14:04 30.07.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զովետի» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացրած ստուգայցի ընթացքում պարզել են, որ արտադրությունը չունի հանդերձարան աշխատակիցների համար։ Կաթնամթերքի արտադրության գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։
13:55 30.07.2024
Հուլիսի 30-ին, ժամը 11:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղ տանող ճանապարհին բեռնատարն արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Խաչաղբյուր գետից քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել «ZIL» […]
13:40 30.07.2024
Հուլիսի 29-ի ժամը 19.10-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում գտնվող մի գրասենյակում ինքնաձիգներից կրակոցներ են արձակում: Ժամը 19.40-ին «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտից» է հաղորդում ստացվել. Առինջ գյուղից հրազենային վիրավորումով բուժօգնության էր դիմել նույն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդ: Րոպեներ անց նույնաբովանդակ հաղորդում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից է ստացվել. շտապօգնության […]
13:32 30.07.2024
Հուլիսի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու վարչական շրջանների ղեկավարներ։ Օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն էին։ Ողջունելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը՝ […]
13:17 30.07.2024
Հուլիսի 29-ին, ժամը 21-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում վրաերթի է ենթարկել 70-ամյա Ջանիբեկ Գ.-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:10 30.07.2024
Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ 2024-2025 ուսումնական տարում՝ Ոլորտային մասնագիտությունների գծով (արվեստ, սպորտ և […]
12:33 30.07.2024
Հուլիսի 29-ին, ժամը 12.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու: Վրաերթի ենթարկված 75-ամյա Հայրիկ Բ.-ն և 72-ամյա Հասմիկ Ս.-ն մահացել են, իսկ 48-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:10 30.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421.50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.44 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.53 դրամ:
11:38 30.07.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ ճանապարհահատվածի (Մ-1‚ կմ37+545-կմ71+435‚ Աշտարակ-Թալին) կառուցումն ընթացքի մեջ է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների մոտ 50%-ը։ Ակտիվ ընթացքի մեջ են տարբեր հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Արդեն իսկ ավարտվել են մոտ 10կմ (որից մոտ 6կմ աջակողմյան և մոտ 4կմ ձախակողմյան հատվածներում) ճանապարհահատվածի ասֆալտե երկշերտ ծածկի տեղադրման աշխատանքները, ևս […]
11:27 30.07.2024
Կարմրուկը պարզապես ցան չէ և վտանգավոր է իր բարդություններով, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Վարակվելուց 7-23 օր հետո, միջինում՝ 10-14 օր անց առաջանում են ներքոհիշյալ ախտանիշները. բարձր ջերմություն, հազ, ռինիտ քթահոսություն աչքերի կարմրություն մարմնի ցանավորում Կարմրուկին բնորոշ է բարդությունների առաջացումը՝ օտիտ, կոնյուկտիվիտ, բրոնխիտ, թոքաբորբ, որոնք հատկապես ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների շրջանում: Կարմրուկը […]
10:42 30.07.2024
Հ-7, /Հ-5/ – Կարենիս – Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.6կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների մասին է տեսանյութը, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
10:26 30.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:17 30.07.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 29-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդգար ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»:
10:16 30.07.2024
Հուլիսի 30-ին, ժամը 03:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Բամբակաշատ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:09-ին, մարվել՝ 04:52-ին: Այրվել է անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […]
10:10 30.07.2024
Հուլիսի 29-ին, ժամը 20:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի բակում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ կենտրոնի աշխատակիցները տարհանել են 67 բուժառուի: Փրկարարները հոսանքազրկել են շենքը և տարհանել 15 բուժառուի․ […]
21:39 29.07.2024
Բաքվում հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայի դեմ բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտեին: Պատճառը ֆրանսիական հեռուստաընկերությունում հայամետ ու հակաադրբեջանական մեկնաբանություններն են, որոնք, իբր, հնչել են Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ: Թեման մանրամասնել է Արտյոմ Երկանյանը:
21:21 29.07.2024
Տեսահսկման համակարգ՝ Երևանի մանկապարտեզներում: Առաջին փուլով տեսախցիկներ կտեղադրվեն 50 նախակրթարաններում: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու համար:
21:17 29.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 26, 28, 30, 32 շենքեր, թիվ 180 դպրոց, թիվ 6 և 8 մսուր-մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-15:00 […]
20:43 29.07.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պ.Սևակի, Մ.Ավետիսյան, Մ.Խորենացու, Ե.Չարենցի, Ա.Խաչատրյան, Տրդատ Ճարտարապետի, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, հարակից փողոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
19:37 29.07.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. քննարկվել է ԱՍՀ նախարարության 2025 թ․ բյուջետային հայտը։ Նիստի ընթացքում նախարարի տեղակալները մանրամասնել են աշխատանքի և զբաղվածության, հավասար հնարավորությունների, սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության ու ժողովրդագրության ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ծախսման ուղղությունները և այլն։ […]
19:17 29.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հասարակության տարբեր շրջանակներ հրապարակային խոսքով փորձ են անում արդարացնել հուլիսի 26-ին Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքը։ Այս մասին վկայում են Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի մշտադիտարկումը և վերլուծությունը։ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած […]
19:12 29.07.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Դավիթ աբեղա Օհանյանը նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետությունում՝ որպես փոխլուսարարապետ, Հոգեշնորհ Տ․ Շահան աբեղա Մելքոնյանը ծառայության է կոչվել Գեղարդավանքում, Արժանապատիվ Տ․ Բարսեղ քահանա Մկրտչյանը և Կորյուն քահանա Պապիկյանը ծառայության են նշանակվել Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ․ Սարգիս քահանա […]
18:50 29.07.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին. «Մեծարգո՛ նախարար, Իմ սիրելի բարեկամ Կոնստանտինոս, Շատ ուրախ եմ վերադառնալ Նիկոսիա արտաքին գործերի նախարարի կարգավիճակում։ Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը, բայց այսօրվա այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարը պատիվ ունի մասնակցել և ելույթով հանդես գալ Կիպրոսի […]
18:43 29.07.2024
ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով՝ հուլիսի 28-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 417 խումբ, որից 386-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության […]
18:30 29.07.2024
Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ յոթ քահանա հայրերին: Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը, Նորին Սրբությանը հավաստիացրել է, որ եկեղեցականները, քառասնօրյա պատրաստության շրջանն անցնելով, պատրաստ են իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում։ […]
18:24 29.07.2024
Հուլիսի 29-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Կրթահամալիրը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ շնորհավորելով շրջանավարտներին՝ Վահե Ղազարյանը մաղթել է նրանց անփորձանք ծառայություն։ Շրջանավարտներին հանձնվել են ավարտական դիպլոմներ և կրծքանշաններ։ Միջոցառմանը ներկա են եղել ՆԳ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ և կրթահամալիրի պետը:
18:06 29.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը, պարզվել մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Գ.Ա.-ն: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել […]
17:54 29.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով «Հողային», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ […]
17:50 29.07.2024
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով, որով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, պարզվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունում առերևույթ պաշտոնեական հանցագործության մի շարք էական հանգամանքներ։ […]
17:40 29.07.2024
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածաքնով հուլիսի 10-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 74-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Տղամարդը հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է վայրաճ կանեփի բույսից, նաև հավելել, որ իր տան բակում կան կանեփի ցողուններ։ Դրանք հայտնաբերվել […]