17:36 02.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 2-ին մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսին, որը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։ Նախարարի տեղակալը նշել է, որ համաժողովի օրակարգային հարցերը համահունչ են Հայաստանի Հանրապետությունում վարվող ոլորտային քաղաքականությանը […]
17:24 02.04.2025
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է […]
17:04 02.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ […]
08:15 02.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:34 02.04.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:
00:16 02.04.2025
Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […]
23:59 01.04.2025
Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […]
23:22 01.04.2025
Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ. դա նաև երևանցիների առողջության, հարմարավետության և արժանապատիվ միջավայրի ապահովման մասին է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այդ գաղափարի հիման վրա էլ մենք կառուցում ենք մեր ամենօրյա աշխատանքը՝ կատարելագործելով գործիքակազմը և ներգրավելով ժամանակակից տեխնիկա։ Փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները […]
22:46 01.04.2025
Ապրիլի 1-ին, նշվում է Թռչունների միջազգային օրը: Այն նվիրված է աշխարհում թռչունների պահպանմանը և էկոհամաակարգերում դրանց կարևոր դերի ճանաչմանը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Թռչունները պարզապես գեղեցիկ արարածներ չեն, այլ կենսական նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման և առողջ շրջակա միջավայրի ապահովման գործում։ Թռչունները զգալիորեն նպաստում են բնական գործընթացներին, ինչպիսիք են սերմերի […]
20:38 01.04.2025
Ուսումնարաններում և քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ և հեռանկարային: Հենց սրան է ուղղված ՄԿՈՒ ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթաթոշակային նոր քաղաքականությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:28 01.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 42-44 շենքեր և 28-40 առանձնատներ, թիվ 82 դպրոց, Կոմիտասի պող. 1-ին նրբանցք 6-24 առանձնատներ, Դավթաշեն թաղ. 3, 4, 5 փողոցներ մասնակի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք, Անդրանիկի փ. 52, 54, 56, […]
19:18 01.04.2025
Մեկնարկել է հայտագրումը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքներում ներգրավված աշխատողներին տրամադրվող արտոնությունից օտվելու համար։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Հարգելի՛ գործարարներ և հետազոտողներ, R&D ոլորտի ընկերություններ, արդեն կարող եք դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար։ R&D իրականացնող ընկերությունները կկարողանան օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, այդ թվում՝ Շահութահարկի հաշվարկման նվազեցումներ, Ամորտիզացիոն մասհանումներ, իսկ […]
19:05 01.04.2025
100- ամյա հոբելյանին ծաղկեփնջեր ու ամենասպասվածը` պարգևատրում` առողջապահության նախարարության պատվոգրով, հայտնում են ԱՆ-ից։ «Մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանի օգնությամբ են լույս աշխարհ եկել Արարատի մարզի Այգեստան և հարակից գյուղերի տասնյակ սերունդներ: Բոլորին հասնող գյուղի թե՛ բժիշկն էր, թե՛ բուժքույրն ու մանկաբարձը, հասցրել է նաև ղեկավարել Այգեստանի բժշկական կենտրոնը: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, նախարարության անձնակազմի կառավարման վարչության […]
18:45 01.04.2025
Ապրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար, Լյութերական-Ավետարանական եկեղեցու վերապատվելի Վիլմոշ Ֆիշլի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին այս դժվարին ժամանակներում։ Ամենայն […]
17:53 01.04.2025
Մարտի 23-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Պտղունք գյուղի երկու բնակիչ 29 և 30 տարեկան, Էջմիածնի գերեզմանատնից կատարել են ալյումինե ճաղավանդակների գողություն: Ձեռնարկված միջոցառուների արդյունքում տղամարդիկ գերեզմանատան մոտակայքում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը նախկինում ևս կատարել է գողություններ: Մասնավորապես՝ անցած տարի […]
17:36 01.04.2025
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 17-ին ստացել էին տեղեկություն, որ Նորավան գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը բակում ապօրինի պահում է կանեփից պատրաստած թմրանյութ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Տղամարդու տան զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ` լցված 13 գրամ կանեփանման զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տանտերը հայտնեց, որ կանեփն աճեցրել է ինքը և դրանից ստացած թմրանյութն էլ պահել է իր […]
17:30 01.04.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապրիլի 7-11-ը Վաշինգտոն կատարվելիք աշխատանքային այցի օրակարգը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև հանցանք կատարած անձանց հանձնման և դատապարտյալների փոխանցման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական հենքի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ թմրամիջոցների դեմ […]
17:18 01.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու փոխգործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով: Ֆիլիպ Իվանովիչը Նիկոլ Փաշինյանին է […]
17:12 01.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը՝ ընդգծելով առկա առևտրատնտեսական հարաբերությունների խորացման չիրացված ներուժը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան և կարևորել մարդկանց շփումների ակտիվացումը Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը ընդգծել […]
17:05 01.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […]
16:55 01.04.2025
Մարտի 26-ին Լոռու մարզի պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգել են Արջուտ գյուղի 43-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը գրպանից փաթեթ է նետել, իսկ 32-ամյա ուղևորը՝ կաթուցիչ։ Պարեկները տղամարդկանց ձերբակալել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժին։ 43-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն զանգված, իսկ ուղևորի խուզարկությամբ՝ դեղնականաչավուն զանգված և […]
16:42 01.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 1-ին հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ: «Չեռնոգորիայի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է»,- ողջունելով Ֆիլիպ Իվանովիչին՝ ասել է Հակոբ Արշակյանը: Երկկողմ հարաբերությունների շրջանակում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես կապերի ամրապնդման փոխադարձ հանձնառության ամուր ցուցիչ: […]
16:35 01.04.2025
ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում գործող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի գործունեությունը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դադարեցվել է․ վերջիններս նաև ապամոնտաժվել են: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում գտնվող […]
16:26 01.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է այն երեք հիմնական առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ այդ առաջնահերթություններն են՝ կրթության հասանելիությունը՝ ենթակառուցվածքների զարգացման և […]
16:14 01.04.2025
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Քննարկվել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերություններին ու խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:
08:57 01.04.2025
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են , որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […]
08:06 01.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
23:59 31.03.2025
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում:
23:48 31.03.2025
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել են մայր ընձառյուծն ու ձագը։ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ։ Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D: Ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում […]