11:13 27.07.2024
Ողջույնի ժամանակ կնոջ և տղամարդու ուղիղ հպումը, ինչպես նաև ուղղությունը ցույց տալու համար ոտքերի օգտագործումը անպարկեշտ ժեստեր են Մյանմայում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մյանմարի զբոսաշրջության և հյուրանոցների միության նախարար Թետ Խայնը։ «Ես կուզենայի խոսել տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին: Ասենք, որ ձեռքսեղմումները և գրկախառնությունները ձեզ համար նորմալ են որպես ողջույնի ժեստեր: Բայց այստեղ դուք չեք […]
10:34 27.07.2024
Արմավիր քաղաքում իրականացվել են Հարկադիր կատարման և Պրոբացիայի ծառայությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի արժեքը 43 մլն դրամ է։ ՀԿԱ եւ Պրոբացիայի Արմավիրի մարզային ծառայողները տեղակայվել են մեկ, առավել բարեկարգ և հարմարավետ տարածքում, արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բերվել են պատշաճ մակարդակի:
10:12 27.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ:
10:00 27.07.2024
Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանը վերակառուցվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 50 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Արդյունքում քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան:
22:33 26.07.2024
Մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին երեք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով:
21:53 26.07.2024
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լեռնագոգում «Փաուեր սոլար» ընկերությունը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը կազմել է 12,3 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրին նպաստել է նաեւ կառավարության ընդունած՝ բանկային տոկոսների սուբսիդավորման ծրագիրը:
21:18 26.07.2024
Լեռնագոգ բնակավայրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։ Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։
21:07 26.07.2024
ՀՀ Ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին է ստացվել 2024թ․ հուլիսի 26-ին Փոքր Վեդու «Զորթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված հաղորդումը՝ նշված մանկապարտեզի ննջասենյակում, դաստիարակի կողմից մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Միաժամանակ, ոստիկանության կողմից նախաքննական […]
19:49 26.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5,62 կմ աջակողմյան և ձախակողմյան հատվածները հիմնանորոգվում են: Իրականացվում են նաեւ ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքները: Ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»:
19:36 26.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
19:30 26.07.2024
Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ տարեցտարի ընդլայնվում է ծրագրի մասնակիցների աշխարհագրությունը. «Սփյուռքում կրթությամբ զբաղվելը առաքելություն […]
19:20 26.07.2024
Հուլիսի 23-ին Լոռու մարզի Ձորագետում տեղի է ունեցել Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանի մշակման հանրային խորհրդակցական երկրորդ հանդիպումը` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Լոռու և Տավուշի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների և կազմակերպությունների 35 ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպումը համանախագել են Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության […]
19:06 26.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել․ «Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 784 մլն դրամ: Զրուցեցի նաեւ ճանապարհին հարակից գործող շուկայում գյուղմթերք վաճառողների հետ»:
18:55 26.07.2024
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացքը, ինչի հետևանքով առաջացել է խցանում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երթևեկությունը երկկողմանի փակվել է: Փրկարարները քարշակել […]
18:50 26.07.2024
Հուլիսի 26-ին Արգավանդ բնակավայրում ծառայություն իրականացնող պարեկներին է մոտեցել մի կին և հայտնել, որ Երևան մեկնող «ԳԱԶելի» ուղևորներից մեկի մոտ նռնակի նմանվող իր է նկատել: Քաղաքացին այդ մասին ժամը 14.25-ին ահազանգել էր նաև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Արագ արձագանքելով՝ պարեկները Իսակովի պողոտայում կանգնեցրել են երթուղայինը և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Մալաթիայի բաժին […]
18:43 26.07.2024
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին, հայտնում են ՆԳՆ-ից։ «ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։ Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության […]
18:30 26.07.2024
Հուլիսի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կառուցվող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, որի մեկնարկը տրվել է դեռևս մարտ ամսին` ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում «Մեղրաձոր համայնքի […]
18:22 26.07.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական: Բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն […]
18:07 26.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր: Ընդգծելով, որ դպրոցաշինությունը ՀՀ կառավարության ռազմավարական թիրախներից է՝ նախարարի տեղակալը կարևորել է այս ուղղությամբ […]
17:50 26.07.2024
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
17:42 26.07.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 80 մլն (ութսուն միլիոն) ՀՀ դրամ: Վաուչերային ֆոնդից յուրաքանչյուր ծրագրին տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով […]
17:36 26.07.2024
Հուլիսի 26-ին, ժամը 17։01-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Շորժայի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ քաղաքացին թիանավակով մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ: Փրկարարները երկու քաղաքացու և թիանավակը անվտանգ մոտեցրել են ափ։
17:30 26.07.2024
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքնային ոստիկանների ստացած տեղեկությունը հուլիսի 9-ի առավոտյան կատարված գողության մասին էր։ 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել ։ Տղամարդը հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը։ Տուժողից ընդունվել է հաղորդում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
17:00 26.07.2024
Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ հերմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ օդանավակայանի ամբողջ տարածքի հատվածի, Արշակունյաց պողոտայով, Շիրակի, Ս.Տարոնցու, Եղ.Թադևոսյան փողոցներով և նրբանցքներով պարփակված թաղամասի, Ներքին Շենգավիթ թաղամասի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գիմաս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մուլտի […]
16:52 26.07.2024
Սույն թվականի հուլիսի 25-ին «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի «Այգավան» մասնաճյուղում կազմակերպվել և անց է կացվել «Հակառակորդի հարձակման դեպքում օբյեկտի անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ա․ Ղուկասյանը, իսկ ղեկավարման շտաբի պետն էր Արարատի ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ […]
16:44 26.07.2024
Հուլիսի 27-ին Գյումրի քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Վարդանանց հրապարակի երթևեկելի հատվածներում մասնակի սահմանափակվել է երթևեկությունը: Հուլիսի 25-28-ը Գյումրիում փակ է լինելու Շիրազի և Աբովյան փողոցների խաչմերուկը, հուլիսի 26-ից 27-ը՝ Գյումրիի համայնքապետարանի և «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի երթևեկելի հատվածներն ամբողջությամբ: Իսկ փառատոնի օրը՝ հուլիսի 27-ին, ամբողջությամբ փակ են լինելու Վարդանանց հրապարակը և հարակից […]
16:18 26.07.2024
Կառուցվում է Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 556 մլն դրամ է, որից 361 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Արդյունքում 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ:
16:00 26.07.2024
2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
15:52 26.07.2024
Ակնաշենում կառուցվում է նոր մանկապարտեզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 291 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար:
15:24 26.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցակցրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Մասնակցել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Գյումրու և Սյունիքի (առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։ Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում կառույցի ակտիվ գործունեությունը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ մարզային ստորաբաժանումները պետք է ակտիվ աշխատանքներ տանեն, այդ թվում՝ իրականացնելով […]