TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. ներգրավված էր 300 ոստիկան

13:50 16.07.2024

Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների, Ոստիկանության զորքերի, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ: Ընդհանուր ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ: Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 520 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների […]

̰
Վարդենիս քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:43 16.07.2024

Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում անցկացվելու է «Փրկարարական աշխատանքների իրականացումը պայթունի հետևանքով վնասված շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում՝ ժամը 14:00-ից մինչև 14:20-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:25 16.07.2024

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա Արտակ Ն.-ն: Նա հունիսի 18-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Հետախուզվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով

13:04 16.07.2024

Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հուլիսի 15-ին Առինջ համայնքի Ս. Առինջեցու փողոցում հայտնաբերել և Կոտայքի բաժին են տեղափոխել 60-ամյա Արծրունի Պ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

12:55 16.07.2024

Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է առավոտյան տողանի շարված նորակոչիկներին, որոնք, ուսումնական փուլն ավարտելով, որպես կրտսեր հրամանատարներ մեկնելու են նախորոշված զորամասեր: Նախարար Պապիկյանը ժամկետային զինծառայողների հետ զրուցել է զինվորական ծառայության առանձնահատկությունների, ՊՆ-ում ներդրված մի շարք ծրագրերի և ուսումնական կենտրոնի տեսական ու […]

̰
Աֆղանստանի արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ

12:50 16.07.2024

Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 347-ը տուժել են։ Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը։ «Տուժել է 347 մարդ է, ավերվել են բազմաթիվ տներ, զոհվել է մոտ 40 մարդ (տվյալները կարող են փոխվել», – գրել է նա X-ում: Զամանը նշել է, որ տուժածներին ցուցաբերվում […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:42 16.07.2024

Երևան քաղաքում հուլիսի 16-ին երեկոյան, 17-ին, 21-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում`հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-ին, 21-ին առանձին շրջաններում, 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և […]

̰
«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

12:16 16.07.2024

​​​ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ և մի շարք այլ հոդվածներով իրականացվող քրեական վարույթով գլխավոր վարչության քննիչների կողմից կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մի խումբ […]

̰
Եվս մեկ բաժանմունք` ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում

12:12 16.07.2024

Եվս մեկ բաժանմունքէ բացվել ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ «Մեր նպատակն է Հայաստանում ապահովել քաղցկեղի բուժման ամբողջ շղթան: Մի կողմից բոլոր ծառայությունները ֆիզիկապես, մյուս կողմից` ֆինանսապես, մեր երկրում դարձնել հասանելի, որին նպաստելու է առոշղջապահական ապահովագրության ներդրումը»,- Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունքի բացմանը նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այսուհետ քաղցկեղ […]

̰
Հիմնանորոգվում է Հ-53, /Մ-4/-Սեմյոնովկա-/Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհին գտնվող կամուրջը

12:04 16.07.2024

Հիմնանորոգվում է Հ-53, /Մ-4/-Սեմյոնովկա-/Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածում գտնվող կամուրջը։ Այն Մ-4 միջպետական ճանապարհը միացնում է Ծովագյուղի հետ։ Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սուֆետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քաջիկ Հովհաննիսյանը նշում է‚ որ Ձկնագետի վրա գտնվող կամուրջն ամբողջովին քայքայվել էր։ Քայքայված կամրջի փոխարեն այժմ կառուցվում է նորը։ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

11:57 16.07.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Նար-Դոսի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և Էրեբունու բաժին է տարվել 33-ամյա Արշավիր Դ.-ն: Նա հունիսի 3-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Դիլիջանում

11:52 16.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 20-21-ը Դիլիջանում կանցկացնի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը: Փառատոնը Հայաստանի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը, արհեստագործության և արվեստների տեղի ու դերի արժևորմանը, հասարակության մասնակցայնության բարձրացմանը, ինչպես նաև […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:45 16.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 21, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 14, սառը զենք կրելու՝ 13, խարդախության՝ 11, […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին

11:38 16.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:  

̰
Հուլիսի 17-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

11:30 16.07.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի Հին հանրախանութ թաղամասի, Տավուշ բնակավայրի թիվ 23-րդ, 24-րդ փողոցների, Այգեպար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։

̰
Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը

11:22 16.07.2024

2023 թվականի հուլիսի 25-ին բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շինությունների համալիր կառուցապատող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը): 2024 թվականի մարտի 22-ին վարույթն իրականացնող մարմինը, հանգելով հետևության, որ ընկերության փաստացի ղեկավար, մեղադրյալ Ռ.Կ.-ն վճարել է […]

̰
Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:15 16.07.2024

Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են քաղաքի էլեկտրական շչակները: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

10:28 16.07.2024

Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ ԲԴԽ-ին միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Աննա Դանիբեկյանին: Ըստ նախարարության՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

̰
Բերդ համայնքի Այգեպար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:17 16.07.2024

Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

22:02 15.07.2024

Հուլիսի 15-ին, ժամը 16:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Ս., […]

̰
Երևանում իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում

21:09 15.07.2024

Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով: Կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը: Մինչ աժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիր ստացել:

̰
Հուլիսի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:23 15.07.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 8, 13, 23, 24, 25, 26, 27, 44, 46, 59 շենքեր, Կարախանյան փ, 1, 2, 3, 18, 19, 20, 21, 22, 28, 29, 30, 39, […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին

20:14 15.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.47 դրամ:

̰
«Կամազ» և «Գազել» մակնիշի մեքենաների բախման հետևանքով 8 անձ դիմել է բժշկական կենտրոն․ ՆԳՆ

19:59 15.07.2024

Հուլիսի 15-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում բախվել են «Կամազ» և «Գազել» մակնիշի մեքենաներ։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ 8 անձ դիմել է բժշկական կենտրոն, որոնք առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում

19:52 15.07.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, Ագաթանգեղոսի փողոցից կարգելվի հետադարձը՝ երկու երթևեկելի գոտիներից կթույլատրվի «միայն աջ» դեպի Գր. Լուսավորչի փողոց ուղղությամբ և երեք երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ» դեպի Արշակունյաց պողոտա: Գր. Լուսավորչի փողոցի երկրորդ երթևեկելի գոտուց նախկին […]

̰
Փրկարար ծառայության կողմից իրականացված հանրային իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հակահրդեհային միջոցառումներին

18:43 15.07.2024

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով՝ հուլիսի 14-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 302 խումբ, որից 277-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության […]

̰
Կդադարեցվի Վանաձոր քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը

18:22 15.07.2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան 1-ին նրբանցքի, Ներսիսյան փողոցի թիվ 1, 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, Իսահակյան փողոցի 2-րդ փակուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

̰
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է Արամ Եղոյանը

17:11 15.07.2024

Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 1986 թվականին ծնված Արամ Եղոյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]

̰
Սկուտերի վարորդը ոչ սթափ վիճակում էր. ջրային պարեկների բացահայտումը

16:58 15.07.2024

Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում և առափնյա գոտիներում անցել է ուժեղացված ծառայության։ Նպատակը քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելն ու հասարակական կարգի պահպանումն է։ Ամենօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները անընդմեջ իրազեկում են քաղաքացիներին լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնների մասին և հորդորում՝ խստագույնս պահպանել դրանք։ Կանոնների խախտման առաջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի […]

̰
Եվրոպական ուսուցման հիմնադրամի հետ քննարկվել են փորձագիտական գնահատմանը վերաբերող հարցեր

16:53 15.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ուսուցման հիմնադրամի (ETF) և ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, փորձագիտական խմբի անդամներ: «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ […]

̰
BACK_TO_TOP