11:50 28.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:00 28.07.2024
Հուլիսի 27-ին, ժամը 17:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացանի փողոցի տներից մեկի բակում այրվում են ծառեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 18։13-ին։ Այրվել են […]
10:15 28.07.2024
Հուլիսի 27-ին, ժամը 14:07-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։14-ին, մարվել՝ 14։30-ին։ Բնակարանի […]
10:01 28.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Գյումրիում տեղի ունեցած «Ֆեստիվառ» փառատոնին և սոցցանցի իր էջում համերգից տեսանյութ հրապարակել։
22:52 27.07.2024
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 21։50-ից մինչև հուլիսի 28-ը ժամը 21։00-ն դադարեցվելու է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ բնակավայրերի գազասպառողների, «Լեոն Կարլո-1», «Լեոն Կարլո-2» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ձորակ-1» […]
19:48 27.07.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Սևան ստարտափ սամիթ 2024»-ի շրջանակներում հուլիսի 25-ին հանդիպում-քննարկում է ունեցել միջոցառման մասնակիցների հետ: Խարույկի շուրջ անկեղծ և անմիջական զրույցի ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետության տեսլականն՝ ընդգծելով նախարարության ռազմավարական առաջնահերթությունները: Անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությանը, մշակվող օրենքի նախագծերին և […]
19:31 27.07.2024
Լավարկվել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023 – 2025 թվականների ծրագիրը: Կառավարության «Հրապարակում» հաղորդաշարի անդրադարձը թեմային:
19:12 27.07.2024
Փարիզում թալանել են բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Զիկոյին: Նա Բրազիլիայի օլիմպիական պատվիրակության կազմում է ժամանել Ֆրանսիայի մայրաքաղաք, հաղորդում է Le Parisien-ը Ֆրանսիայի մայրաքաղաքում գողացել են բրազիլացու պայուսակը, վնասի չափը կազմում է կես միլիոն եվրո։ Հուլիսի 25-ին 71-ամյա Զիկոն տաքսի նստելիս է եղել, երբ երկու տղամարդ մոտեցել է մեքենային, նրանցից մեկը շեղել է վարորդի ուշադրությունը, իսկ մյուսը […]
18:33 27.07.2024
Գյումրիում մեկնարկել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ Գյումրու Աբովյան փողոցում մասնակցել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։ Մուշեղ Մուրադյանը շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներում, ողջունել արտադրողներին և վստահեցրել, որ նման միջոցառումների կազմակերպումը տոնական միջավայրից բացի Շիրակի […]
18:16 27.07.2024
Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը ցույց տվեց, որ Արևմուտքն այլևս չունի ընդհանուր բարոյական հիմքեր, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեյլե Տուշնադ քաղաքում: «Արևմուտքը կարծում է, որ ազգային պետություններն այլևս գոյություն չունեն: Արդյունքում նրանք ժխտում են, որ կա ընդհանուր մշակույթ և դրա վրա կառուցված ընդհանուր բարոյականություն: Չկա ընդհանուր բարոյականություն. եթե երեկ դիտեիք […]
18:04 27.07.2024
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Դեպքի փաստով […]
17:50 27.07.2024
Երեկ՝ հուլիսի 26-ին, ծայրահեղ ծանր վիճակում Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա՝ պոլիտրավմա ախտորոշմամբ: Երեխան վնասվածքը ստացել էր վրաերթի հետևանքով: Ինչպես տեղեկացնում են Վանաձորի բժշկական կենտրոնից, ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներքին արյունահոսություն: Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հեռացվել է փայծաղը, դադարեցվել է […]
16:57 27.07.2024
Պաղեստինյան անկլավում ռազմական գործողության սկզբից ի վեր Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով ավելի քան 39,2 հազար մարդ է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի մեկնարկից մինչ օրս զոհերի թիվը հասել է 39258-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 90 589 արաբ։ Ըստ Առողջապահության […]
15:50 27.07.2024
Ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը ցույց է տվել «անհարգալից վերաբերմունք քրիստոնյաների նկատմամբ»: «Սա չափազանց անհարգալից վերաբերմունք էր քրիստոնյաների նկատմամբ», – գրել է նա X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով արարողության մասնակիցների տեսագրությունը, որտեղ տրանսվեստիտների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ ծաղրում են Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը»:
15:23 27.07.2024
Ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարարը: Դմիտրի Բուլգակովը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների համար, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը: Հետաքննության պահանջով նա արդեն ձերբակալվել է և ուղարկվել Մոսկվայի քննչական մեկուսարան։ Բուլգակովը զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը 14 տարի և հեռացվել է մասնակի մոբիլիզացիայի սկսվելուց ընդամենը երեք օր անց՝ 2022 թվականին։
