TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--2.91 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սկուտերի վարորդը ոչ սթափ վիճակում էր. ջրային պարեկների բացահայտումը

16:58 15.07.2024

Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում և առափնյա գոտիներում անցել է ուժեղացված ծառայության։ Նպատակը քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելն ու հասարակական կարգի պահպանումն է։ Ամենօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները անընդմեջ իրազեկում են քաղաքացիներին լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնների մասին և հորդորում՝ խստագույնս պահպանել դրանք։ Կանոնների խախտման առաջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի […]

̰
Եվրոպական ուսուցման հիմնադրամի հետ քննարկվել են փորձագիտական գնահատմանը վերաբերող հարցեր

16:53 15.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ուսուցման հիմնադրամի (ETF) և ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, փորձագիտական խմբի անդամներ: «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:42 15.07.2024

Հուլիսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4044 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 234 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 462, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 275, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
2023 թվականի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Վաղարշապատի բաժինը

16:25 15.07.2024

Ավանդույթի համաձայն` ՆԳ նախարարությունում տարեսկզբին ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքի արդյունքերը: Օբյեկտիվ և համակողմանի քննարկումների արդյունքում ընտրվել են լավագույները։ Նրանք ներկայացնում են համակարգի տարբեր ոլորտներ, իսկ տարվա լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Վաղարշապատի բաժինը: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:

̰
Մեքենայով երթևեկելու ընթացքում կրակոցներ էին արձակել

16:10 15.07.2024

Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջկա: Նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ: «Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ: Մեքենան […]

̰
Մեղադրանք է ներկայացվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար. մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

15:32 15.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու¬թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա¬գործություն¬ների քննության վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցավոր […]

̰
Պետքարտուղարի տեղակալը ՀՀ-ում հանդիպել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ

15:25 15.07.2024

Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հանդիպել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ և քննարկել ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության առաջ մղման հարցերում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

̰
Մաշկի վաղաժամ ծերացում, քաղցկեղի բարձր ռիսկ․ մասնագետը ներկայացրել է արևայրուք ընդունելու հիմնական սխալները

15:05 15.07.2024

Այրվածքաբան Նազի Բարսեղյանը ներկայացրել է արևայրուք ընդունելու հիմնական սխալները․ երկար ժամանակ արևի տակ գտնվելն առանց արևապաշտպան քսուքների օգտագործման, արևայրուք ընդունելն արևի ակտիվության պիկ ժամերին (10:00-ից 16:00), սպիտակամաշկ կամ զգայուն մաշկ ունեցող մարդկանց դեպքում մաշկի բավարար պաշտպանություն չապահովելը: Սխալ արևային լոգանքի հետևանքները․ արևային այրվածքներ. կարմրություն, ցավ, բշտեր, այտուց և քոր, մաշկի վաղաժամ ծերացում. կնճիռներ, պիգմենտային բծեր […]

̰
Նեպալում որոնում են գետն ընկած ավտոբուսների առնվազն 55 ուղևորի

14:21 15.07.2024

Նեպալում հուլիսի 12-ին երկու մարդատար ավտոբուս գետն էր ընկել, առնվազն 55 մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Փրկարարական գործողությունը շարունակվում է արդեն չորս օր։ «Ողջ մնացածներին գտնելու ոչ մի հնարավորություն չկա: Մեր ուշադրությունը կենտրոնացած է դիերի հայտնաբերման վրա»,- լրագրողներին ասել է Չիթվան շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Բեշ Ռաջ Ռիջալը: Նրա խոսքով՝ գործողության […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելու մեղադրանքով

13:30 15.07.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 6.30-ին, Երևան-Տիվատ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 65-ամյա Նատալյա Տ.-ն: Նա հուլիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: […]

̰
Վերջին 3 օրում արձանագրվել է 40 ՃՏՊ, 58-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:16 15.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 12-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 215 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 19, հոգեկան ներգործության՝ 17, անձնական […]

̰
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

12:56 15.07.2024

Երևանում հուլիսի 15-ին երեկոյան, 16-17-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-17-ին առանձին շրջաններում, հուլիսի 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին […]

̰
Մահվան ելքով վթար Վարդենիսում

12:38 15.07.2024

Հուլիսի 15-ի կեսգիշերին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Էլեկտրասյանը: Վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Թումանյան փողոցում խուլիգանություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել են

12:34 15.07.2024

Հուլիսի 13-ի գիշերը՝ ժամը 4.50-ին, ՆԳՆ ոստիականության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ Հյուսիսային պողոտայում իրենց ծեծի են ենթարկել։ Ժամը 6.36-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը Թումանյան փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխել 25-ամյա կնոջ և 38 ու 36 տարեկան երկու տղամարդու՝ երեքն էլ օտարերկրյա քաղաքացի։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական […]

̰
Մշա­կու­թա­յին արժեքների փորձաքննություն անցկացնող 9 մասնագետ հավատարմա­գրվել է

12:07 15.07.2024

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի նիստ՝ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հա­վա­­տար­մագրման համար 10 հայտատուի մասնագիտական որակավորման համապա­տաս­­խա­նու­թյան հարցը: Ըստ նիստի եզրակացության՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. հուլիսի 10-ի N 983-Ա հրամանով 9 […]

