10:12 02.08.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:06 02.08.2024
Օգոստոսի 1-ին, ժամը 20:25-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Պարոնյան, Սպենդիարյան, Աբովյան փողոցներում վնասվել են անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալվել են ծառեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները իրականացրել են […]
21:42 01.08.2024
Օգոստոսի 1-ին, ժամը 14:02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարն երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, […]
21:15 01.08.2024
Առնվազն 10 մարդ է զոհվել, երբ իսրայելական ուժերը հարձակվել են Գազայի արևելյան Շուջայա շրջանում գտնվող դպրոցի շենքի վրա։ Այս տվյալները ներկայացրել է անկլավի քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ներկայացուցիչը։ Նրա խոսքով, դպրոցի շենքն ու շրջակա տարածքն օգտագործվել են անկլավի այլ շրջաններից տեղահանված պաղեստինցիներին ժամանակավորապես տեղավորելու համար։ Իսկ ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, Ալ-Շուջայայում դպրոցի շենքին իսրայելական […]
20:44 01.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Նուբարաշեն 14փ․ 1-9; 16փ․ 1-6 առանձնատներ, 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան 3-9 շենքեր, Ազատության պող. 1/6-1/45 շենքեր և Ռուբինյանց փ. 5 շենք, Արարատի մարզ՝ 10:00-13։00 Ոսկետափ գյուղ, Այգավան, Վարդաշատ և […]
19:16 01.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանում իր աշխատանքային գործունեությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Քննչական կոմիտեի նախագահն անգնահատելի է համարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը հատկապես պատերազմական հակամարտությունների շրջանակներում առաջացող հումանիտար խնդիրների համատեքստում։ Այս տեսանկյունից Կոմիտեի նախագահը հիշեցրել է 2020թ. 44-օրյա պատերազմի և […]
18:44 01.08.2024
Ամառը տարվա այն շրջանն է, երբ մեզանից յուրաքանչյուրը սկսում է մտածել նաև հանգստի մասին, ավելին՝ ամառային արձակուրդի հետ կապված շատերը նույնիսկ ամիսներ առաջ են ծրագրեր կազմում, նախապես ամրագրումներ անում թե՛ երկրի ներսում, և թե՛ արտերկրում, բայց, ակնհայտորեն, մոտեցումներն այդ հանգստին տարբեր են՝ կախված նաև հնարավորություններից: Գաղտնիք չէ, որ շատերի կարծիքով հանգիստը նաև շքեղություն ու շռայլություն […]
18:33 01.08.2024
Հուլիս ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները մի շարք ուսումնավարժություններ են անցկացրել՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը: Մասնավորապես՝ շտաբային ուսումնավարժություն է անցկացվել Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով, որի նպատակն էր […]
18:22 01.08.2024
«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières (RSF) կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որտեղ ընդգրկված 180 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 43-րդ հորիզոնականում։ 2023 թվականին Հայաստանը 49-րդն էր ինդեքսում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկույցում նշվում է, որ չնայած երկրում առկա բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Ըստ զեկույցի՝ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության […]
18:14 01.08.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների, տարբեր շահարգիռ կողմերի և միջազգային կազմակերպությունների […]
17:54 01.08.2024
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 3-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Արբաթ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Հայանիստ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, […]
17:45 01.08.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին, իրականացվող դասընթացներին, հանձնուքների ընդունման գործընթացին: Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկված դատապարտյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին: Հանդիպմանը քննարկվել է դատապարտյալների […]
17:28 01.08.2024
Գործադիրը որոշում է կայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ հաստատված հավելվածում: Հայաստանի Հանրապետությունում կրթության համակարգի զարգացումը համաշխարհային գործընթացներին համապատասխան դարձել է պետական քաղաքականության կարևորագույն գործունեություն: Զարգացման ժամանակակից միտումները նոր մոտեցումներ և պահանջներ են առաջադրում կրթության որակի բարձրացման համար: Հետևաբար, առաջարկվող փոփոխությունները՝ մասնավորապես, օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության Էլեկտրոնային […]
17:17 01.08.2024
Կառավարությունը որոշում է կայացրել, որը պայմանավորված է «1157. Քաղաքային զարգացում» ծրագրի «12003. Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության դրամաշնորհային ծրագրի կատարման ապահովում» և «42001. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակներում ենթավարկի տրամադրում «Երքաղլույս» ՓԲԸ-ին» միջոցառումներին 678,083.1 հազ. դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ, որպեսզի ապահովվի Ծրագրի […]
