգական ներկայացած մի անձ և […]

̰
Երևանում երկու եղբայրներին մահակի կիրառմամբ ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող 28–ամյա երիտասարդը հայտնաբերվել է

17:15 27.06.2024

Շարունակվում է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց երկու եղբայրների նկատմամբ մահակի կիրառմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2024 թվականի հունիսի 21-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել էր իր […]

̰
Կապահովվի ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացումը

17:02 27.06.2024

Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով սահմանված աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով որոշում է ընդունվել: Ծրագիրը հնարավորություն է տալիս 2020 թ.-ին տեղահանված 4308 ընտանիքի (15.338 անձ) ՀՀ-ում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, որի շրջանակներում աջակցությունն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա […]

̰
Աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող շահառուներին կտրվի հնարավորություն շարունակել օգտվել աջակցությունից

16:21 27.06.2024

Կառավարությունն ընդունել է «Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին» որոշում: Համաձայն ֆինանսական կառույցներից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ աղետի գոտիների սահմանված […]

̰
Մեր կամքն է հետևողական և անհոգնել գնալ ՀՀ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով. վարչապետ

16:07 27.06.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետական բյուջեից միջոցներ հատկացնել 2024 թ. հուլիսի 1-ից Հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։ Ներկայումս առկա է 69 հաստիք։ Ինչպես նշել է Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, քրեադատավարական օրենսդրական նոր փոփոխություններով […]

̰
Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը

15:49 27.06.2024

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ մոտ 2,3 մլրդ դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի շինարարությունն ավարտված և ավարտվող 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը, ինչպես նաև անհետաձգելի ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին։ Նշված 93 մանկապարտեզի համար նախատեսվում է ձեռք բերել 122 անուն նոր գույք, […]

̰
Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:43 27.06.2024

Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց […]

̰
ՆԳՆ աշխատակիցներին ներկայացվել են Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության գործառույթները, նպատակներն ու խնդիրները

15:12 27.06.2024

Հունիսի 26-ին տեղի է ունեցել «ՀՀ ՆԳ նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակի վերահսկողությունը՝ օրվա հրամայական» թեմայով քննարկում, որը գլխավորում էր ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը։ Մասնակցում էին նախարարության ենթակա ծառայությունների, ինչպես նաև «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ներկայացուցիչներ։ Խաչատուր Իգիթյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ […]

̰
Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում

14:54 27.06.2024

Ոստիկանության ՔՈԳՎ և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 26-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել 35-ամյա Գիորգի Շ.-ն: Նա Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու, պատրաստելու, իրացնելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Մեկ օրում գրանցվել է 6 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

14:46 27.06.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 26-ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու՝ 12-ական, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի […]

̰
Խտրականության արգելքի և իրավահավասարության դաշտն ունի համապարփակ վերափոխման անհրաժեշտություն․ ՀՀ ՄԻՊ

14:39 27.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 27-ին բացման խոսքով է հանդես եկել հավասարության և խտրականության դեմ թեմայով վերապատրաստման դասընթացի մեկնարկի միջոցառմանը։ Դասընթացը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության […]

̰
Վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է

14:32 27.06.2024

Հունիսի 26-ին, ժամը 13-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա Սամվել Հ.-ին: Նա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված փամփշտատուփը

14:13 27.06.2024

Հունիսի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Աթոյան անցուղու տներից մեկի մոտ գտնվող երիտասարդի մոտ զենք կա: Նշված հասցե մեկնեցին Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողներ: Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդը դիմեց փախուստի՝ այդ ընթացքում ավտոտնակների մոտ նետելով ատրճանակի լիցքավորված պահեստատուփ, իսկ Աթոյան անցուղու տներից մեկի պարսպի տակ՝ ատրճանակ: Հետապնդելով՝ ոստիկանները նրան բռնեցին, ձերբակալեցին […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:05 27.06.2024

Երևանում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, […]

