TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--3.91 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա

10:11 18.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 22:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարները մասնատել են կոտրված ծառը։

̰
Ջրափրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

10:00 18.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 19։14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ջրային մոտոցիկլը խափանվել է, քաղաքացին չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը։ Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին տեղի ուժերով դուրս […]

̰
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Թագավորություն

22:48 17.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառման շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:

̰
Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց

21:50 17.07.2024

Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ է: 100 կմ էլ անցկացվում է նոր հիմնվող տնկարանում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին

20:50 17.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:  

̰
Հուլիսի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:17 17.07.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շևչենկոյի փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հալաբյան փ. 27, 31, 33, 35, 39, 37 շենքեր, Աբելյան փ. 3, 5, 7 շենքեր, […]

̰
Հայաստանի ներկայացուցչի մասնակցությամբ՝ Օլիմպիական կրակի փոխանցումավազքի արարողություն

20:07 17.07.2024

Հուլիսի 17-ին, Հայաստանը ներկայացնող մարզիկ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցեց Փարիզում կայանալիք Օլիմպիական 33-րդ խաղերի կրակի փոխանցումավազքին։ Փոխանցումավազքի ընթացքում, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Վիլիե-Կոտրե քաղաքում գտնվող համանուն պալատի տարածքում, Էլմիրա Կարապետյանը, որպես 2027թ․ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ, օլիմպիական կրակն ընդունեց Ֆրանկոֆոնիայի նախորդ խաղերը հյուրընկալած երկրի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող մարզիկ, ձյուդոիստ Արնոլդ Կիսոկայից։ Այս […]

̰
ԲՏԱ նախարարը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի 91-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին

18:32 17.07.2024

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 16-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոյին։ Նախարարը, շնորհավորելով նրանց, մաղթել է մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, կարևորել նրանց շարունակական կրթությունը, մասնագիտական հմտությունների և ունակությունների զարգացումը։ «Տնտեսության որևէ ճյուղ հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների: Եթե ուզում ենք […]

̰
Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել մարզերում

18:21 17.07.2024

Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել հանրապետության տարբեր մարզերում: Մասնակցել են ոստիկանության մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայությունների, նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցներ: Արմավիրի մարզում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման երեք և օդաճնշիչ ատրճանակի հայտնաբերման մեկ դեպք: Կոտայքի մարզում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման հինգ դեպք, առգրավվել է մոտ 45 գրամ մարիխուանայի նմանվող […]

̰
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

17:54 17.07.2024

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված խորհրդի նոր անդամ Գրիգոր Առաքելյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ջրափրակարարները Սևանա լճում նկատել են քաղաքացու, ով խեղդվելիս է եղել

16:52 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները ափից մոտ 3-4 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով խեղդվելուց է եղել։ Ջրափրակարարները ափ են դուրս բերել Լ․ Մ․-ին (ծնված 2008 թ․), ցուցաբերել առաջին օգնություն և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

16:44 17.07.2024

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է […]

̰
ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել են ՊԾ վարչական համալիր

16:18 17.07.2024

Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան շրջայց են իրականացրել Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում։ Ներկա էր նաև ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շրջել են վարչական համալիրի տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։ Հյուրերը Պարեկային ծառայության վարչական […]

̰
Գազայում վերջին 1 օրում զոհվել է շուրջ 80 մարդ

16:10 17.07.2024

Պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 81 մարդ է զոհվել, 198-ը՝ վիրավորվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը Telegram ալիքում։ Գերատեսչության տվյալներով՝ այսպիսով, «անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 38 794-ի, իսկ 89 364-ը վիրավորվել է»։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ որոշ տուժածներ դեռևս […]

̰
26-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով

15:58 17.07.2024

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 16-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է 26-ամյա Նարեկ Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է դատարանին և դատախազությանը: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Նորակոչիկների առաջին օրերը զորամասում․ ՊՆ տեսանյութը

15:36 17.07.2024

Նորակոչիկների առաջին օրերը զորամասում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Անդրադարձ է կատարվել խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին

15:20 17.07.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 16-ին՝ որպես բանախոս, մասնակցել է ՀՀ «Ազգային փոքրամասնությունների մասին» և ՀՀ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծերի աշխատանքային քննարկմանը։ Անդրադարձ է կատարվել խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին։ Քննարկման մասնակիցներն օրենքի նախագծերի վերաբերյալ իրականացրել են կարծիքների փոխանակում, ինչպես նաև հանդես են եկել առաջարկություններով։ Նախագծերի քննարկումը […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի շուրջ

14:55 17.07.2024

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բարեհաջող անցկացնելու կապակցությամբ: Անդրադառնալով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ օրերս կայացած հանդիպմանը` ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Իրանի […]

̰
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կա տուժած

14:48 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 11։55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին բախվել […]

̰
Փրկարարները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի

14:46 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագը ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Փրկարարները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

̰
Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով

14:20 17.07.2024

2024 թվականի հուլիսի 16-ին Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնություն։ Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի […]

̰
Երևանի 25-ամյա բնակիչը կալանավորվել է՝ 27–ամյա համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

13:57 17.07.2024

2024թ. հուլիսի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցներ են արձակում և վիրավոր քաղաքացի կա։ Նույն օրը ՝ ժամը 19։05-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 27–ամյա […]

̰
Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-ին ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով

13:50 17.07.2024

Երևան քաղաքում հուլիսի 17-ին, 21-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 17-ին, 21-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում […]

̰
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:34 17.07.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 25-ամյա Մակսիմ Կ.-ն: Նա հունիսի 5-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման գործում. ՆԳ նախարար 

13:23 17.07.2024

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհավորել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ: «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարությունը կարևորում է սեյսմիկ պաշտպանությունը: Ծառայության արդիականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ համագործակցելով նաև միջազգային գործընկերների հետ։ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցներն արել ու շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի սեյսմիկ անվտանգությունը, և ուժեղ երկրաշարժը […]

̰
Երկրորդ հեծանվային զբոսանքը Բեռլինում․ կեցցե՛ հեծանիվը․ Փաշինյան

13:07 17.07.2024

Երկրորդ հեծանվային զբոսանքը Բեռլինում։ Կեցցե՛ հեծանիվը: Այս մասին «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել համապատասխան տեսանյութ:  

̰
Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

12:59 17.07.2024

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են․ անհրաժեշտ է համոզված լինել, որ Հայաստանի ինստիտուտները համապատասխանում են քաղաքացիների պահանջներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նման կարծիք հայտնեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի […]

̰
Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

12:44 17.07.2024

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Նախագծի նպատակն է կարգավորել ուսուցչի կամավոր ատեստավորման կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացառել խնդրահարույց հարցերը՝ գործընթացը դարձնելով ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ: […]

̰
Հուլիսի 18-ին Արմավիրի և Տավուշի մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

12:38 17.07.2024

Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

̰
Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025թթ. ընդունելության նախնական գրանցման գործընթացը. ԱՆ

12:23 17.07.2024

ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025թթ. ընդունելության նախնական գրանցման գործընթացը: «Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով: Օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ, իսկ ավարտելուց հետո նախարարությունը 3 տարի ժամկետով ուղեգրում է աշխատանքի բժշկական կազմակերպություններ` մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով: Մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության Անձնակազմի կառավարման […]

̰
BACK_TO_TOP