16:52 01.08.2024
ՀՀ քննչական կոմիտեն ձեռք է բերել «BYD» մակնիշի 10 էլեկտրամոբիլ, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին։ Ավտոմեքենաները ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու, իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։ Էլեկտրամոբիլները ձեռք են բերվել մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ, պետական բյուջեից հատկացված 122մլն. դրամի միջոցներով։ Պաշտոնապես դրանք […]
16:26 01.08.2024
Համաձայն ՀՀ կառավարության 22.11.2012թ. № 1469-Ն որոշման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Որոշման 2-րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը […]
16:17 01.08.2024
Կառավարության որոշմամբ, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կհատկացվեն: Որոշմամբ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 13,800.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում: Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև […]
15:06 01.08.2024
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում արյան հավաքագրման միջոցառման շրջանակում ՆԳ նախարարության և Առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությամբ՝ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ կամավորականության սկզբունքով մասնակցել են արյան հանձման ակցիային։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը նշելով, որ տարեցտարի ավելանում է արյան պահանջարկը, բնակչությանը հորդորում է չսպասել արտակարգ իրավիճակների և պարբերաբար արյուն հանձնել. «Հերթական անգամ մեզ […]
14:43 01.08.2024
Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից առաջին կիսամյակում հասել է ռեկորդային՝ 1,9 միլիարդ դոլարի, հաղորդում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։ Ըստ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջությունից ստացված եկամուտը 30,4%-ով (570 մլն դոլար), իսկ նախորդ տարի՝ 5,2%-ով (94 մլն դոլար) գերազանցել է 2019-ի նախահամաճարակային ցուցանիշը։ Նշվում է նաև, որ ԵՄ երկրներից և Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների եկամուտը հասել է ռեկորդային մակարդակի՝ […]
14:18 01.08.2024
ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, Արսեն Աֆիյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանք է ներկայացվել երկու անձի՝ Մ․Փ․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]
14:10 01.08.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է՝ ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային […]
14:02 01.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, […]
13:39 01.08.2024
2024 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 111 երեխա, որից 65-ը՝ տղա, 46-ը՝ աղջիկ: 111 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 53-ը՝ Մարտունու ծննդատանը, 17-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
13:20 01.08.2024
Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինումը։ Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքների ավարտից հետո քաղաքի վերելակների գրեթե կեսը կլինի փոխարինված:
13:13 01.08.2024
Շիրակի մարզպետի աշխատակազմ հունիս ամսին քաղաքացիներից ստացված 161 դիմումներից 112-ը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (25), առողջապահության և սոցիալական ոլորտին (12), կրթությանը, մշակույթին և սպորտին (11), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (1)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը քննարկման փուլում է։ Շիրակի մարզպետի 2024 […]
13:06 01.08.2024
Երևանում оգոստոսի 1-ին և 6-ին երեկոյան ժամերին, 2-ին և 3-ին` գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 1-ի ցերեկը, 2-ին և 3-ին հիմնականում գիշերը և կեսօրից […]
12:54 01.08.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքայւն ոստիկանները հուլիսի 30-ին տեղեկություն էին ստացել, որ սահմանափակ ընկերություններից մեկի տնօրենի ցուցումով Մասիս համայնքի տարածքում՝ Սևջուր կոչվող գետի ափերին, իրականացնում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ: Ստուգմամբ պարզվել է, որ ՍՊԸ տնօրինությունը կամ իրավասու անձինք նույն ընկերությանը պատկանող տարածքում 2023 թ. դեկտեմբերի 28-ից մինչ օրս, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով, օրական […]
12:39 01.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ:
12:30 01.08.2024
Կառավարությունը հաստատեց սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակաուղղված է սպանդանոցային սպանդի խթանմանը, սպանդանոցները որպես լոգիստիկ կենտրոն ներկայացմանը, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարողների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը և ազգաբնակչությանը որակյալ և […]