10:50 24.07.2024
Հուլիսի 20-ի ժամը 16.29-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 37-ամյա տղամարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է բուժօգնության տեղափոխվածի «Հոնդա» մակնիշի մեքենան. դրսից մեքենայի տեսանելի հատվածում երևացել են պարկուճներ և արնանման հետքեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության […]
10:16 24.07.2024
Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է` 1) չնախատեսված տեղերում վառել խարույկ, 2) նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, 3) վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում […]
10:00 24.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:38 23.07.2024
Երևանում անմխիթար վիճակում գտնվող շուրջ 3 տասնյակ հուշարձան-շենքերի սեփականատերերը հայտնի չեն կամ էլ նրանց գտնվելու վայրը պարզ չէ: Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար:
22:15 23.07.2024
Հուլիսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարևորել է ներառական կազմով նիստի անցկացումը՝ բարձր գնահատելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ներդրված համակողմանի ջանքերը։ […]
21:16 23.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ Դ․ Վարուժան թաղամաս 4, 5, 6, 7, 8 շենքեր, հարակից առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16:00 Աճեմյան փ. 89-129 առանձնատներ, 11։00-17:00 Չարենցի փ. 40, 42, 44 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 39 շենք […]
20:25 23.07.2024
Խաղային կախվածությունը նույնպես հիվանդություն է, որն ունի բուժման կարիք։ ՀՀ առողջապահության նախարարությունը թեմայի վերաբերյալ տեսանյութ է ներկայացրել։
19:11 23.07.2024
Հուլիսի 23-ին, ժամը 14:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծ Սարիար գյուղի սարում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Սիրթափա» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:51-ին, մարվել՝ […]
19:00 23.07.2024
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նախաձեռնությամբ Գերմանիայից Հայաստան ժամանած լրագրողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Մարսել Ռյոթիգը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը կարեւորել է լրագրողների այցը Հայաստան` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակին, մարտահրավերներին: […]
18:53 23.07.2024
Հուլիսի 23-ին, ժամը 17:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ գյուղի լողափում հերթապահություն իրականացնելիս փրակարարները նկատել են, որ երկու քաղաքացի նավակով ափից մոտ 30 մ հեռացել են և չեն կարողանում մոտենալ ափ։ Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափ։
18:44 23.07.2024
Հուլիսի 16-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն ստացան. Արմավիր բնակավայրի 40-ամյա մի բնակիչ աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց: Տեղեկություն կար նաև, որ նա ապօրինի պահում է ռազմամթերք: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Խուզարկություն կատարվեց 40-ամյա տղամարդու տանը և տնամերձում գտնվող շինությունում: Հայտնաբերվեցին տարբեր քաշերի կանեփանման զանգվածներ, մեկ նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 կգ-ից ավելի […]
18:35 23.07.2024
Հուլիսի 23-ի գիշերը, ժամը 3.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ ավտոտնակների մոտ կրակոց է: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի 37-ամյա բնակիչը «Մակարով» տիպի գազային ատրճանակը լիցքաթափելու ժամանակ կրակոցներ է արձակել: Քրեական հետախույզները ժամը 4.55-ին […]
18:07 23.07.2024
Հուլիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն ստացան, որ «ԳԱԶ-66» բեռնատարի վարորդը ապօրինի ծառահատում է կատարել և շարժվում է Վազաշեն բնակավայրի ուղղությամբ: Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները ժամը 15.30-ի սահմաններում Բերդ-Վազաշեն ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ը: Այգեհովիտ բնակավայրի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բեռնված է շուրջ 6 խ/մ […]
17:47 23.07.2024
Հուլիսի 23-ին, ժամը 13.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 56-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել կայանված «Զիլ» մեքենայից իջնող վարորդին՝ 1955 թ. ծնված Գևորգ Ի.-ին, որը տեղում մահացել է: « Մերսեդեսն» այնուհետև բախվել է կայանված «Օպել» մակնիշի երկու մեքենաների: «Մերսեդեսի» վարորդը ներկայացվել է քննչական բաժին:
17:31 23.07.2024
Հուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանն ու Վահան Կոստանյանն ընդունել են ամերիկյան հուդայա-քրիստոնեական «Save Armenia» միության պատվիրակության անդամներին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել էին ԱՄՆ ավետարանական համայնքի բարձրաստիճան ղեկավարներ և Վաշինգտոնում գործող հասարակական կազմակերպությունների փորձագետներ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ […]