̰
Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Արուսյակ Ջուլհակյան

13:59 27.06.2024

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգարժա’ն գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների մասին: Թավշյա հեղափոխությունը բեկումնային պահ էր մեր ժողովրդի պատմության մեջ` սկիզբ դնելով հույսի, փոփոխությունների եւ ժողովրդավարության վերականգնման […]

̰
Բեռնատար ավտոմեքենան Հանրապետության հրապարակում դեպի ցուցարարները վարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

13:40 27.06.2024

Ավարտվել է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացված հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ բեռնատարի վարորդ, Արարատի մարզի 40-ամյա բնակիչը, նախապես տեղյակ լինելով 2024 թվականի մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, գտնվելով […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 27-ին

13:37 27.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.57 դրամ:  

̰
23-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել էր 16-ամյա պատանուն

13:30 27.06.2024

Հունիսի 24-ի ժամը 21.40-ին ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շաղատ գյուղի ավտոլվացման կետի տարածքում վիճաբանել են Անգեղակոթ գյուղի 23-ամյա բնակիչն ու շաղատցի 16-ամյա պատանին, որի ընթացքում 23-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է պատանու ազդրին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Սիսիանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 23.10-ին երիտասարդը Անգեղակոթում հայտնաբերվել, հանցագործություն կատարած լինելու հիմնավոր […]

̰
Նախապատրաստական աշխատանքներ՝ լողասեզոնի բացմամբ պայմանավորված

12:55 27.06.2024

Հունիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը՝ հուլիսի 1-ին լողասեզոնի բացմանն ընդառաջ, շրջայց է իրականացրել Սևանա լճի 1-ին, 2-րդ և 3-րդ հանրային, ինչպես նաև Շողակաթ բնակավայրի հարակից լողափերում՝ տեղում ծանոթանալու ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ […]

̰
Լիարժեք մանկություն` առանց գաջեթների. առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել․ ԱՆ

12:25 27.06.2024

Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են, ինչն ուղիղ հարված է նրանց առողջությանը` ընդհուպ հոգեկան: Այս մասին տեղեկացնում ն ՀՀ ԱՆ-ից։ «Մասնագետները փաստում են` վտանգները մի քանիսը չեն` հոգեկան առողջության խնդիրներ, քնի խանգարումներ, տեսողության վատթարացում, կեցվածքի խանգարումներ, շփման և սոցիալիզացիայի խնդիրներ, կախվածություն էկրաններից: Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան (AAP) խորհուրդ է տալիս` […]

̰
Առափի գյուղում այրվել է անասնակեր

12:16 27.06.2024

Հունիսի 27-ին, ժամը 05։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Առափի գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմի դիմաց այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:34-ին, մարվել՝ […]

̰
Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի ներկայացուցիչները միացել են ԵՄ պարեկային շրջայցերին Գորիսում

11:50 27.06.2024

Պատիվ է հյուրընկալել Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի ներկայացուցիչներին։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության սոցցանցի էջում: «Պատվիրակները հանդիպեցին առաքելության աշխատակազմին և միացան պարեկային շրջայցերի Գորիս քաղաքում, Խաչիկ և Երասխ գյուղերում՝ ավելին իմանալու ՀԵՄԱ-ի աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին»,- ասված է գրառման մեջ:

̰
Հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

11:43 27.06.2024

Հունիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է փոխանցվել Արփի գյուղի մի խանութի սեփականատիրոջ հաղորդումը. «ՎԱԶ» մակնիշի մի մեքենայի վարորդ առևտուր անելիս վճարել էր հինգհազարանոց կեղծ թղթադրամ: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Խանութում հայտնել են, որ գնորդին վերադարձրել են 4500 դրամ մանրը, բայց մեքենայի համարանիշին ուշադրություն չեն դարձրել: Ոստիկաններն անցել են գործի, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:33 27.06.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:18 27.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]

̰
Քարաթափում Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին

10:10 27.06.2024

Հունիսի 27-ին, ժամը 01:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթևեկությանը: […]

̰
Քամու հետևանքով Երևանում և մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր

10:00 27.06.2024

Հունիսի 26-ին, ժամը 16:55-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Կոտայքի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության […]

̰
BACK_TO_TOP