̰
Հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել և տեղափոխվել է Երևան

11:53 15.07.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հուլիսի 12-ին ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 42-ամյա Հարություն Հ.-ն։ Նա 2010 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք։

̰
Նախարար Նարեկ Մկրտչյանի և Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔիի գլխավորությամբ կնքվել է հուշագիր

11:37 15.07.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման, կառավարման անհրաժեշտ գործիքակազմի ներդնման և մարդկային կարողությունների զարգացման նպատակով՝ հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իրականացնող CNFA ընկերության միջև, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Փաստաթուղթը կնքվել է ԱՍՀ նախարարի տեղակալ […]

̰
33-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

11:30 15.07.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները և Երևան քաղաքի վարչության ՀՆԳ ծառայողները հուլիսի 11-ին Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել 33-ամյա Արմեն Հ.-ին։ Նա հունիսի 12-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
3․5 մագնիտուդով երկրաշարժ՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս

11:17 15.07.2024

Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը […]

̰
Վայոց ձորի մարզում շարունակվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները

11:13 15.07.2024

Վայոց ձորի մարզում շարունակվում են ՀՀ Կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները, հայտնում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից: «Հերթական հանդիպումը Արենի համայնքում էր։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանը մեր հայրենակիցներին ներկայացրին ծրագրին դիմելու ընթացակարգը, ժամկետները, փուլերը, գործող առցանց հարթակը՝ https://housing.socservice.am։ […]

̰
Այսօր Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի հատվածը փակվելու է

11:06 15.07.2024

Այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը՝ 20։00-22։00 ընկած ժամանակահատվածում Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի (Ս․ Ավետիսյան հրապարակ) հատվածը տոնական միջոցառումների անցկացման նպատակով փակվելու է, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Որպես շրջանցող ճանապարհ առաջարկվում է Թորոսյան-Շահումյան հատվածը»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Եղեգնուտ գյուղի բնակիչը ապօրինի հատել է տարբեր տրամաչափի կանգուն ծառեր

11:00 15.07.2024

Ոստիկանության Գուգարքի բաժնի ԱԳ և ԸԲԿ ծառայողներն ու Շրջակա միջավայրի նախարարության Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցները հուլիսի 12-ին համատեղ միջոցառումների ընթացքում Եղեգնուտ գյուղի վարչական տարածքի անտառում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր 4-5 խմ փայտանյութով: Եղեգնուտ գյուղի բնակիչ 38-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, […]

̰
Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը ներկա են եղել Իսպանիա-Անգլիա ֆուտբոլային հանդիպմանը

10:53 15.07.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել Իսպանիա-Անգլիա ֆուտբոլային հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ սոցցանցում հրապարակված տեսանյութից։  

̰
Դրամապանակ գողացած կինը հայտնաբերվեց Տիգրան Մեծի պողոտայում

10:47 15.07.2024

Հուլիսի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի խանութներից մեկում գողացել են իր դրամապանակը, որի մեջ փող և բանկային քարտ կար։ Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակչուհին։ Նա Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Էրեբունու բաժին։ […]

̰
Տունս 4–րդ կարգի վթարային վիճակում էր․ Անդոկ Կարապետյանը` բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իր փորձառության մասին

10:37 15.07.2024

«Տունս 4–րդ կարգի վթարային վիճակում էր․․այս ծրագիրը ճիշտ ժամանակին եկավ հասավ ինձ»․ Անդոկ Կարապետյանը պատմում է սահմանամերձ գյուղական բնակավայրում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իր փորձառության մասին, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ մարզերում տեղի են ունեցել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հանդիպումները գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ

10:30 15.07.2024

Հանրապետության մարզերում տեղի են ունեցել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների խորհրդատվական հանդիպումները գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Արմավիրի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու մարզի մի շարք համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում տնտեսվորողներին են ներկայացվել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի պայմաններն ու դիմելու ընթացակարգը, դրանցում կատարված փոփոխություններն ու լրամշակումները։ Քննարկումների ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել […]

̰
Դրախտիկ բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 69 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց

10:23 15.07.2024

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Միջոցառումների արդյունքում Դրախտիկ բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 69 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց: Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:16 15.07.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Հրդեհ Դսեղ գյուղում

10:10 15.07.2024

Հուլիսի 15-ին, ժամը 00:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 04։10-ին։ Այրվել է ռեստորանը (մոտ 600 քմ)։

̰
Իրականացվել է բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով պատասխանատվության գործող կառուցակարգերի խնդիրների գույքագրում

10:04 15.07.2024

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի «1․25» գործողության շրջանակներում իրականացրել է բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով պատասխանատվության գործող կառուցակարգերի վերլուծություն և խնդիրների գույքագրում, հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ «Ռազմավարության ներքո առանձնակի կարևորություն է տրվել բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործմանը, որի շրջանակներում նախատեսվել է նաև պատասխանատվության միջոցների կիրառման կառուցակարգերի կատարելագործումը: […]

̰
BACK_TO_TOP