17:21 03.04.2025
Ճանաչողական այցի շրջանակում ապրիլի 3-ին Ազգային ժողով է այցելել Ֆրանսիայի Մեյզիո քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Քրիստոֆ Քինյուի գլխավորությամբ: Հյուրերին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Կողմերն արձանագրել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու կարեւորել դրանց հետագա խորացումը: Վլադիմիր […]
17:14 03.04.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում է թմրանյութ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու տանը։ Գոմում հայտնաբերվել են ապակյա տարա և թղթյա փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր խոշոր չափերի։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, կանեփն ինքն […]
16:56 03.04.2025
Ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել հայ և իրանցի ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Արման Դիլանյանն ընդգծել է Սահմանադրական դատարանի պատրաստակամությունը՝ երկու բարեկամ պետությունների միջև սահմանադրական արդարադատության ոլորտում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Հանդիպմանը մասնակցել […]
16:49 03.04.2025
Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ոլորտի ուսումնասիրությունը և հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն (2023 թվականին՝ 383), հայտնաբերել է 328 իրավախախտում (2023 թվականին՝ 447): Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման […]
16:43 03.04.2025
Ապրիլի 2-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տվյալ, որ Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ 38-ամյա տղամարդը ապօրինի պահում և կրում է զենք-զինամթերք: Տվյալն իրացվեց Կենտրոնականի համայնքային ոստիկանների հետ համատեղ: Նույն օրը՝ ժամը 23:45-ին, տղամարդը հայտնաբերվեց Երևանի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ` «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայում: 38-ամյա տղամարդը, վարորդը և էլի մեկ ուղևոր զենք-զինամթերք […]
16:29 03.04.2025
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 2-ին տեղեկություն էին ստացել, որ Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ անհայտ անձը ապօրինի հատել է թխկի տեսակի ծառ՝ համայնքին պատճառելով 101 հազար դրամի վնաս։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է Երևանի բնակիչ 32-ամյա երիտասարդը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
16:23 03.04.2025
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կառավարությունում հանդիպել է ՀՀ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը, համակարգում առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել դեղատոմսերի լրացման և շրջանառության հետ կապված հարցերին: […]
16:17 03.04.2025
Հայաստանի եւ Վիետնամի միջեւ հաստատվել են բարեկամական հարաբերություններ, շարունակաբար զարգացող քաղաքական երկխոսություն եւ սերտ համագործակցություն բազմակողմ հարթակներում. ասել է ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը՝ ողջունելով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Ազգային ժողովում: Խոսելով Վիետնամում 2013 թվականից դեսպանության ունենալու կարեւորության մասին՝ բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, […]
16:12 03.04.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
15:37 03.04.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, ֆիզիկական ներգործության` 9, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 6, հոգեկան ներգործության` 5, մարմնական […]
09:50 03.04.2025
Ապրիլի 1-ին համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Մեկնած համայնքային ոստիկանները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր-թղթադրամ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […]
08:40 03.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:00 03.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
23:59 02.04.2025
Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում:
23:49 02.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […]
23:09 02.04.2025
Ապրիլի 1-ից մեկնարկել է ՊԵԿ գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումը։ Ովքե՞ր կարող են մասնակցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատմանը կարող են մասնակցել իրավաբանական անձինք՝ կազմակերպությունները, ԱՁ-ները և նոտարները, ինչպես նաև ֆիզիկական անձինք։ Ինչպե՞ս է իրականացվում Գնահատումն իրականացվում է Պետական եկամուտների կոմիտեի www.src.am պաշտոնական կայքէջի և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային (file-online) համակարգի միջոցով: Կայքէջ մուտք գործելիս […]
22:42 02.04.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ապրիլի 3-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն. ժամը 10.30-13.00 Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Կոմիտասի փ․ 14), ժամը 14.30-17.00 Արմավիրի մարզի Դաշտ համայնքի Մշակույթի տան հարևանությամբ (Մաշտոցի փ․ 34), ժամը 10.30-15.00 […]
22:08 02.04.2025
Ապրիլի 12-ին և 13-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի հյուրանոցում տեղի կունենա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները (որի ընդհանուր կապիտալիզացիան կկազմի մոտ 2 միլիարդ դոլար)։ Սա թերևս առաջին անգամը կլինի, երբ կմասնակցեն նաև 5 համաշխարհային բրենդներ, որոնք արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Հայաստանում: Դրանցից են՝ Kempinski-ն , […]
21:13 02.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան, Նանսենի փողոցների շենքեր մասնակի, Գայի պողոտայի շենքեր մասնակի, «Էկո Բիլդինգ» ՍՊԸ, «Յունիբանկ» ԲԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, […]
19:52 02.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Լիլյա Սիրականյանը ապրիլի 2-ին ընդունել են «Berlin Economics» գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին և թիմի Հայաստանի ծրագրերի պատասխանատու Դմիտրի Չերվյակովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ ԳԴՀ Տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության առընթեր «Berlin Economics» / «German Economic […]
19:42 02.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և այլ գործընկերներ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի […]
19:22 02.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց ռադիոթերապևտիկ մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի հագեցվածությանը: Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են ռադիոթերապևտիկ մասնաշենքի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը: […]
19:12 02.04.2025
2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ), որից 6 միլիարդ 368 միլիոն 378 հազար դրամի վնասը պատճառվել է պետությանը, 31 միլիոն 736 հազար դրամի վնասը՝ համայնքներին, իսկ 475 միլիոն 49 հազար դրամի վնասը՝ իրավաբանական և ֆիզիկական […]
19:02 02.04.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Ղազախստանի հետ ունեցած ոլորտային համագործակցության կարևորությունը՝ նշելով երկու երկրների միջև հարաբերությունների նկատելի խորացման մասին՝ հաշվի առնելով […]
18:53 02.04.2025
2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այսպիսով, համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: 2024 թվականին դատարաններում […]
18:34 02.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման և դրա հետ կապված ընդհանուր […]
18:26 02.04.2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են վերահաշվարկի աշխատանքները։ Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։ Թիվ 14 ԸԸՀ-ն վերահաշվարկել է 14/10, 14/01 և 14/11 թվով 3 ընտրական տեղամասերի արդյունքները, թիվ 31 ԸԸՀ-ն՝ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական […]
18:14 02.04.2025
Երևանում պարեկները ծառայություն կիրականացնեն տեխնիկապես հագեցած, նոր էլեկտրամոբիլներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:
18:07 02.04.2025
Մարտի 27-ին քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան համայնքի բնակիչ 53-ամյա տղամարդը տանը և հարակից շինություններում ապօրինի թմրամիջոց է պահում: Նշված վայր մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա տղամարդը ներկայացրել է ընդհանուր 16,01 գրամ խիմկա տեսակի թմրամիջոցով տարա և կաթուցիչներ: […]