17:20 23.07.2024
2024 թվականի հուլիսի 17-ին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի ծառայողները Երևան քաղաքի Արղության փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ցուցաբերել է կասկածելի վարքագիծ և փորձել է կպչուն ժապավենով փաթեթները թաքցնել մեքենայում։ Նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, տեղափոխվել է ոստիկանության բաժին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի […]
17:11 23.07.2024
Հուլիսի 22-ի ուշ երեկոյան ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց։ «Աշտարակ» ԲԿ-ից հայտնում էին, որ հրազենային վնասվածքով Օշականի ձորից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոփել 60-ամյա մի օշականցու։ Նա բժիշկներին հայտնել էր, որ իր վրա կրակել է անհայտ անձը։ Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքնային ոստիկանները Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ գործեցին […]
16:38 23.07.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների […]
16:18 23.07.2024
Հուլիսի 21-ի ժամը 11.09-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը: Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ […]
16:02 23.07.2024
Ֆրանսիան ներդրումներ է կատարում՝ զարգացնելու ֆրանսերենը Հայաստանում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։ Ֆրանսերենի 30 հայ դասավանդող այժմ պրակտիկա է անցնում Բորդոյում։ Հայաստան վերադառնալուն պես նրանք կկարողանան վերապատրաստել այլ դասավանդողներ:
15:45 23.07.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման ժամկետն ավարտվել է 2024 թ․ հուլիսի 22-ին։ Եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․1 հոդվածի 3-րդ պարբերության համաձայն, առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում վարչական տույժը։ Այնուհետև, նախազգուշացումը […]
15:18 23.07.2024
Օրերս ՆԳ նախարարության կրթահամալիրում համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։ Ողջունելով վերապատրաստման մասնակիցներին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ստացած գիտելիքներն արդյունավետ կիրառել գործնականում։ Նա նշել է համայնքային ոստիկանության […]
14:57 23.07.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Բերդասար փողոցի և Թեղուտ բնակավայրի 11-րդ փողոցի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 24-ին […]
14:26 23.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և […]
14:18 23.07.2024
Երևան քաղաքում՝ հուլիսի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ին, 25-26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին երեկոյան ժամերին , 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության […]
14:12 23.07.2024
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ԲՀՊՏ-ում արձանագրվել է երկար սպասված էգ ընձառյուծը։ Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով՝ տարիներ ի վեր իրականացվող աշխատանքներն տվել են նման արդյունք։
13:51 23.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը, որը մեկնարկել էր 2023 թվականին: Փառատոնը տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում: Այն նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական […]
13:22 23.07.2024
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024 թվականի հուլիսի 18-ին` երեկոյան, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին մի քանի տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև դրա ընթացքում հնարավոր բախումները կանխելու նպատակով դեպքի վայր ժամանած ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման առթիվ, բռնությունների կիրառման և երկու ոստիկանի մարմնական […]
13:15 23.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ի ժամը 17.20-ին Կասկադ համալիրի աստիճանավանդակի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Արարատի մարզի Դմիտրով գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտով: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
12:34 23.07.2024
Քաղաքաշինության կոմիտեն կազմակերպել է ճարտարապետների հետ հանդիպում, որի ընթացքում ներկայացվել է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակը։ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանում կայացած հանդիպում-քննարկմանը ներկա է եղել նաև Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։ Կոմիտեի և urban.e-gov.am հարթակը մշակած «VX soft» կազմակերպության մասնագետները տեղեկացրել են, որ Հայաստանի ողջ տարածքում 2025 թվականից կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրումն իրականացվելու […]