14:25 27.07.2024
Նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտությունը անվիճելի է: Բայց ԱԷԿ-ի որ տարբերակը ընտրել՝ ամերիկացիների առաջարկած մոդուլային մինի ռեակտորները, թե ռուսների խոստացած հզոր էներգաբլոկը: Արդյո՞ք այս որոշումով մենք պետք է պարզապես ապահովենք մեր էներգետիկ անվտանգությունը, թե դրանով նաև երկրի արտաքին վեկտորն ենք ընդգծելու: Տնտեսակա՞ն որոշում է կայացվելու, թե քաղաքական: Հայաստանի կառավարությունը մինչև տարվա վերջ պետք է որոշում կայացնի […]
14:12 27.07.2024
Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 29-ի և 31-ի ցերեկը, oգոստոսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ […]
13:50 27.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովի մեկնարկային միջոցառմանը։ Երրորդ անգամ անցկացվող համաժողովը կրում է GenAI in Action: Big Data, Big Impact. (Գեներատիվ արհեստական բանականություն, մեծածավալ տվյալներ, մեծ ազդեցություն) խորագիրը և նպատակ ունի Հայաստանում բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներկայացնել կանանց տաղանդն ու նպաստել նրանց […]
13:39 27.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով: Միջոցառման նպատակն էր բարելավել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ Մասնակցել է Շիրակի մարզից 25 կին: Իր ելույթում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնորդության […]
13:07 27.07.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել վերջիններիս պատրաստվածության աստիճանի բարձրացմանը և հանրային իրազեկմանն ուղղված մի շարք միջոցառումներ: ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանում Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով շտաբային […]
12:52 27.07.2024
Մոսկվայում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նախկին պետ Մարկ Մանուկյանը։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, Մանուկյանը ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրան ներկայացվել է անփութության դրսևորման մեղադրանք: Մանուկյանն ընդունել է իր մեղքը և իրավապահների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի […]
12:05 27.07.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Դալարիկ, Արգինա, Շենիկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:13 27.07.2024
Ողջույնի ժամանակ կնոջ և տղամարդու ուղիղ հպումը, ինչպես նաև ուղղությունը ցույց տալու համար ոտքերի օգտագործումը անպարկեշտ ժեստեր են Մյանմայում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մյանմարի զբոսաշրջության և հյուրանոցների միության նախարար Թետ Խայնը։ «Ես կուզենայի խոսել տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին: Ասենք, որ ձեռքսեղմումները և գրկախառնությունները ձեզ համար նորմալ են որպես ողջույնի ժեստեր: Բայց այստեղ դուք չեք […]
10:34 27.07.2024
Արմավիր քաղաքում իրականացվել են Հարկադիր կատարման և Պրոբացիայի ծառայությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի արժեքը 43 մլն դրամ է։ ՀԿԱ եւ Պրոբացիայի Արմավիրի մարզային ծառայողները տեղակայվել են մեկ, առավել բարեկարգ և հարմարավետ տարածքում, արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բերվել են պատշաճ մակարդակի:
10:12 27.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ:
10:00 27.07.2024
Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանը վերակառուցվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 50 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Արդյունքում քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան:
22:33 26.07.2024
Մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին երեք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով:
21:53 26.07.2024
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լեռնագոգում «Փաուեր սոլար» ընկերությունը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը կազմել է 12,3 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրին նպաստել է նաեւ կառավարության ընդունած՝ բանկային տոկոսների սուբսիդավորման ծրագիրը:
21:18 26.07.2024
Լեռնագոգ բնակավայրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։ Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։
21:07 26.07.2024
ՀՀ Ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին է ստացվել 2024թ․ հուլիսի 26-ին Փոքր Վեդու «Զորթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված հաղորդումը՝ նշված մանկապարտեզի ննջասենյակում, դաստիարակի կողմից մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Միաժամանակ, ոստիկանության կողմից նախաքննական […]